Շահադա

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Շահադա - արաբ գեղագիր

Շահադա (Լսել [aʃ.ʃa.haː.dah]), վկայություն մեկ Աստծո (Ալլահի) և Մուհամմադ մարգարեի սուրհանդակային առաքելության հանդեպ հավատքի մասին։

Շահադան կարող է նշանակել նաև նահատակություն հավատքի համար, ինչպես նաև վկայություն, որը տրվում է որպես որևէ փաստի հաստատում։

Շահադան հայերեն - «Ես վկայում եմ, որ չկա աստվածություն Ալլահից բացի և նաև վկայում եմ, որ Մուհամմադը Ալլահի առաքյալն է»։ Շիաների Շահադան սուննիներից տարբերվում է «ուա-'Ալիյուն ուալիյու լ-Լահ» նախադասության ավելացմամբ, որը թարգմանաբար նշանակում է «․․․և Ալին է նրա (Ալլահի) մտերիմը (ընկերը)»։ Շահադայի արտասանությունը իսլամի ընդունման հիմնական պայմանն է։

Հավատո հանգանակ[խմբագրել | խմբագրել կոդը]

Շահադան համարվում է իսլամական դավանանքի առաջին և ամենակարևոր սյունը (տես իսլամի հինգ սյուները)։ Պարունակում է 2 առաջին իսլամական դոգմաներ Ալլահի (Թաուհիդ) եզակիության և Մուհամմադի մարգարեության մասին։ Շահադան ի հայտ եկավ որպես աղոթքի և տարբերակիչ բացականչություն, որով առաջին մուսուլմանները տարբերվում էին հեթանոս բազմաստվածներից և այլ հեթանոսներից։ Մարտերի ժամանակ Շահադան ծառայել է որպես մարտական աղաղակ, որը ծառայել է Շահիդ (նահատակ) հասկացության առաջացմանը։ Սկզբում «շահիդներ» էին կոչվում այն մարտիկները, որոնք ընկել էին իսլամի թշնամիների դեմ պատերազմում՝ Շահադան շուրթերին[1]։ Շահադան արտասանվում է մուսուլմանների կողմից կյանքի շատ դեպքերում։ Որպես բաղկացուցիչ մաս, այն ներառված է գրեթե բոլոր իսլամական աղոթքներում[2]։

Շահադան արաբերեն լեզվով
Կուֆիական շիա շահադան Աբդուսամադա Սպահանիի (Նաթանզ) մզկիթում
Շահադայի գեղագրական արձանագրություն

Իսլամի ընդունում[խմբագրել | խմբագրել կոդը]

Շահադայի եռակի արտասանումը պաշտոնյայի առջև միջնադարում իսլամի ընդունման ծես էր[3]։ Իսլամի տեսանկյունից Շահադան աստվածային ներկայությամբ արտասանելու պահից («սրտում անկեղծությամբ») մարդը համարվում է մուսուլման և նա պետք է պահպանի շարիաթի և Սուննայի մնացած որոշումները, առնվազն նրանց, ովքեր իրեն հայտնի են, իսկ անհայտի դեպքում պետք է հետևել ռացիոնալ և խաղաղ սկզբունքներին։

Վկայություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Շահադան կոչվում է վկայություն, որը տրվում է որևէ փաստի հաստատման համար։ Որպեսզի այն վավեր լինի, այն պետք է լինի ուղղակի և չփոխանցվի այլ մարդկանց խոսքերից (բացառություն են կազմում հանձնարարությունը կամ կտակը)։ Վկայությունը պետք է տրվի երկու լիիրավ տղամարդկանց կամ չորս կանանց կողմից։ Ստրուկի վկայությունը հավասարեցվում է կնոջ վկայությանը, իսկ ոչ մուսուլմանների վկայությունը, կախված իրավական դպրոցից (մազհաբ), կարող է ընդունվել մուսուլմանների վկայությանը հավասար կամ ընդհանրապես չընդունվել[1]։

Դավադրաբար արտասանված կեղծ վկայությունը մի մազհաբի համար պատժվում է որպես երդում, իսկ մյուսների համար՝ նույն պատժով, որին կենթարկվեր կեղծ մեղադրյալը։ Շահադան շարիաթի դատական համակարգ ունեցող երկրներում ճշմարտության հաստատման կարևորագույն ձևերից մեկն է։ Վկայության կարգը մանրամասն ներկայացված է հանաֆիական աստվածաբան Աբու Յուսուֆ ալ-Անսարիի աշխատություններում[1]։

Շահադան պետական խորհրդանիշների վրա[խմբագրել | խմբագրել կոդը]

Շահադան կարելի է գտնել որոշ պետությունների և տարածքների դրոշների վրա։ Իմամ Աբդ ալ Վահաբի հետևորդները շահադայի խորհրդանիշն օգտագործել են 18-րդ դարից[4]։ 1902 թվականին Ալ-Սաուդ տոհմի ղեկավար և Սաուդյան Արաբիա պետության ապագա հիմնադիր Ալ-Սաուդը այս դրոշին սուր ավելացրեց[4]։ Ժամանակակից տեսքով Սաուդյան Արաբիայի դրոշը ներդրվել է 1973 թվականին[5]։

1997-2001 թվականներին, ինչպես նաև 2021 թվականից «Թալիբան» շարժումը շահադայի հետ օգտագործում է սպիտակ դրոշը՝ որպես Աֆղանստանի Իսլամական Էմիրության դրոշ[6]։ Շահադայի տեքստը կանաչ ֆոնի վրա օգտագործվել է «ՀԱՄԱՍ» խմբավորման կողմնակիցների կողմից 2000-ականների սկզբից։ Աֆղանստանի Սահմանադրության նախագծով 2002 թվականից օգտագործվում է դրոշը, որը շահադային պատկերում է սպիտակ տառատեսակով, որը կենտրոնացած է կարմիր ֆոնի վրա[7]։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. 1,0 1,1 1,2 Боголюбов, 1991, էջ 296
  2. Гогиберидзе, 2009, էջ 128
  3. Ислам: Словарь атеиста, 1988, էջ 247
  4. 4,0 4,1 Firefly Books Firefly Guide to Flags of the World. — Firefly Books, 2003. — ISBN 978-1-55297-813-9
  5. «Saudi Arabia Flag and Description». World Atlas. Արխիվացված օրիգինալից 2015 թ․ հունիսի 22-ին. Վերցված է 2015 թ․ հունիսի 22-ին.
  6. «Гербы и флаги стран мира. Азия — Л. Спаткай — Google Книги». Արխիվացված օրիգինալից 2018 թ․ մարտի 21-ին. Վերցված է 2022 թ․ մարտի 7-ին.
  7. Л. Спаткай Гербы и флаги стран мира. Азия. — Litres, 2018-01-30. — 741 с. — ISBN 9785040297054

Գրականություն[խմբագրել | խմբագրել կոդը]