Վեցօրյա պատերազմ

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Վեցօրյա պատերազմ
Soldiers Western Wall 1967.jpg
Իսրայելական զինվորները Լացի Պատի մոտ (գրավումից հետո)
Թվական 1967 թվականի հունիսի 5հունիսի 10
Վայր Մերձավոր Արևելք
Արդյունք Իսրայելի հաղթանակ
Տարածքային
փոփոխություններ
Սիրիան կորցրել է Գոլանի բարձունքները, Եգիպտոսը Սինայան թերակղզին և Գազայի հատվածը, իսկ Հորդանանը՝ Հորդանան գետի արևմտյան ափը
Հակառակորդներ
Իսրայել Իսրայել Սիրիա Սիրիա
Եգիպտոս Եգիպտոս
Իրաք
Հորդանան Հորդանան
Լիբանան Լիբանան
Հրամանատարներ
Իսրայել Իցխակ Ռաբին
Իսրայել Մոշե Դայան
Իսրայել Ուզի Նարքիս
Իսրայել Իսրայել Թալ
Իսրայել Մորդեխայ Հոդ
Իսրայել Արիել Շարոն
Եգիպտոս Աբդել Հաքիմ Ամեր
Եգիպտոս Աբդուլ Մունիմ Ռիադ
Հորդանան Սաիդ իբն-Շաքեր
Հորդանան Ասադ Գամնա
Սիրիա Հաֆեզ Ասադ
Սիրիա Աբդել Ռահման Արեֆ
Կողմերի ուժեր
Ընդհանուր՝ 264.000
(50.000 կանոնավոր, 214.000 պահեստային)
300 ռազմական ինքնաթիռ
800 տանկ
Ընդհանուր՝ 547.000
(Եգիպտոս - 240.000, Սիրիա, Հորդանան, Իրաք - 307.000)
957 ռազմական ինքնաթիռ
2.504 տանկ
Ռազմական կորուստներ
Իսրայել 776 զոհված, մոտ 50 ինքնաթիռ[1] Եգիպտոս 11 500 զոհված, 20 000 վիրավոր, 5500 գերի,
մոտ 330 ինքնաթիռ[2]
Հորդանան 696 զոհված, 421 վիրավոր, 2000 անհատ կորած
Իրաք 10 զոհված, 30 վիրավոր
Սիրիա 1000-ից մինչև 2500 զոհված, 5000 վիրավոր


Վեցօրյա պատերազմ (מלחמת ששת הימים, Միլհեմետ Շեշետ Հա Յամիմ; Արաբերեն: النكسة, ան-Նակսահ, «Նահանջ» կամ حرب ۱۹٦۷, Հերբ 1967, «1967-ի պատերազմ»), նաև հայտնի է որպես Հունիսյան պատերազմ, Արաբ-իսրայելյան պատերազմ 1967 կամ Երրորդ արաբ-իսրայելական պատերազմ, որը տեղի է ունեցել 1967 թվականի հունիսի 5-ից 10-ը Իսրայելի մի կողմից և նրա հարևան Եգիպտոսի (այդ ժամանակ կոչվում էր Միավորված արաբական հանրապետություն), Հորդանանի և Սիրիայի միջև մյուս կողմից։

Իսրայելի և իր հարևանների միջև հարաբերությունները երբեք մինչև վերջ չկարգավորվեցին 1948 թվականի Արաբ-իսրայելական պատերազմից հետո։ Մինչև 1967 թվականի հունիսը հարաբերությունները դարձան պայթունավտանգ: Եգիպտական զորքերի կենտրոնացումներին Իսրայելի սահմանագծին Սինայի թերակղզում, Իսրայելը իրականացրեց մի շարք ավիահարվածներ Եգիպտական ռազմական դիրքերին։ Եգիպտացիների օդային ուժերը հանկարծակի եկան Իսրայելի գորհներից և շարքից դուրս հանվեցին՝ պատճառելով Իսրայելին փոքրաթիվ կորուստներ, արդյունքում Իսրայելը օդում ստացավ մեծ առավելություն։ Միաժամանակ Իսրայելը անցավ ցամաքային հարձակման Գազայի հատվածում և Սինայում, ինչը նորցի հանկարծակիի բերեց եգիպտական զորքերին։ Մի քանի անհաջողություններից հետո Եգիպտոսի առաջնորդ Գամալ Աբդել Նասերը հրամայեց լքել Սինայը։ Իսրայելական զորքերը անընդհատ ճնշում էին նահանջող իգպտացիներին և պատճառելով ծանր կորուստներ նվաճեցին Սինայը։

Նասերը խնդրոց Սիրիային և Հորդանանին սկսել հարձակվել Իսրայելի վրա՝ չասելով որ իր օդային ուժերը պարտվել են Իսրայելին։ Իսրայելի հակահարվածի արդյունքում նրանք կարողացան նվաճել Արևելյան Երուսաղեմը ինչպես նաև Հորդանան գետի արևմտյան ափը Հորդանանից, բացի այդ կարողացան Սիրայից նվաճել Գոլանի բարձունքները:

Հունիսի 11-ին կնքվեց հրադադար։ Արաբների կորուստները անհամեմատ շատ էին Իսրայելի կորուստներից։ Մեկ հազարից քիչ իսրայելցի կորուստին ընկավ մոտ 20.000 արաբի կորուստ։ Իսրայելի հաճողության գրավականներն էին անսպասելությունը, նախապես լավ պլանավորված գործողությունները և արաբների թույլ հրամանատարական կազմը։ Իսրայելը իր վերահսկողության տակ առավ Գազայի հատվածը, Սինայի թերակղզին, Հորդանան գետի արևմտյան ափը և Գոլանի բարձունքները։ Իսրայելի միջազգային վարկանիշը մեծ աճ ունեցավ։ Այնուամենայնից Իսրայելի հաղթանակը վտանգավոր ինքնավստահություն հաղորդեց Իսրայլի բանակին, ինչի արդյունքում արաբները հաջողության հասան 1973 թվականի Յոմ Կիպուրի պատերազմում: Բացի այդ նվաճված վայրերում մնացին մեծ թվով արաբներ, որոնք ընդվուզմներ կազմակերպեցին հետագայում։

Նախապատերազմական իրավիճակ[խմբագրել | խմբագրել կոդը]

1956 թվականի Սուեզի ճգնաժամից հետո Եգիպտոսը համաձայնվեց Միացյալ ազգերի խաղաղապահ զորքերի տեղակայմանը Սինայում՝ հավատալով որ 1949 թվականի զինադադարի պայմանագրի բոլոր կողմերը կկատարեն իրենց պարտականությունները[3]: Հաջորդ տարիներին եղան սահմանային փոքր ընդհարումներ Իսրայելի և նրա արաբական հարևանների զորքերի միջև։ 1966 թվականի նոյեմբերի սկզբին Սիրիան Եգիպտոսի հետ կնքեց կոլեկտիվ պաշտպանության համաձայնագիր[4]: Քիչ հետո Պաղեստինի լիբերալ կազմակերպության ակտիվությունը ճնշելու համար,[5][6] որի հարձակումից սպանվեց երեք իսրայելցի,[7] Իսրայելի պաշտպանության բանակը հարձակվեց Հորդանան գետի արևմտյան ափի աս-Սամու գյուղի վրա[8]: Հորդանանի զարքերը ստիպեցին Իսրայելի արագ նահանջել[9]: Հորդանանի թագավոր Հուսեյնը քննադատեց Եգիպտոսի նախագահ Գամել Աբդել Նասերի օգնություն չգալու և խաղաղապահ զորքերի թիկունքում թաքնվելու համար[10]:

1967 թվականի մայիսին Նասերը սուտ հաշվետվություն ուղարկեց Խորհրդային միությանը, թե Իսրայելի զորքերը կուտակվում են Սիրիայի սահմանին[11]: Նասերը սկսեց կուտակել իր զորքերը երկու պաշտպանական գծերում[12] մի մասը Սինայի թերակղզու Իսրայելի սահմանին, ինչի արդյունքում հեռացան խաղաղապահ զորքերը մայիսի 19-ին և մյուս մասը Շարմ էլ-Շեյխ՝ Տիրանի նեղուցը հսկելու համար[13]: Իսրայելը հիշեցրեց 1957 թվականի հռչակագիրը, համաձայն որի Սինայում զորքերի կուտակումը նշանակում է պատերազմի հայտարարում։ Մայիսի 30-ին Հորդանանը և Եգիպտոսը ստորագրեցին պաշտպանության համաձայնագիր։ Հաջորդ օրը Հորդանանի խնդրանքով Իրաքի բանակը սկսեց զորահավաք և սկսեց զինել Հորդանանի զորքերին[14]:

Բանակներ և սպառազինություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Բանակներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Իսրայելի բանակում հաշվվում էր 264.000 զինվոր, ներառյալ պահեստայինները, չնայած պահեստայիններին հավաքագրելու համար ժամանակ էր հարկավոր[15]:

Հորդանանի զորքերի դեմ Իսրայել կենտրոնացրել էր 40.000 զինվոր և 200 տանկ (ութ բրիգադ)[16]: Իսրայելի կոնտրոնական հրամանատարական զորքերը բաղկացած էին հինգ բրիգադից: Առաջին երկու բրիգադները տեղակայված էին Երուսաղեմի մոտ և նրանց կոչում էին Երուսաղեմի բրիգադ և Հարել բրիգադ: Մորդեխեյ Գուրի 55-րդ բրիգադը պետք է գործեր Սինայի ճակատից: 10-րդ բրիգադը տեղակայված էր հյուսիսում Հորդանան գետի արևմտյան ափին: Իսրայելի հյուսային մասը բաղկացած էր մեկ դիվիզիայից (երեք բրիգադ) Գեներալ Մայոր Էլադ Պելեդի գլխավորությամբ, որը տեղակայված էր Հորդանան գետի արևմտյան ափի հյուսիսում` Իզրեելյան հովտում:

Պատերազմի նախաշեմին Եգիպտոսը Սինայում տեղակայեց իր 160.000 զորքից 100.000-ին, ներառյալ իր բոլոր յոթ դիվիզիաները, չորս անկախ համազորային բրիգադները և չորդ անկախ զրահապատ բրիգադները: Նրանցից մոտ մեկ երրորդ մասը Հյուսիսային Եմենի քաղաքացիական պատերազմի վետերան էին, իսկ մյուս մեկ երրորդը պահեստազորայիններ էին: Զորքերի կազմում կային 950 տանկ և ավելի քան 1.000 կտոր հրետանի[17]:

Սիրիական բանակը հաշվվում էր 75.000 զինվոր, որոնք տեղակայված էին Սիրիայի սահմանի երկայնքով[18]:

Հորդանանի զինված ու-երում կային 11 բրիգադ, ընդհանուր 55.000 զորքով[19], որոնք զինված էին 300 ժամանակակից արևմտյան տանկերով, որոնցից 250-ը ԱՄՆ M48 Patton տեսակի տանկեր էին:.Ինը բրիգադ (45,000 զինվոր, 270 տանկ, 200 կտոր հրետանի) տեղակայված էին Հորդանան գետի արևմտյան ափին, ներառյալ էլիտար զրահապատ 40-րդ բրիգադը, իսկ երկու բրիգադ գտնվում էին Հորդանանի հովտում: Հորդանանի բանակը այն ժամանակ կոչվում էր Արաբական լեգիոն, որը երկարաժամկետ ծառայության անցած արհեստավարժ բանակ էր, լավ զինված և լավ վարժեցված: Չնայած սան Իսրայելի հետ նախորդ բախումները ցույց էին տվել, որ Հորդանանի բանակը միշտ կես քայլով զիջում է Իսրայելի բանակին: Հորդանանի փոքր ռազմաօդային ուժերը հաշվվում էին բրիտանական Hawker Hunter տեսակի 24 օդանավ, վեց տրանսպորտային օդանավ և երկու ուղղաթիռ:

100 իրաքյան տանկ և մեկ հետևակայն դիվիզիա կենտրոնացել էր Հորդանանի սահմանին:

Արբական ռազմաօդային ուժերում ծառայում էին Պակիստանի ռազմաօդային ուժերի կամավոր օդաչուներ և որոշ օդանավեր ժամանել էին Լիբիայից, Մարոկկոյից Ալժիրից, Քուվեյթից և Սաուդյան Արաբիայից: Պատերազմի հենց առաջին օրը նրանք ծանր կորուստներ ունեցան:

Սպառազինություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Բացառությամբ Հորդանանի, արաբական մյուս երկրների սպառազինությունում հիմնականում խորհրդային զինամթերք էր: Հորդանանի բանակը զինված էր ամերիկյան զենքով, իսկ ռազմաօդային ուժերը` բրիտանականով:

Եգիպտոսը ուներ արաբական երկների մեջ ամենամեծ և ամենաժամանակակից ռազմաօդային ուժերը` 420 ռազմական ինքնաթիռով[20], բոլոր հիմնականում բաղկացած խորհրդային արտադրության ՄիԳ-21 կործանիչներով: Իսրայելցիների մոտ մեծ մտավախություն էին առաջացնում 30 հատ Տու-16 միջին ռմբակոծիչները, որոնք կարող էին մեծ վնաս հասցնել Իսրայելի ռազմական և քաղաքացիական կենտրոններին[21]:

Իսրայելի սպառազինությունը հիմնականում արևմտյան ծագում ուներ: Ռազմաօդային ուժերը զինված էին ֆրանսիական օդանավերով, իսկ դրանց վրա կիրառվող ռազմամթերքը բրիտանական և ամերիկյան ծագում ունեին: Շատ զենքեր, երառյալ Uzi տեսակի ավտոմատները իսրայելական արտադրության էին:

Տեսակ Արաբական բանակներ Իսրայելի բանակ
ՄԶՄ-ներ Եգիպտոսը, Սիրիան և Իրաքը օգտագործում էին T-34, Տ-54, Տ-55, ՊՏ-76 և ՍՈՒ-100/152 տանկեր Երկրորդ աշխարհամարտի տարիների վերանորոգված թնդանոթներով: Հորդանանը օգտագործում էր Մ-47, Մ-48 և Մ-48A1 Պատտոն տանկեր: Պանցեր IV (օգտագործում էր Սիրիան)[22][23]: Մ50 and Մ51-Սուպերշերմաններ, Մ48A3 Պատտոն, Սենտուրիան, AMX-13: Սենտուրիոնը վերազինվել էր բրիտանական 105 մմ L7 թնդանոթով: Շերմանների վրա նույնպես տեղադրվել էր ավելի մեծ 105 մմ թնդանոթ:
Զրահափոխադրիչներ/ՀՄՄ-ներ BTR-40, BTR-152, BTR-50, BTR-60 ՀՄՄ-ներ M2, / M3 զրահափոխադրիչներ, Panhard AML
Հրետանի M1937 Հաուբից, BM-21, D-30 (2A18) Հաուբից, M1954 դաշտային թնդանոթ, M-52 105 մմ ինքնաշեն Հաուվից (օգտագործում էր Հորդանանը) M50 ինքնաշեն Հաուբից և 160 մմ ինքնաշեն ականանետ, Հաուբից մոդել 50, AMX 105 մմ ինքնաշեն Հաուբից
Ռազմաօդային ուժեր ՄիԳ-21, ՄիԳ-19, ՄիԳ-17, Սու-7B, Տու-16, Իլ-28, Իլ-18, Իլ-14, Ան-12, Hawker Hunter օգտագործում էին Հորդանանը և Իրաքը Dassault Mirage III, Dassault Super Mystère, Sud Aviation Vautour, Mystere IV, Dassault Ouragan, Fouga Magister նախատեսված հարձակումների համար, Nord 2501IS ռազմական փոխադրիչ օդանավ
Ուղղաթիռներ Մի-6, Մի-4 Super Frelon, Sikorsky S-58
ՀՕԶ Էս-75, ZSU-57-2 MIM-23 Hawk, Bofors 40 mm
Հետևակի սպառազինություն Carl Gustav M/45, Կալաշնիկովի ինքնաձիգ, RPK, RPD, DShK HMG, B-10 և B-11 Ուզի ինքնաձիգ, FN FAL, FN MAG, Կալաշնիկովի ինքնաձիգ, Բրաումինգ M2, Nord SS.10, RL-83 Blindicide հակատանկային զենք

Ռազմաճակատներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Օդային հարձակում[խմբագրել | խմբագրել կոդը]

Իսրայելցի զինվորները ուսումնասիրում են կործանված եգիպտական ռազմանավը:
Dassault Mirage օդանավը Իսրայելի ռազմաօդային ուժերի թանգարանում:

Իսրայել առաջին և ամենաճակատագրական քայլը եղավ անսպասելի հարձակումը Եգիպտոսի ռազմաօդային ուժերի վրա: Սկզբում Եգիպտոսը և Իսրայելը հայտարարեցին, որ իրենց երկիրը ենթարկվել է հարձակման այլ երկրի կողմից:

Հունիսի 5-ին ժամը 7:45 Իսրայելի ժամանակով քաղաքացիական պաշտպանության ահազանգը Իսրայելի ամբողջ տարածով ազդարարեց պատերազմի սկզբի մասին, Իսրայելի ռազմաօդային ուժեսրը սկսեցին Ֆոկուս գործողությունը: Մոտ 200 օդանավ[24] սկսեցին զանգվածային գրոհը եգիպտական տարածքում[25]: Եգիպտական պաշտպանական համակարգը շատ թույլ էր և Եգիպտոսը չուներ համապատասխան հակաօդային համակարգ, որպեսզի դիմագրավեր Իսրայելի ռազմաօդային հարձակումներին: Իսրայելի օդանավերի մեծ մասը գրոհի անցան Միջերկրական ծովի վրայով` թռչելով շատ ցածր, որպեսզի եգիպտական ռադիոլոկացիոն կայանները չնկատեին նրանց: Մյուս մասը թռչեց Կարմիր ծովի վրայով[26]:

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. Իսրայելի Արտաքին Գործերի Նախարարություն
  2. Рожденные войной. История ВВС Израиля. Из коллекции Михаила Жирохова.(ռուս.)
  3. «FIRST UNITED NATIONS EMERGENCY FORCE (UNEF I) – Background (Full text)»։ Rauschning, Wiesbrock & Lailach 1997, p. 30; Sachar 2007, pp. 504, 507–8 
  4. Some sources date the agreement to November 4, others to November 7. Most sources simply say "November". Gawrych (2000) p. 5
  5. Schiff, Zeev, History of the Israeli Army, Straight Arrow Books (1974) p. 145
  6. Churchill & Churchill, The Six Day War, Houghton Mifflin Company (1967) p. 21
  7. Pollack, Kenneth, Arabs at War: Military Effectiveness 1948–1991, University of Nebraska Press (2002), p.290
  8. Segev, 2007, pp.149–152.
  9. Hart, 1989 p. 226
  10. Oren 2002/2003, p. 312; Burrowes & Douglas 1972, pp. 224–25
  11. Herzog 1982, p. 148
  12. John Quigley, The Six-Day War and Israeli Self-Defense: Questioning the Legal Basis for Preventive War, Cambridge University Press, 2013, p.32.
  13. Shlaim (2007) pg 238
  14. Churchill pgs 52 and 77
  15. Stone 2004, p. 217.
  16. Pollack 2004, p. 294
  17. Pollack 2004, p. 59
  18. Ehteshami and Hinnebusch 1997, p. 76.
  19. Mutawi 2002, p. 42.
  20. Oren, 176; Benny Morris, Righteous Victims, 318.
  21. Pollack 2004, p. 58.
  22. de Mazarrasa, Javier (1994) (in Spanish). Blindados en España 2ª Parte: La Dificil Postguerra 1939–1960. Valladolid, Spain: Quiron Ediciones. p. 50. ISBN 84-87314-10-4
  23. Perrett, Bryan (1999). Panzerkampfwagen IV medium tank: 1936–1945. Oxford, United Kingdom: Osprey. p. 44. ISBN 978-1-85532-843-3
  24. Oren 2002, p. 172
  25. Bowen 2003, p. 99 (author interview with Moredechai Hod, May 7, 2002).
  26. Oren 2002, electronic edition, Section "The War: Day One, June 5".