Ղազա
Քաղաք | |||
---|---|---|---|
Ղազա | |||
արաբ․՝ غزة | |||
| |||
Ղազային համայնապատկերը | |||
Երկիր | ![]() | ||
Պրովինցիա | Գազա | ||
Քաղաքապետ | Rafiq Tawfiq al-Makki | ||
Հիմնադրված է | մ.թ.ա. XV դար թ. | ||
Մակերես | 45 կմ² | ||
ԲԾՄ | 30 մետր | ||
Բնակչություն | 449․221 մարդ (2009) | ||
Ժամային գոտի | UTC+2 | ||
Պաշտոնական կայք | mogaza.org | ||
| |||
Ղազան, կամ Ազան (արաբ․՝ غزة, [ɣazza], եբրայերեն՝ עזה, [ʕaza])՝ քաղաք է Պաղեստինյան ինքնավարության հատվածում։
Պատմություն[խմբագրել | խմբագրել կոդը]
Ղազան բնակեցված է առնվազն մ.թ.ա. 15-րդ դարից[1], և իր պատմության ընթացքում եղել է մի շարք ժողովուրդների ու կայսրությունների տիրապետության ներքո: Փյունիկացիները Ղազան դարձրեցին իրենց Պաղեստինյան հնգաքաղաքի՝ Պենտապոլիսի քաղաքներից մեկը, այն բանից հետո, երբ Հին Եգիպտոսի 350-ամյա տիրապետությունից հետո քաղաքն անցավ Փյունիկիային:
Հռոմեական կայսրության, իսկ ապա՝ բյուզանդացիների տիրապետության ներքո Ղազան հարաբերական խաղաղ ժամանակաշրջան է ապրել, և նրա ծովային նավահանգիստը բարգավաճել է:
Մ.թ. 635 թվականին Ղազան դարձավ Պաղեստինի առաջին քաղաքը, որը նվաճվեց արաբական՝ Ռաշիդյանների բանակի կողմից և արագորեն վերածվեց իսլամական կրոնի կենտրոնի:
Ավելի ուշ դարերում, երբ խաչակիրները նվաճեցին քաղաքը (XI դար), Ղազան ավերակ վիճակում էր:
Հաջորդ դարերում Ղազան ծանր ժամանակաշրջաններ ապրեց մոնղոլների նվաճողական արշավանքների, հեղեղումների և մորեխների հարձակման հետևանքով, արդյունքում XVI դարում արդեն վերածվելով մի գյուղի: Հենց այդ դարում էլ Պաղեստինը, նրա կազմում էլ՝ Ղազան, նվաճվեց Օսմանյան կայսրության կողմից: Օսմանյան տիրապետության առաջին կեսին Ղազան գտնվում էր Ռիդվան հարստության տիրապետության ներքո, որոնց օրոք Ղազան ապրեց մեծ առևտրական ու խաղաղ զարգացման ժամանակաշրջան: 1893 թվականին Ղազայում հաստատվեց իր սեփական քաղաքային կառավարումը:
Առաջին համաշխարհային պատերազմի ժամանակ Ղազան նվաճեցին բրիտանական զորքերը: Արդյունքում Ղազան վերածվեց Պաղեստինի ենթամանդատային տարածքի Ղազայի ենթաշրջանի:
1948 թվականի Արաբա–իսրայելական պատերազմի արդյունքում նոր կազմավորված Ղազայի հատվածը անցավ Եգիպտոսի վարչարարության ներքո: Այդ ժամանակաշրջանում քաղաքում որոշ բարեփոխումներ նախաձեռնվեցին:
1967 թվականի Վեցօրյա պատերազմի ժամանակ Ղազան գրավվեց Իսրայելի կողմից, սակայն 1993 թվականին քաղաքը իսրայելական իշխանությունների կողմից փոխանցվեց Պաղեստինի Ազգային Իշխանությանը:
2006 թվականի ընտրություններից հետո պաղեստինյան քաղաքական ուժերի միջև ծագեց Ֆաթահ-Համաս զինված հակամարտությունը, որի ընթացքում՝ Համասը 2007 թ. գրավեց Ղազան: Եգիպտոսը և Իսրայելը հաջորդաբար շրջափակման են ենթարկել Ղազայի հատվածը[2]: 2010 թվականի հունիսին Իսրայելը թուլացրեց շրջափակումը, թույլ տալով լայն սպառման առարկաների մուտքը քաղաք: Իր հերթին՝ Եգիպտոսը 2011 թվականին հետիտոների համար բացեց Ռաֆահի սահմանահատվածը[2][3]:
Բնակչություն[խմբագրել | խմբագրել կոդը]
Ղազա քաղաքի բնակչությունը ներկայումս ավելի քան 660 000 է[4]: Անցյալ դարի կեսին՝ 1950 թվականին քաղաքի բնակչությունը ավելի քան տասն անգամ քիչ էր՝ 63 000 բնակիչ[5]: Վերջին տարում քաղաքի բնակչությունը աճել է գրեթե 36 000-ով, ինչը կազմում է մոտ 5,8% տոկոսի փոփոխություն[4]: 2010 թվականին քաղաքի բնակչությունը կազմել է 537 000[4]: Պաղեստինյան Ինքնավարության բնակչությամբ խոշորագույն քաղաքն է[4]: Ղազա քաղաքի, ինչպես նաև Պաղեստինի Ղազայի հատված 2-միլիոնանոց բնակչության մեծ մասը կազմում են մուսուլմանները, թեպետ կան նաև որոշ Պաղեստինյան քրիստոնյաներ, որոշ տվյալներով՝ մինչև 17 հազար մարդ: Ղազա քաղաքի բնակչությունը շատ երիտասարդ է՝ մոտավորապես 75%-ը լինելով 25 տարեկանից ցածր:
Կառավարում[խմբագրել | խմբագրել կոդը]
Ղազա քաղաքը ներկայումս կառավարվում է 14-հոգանոց քաղաքային խորհրդի կողմից:
Տնտեսություն[խմբագրել | խմբագրել կոդը]
Ղազա քաղաքում իրականացվող հիմնական տնտեսական գործունեությունը փոքրամասշտաբ արդյունաբերությունն ու գյուղատնտեսությունն են: Այնուամենայնիվ, շրջափակումն ու կրկնվող զինված բախումները տնտեսությունը դրել են խիստ ծանր ճնշման ներքո[6]:
Քույր քաղաքներ[խմբագրել | խմբագրել կոդը]
Բարսելոնա (իսպ.՝ Barcelona), Իսպանիա
Դյունկերկ (ֆր.՝ Dunkerque), Ֆրանսիա
Թուրին (իտալ.՝ Torino), Իտալիա
Կայկայշ (պորտ.՝ Cascais), Պորտուգալիա
Ագադիր (արաբ․՝ غادير), Մարոկկո
Թել Ավիվ (եբրայերեն՝ תֵּל אָבִיב-יָפוֹ),Իսրայել[7]
Տրոմսյո (նորվ.՝ Tromsø), Նորվեգիա
Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]
- ↑ «Gaza (Gaza Strip)»։ International Dictionary of Historic Places 4։ Fitzroy Dearborn Publishers։ 1996։ էջեր 87–290
- ↑ 2,0 2,1 Gaza Benefiting From Israel Easing Economic Blockade
- ↑ Gaza Border Opening Brings Little Relief
- ↑ 4,0 4,1 4,2 4,3 Gaza Population Data (Urban Area). UN World Urbanization Prospects
- ↑ Տե՛ս Gaza Population Data (Urban Area). UN World Urbanization Prospects [1]
- ↑ Քաղվածելու սխալ՝ Սխալ
<ref>
պիտակ՝Oxfam
անվանումով ref-երը տեքստ չեն պարունակում: - ↑ Ընկերակցությունը սառեցված է 2008 թվականի փետրվարի 10-ին Իսրայելի տարածքը Գազայի հատվածի տարածքից հրթիռային ռմբակոծումից հետո։
|