Համաս
| Համաս արաբ․՝ حركة المقاومة الإسلامية | |
|---|---|
| Տեսակ | քաղաքական կազմակերպություն, Islamist movement?, ռազմական կազմակերպություն, կրոնական կազմակերպություն, դիմադրություն և ահաբեկչական կազմակերպություն |
| Երկիր | Պաղեստին |
| Առաջնորդ | Խալեդ Մեշալ[1] |
| Հիմնադիր | Ահմեդ Յասիմ[2], Abdel Aziz al-Rantissi?, Մահմուդ ազ-Զախար, Mohammad Taha?, Imad al-Alami?, Abdul Fatah Dukhan? և Hassan Yousef? |
| Հիմնադրված | 1987 |
| Գաղափարախոսություն | Սուննի իսլամ[3], Շարիաթ, Պաղեստինյան ազգայնականություն |
| Քաղաքական հայացք | աջական և ձախ ուժեր[4] |
| Կրոնք | Սուննի իսլամ |
| Պաշտոնական գույն(եր) | կանաչ |
| Շտաբ | Գազա, Գազայի հատված |
| Միջազգային պատկանելություն | Մուսուլման եղբայրներ |
| Կայք | hamasinfo.info hamasinfo.info |
Համաս (՝ حركة حماس; կամ ամբողջական անվանումով Հարաքաթ ալ-Մուկավամա ալ-Իսլամիյան (արաբերեն՝ حركة المقاومة الاسلامية), որը արաբերենից թարգմանաբար նշանակում է «Իսլամական դիմադրության շարժում»[5], պաղեստինյան իսլամիստական կուսակցություն է, որը այժմ կառավարում է Գազայի հատվածը։
Համասը հիմնվել է 1987 թ. դեկտեմբերի 14-ին՝ Առաջին Ինթիֆադայի[6] տարիներին, Պաղեստինի Գազա քաղաքում երկու խմբավորումների՝ «Մուսուլման եղբայրների»[7] պաղեստինյան թևի և «Պաղեստինի Իսլամական Ջիհադի»[8] հիմքի վրա (պաշտոնապես գրանցված՝ որպես մշակութային-լուսավորական և բարեգործական կազմակերպություններ) Աբդել Ազիզ առ-Ռանտիսսիյի և շեյխ Ահմեդ Յասինի[9] կողմից, ով հռչակել էր, որ ցանկացած հրեայի կարելի է համարել ռազմական օկուպանտ և իրենց պարտականությունն և ստրատեգիական նպատակն է ազատագրել Պաղեստինը վերգրավելով Իսրայելը ամբողջությամբ և հաստատել պաղեստինյան իսլամական պետություն ծովից մինչև Հորդանան։ Ինչպես հայտարարել էր շեյխ Յասինը, հրեական գերիշխանության ազատագրումից հետո Պաղեստինը կդառնա արաբական և մուսուլմանական աշխարհի կենտրոնը։
Ինքնասպանների միջոցով ահաբեկչական ակտերից և ռմբակոծումներից բացի (հրեա զինվորների և քաղաքացիների վրա) Համասը նաև վարում է ընդարձակ հասարակական ծրագիրներ և դրանով մեծ ժողովրդավարություն է ստացել Պաղեստինում՝ կառուցելով հիվանդանոցներ, ուսումնական հաստատություններ, գրադարաններ և այլն[10]։ Արևմտյան ափում և Գազայում[11]։ Համասի քաղաքական թևը շահել է բազմաթիվ ընտրություններ Գազայում, Քալքիլյայում և Նաբլուսում։ 2006 թվականի հունվարին, Համասը շահել է Պաղեստինյան խորհրդարանական ընտրությունները, ստանալով 76 աթոռ 132-ի վրա, իսկ նախորդ իշխող կուսակցությունը Ֆաթահն՝ 43 աթոռ։ Համասի հաղթանակից իվեր, կոնֆլիկտ ծագել է Համասի և Ֆաթահի միջև։ 2007 թվականի հունիսին Գազայի մարտից հետո, ուր Համասը զենքի ուժով գրավել է Գազան, Ֆաթահն դուրս մղել է ընտրված Համասի պաշտոնյաներին Պաղեստինյան Ազգային Իշխանությունից՝ Արևմտյան ափում, փոխարինելով այլ անդամներով։ Այս գործողությունը դիտարկվել է պաղեստինցի և այլ մտավորականների կողմից իբրև հակաօրինական[12][13]։ 2007 թ. հունիսի 18-ին, Պաղեստինյան նախագահ և Ֆաթահի անդամ Մահմուդ Աբբասը օրենքից դուրս հայտարարել է Համասը հրամանագրով[14]։
Համասը ճանաչվել է իբրև ահաբեկչական կազմակերպություն ԱՄՆ-ի, Կանադայի, ԵՄ-ի, Իսրայելի և Ճապոնիայի կողմից։
Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- ↑ Khaled Mashal reportedly becomes Hamas leader after Sinwar’s death
- ↑ Hamas, Hezbollah, Djihad islamique : qui sont ces mouvements ennemis d’Israël ? (ֆր.) — Paris: Bayard Presse, 2023. — ISSN 0242-6056
- ↑ "Understanding Islamism" Արխիվացված 2013-03-07 Wayback Machine, Crisis Group Middle East/North Africa Report N°37, մարտի 2 2005
- ↑ https://isgap.org/post/2023/10/judith-butler-and-the-normalization-of-hamas-and-hezbollah-within-progressive-social-movements/
- ↑ Համաս բարը նշանակում է «զորություն և քաջություն» ըստ իր կանոնադրության MidEast web-ի վրա "MidEast Web Historical Documents: The Covenant of the Islamic Resistance Movement (Hamas)". Copyright 1999–2002. MidEast Web։
- ↑ انتفاضة (արաբերեն՝ – ընդվզում, ժողովրդական աբստամբություն) Ներկայում այդ բառի տակ հասկացվում է պաղեստինյան ժողովրդի պայքարն Իսրայել պետության դեմ։ Ինթիֆադան վերջին երեք տասնամյակում համարվել է իսրայլապաղեստինյան հակամարտության նշանակալի ասպեկտներից մեկը, սկսել է 1987 թվականից։ Բացի պաղեստինյան իրադարձություններից վերոնշյալ տերմինով են անվանվել նաև զանգվածային ելույթները Բահրեյնում, Սաուդյան Արաբիայում, Իրաքում և Արևմտյան Սահարայում։
- ↑ Մուսուլման եղբայրների միավորում - (արաբ. جماعة الاخوان المسلمين)՝ իսլամական կազմակերպություն՝ ստեղծված Եգիպտոսում 20-րդ դարի 20-ական թվականներին Հասան ալ-Բաննայի կողմից։ Ներկայումս «Մուսուլման եղբայրները» կազմում են բազմաճյուղ միջազգային կազմակերպություն, որ գործում է մեծ մասամբ մուսուլմանական երկրներում։
- ↑ Իսլամական Ջիհադ շարժումը Պաղեստինում (արաբերեն՝ – حركة الجهاد الإسلامي في فلسطين) հիմնադրվել է 1970-ականերին Ֆաթիհ Շաքաքի և Աբդ ալ-Ազիզ Ավադի կողմից Գազայում՝ որպես եգիպտական «Իսլամական Ջիհադի» առանձին թև։
- ↑ Շեյխ Ահմեդ Յասին (الشيخ أحمد ياسين), Համաս պաղեստինյան շարժման համահիմնադիր և հոգևոր առաջնորդ։
- ↑ "Palestinian election raises varying opinions within U" Արխիվացված 2008-06-09 Wayback Machine. The Minnesota Daily.2006 թ. հունվարի 31-ին,
- ↑ Համաս Արխիվացված 2010-06-02 Wayback Machine - Խորհուրդ արտաքին հարաբերությունների վրա։
- ↑ Carter: Stop favoring Fatah over Hamas Արխիվացված 2012-02-05 Wayback Machine The Jerusalem Post հունիսի 19, 2007
- ↑ Exposing the bitter truth of Gaza carnage The Age հունիսի 23, 2007
- ↑ «CNN - Abbas outlaws Hamas militia forces». Արխիվացված է օրիգինալից 2008 թ․ սեպտեմբերի 6-ին. Վերցված է 2009 թ․ հունվարի 11-ին.
| Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Համաս» հոդվածին։ |
| ||||||||||||||||||||