Հասան ալ-Բաննա

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Jump to navigation Jump to search
Հասան ալ-Բաննա
արաբ․՝ حسن البنا‎‎
Դիմանկար
Ծնվել էհոկտեմբերի 14, 1906(1906-10-14) կամ 1906[1][2][3][…]
ԾննդավայրMahmoudiyah, Egypt, Բուհեյրա, Եգիպտոս
Մահացել էփետրվարի 12, 1949(1949-02-12)[3][4]
Մահվան վայրԿահիրե, Եգիպտոս
ՔաղաքացիությունFlag of Egypt (1922–1953).svg Եգիպտոս
Մայրենի լեզուարաբերեն
Կրոնիսլամ
Կրթությունալ-Ազհար համալսարան
Ազդվել էՋամալ ալ-Դին ալ-Աֆղանի, Մուհամմադ Աբդո և Rida Muhammad Rashid?
Մասնագիտությունքաղաքական գործիչ, աստվածաբան և գրող
Ծնողներհայր՝ Ahmad bin Abdul Rahman bin Muhammed al-Banna?
Զբաղեցրած պաշտոններGeneral Guide of the Muslim Brotherhood?
ԿուսակցությունՄուսուլման եղբայրներ
ԵրեխաներAhmed Seif al-Islam?
Hassan el-Banna Վիքիպահեստում

Հասան իբն Ահմադ ալ-Բաննա (արաբ․՝ حسن البنا‎‎, հոկտեմբերի 14, 1906(1906-10-14) կամ 1906[1][2][3][…], Mahmoudiyah, Egypt, Բուհեյրա, Եգիպտոս - փետրվարի 12, 1949(1949-02-12)[3][4], Կահիրե, Եգիպտոս), եգիպտացի քաղաքական գործիչ, իսլամական քարոզիչ և ռեֆորմատոր։

«Մուսուլման եղբայրներ» միջազգային (մեծամասամբ՝ արաբական) կրոնական-քաղաքական ասոցիացիայի հիմնադիրն է։

Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Նրա ամբողջական անունն է Հասան իբն Ահմադ իբն Աբդուրահման ալ-Բաննա։ Հասան ալ-Բաննան այնքան էր կլանված ալ-Գազալի սուֆիական ուսմունքներով, որ Դամանհուրի մանկավարժական դպրոցում սովորելու վերջին տարվա ընթացքում գրեթե հեռացել էր ուսումից (թեև սիրում էր սովորել) և պատրաստ էր բաց թողնել Կահիրեում իր ֆորմալ ուսուցման եզրափակիչ փուլը։ Նրա ուսուցիչները, վախենալով, համոզեցին նրան հետաձգել իր կասկածները և շարունակել դեպի բարձրագույն կրթություն տանող ճանապարհը։ 1923 թվականին՝ 16 տարեկանում, ավարտել է մանկավարժական դպրոցը և ընդունվել Կահիրեի «Դար ալ-Ուլում» (Գիտությունների տուն) ինստիտուտ։ «Դար ալ-Ուլում» ինստիտուտը հիմնադրվել է 1873 թվականին՝ որպես Եգիպտոսի սեփական բարձրագույն կրթական համակարգի ձևավորման փորձ՝ ի լրումն այն կրոնական գիտությունների, որոնցով մասնագիտացված էր Ալ-Ազհարի համալսարանը։ «Դար ալ-Ուլում» ("Dar al -ululūm") մանկավարժական ինստիտուտի ավարտից հետո՝ 1927 թվականին, սկսել է ուսուցչի աշխատանքը Իսմայիլիա քաղաքի ժողովրդական դպրոցում՝ Սուեզի ջրանցքի գոտում Սուեզի ջրանցքի աշխատողների միջնակարգ կրթության համար։ Այդ պաշտոնը նա զբաղեցրել է մինչև 1946 թվականը։

1928 թվականին Սուեզի ջրանցքի վեց աշխատավորների հետ միասին կազմակերպել է «Մուսուլման եղբայրներ» մուսուլմանական եղբայրությունը՝ բարոյականության Իսլամական պատկերացումների տարածման և բարեգործական ակցիաների աջակցության, ինչպես նաև կապիտալիստական շահագործման և արևմտյան անկման դեմ պայքարի համար[5]։

Առաջին հերթին «Եղբայրները» սկսել են հավաքել երիտասարդ ուսանողների և ուսուցանել տարբեր կրոնական առարկաներ։ Նրանց դասերը հասանելի էին ցանկացած մասնագիտության և ցանկացած տարիքի մարդկանց։ Պարապմունքներն անցկացվել են կեսօրից մինչև ուշ գիշեր և հատուկ հաշվի են առել այն մարդկանց առօրյան, որոնք օրվա ընթացքում գտնվում են աշխատանքի կամ ուսման մեջ[6]։

1930-ական թվականներին եղբայրությունը հանդես էր գալիս սկզբնական իսլամի ոգուն վերադառնալու և իսլամական կարգուկանոն հաստատելու օգտին։ 1936 թվականին Հասան ալ-Բաննան այդ նպատակով «Մեկնում աշխարհ» տրակտատում դիմել է Եգիպտոսի թագավորին և պետության մյուս արաբական ղեկավարներին։ Նա հանդես է եկել նաև զինված, հարձակողական ջիհադի օգտին՝ իսլամի այն հակառակորդների դեմ, որոնք իրենք են օգտագործում զինված ուժը, թեև ըստ նրա ջիհադը պետք է կազմակերպվի պետության կողմից։

Հասանի կազմակերպած եղբայրությունն արագ աճեց․ 1941 թվականին այն ուներ 60 000 անդամ, իսկ 1948 թվականին նրանց թիվը հասավ 500 000-ի և հարյուր հազարավոր կարեկցողների։ Մուսուլմանների միությունն ուներ սեփական մզկիթներ, ֆիրմաներ, գործարաններ, հիվանդանոցներ և դպրոցներ, նրա անդամները բարձր պաշտոններ էին զբաղեցնում բանակում և արհմիություններում։ Այսպիսով, «Մուսուլման եղբայրներ» կրոնական-քաղաքական ասոցիացիան մեծ ազդեցություն է ունեցել Եգիպտոսում։ «Մուսուլման եղբայրներ» կազմակերպության շատ անդամներ պնդում են, որ Հասան ալ-Բաննան դեմ է եղել իրենց գաղտնի մարտական կազմակերպության ստեղծմանը[7]։ Քաղաքական գործչի վրա ենթադրյալ մահմեդական եղբայրների հարձակումից և այդ կազմակերպության մասնակիցների կողմից առաջիկա պետական հեղաշրջման ենթադրությունից հետո վարչապետ Մահմուդ Ֆամի ալ-Նակրաշին 1948 թվականին արգելեց կազմակերպությունը, որից հետո, նույն տարվա դեկտեմբերին զոհվեց եղբայրության անդամների կողմից։

Ալ-Բաննան սպանվել է 1949 թվականի փետրվարի 12-ին Կահիրեում։ Մարդասպանին այդպես էլ չեն բացահայտել։ «Մուսուլման եղբայրներ» կրոնական-քաղաքական ասոցիացիայի ղեկավար է դարձել Հասան ալ-Հուդայբին։

Հասան ալ-Բաննայի թոռը նրա դստեր և Սայիդ Ռամադանի (1926-1995) որդին՝ շվեյցարացի իսլամական ազդեցիկ գիտնական Թարիք Ռամադանն է (1962 թվական)։ Հասանի կրտսեր եղբայրը ազատական իսլամական գիտնական Գամալ ալ-Բաննան է (1920-2013)։

Քաղաքական «հավատամք»[խմբագրել | խմբագրել կոդը]

Հասան ալ-Բաննան շարժումը բնութագրել է այսպես․ սալաֆիական[8] շարժում, ուղղափառ ուղի, սուֆիական իրականություն, քաղաքական կազմակերպություն, մարզական խումբ, գիտական և մշակութային հասարակություն, տնտեսական ընկերություն և սոցիալական գաղափար[9]։ 1936 թվականին Հասան ալ-Բաննան հայտարարել է․

Aquote1.png Ալլահը մեր իդեալն է[10]։ Մարգարեն մեր առաջնորդն է։ Ղուրանը մեր սահմանադրությունն է[11]։ Aquote2.png

2012 թվականի հունիսին կայանալիք նախագահական ընտրություններից առաջ այս խոսքերը գրեթե բառացի կրկնվել են Մուհամեդ Մուրսիի կողմից։ Ճիշտ է, հաղթանակից հետո «БМ»-ի թեկնածուն հրաժարվել է անդամակցել կազմակերպությանն ու արմատական ​​աջակողմյան կոչերին և իրեն հայտարարել է «բոլոր եգիպտացիների նախագահ»։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. 1,0 1,1 Dictionary of African Biography / E. K. Akyeampong, Henry Louis Gates, Jr.NYC: OUP, 2012. — ISBN 978-0-19-538207-5
  2. 2,0 2,1 CONOR.Sl
  3. 3,0 3,1 3,2 3,3 3,4 Բրոքհաուզի հանրագիտարան (գերմ.)
  4. 4,0 4,1 4,2 AlKindi
  5. Ражбадинов М. З. Египетское движение «Братьев-мусульман». — М.: Институт изучения Израиля и Ближнего Востока, 2003. С. 25-26.
  6. Ражбадинов М. З. Указ. соч. С. 26, 28.
  7. Сергей Серегичев. Факты о братьях-мусульманах. http://postnauka.ru/faq/30609
  8. В смысле возврата к духу сподвижников пророка-салафов, а не отрицания традиционного ислама, буквы его учения, в том числе, появившихся после эпохи салафов суфизма (членом суфийского братства был и сам аль-Банна), мазхабов фикха и акыды. Этим они отличаются от салафитов.
  9. Братья-мусульмане. «Архивированная копия»։ Արխիվացված է օրիգինալից 2014-12-22-ին։ Վերցված է 2014-12-21 
  10. Существенное отличие от салафитов, в частности, последователей ибн Абдуль-Ваххаба, считающих идеалом пророка Мухаммеда и фактически отрицающих пророка Ису как идеал мусульманина.
  11. Не отмена светских законов, а приведение их в соответствие именно с Кораном и его духом, именно с Кораном и даже не с шариатом, так как в семье Хасана-аль-банны сомневались в достоверности многих хадисов Сунны.

Գրականություն[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Ражбадинов М. З. Египетское движение «Братьев-мусульман». — М.: Институт изучения Израиля и Ближнего Востока, 2003.

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]