Դյունկերկ

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Jump to navigation Jump to search
Համայնք
Դյունկերկ
Dunkerque
Դրոշ Զինանշան
Flag of Dunkirk.png Blason ville fr Dunkerque (Nord)2.svg

Dunkerque hotel de ville vu port.jpg
Դյունկերկի համայնքապետարան և նավահանգիստ
Կոորդինատներ: 51°2′18″ հս․ լ. 2°22′39″ ավ. ե. / 51.03833° հս․. լ. 2.37750° ավ. ե. / 51.03833; 2.37750
ԵրկիրՖրանսիա Ֆրանսիա
ԵրկրամասՕ-դե-Ֆրանս
ԴեպարտամենտՆոր
ՕկրուգԴյունկերկ
ՀամայնքապետՊատրիս Վերգրետ
Այլ անվանումներհոլ.՝ Duinkerken
անգլ.՝ Dunkirk
Մակերես43,89 կմ²
ԲԾՄ4 մ
Բնակչություն89 160 մարդ (2014)
Խտություն2031 մարդ/կմ²
Ժամային գոտիUTC+1, ամառը UTC+2
Փոստային ինդեքսներ59140, 59240, 59640
Կոդ INSEE59183
Պաշտոնական կայքville-dunkerque.fr (ֆր.)
##Դյունկերկ (Ֆրանսիա)
Red pog.png

Դյունկերկ (ֆր.՝ Dunkerque Լսել [dɛ̃ˈkɛʁk], հոլ.՝ Duinkerke(n) [ˈdœynkɛrkə(n)], արևմտ․ ֆլամանդ․՝ Duunkerke [ˈdyŋkarkə]), համայնք Ֆրանսիայում, Օ-դե-Ֆրանս երկրամասում, Նոր դեպարտամենտում, Դյունկերկ օկրուգում, Գրանդ-Սենտ, Դյունկերկ-1, Դյունկերկ-2 կանտոններում։

Բնակչություն (2014)՝ 89 160 մարդ։

Աշխարհագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Դյունկերկ՝ քաղաք-նավահանգիստ Լա-Մանշի ափին, Լիլից 75 կմ հեռու դեպի հյուսիս-արևմուտք, Փարիզից 295 կմ հեռու դեպի հյուսիս և 10 կմ հեռու Բելգիայի հետ սահմանից։ Լաստանավով կապված է Դուվրի հետ։

Անվանում[խմբագրել | խմբագրել կոդը]

Դյունկերկը և իր շրջակայքը տեղակայված են նախկին Ֆլանդրիայի կոմսության տարածքում, այդ պատճառով այստեղ խոսում են յուրահատուկ բարբառով, որում կան արևմտյան ֆլամանդերենից փոխառված շատ բառեր։ Քաղաքի անվանումը համարվում է հին նիդեռլանդական Դյոինկերկե անվանման ֆրանսիականացված ձևը, որը նշանակում է «եկեղեցի դյուներում»:[1]

Պատմություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Դյունկերկը հիմնադրվել է Բալդուին Ֆլանդրացու կողմից: Միջին դարերում ավերվել է ոչ պակաս, քան վեց անգամ, 17-րդ դարում եղել է կռվախնձոր ֆրանսիացիների, անգլիացիների, իսպանացիների և հոլանդացիների միջև:

Ժան Բարի արձան

Դյունկերկը նիդեռլանդական հեղափոխության սկզբին կարճ ժամանակով՝ 1577-1583 թվականներին, անցել է Հոլանդական հանրապետության ձեռքը, սակայն 1583 թվականին Պարմական դուքսը այն վերադարձրել է Իսպանիային և դարձրել Նիդեռլանդների դեմ ծովային օպերացիաների հենակետային բազա: Սկզբից Դյունկերկում տեղակայվել է ոչ մեծ թագավորական նավատորմը, հետո դարձել է ծովահենների և դյունկերական կապերների խոշոր բազա, որոնց Նիդեռլանդների իսպանական իշխանությունը տվել է հատուկ թույլատրություն հարձակվելու Իսպանիայի թշնամի երկրների առևտրական նավերի վրա:

1600 թվականին Նիվպորտի պատերազմին հոլանդական զորքերը փորձեցին հարձակվել Դյունկերի վրա ցամաքից: Չնայած առաջին հաջողություններին, արքայազն Մորից Օրանսցու բանակը չկարողացավ գրավել ամրոցը, և ծովային օպերացիաները շարունակվեցին: 1646 թվականին կապերները կորցրեցին իրենց բազան, քանի որ քաղաքը զավթեցին ֆրանսիացիները, սակայն 1652 թվականին Գաբսբուրգները քաղաքը հետ վերադարձրին:

1658 թվականին Ֆրանսիայի և Իսպանիայի միջև պատերազմի ժամանակ Դյունկերկը գրավեցին ֆրանսիական զորքերը և հաջորդ տարում կնքված խաղաղության պայմանագրով Դյունկերկն անցավ Օլիվեր Կրոմվելի Անգլիական հանրապետությանը: 1662 թվականին Կառլ 2-րդ արքան վաճառեց Դյունկերկը Ֆրանսիային 320 000 ֆունտով:

Լյուդովիկոս 14-րդի ժամանակներում գտնվելով Ֆրանսիայի թագավորի ծառայությունում, բազմիցս հարձակվել են հոլանդական նավերի վրա: Քաղաքի կենտրոնում տեղադրվել է ամենահայտնի կապերի Ժան Բարի արձանը: 1713 թվականի Ուտրեխտի հաշտությունով Ֆրանսիան պարտավորվել է դադարեցնել ծովահենությունը և քանդել ամրությունները:

Երկրորդ համաշխարհային պատերազմ[խմբագրել | խմբագրել կոդը]

1940 թվականի մայիսի Ֆրանսիական ռազմագործողության ժամանակ Ֆրանսիայի կողմից պատերազմող բրիտանական դիտարշավային կորպուսը ֆրանսիական բանակի մնացորդների հետ հարձակվող գերմանական բանակի հարվածների տակ անցավ Դյունկերկի վրայով:

Խորտակվող ֆրանսիական էսմինեց «Բուրասկ» և դաշնակից զինվորներ տախտակամածի վրա

Դաշնակիցները շրջափակվել էին Դյունկերկի նավահանգստի շրջանում և անխուսափելիորեն կոչնչացվեին գերմանացիների կողմից, եթե հարձակվող գերմանական զորքերը անհայտ պատճառներով չդադարեցնեին հարձակումը։ Բրիտանական հրամանատարությունը օգտվեց անսպասելի հնարավորությունից և կազմակերպեց բրիտանական զորքերի տարհանումը։ Ուինսթոն Չերչիլի հրամանով բոլոր նավերը անգլիական զինվորներին վերցնելու նպատակով ուղղվեցին դեպի Դյունկերկ։ «Դինամո» օպերացիայի մի քանի օրվա արդյունքում տարհանվեցին 338 հազար զինծառայողներ, այդ թվում 123 հազար ֆրանսացիներ։ Հիմնական ուժերի նահանջը քողարկող 40 հազար դաշնակից զինծառայողներ գերի ընկան կամ ստիպված եղան տարբեր ճանապարհներով հասնել Անգլիա։

1944 թվականի սեպտեմբերին կանադական զորքերը փորձեցին ազատագրել Դյունկերկը դաշնակիցների դեպի հյուսիս-արևելք հարձակման ժամանակ՝ Նորմանդիայում հաջող ափհանումից հետո։ Սակայն Դյունկերկի գերմանական կայազորը քաղաքը վերածեց անառիկ ամրոցի և հաջող պաշտպանվեց դաշնակիցների զորքերից ընդհուպ մինչև պատերազմի ավարտը։ Վերմախտը հանձնվեց չեխոսլովական զորքերին միայն 1945 թվականի մայիսի 9-ին՝ Գերմանիայի անձնատրության լուրը ստանալուց հետո։

Երկրորդ համաշխարհային պատերազմի ժամանակ շինությունների երեք քառորդը ոչնչացվեցին։ Արդյունքում նոր քաղաքաշինական որոշման համաձայն քաղաքը վերակառուցվեց, ինչպես նաև հիմնավոր արդիականացման ենթարկվեց առևտրական նավահանգիստը։ Դյունկերկի ափամերձ շրջանների ամբողջականությունը հազիվ գերազանցում է 13 կիլոմետրը։ Քաղաքի կենտրոնում է գտնվում Ժան Բարի հրապարակը 15-րդ դարի 40 կիլոմետրանոց բեֆֆրուայով՝ ռեստավրացված պատերազմից հետո։

Տնտեսություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Նավահանգիստ Պա դե Կալե նեղուցում։ Դյունկերկի նավահանգիստը՝ մեծությամբ երրորդն է Ֆրանսիայում, Մարսելից և Հավրից հետո։ Դյունկերկում է գտնվում Ֆրանսիայի նավթավերամշակման 12 գործարաններից մեկը։

Բնակչության զբաղվածության կառուցվածքը․

  • գյուղատնտեսություն՝ 0,4 %
  • արդյունաբերություն՝ 14,6 %
  • շինարարություն՝ 7,3 %
  • առևտուր, տրանսպորտ և սպասարկման ոլորտ՝ 39,0 %
  • պետական և մունիցիպալ ծառայություններ՝ 38,7 %

Գործազրկության մակարդակ (2013)՝ 19,9 % (Ֆրանսիան ամբողջությամբ՝ 12,8 %, Նոր դեպարտամենտը՝ 17,2 %):
1 մարդու միջին տարեկան եկամուտը, եվրո (2013)՝ 17 871 (Ֆրանսիան ամբողջությամբ՝ 25 140, Նոր դեպարտամենտը՝ 18 575):

Ժողովրդագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Բնակչության թվի շարժընթացը, մարդ:

Վարչակազմ[խմբագրել | խմբագրել կոդը]

2014 թվականից համայնքապետի պաշտոնը զբաղեցնում է անկախ ձախ քաղաքական գործիչ Պատրիս Վերգրետը (Patrice Vergriete): Ֆրանսիայի ամենաազդեցիկ քաղաքական գործչի-սոցիալիստի` (1989 թվականից Դյունկերկի համայնքապետ) սենատոր Միշել Դելեբարի նախկին տեղակալը: Վերգրետը 2013 թվականին համայնքապետի հետ կոֆլիկտի պատճառով թողեց իր պաշտոնը, իսկ 2014 թվականի ընտրություններին մարտահրավեր նետեց իր նախկին ղեկավարին և հաղթություն տարավ 2-րդ փուլում, հավաքելով ձայների 55.53 %-ը:

2014 թվականի մունիցիպալ ընտրություններ (2 փուլ)
Թեկնածու Կուսակցություն % ձայներ
    Պատրիս Վերգրետ Ալտերնատիվ ձախ բլոկ 55,53
    Միշել Դելեբար Ձախ բլոկ 26,27
    Ֆիլիպ Էմերի Ազգային ճակատ 18,20
2008 թվականի մունիցիպալ ընտրություններ (1 փուլ)
Թեկնածու Կուսակցություն % ձայներ
    Միշել Դելեբար Աջ բլոկ 57,54
    Ժակլի Գաբան Ժողովրդական շարժման միություն 18,63
    Ֆիլիպ Էմերի Ծայրահեղական աջ բլոկ 11,01
    Պյեր Յանա Դեմոկրատական շարժում 7,72
    Ժակ Վոլան Աշխատանքային մարտ 5,10

Սպորտ[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Դյունկերկի չորս օրը — ամենամյա բազմօրյա մայրուղային հեծանվային մրցավազք:
  • US Dunkerque HB — հանդբոլի (արական) թիմ, որը հանդես է գալիս ֆրանսիական ազգային հանդբոլի լիգայում:
  • «Դյունկերկ» ֆա — ֆուտբոլային թիմ, որը հանդես է գալիս Ֆրանսիայի սիրողական չեմպիոնատում (4 լիգա):

Քույր քաղաքներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Ֆիլմեր[խմբագրել | խմբագրել կոդը]

  • 1958 — «Դյունկերկ / Dunkirk». Մեծ Բրիտանիա, ռեժիսոր Լեսլի Նորման.
  • 1964 — «Ուիքենդն օվկիանոսի ափին». Ֆրանսիա, ռեժիսոր Անրի Վերնոյ.
  • 2004 — «ВВС: Դյունկերկ (ՀՏ) / Dunkirk». Մեծ Բրիտանիա, ռեժիսոր Ալեքս Հոլմս.
  • 2017«Դյունկերկ». Մեծ Բրիտանիա, Ֆրանսիա, ԱՄՆ, ռեժիսոր Քրիստոֆեր Նոլան.

Պատկերասրահ[խմբագրել | խմբագրել կոդը]

Տես նաև[խմբագրել | խմբագրել կոդը]

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. Pul Paul Van (2007)։ In Flanders Flooded Fields: Before Ypres There Was Yser։ Pen and Sword։ էջ 89։ ISBN 978-1473814318։ «The French name of Dunkerque in fact is derived from the Flemish Duinkerke, which means 'church in the dunes'!» 

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]