Ահմադ Յասին

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Ահմադ Յասին
արաբ․՝ أحمد إسماعيل ياسين‎‎
Դիմանկար
Ծնվել էհունիսի 28, 1936(1936-06-28)
ԾննդավայրAl-Jura, Jerusalem, Պաղեստին
Մահացել էմարտի 22, 2004(2004-03-22)[1] (67 տարեկան)
Մահվան վայրԳազա, Գազայի հատված
Քաղաքացիություն Պաղեստին և  Մանդատային Պաղեստին
Կրոնսուննի իսլամ
Կրթությունալ-Ազհար համալսարան
Մասնագիտությունակտիվիստ, քաղաքական գործիչ և հոգևորական
ԿուսակցությունՄուսուլման եղբայրներ
ԱնդամությունHamas
 Ahmed Yassin Վիքիպահեստում

Շեյխ Ահմադ Իսմայիլ Յասին (արաբ․՝ الشيخ أحمد اسماعيل ياسين‎‎, հունիսի 28, 1936(1936-06-28), Al-Jura, Jerusalem, Պաղեստին - մարտի 22, 2004(2004-03-22)[1], Գազա, Գազայի հատված), պաղեստինցի քաղաքական գործիչ, Համաս պաղեստինյան իսլամիստական կուսակցության համահիմնադիր, եղել է կազմակերպության հոգևոր առաջնորդ։

Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Ահմադ Յասինի ծննդյան տարեթիվը հստակ հայտնի չէ․ Պաղեստինի անձնագրի վարչության համաձայն Ահմադ Յասինը ծնվել է 1929 թվականին, սակայն ինքը՝ Ահմադը, իր ծննդյան տարեթիվը նշել է 1938 թվականը։ Յասինը ծնվել է Պաղեստինի Աշկելոնի մերձակայքում գտնվող Ջուրա գյուղում։ 1948-1949 թվականների Արաբա-իսրայելական պատերազմից հետո նրանց գյուղն ավերվել է, ինչի պատճառով նրա ընտանիքը տեղափոխվել է Ղազա քաղաք։

Յասինը պատանեկության տարիներին մարմնամարզությամբ զբաղվելիս վիրավորվել է և դարձել հաշմանդամ․ նա կորցնել է քայլելու ունակությունը։ 1972 թվականին անդամակցել է «Մուսուլման եղբայրներ» միջազգային կրոնաքաղաքական կազմակերպությանը։ Դպրոցը թողնելուց հետո մոտ մեկ տարի սովորել է Կահիրեի Այն Շամսի իսլամական համալսարանում, որտեղ ուսումնասիրել է իսլամական աստվածաբանություն և անգլիական գրականություն, որից հետո մինչև 1984 թվականը դասավանդել է Կահիրեի դպրոցում։ 1960 թվականին նա ամուսնացել է Հալիմայի հետ, ունեցել է 11 երեխա։

1973 թվականին Յասինը Ղազայում հիմնել է «Սոցիալական ծրագրերի համակարգման իսլամական կենտրոնը»[2]։ 1980-ականների սկզբին նա ստեղծել է «Մոջահեդների փառքը» կազմակերպությունը։ Այդ ընթացքում նա սկսել է նախապատրաստել զինված գործողություններ։ Իսրայելի իշխանությունների կողմից 1984 թվականին Յասինը ձերբակալվել է և դատապարտվել 13 տարվա ազատազրկմա։ Նրան մեղադրել են հակապետական գործունեության և անօրինական զենքեր պահելու համար։ 1985 թվականի մայիսի 21-ին Շիմոն Պերեսի և Ահմադ Ջիբրիլի կազմակեպած բանտարկյալներ փոխանակման ժամանակ Յասինն ազատ է արձակվել։

1987 թվականին Պաղեստինի ինթիֆադայի ժամանակ Յասինը մյուս «Մուսուլման եղբայրներ» կազմակերպության անդամների հետ ստեղծել է Համասս շարժումը և դարձել շարժման գլխավոր գաղափարախոսը։ Յասինը կազմակերպության ղեկավարությունը կոչ է արել բոլոր իսրայելցիներին դիտարկել որպես զավթիչներ և ոչնչացնել Իսրայելը։

1989 թվականին տեսողությունը կիսով չափ կորցրած Յասինը նորից ձերբակալվել է։ «Իսրայելական կառավարության հետ համագործակցող» պաղեստինցիների սպանությանը մասնակցելու և իսրայելցի զինվորների դեմ մահափորձ կազմակերպելու համար 1991 թվականին Յասինը դատապարտվել է ցմահ ազատազրկման։

1997 թվականին իսրայելցիները Հորդանանի տարածքում Խալեդ Մաշաալին սպանելու համար ձեռնարկել են գաղտնի գործողություն, սակայն գործողությունը ձախողվել է և իսրայելական գործակալները ձերբակալվել են։ Սկանդալը շտկելու դիմաց իսրայելցիները ազատ արձակել Յասինին։ Հուլիսին շեյխին արտաքսել են Հորդանան, որտեղից էլ նա մեկնել է Պաղեստինի ինքնավարության տարածք։

2000 թվականի հոկտեմբերին մոսկովյան «Վրեմյա նովոստեյ» թերթին տված հարցազրույցում շեյխ Յասինը Չեչնիայում կռվող մուսուլմաններին կոչ է արել կռվել Ռուսաստանի դեմ, անվանելով ռուսներին զավթիչներ[3]։

2003 թվականիn իսրայելցիների կողմից մահափորձ կատարեց Յասինը մահափորձի է ենթարկվել Համասի միք քանի առաջնորդների հետ, սակայն վիրահատության արդյունքում ողջ է մնացել։

Մահ[խմբագրել | խմբագրել կոդը]

2004 թվականի մարտի 22-ին Գազայի հատվածում մզկիթից անվասայլակով դուրս գալուց Յասինի ուղղությամբ կրակել են իսրայելական ուղղաթիռից, ինչի արդյունքում նա մահացել է։ Նրա հետ մահացել է ևս երեք մարդ, տասը վիրավորվել[4]։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. 1,0 1,1 1,2 Encyclopædia Britannica
  2. РОЛЬ ДВИЖЕНИЯ ХАМАС В СОЗДАНИИ ПАЛЕСТИНСКОГО ГОСУДАРСТВА: ИДЕОЛОГИЯ И ПРАКТИКА
  3. Время новостей: N°147, 16 октября 2000
  4. «В Газе убит ракетой основатель «Хамас» — незрячий и парализованный шейх А.Ясин». Արխիվացված է օրիգինալից 2013 թ․ հոկտեմբերի 29-ին. Վերցված է 2009 թ․ հունվարի 13-ին.

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Ահմադ Յասին» հոդվածին։