Մուրջիներ

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Jump to navigation Jump to search

Իսլամ

Իսլամ

Հավատի հիմքեր

Միաստվածություն
Աստվածային արդարություն
Մարգարե · Ահեղ դատաստան · Իմամաթ

Իսլամի հիմնասյուներ

Վկայություն · Աղոթք · Նվիրաբերություն
Պահք  · Ուխտագնացություն
Ջիհադ

Պատմություն և ներկայացուցիչներ

Մուհամմադ մարգարե
Մարգարեներ · Խալիֆներ
Սուննիներ · Շիաներ

Գրքեր և օրենքներ

Ղուրան · Սուննա · Հադիսներ
Շարիաթ · Ֆիկհ
Հանաֆիականություն ·Մալիքիականություն
Շաֆիականություն ·Հանբալիականություն
Ջաֆարիականություն

Արաբամուսուլմանական փիլիսոփայություն

Իսլամական փիլիսոփայություն
Մութազիլիականություն
Աշարիականություն
Սուֆիզմ

Մշակույթ և հանրություն

Արվեստ · Տոներ
Տոմար
Մզկիթներ

Պորտալ:Իսլամ

п · о · р

Մուրջիներ (արաբ․՝ مرجئة‎‎՝ հետաձգողներ),բոլոր իսլամական աշխարհայացքային ուսմունքների այն ներկայացուցիչները, ովքեր հետաձգում էին դատողությունը մարդու վիճակի մասին այս աշխարհում մինչ Ահեղ Դատաստանի օրը։ Մուրջիներն այն համոզմունքին էին, որ մարդու կողմից գործած մեղքը կապ չունի նրա հավատքի հետ և չի վնասում նրան։ Մուրջիականությունը հակադրվում էր խարիջիականությանը, որի հետևորդները պնդում էին, որ մեծ մեղք գործող (քաբաիր) մարդիկ այլևս մուսուլման չեն կարող համարվել։ Մուրջիների այս տեսակետը հակադվում էր սունիական ուսմունքին, որի համաձայն հավատացյալների արարքները բխում են իրենց մտադրություններից, նրանք խիստ կապակցված են և պետք է համապատասխանեցվեն համաձայն շարիաթի։

Պատմություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Առաջինը մուրջիականության գաղափարը ձևակերպել է Ալի իբն Աբու Տալիբի թոռը՝ Հասան իբն Մուհամմադ իբն Ալին, ով 7-րդ դարի 90-ական թվականներին դիմում է Քուֆայի և խալիֆայության այլ քաղաքների ալիականներին։ Հասան իբն Մուհամմադը հրաժարվում էր դատել խալիֆ Օմար իբն ալ-Խատտաբին սպանողների արարքները և կոչ արեց ալիականներին կոմպրոմիսի գնալ Օմայանների հետ։ Նա նաև կարծիք հայտնեց, որ յուրաքանչյուր ոք, ով արտասանում է շահադան, մուսուլման է։

Մուրջիականությունը արագ տարածվեց Իրաքում, իսկ այստեղից խալիֆայության արևելյան հատվածներ։ «Ալ-իրջա»-յի գաղափարը ակտուալ էր Օմայանների խալիֆայության ժամանակ։

Դասակարգում[խմբագրել | խմբագրել կոդը]

Ալ-Նաուբախթին մուրջիներին բաժանում էր 4 խմբի՝

  1. ջահմիներ (Խորասանի մուրջիներ)
  2. ղայլանիներ (Սիրիայի մուրջիներ)
  3. մասարիներ (Իրաքի մուրջիներ), Աբու Հանիֆա
  4. շուքքաք (կասկածողներ), բուտրիներ, ավանդապահ-հաշվիներ

Աբու ալ-Բարաքաթ ալ-Բաղդադին և Աբու ալ-Ֆաթհ ալ-Շահրաստանին մուրջիների դասակարգման հիմքում դրել են որևէ դոգմատիկ դպրոցի պատկանելը՝ խարիջիներ, ջաբարիներ, կադարիներ։

Գրականություն[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Прозоров С.М. Ал-Мурджиа // Ислам: энциклопедический словарь / отв. ред. С. М. Прозоров. — М. : Наука, 1991. — С. 172.
  • Али-заде, А. А. Мурджииты (архив ) // Исламский энциклопедический словарь. — М.: Ансар, 2007.
  • Прозоров С. М. К истории мусульманской догматики: мурджииты. — Ислам в истории народов Востока. — С. 19—24.
  • J. van Ess. Das Kitab al-irga' des Hasan b. Muhammad b. al-Hanafiyya. — Arb., 1974.