Մահմուդ ազ-Զախար
Մահմուդ ազ-Զախար արաբ․՝ م | |
---|---|
![]() | |
Ծնվել է | մայիսի 6, 1945 (79 տարեկան) |
Ծննդավայր | Գազա, Պաղեստին |
Քաղաքացիություն | ![]() |
Կրոն | սուննի իսլամ |
Կրթություն | Կահիրեի համալսարան և Այն Շամս համալսարան |
Մասնագիտություն | քաղաքական գործիչ և բժիշկ |
Զբաղեցրած պաշտոններ | Ministry of Foreign Affairs and Expatriates of the State of Palestine? |
Կուսակցություն | Hamas |
Անդամություն | Hamas' political bureau? |
![]() |
Մահմուդ ազ-Զախար (արաբ․՝ محمود الزهار, մայիսի 6, 1945, Գազա, Պաղեստին), պաղեստինցի քաղաքական գործիչ, Համաս պաղեստինյան իսլամիստական կուսակցության համահիմնադիր Գազայի հատվածում, 2006 թվականին նշանակվել է Պաղեստինի Ինքնավարության արտաքին գործերի նախարար։
Կենսագրություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Մահմուդ ազ-Զախարի հայրը եղել է պաղեստինցի, իսկ մայրը՝ եգիպտուհի։ Նրա մանկության տարիներն անցել են Եգիպտոսի Իսմայիլիա քաղաքում։ Գազայի միջնակարգ դպրոցն ավարտելուց հետո Մահմուդ ազ-Զախարն ընդունվել է Կահիրեի Այն Շամս համալսարան, որտեղ 1976 թվականին ստացել է վիրաբույժի դիպլոմ։ Վերապատրաստումից հետո Մահմուդ ազ-Զախարն աշխատել է որպես վիրաբույժ՝ Գազայի և Խան-Յունիսի հիվանդանոցներում[1]։
Համասի հիմնադրման ժամանակ Մահմուդ ազ-Զախարը դարձել է նրա անդամներից մեկը։ 1988 թվականին Մահմուդ ազ-Զահարը հանդիպել է Իսրայելի վարչապետ Իցհակ Ռաբինի հետ։ Համասն այդ ժամանակ հանդիսացել է որպես բարեգործական իսլամիստական կազմակերպություն։ Նույն թվականին Մահմուդ ազ-Զախարը 6 ամսով կալանավորվել է Իսրայելի կողմից։ 1992 թվականից մոտ մեկ տարի ազ-Զահարը գտնվել է Լիբանանում, որտեղ անդամակցել է Համասի արտաքսված ակտիվիստների հետ[2]։ 1996 թվականին նա նորից է ձերբակալվել իսրայելցիների կողմից և մեկ տարի անցկացրել բանտում։ Բանտում գտնվելու ժամանակ նա ծանր հիվանդացել է։
Համասի ղեկավարների մեծ մասի մահից հետո ազ-Զահարը նշանակվել է կազմակերպության Գազայի հատվածի առաջնորդներից մեկը։ 2003 թվականի սեպտեմբերի 10-ին նա ողջ է մնացել իսրայելական օդուժի հարձակումից, սակայն այդ ժամանակ զոհվել է նրա որդին։
Պաղեստինի Ինքնավարության ընտրություններից առաջ նա հարցազրույցներից մեկում նշել է՝ «Պաղեստինը պետք է լինի Իսլամական պետություն, որն ապրում է շարիաթի օրենքներով և ձգվում է Միջերկրական ծովից մինչև Հորդանան»։ Արտգործնախարարի պաշտոնը զբաղեցնելուց հետո նա մեկ այլ հարցազրույցում չի բացառել Իսրայելի հետ ռեալ բանակցությունները։
Ազ-Զախարն ամուսնացած է, ունի յոթ երեխա, 2003 թվականի սեպտեմբերի 10-ին նրա ավագ որդին՝ Խալեդը սպանվել է իսրայելցիների կողմից, մյուս որդին սպանվել Է 2008 թվականի հունվարին՝ Գազայի հյուսիսում, Իսրայելի պաշտպանության բանակի կողմից։
Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]Արտաքին հղումներ
[խմբագրել | խմբագրել կոդը]- Hamas terror: every Jewish child now a target
- Hamas: Israel has legitimised the killing of its children
- 'We Will Try to Form an Islamic Society
- Islamic state? Not yet
- No Peace Without Hamas
![]() | Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Մահմուդ ազ-Զախար» հոդվածին։ |
|