Jump to content

Մոշե Դայան

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Մոշե Դայան
եբրայերեն՝ משה דיין
Դիմանկար
Ծնվել էմայիսի 20, 1915(1915-05-20)[1][2][3][…]
ԾննդավայրԴեգանիա Ալեֆ, Էմեկ Հայարդենի տարածաշրջանային խորհուրդ, Կիներետի Ենթաշրջանը, Հյուսիսային մարզ, Իսրայել
Մահացել էհոկտեմբերի 16, 1981(1981-10-16)[2][3][4][…] (66 տարեկան)
Մահվան վայրԹել Ավիվ, Իսրայել
ԳերեզմանNahalal Cemetery
Քաղաքացիություն Իսրայել
Մայրենի լեզուեբրայերեն
Կրոնհրեական աթեիզմ[5]
ԿրթությունԱվագ սպաների դպրոց (1952)
Մասնագիտությունռազմական գործիչ, քաղաքական գործիչ և հնագետ
ԱմուսինՌութ Դայան
Ծնողներհայր՝ Շմուել Դայան, մայր՝ Դայան Դվոր
Զբաղեցրած պաշտոններԳլխավոր շտաբի պետ, սրայելի գյուղատնտեսության նախարար, Իսրայելի պաշտպանության նախարար, Քնեսեթի պատգամավոր և Իսրայելի արտաքին գործերի նախարար
ԿուսակցությունԹելեմ, ՌԱՖԻ, Ավոդա և ՄԱՊԱՅ
Պարգևներ և
մրցանակներ
ԵրեխաներԱսսի Դայան, Յաել Դայան և Էհուդ Դայան
Ստորագրություն
Изображение автографа
 Moshe Dayan Վիքիպահեստում

Մոշե Դայան (եբրայերեն՝ משה דיין‎, մայիսի 20, 1915(1915-05-20)[1][2][3][…], Դեգանիա Ալեֆ, Էմեկ Հայարդենի տարածաշրջանային խորհուրդ, Կիներետի Ենթաշրջանը, Հյուսիսային մարզ, Իսրայել - հոկտեմբերի 16, 1981(1981-10-16)[2][3][4][…], Թել Ավիվ, Իսրայել), Իսրայելի ռազմական առաջնորդ և քաղաքական գործիչ։ Նա առաջին կիբուցում ծնված երկրորդ երեխան էր, բայց 1921 թվականին նա ընտանիքի հետ տեղափոխվեց և մեծացավ մոշավում (ֆերմերային կոպերատիվ)։ Որպես 1948 Արաբա–Իսրայելական պատերազմի Երուսաղեմի ճակատի հրամանատար, 1956 թվականի Սուեզի ճգնաժամի ընթացքում Իսրայելի պաշտպանության գլխավոր շտաբի հրամանատար (1953–58), սակայն գլխավորապես որպես 1967 թվականի Վեցօրյա պատերազմի ընթացքում պաշտպանության նախարար, նա աշխարհի համար դարձավ Իսրայել նոր պետության մարտական խորհրդանիշ[8]։ 1930-ականներին Օրդե Վինգեյթի օգնությամբ նա սովորեց ծուղակներ դնել, բրիտանացիների դեմ կռվող, Պաղեստինյան արաբների համար և հետագայում Լիբանանի ուժերի դեմ պայքարում կորցրեց աչքը։ Դայանը մտերիմ էր Դեվիդ Բեն Գուրիոնի հետ և նրան միացավ Մապայ կուսակցությունը լքելու և 1965 թվականին Շիմոն Պերեսի հետ` Ռաֆի քաղաքական կուսակցությունը հիմնելու համար։ Հենց 1967 թվականի վեցօրյա պատերազմից առաջ Դայանը դարձավ պաշտպանության նախարար։ 1973 թվականի հոկտեմբերյան պատերազմից հետո, Դայանը մեղադրվում էր անպատրաստվածության համար, որոշ ժամանակ անց նա հրաժարական տվեց։ 1977 թվականին, Մենահեմ Բեգինի վարչապետ ընտրվելուց հետո, Դայանը ստանձնեց արտգործնախարարի պաշտոնը և կարևոր դեր խաղաց Եգիպտոս-Իսրայել բանակցություններում։ Լիկուդի կառավարությունում արտգործնախարարի պաշտոնը ստանձնելու համար նա հեռացվեց Աշխատավորական կուսակցությունից։

Պատանեկություն

[խմբագրել | խմբագրել կոդը]

Մոշե Դայանը ծնվել է 1915 թվականի մայիսի 20-ին Գալիլեյան ծովի մոտ գտնվող Դեգանիա կիբուցում, Պաղեստին։ Դեգանիա կիբուցը առաջին կիբուցն էր, ուներ 11 անդամներ։ Հետագայում այն դարձավ Իսրայել պետության մի մասը։

Դայանը Դեգանիա կիբուցում ծնված երկրորդ երեխան էր[9][10][11]։ Մոշե անունը նրան տրվել էր ի պատիվ Մոշե Բարսկու՝ Դեգանիայի առաջին անդամի, ով սպանվել էր արաբների հարձակումից, Դայանի հոր համար դեղ բերելիս[12]։ Շուտով Դայանի ծնողները տեղափոխվեցին Նահալալ, առաջին մոշավ կամ գյուղատնտեսական կոոպերատիվ, որտեղ Դայանը սկսեց հաճախել գյուղատնտեսական դպրոց[փա՞ստ]։

Դայանը հրեա աթեիստ էր[13][14]։ Նա խոսում էր եբրայերեն, արաբերեն և անգլերեն։

Դայանը (ձախից) Յիձակ Սադեի և Յիգալ Ալոնի հետ, Հանիտա կիբուց, 1938

14 տարեկանում Մոշե Դայանը միացավ Հագանահ (պաշտպանություն) հրեական պաշտպանական ուժերին։ 1938 թվականին, նա միացավ բրիտանացիների կողմից կազմված ոչ պաշտոնական հրեական բարձրաստիճան ոստիկանությանը և ղեկավարում էր փոքր շարժական պահակախումբ ("MAN")։ Նրա ռազմական հերոսներից մեկը՝ բրիտանացի պրո-սիոնիստական հետախուզության սպա, Օրդ Ուինտեյթն էր, որի ենթակայությամբ նա մասնակցեց մի շարք գիշերային հատուկ օպերացիաների։

1939 թվականի հոկտեմբերի 3-ին, նա Յավնիելում Հագանահի առաջնորդական դասընթացների հրամանատար հրահանգիչ էր, երբ երկու բրիտանական պաղեստինցի ոստիկաններ ապօրինի հրացանների քանակություն հայտնաբերեցին։ Հագանայի շտաբը հրամայեց տարհանել ճամբարը։ Հաջորդ վաղ առավոտյան Դայանը, 43 հոգուց բաղկացած խումբը առաջնորդելով Վադի Բիրայի միջով, 12-ից 15 հոգուց բաղկացած տրանսհորդանյան արաբ սահմանապահների խմբի կողմից ձերբակալվեց։ Հարցեր տրվեցին, ինչպե՞ս է մեծ թվաքանակով ուժը ձերբակալվել փոքրի կողմից։ Խմբի հրամանատարի տեղակալ Մոշե Կարմելը նույնպես քննադատում էր Դայանին՝ Ակրե բանտում հարցաքննողների հետ խոսելու պատրաստակամության համար։ 1939 թվականի հոկտեմբերին 30-ին խմբի մեծ մասը դատապարտվեց 10 տարվա ազատազրկման։ Յոթ ամիս անց Դայանը փոխանակվեց որպես բանտարկյալների ներկայացուցիչ, երբ հայտնի դարձավ, որ նրան անձնական ներում ստանալու համար քայլեր են ձեռնարկվում։ 1941 թվականի փետրվարի 16-ին Լոնդոնում Չեյն Վայցմանի միջամտությունից հետո, նրանք բոլորն ազատ արձակվեցին[15]։

Դայանը նշանակվել էր Ավստրալիայի ներքո գործող փոքր հետախուզական խմբի կազմում, որում ներգրավված էին նաև Պալմախի անդամներ և արաբ ուղեկցորդներ[16]։ Խումբը ձևավորվել էր Սիրիայի և Լիբանանի դաշնակցային ներխուժման նախապատրաստման ընթացքում և կցված էր Ավստրալիական 7-րդ դիվիզիոնին։ Այն որպես բազա օգտագործում էր Դայանի հայրենի կիբուց Հանիտան և հաճախ ավանդական արաբական հագուստով կերպարանափոխված գաղտնի հետախուզական առաքելություններ էր իրականացնում Վիշիում, Ֆրանսիական Լիբանան։

1941 թվականի Հունիսի 7-ին, Սիրիայի և Լիբանանի ներխուժման նախորդ գիշերը, Դայանի ստորաբաժանումը հատեց սահմանը և ապահովեց Լիտանի գետի երկու կամուրջների անվտանգությունը։ Այդ ժամանակահատվածում Դայանը ծառայում էր բրիտանացի գեներալ-լեյտենանտ սըր Հենրի Վիլսոնի հրամանատարության ներքո[17]։ Հունիսի 8-ի 4:00-ին, երբ նրանք բացահայտեցին, որ հնարավոր է նոր հարձակման ենթարկվեն, իրենց նախաձեռնությամբ հարձակվեցին մոտակա ոստիկանական բաժանմունքի վրա և գրավեցին այն։ Մի քանի ժամ անց, երբ Դայանը շենքի տանիքից բինոկլով գետի մյուս կողմի ֆրանսիական դիրքերն էր սկանավորում, երկդիտակը հարված ստացավ ֆրանսիական հրացանի գնդակից, որը արձակել էր դիպուկահարը մի քանի հարյուր յարդ հեռավորությունից, ինչի արդյունքում երկդիտակի ապակիների և մետաղների կտորներ ծանր վնասվածք էին հասցրել Դայանի ձախ աչքին։ Վեց ժամ անցավ մինչ հնարավոր եղավ նրան տարհանել։ Դայանը կմահանար, եթե Բերնար Պրոտերը հոգ չտաներ նրան։ Մինչ տարհանումը հնարավոր եղավ կազմակերպել, Դայանը կորցրեց ձախ աչքը։ Բացի այդ նրա ակնային մկաններն այնպես էին վնասվել, որ հնարավոր չէր ապակյա աչք տեղադրել, ուստի նա ստիպված էր սև ակնակապով ծածկել աչքը, որը դարձավ նրա ապրանքանիշը։

Այն ժամանակվա նամակները վկայում են, որ չնայած իր ձախ աչքը կորցնելուն և աչքի շուրջ լուրջ վնասվածքներին, Դայանը դիմել էր Վիլսոնի հետ մարտական գործողություններին մասնակից լինելու համար[17]։ 1947 թվականին Փարիզի հիվանդանոցում, նա աչքի վիրահատության ենթարկվեց, որն անհաջող անցավ[17]։

Դրան հաջորդող տարիներին հաշմանդամությունը նրան հոգեբանական ցավ էր պատճառում[18]։ Իր ինքնակենսագրության մեջ Դայանը գրել է․ "Որպես հաշմանդամ, առանց առևտրի, կամ մասնագիտական հմտության, որ կապահովեր իմ ընտանիքի կեցությունը, ես ապագայի նկատմամբ մեծ կասկածներ ունեի։" Այնուհետ նա հավելում է․ "պատրաստ էի ցանկացած ջանք գործադրել, ցանկացած տառապանք կրել, միայն թե ազատվեի սև ակնակապից։ Ուշադրությունը, որ դարձվում էր դրան, ինձ համար անտանելի էր։ Ես կնախընտրեի փակվել տանը և ոչինչ չանել, քան բախվել մարդկանց արձագանքներին, ուր էլ որ գնայի։"

Ռազմական կարիերա

[խմբագրել | խմբագրել կոդը]

1947 թվականին Դայանը նշանակվեց Հագանայի գլխավոր շտաբում արաբական գործերով աշխատակից, որը մասնավորապես հավաքագրում էր գործակալներ՝ Պաղեստինի արաբական անօրինական ուժերի մասին տեղեկություններ ստանալու համար[19]։ 1948 թվականի ապրիլի 14-ին նրա եղբայր Զորիկը սպանվեց կռվում։ Ապրիլի 22-ին Դայանը նոր գրավված Հայֆայում նշանակվեց արաբական լքված ունեցվածքի պատասխանատու։ Անվերահսկելի թալանին վերջ տալու համար, նա հրամայեց այն ինչ կարող էր օգտագործվել բանակում, պահել Հագանայի պահեստներում, իսկ մնացածը բաժանել հրեական գյուղատնտեսական բնակավայրերին[20]։ Մայիսի 18-ին Դայանին հանձնվեց Հորդանանի հովտի հատվածը։ Ինը ժամ տևած պատերազմում նրա զորքերը սիրիացիներին կանգնեցրին Գալիլեայի ծովի հարավային կողմում[21]։

89-րդ գումարտակ

[խմբագրել | խմբագրել կոդը]

Հունիսին նա դարձավ Սադեի բրիգադի մի մասը կազմող 89-րդ գումարտակի առաջին հրամանատար։ Այլ զինվորական միավորումներից, ինչպիսիք Գոլանի և Կիրյատի բրիգադներն էին, կամավորների հավաքագրման նրա մեթոդը, դրանց հրամանատարների մոտ զայրույթ էր առաջացնում[22]։ 1948 թվականի հունիսի 20-ին նրա խմբից երկու տղամարդ Իրգունի անդամների հետ առճակատման ընթացքում սպանվել էին։ Դեննի գործողության ընթացքում, երբ նա իր գումարտակն առաջնորդում էր Լոդի միջով, նրա մարդկանցից ինը սպանվեցին։ Այնուհետ նրա գումարտակը տեղափոխվեց հարավ, որտեղ նրանք հուլիսի 15-ին գրավեցին Կարատիյան։ Գիվատի բրիգադը լքելուց միայն երկու ժամ անց, իր զորքերը հետ կանչելու գործողությունը Գիվատի հրամանատար Շիմոն Ավիդանի կողմից որակվեց որպես Դայանի կողմից կարգապահության խախտում և նա դրա համար պատժվեց։ Շտաբի ղեկավար Յիգալ Յադինը զինվորական դատախազին հրահանգեց շարունակել, սակայն գործը կարճվեց[23]։

Աբդուլահ-Ել-Թելը և Մոշե Դայանը հրադադարի պայմանագիր կնքեցին, նոյեմբերի 30, 1948

1948 թվականի հուլիսի 23-ին, Դավիդ Բեն Գուրիոնի պնդմամբ Դայանը նշանակվեց Երուսաղեմի հրեաների կողմից վերահսկվող տարածքների զինվորական հրամանատար[24]։ Այս պաշտոնում նա երկու ռազմական հարձակում ձեռնարկեց։ Երկուսն էլ գիշերային գործողություններ էին և երկուսն էլ ձախողվեցին։ Օգոստոսի 17-ին նա երկու ջոկատ ուղարկեց գրավելու կառավարության շրջակայքի բլուրները, սակայն նրանք զոհեր տալով հեռացան[25]։ 1948 թվականի հոկտեմբերի 29-ի գիշերը, Յոավ գործողության ավարտին, դեպի հարավ Գինու մամլիչ գործողությունը սկսվեց։ Գործողության նպատակը Բեյթ Ջալայի միջով գրավել Բեթղեհեմը։ Վեց ջոկատ գործի անցան, սակայն Բեյթ Ջալայի ստորոտում գնդացրային կրակից հետ մղվեցին և ստիպված նահանջեցին[26]։

1948 թվականի սեպտեմբերի 17-ին Ֆոլկ Բերնադոտե կոմսի սպանությունից 20 ժամ անցավ մինչև նա հրեական Երուսաղեմում պարետային ժամ մտցրեց և սկսեց ձերբակալել Լեհի խմբի անդամներին, ընդհատակյա կազմակերպություն, որ ենթադրվում էր պատասխանատվություն է կրում։ Ուշացման պատճառներից մեկն այն էր, որ անհրաժեշտ էր Թել Ավիվից հավատարիմ խմբեր բերել քաղաք[27]։

1948 թվականի հոկտեմբերի 20-ին, չարաբաստիկ Եգև գործողության ժամանակ, Դայանը ղեկավարում էր Էձիոնի ջոկատը, որը Բեյթ Ջալայից բարձրացող լեռնաշղթան գրավելու համար, ենթադրվում էր որ պետք է միանա Հարե ջոկատին[28]։ Սխալ ուղղորդման և Իսրայելի Քրիստոնեական հատվածին հիասթափեցնելու՝ Բեն Գուրիոնի մտավախության պատճառով, առաքելությունը հետ կանչվեց։ Հրադադարն ուժի մեջ մտավ հոկտեմբերի 22-ին[29]։

1948 թվականի աշնանը նա մասնակցում էր Երուսաղեմի շրջանում երկարաժամկետ հրադադարի շուրջը բանակցությյուններին, որ տարվում էր արևելյան Երուսաղեմում Հորդանանյան հրամանատար Աբդուլահ Էլ Թելի հետ։ Հրադադարի և երկարատև խաղաղության հասնելու համար, նա 1949 թվականին առնվազն հինգ դեմ առ դեմ հանդիպում ունեցավ Հորդանանի Աբդուլահ արքայի հետ[30]։ 1949 թվականի փետրվարի միջադեպից հետո, նա մեղադրվեց իր վերադասի հրամանը չկատարելու մեջ և ռազմական դատարանը նրա կոչումը փոխգնդապետից իջեցրեց մայորի։ Դա չխանգարեց նրան մասնակցել Ռոդեսի բանակցություններում։ 1949 թվականի հունիսի 29-ին նա նշանակվեց Իսրայելի պատվիրակության ղեկավար զինանադադարի բոլոր բանակցություններում։ 1949 թվականի սեպտեմբերին, չնայած բանակցություններում իր մասնակցությանը, նա խորհուրդ տվեց Բեն Գուրիոնին բանակի առջև բացել Երուսաղեմի ճանապարհը, որպեսզի հասանելի դառնան Արևմտյան պատը և Սկոպուս լեռը[31][32]։

Հարավային հրամանատարություն

[խմբագրել | խմբագրել կոդը]

1949 թվականի հոկտեմբերի 25-ին նա առաջադրվեց գլխավոր հրամանատար և նշանակվեց հարավային կորպուսի հրամանատար։ Ի նշան բողոքի նրա նշանակման դեմ, շտաբի սպաների մեծ մասը հրաժարական տվեց[33]։ Երկրի հարավի հիմնական խնդիրը պաղեստինցիներն էին, որ սահմանը հատում էին «ներխուժելով» Գազայի, Սինայի հատվածից և Հեբրոն բլուրներից։ Դայանը սահմանի երկայնքով կոպիտ քաղաքականության կողմնակից էր։ Երուսաղեմում նա հանձնարարականներ էր տվել, որ չեզոք կամ արաբական գոտում սպանվածները պետք է տեղափոխվեն Իսրայելի հատված նախքան ՄԱԿ-ի ստուգումները[34]։ Ալոնը հարավային սահմանին արդեն իսկ մտցրել էր 7 կիլոմետրանոց «կրակից ազատ» գոտի[35]։ 1950 թվականի գարնանը Դայանը Իսրայելի օդուժին լիազորել էր կրակ բացել Բեյթ Գովրինի շրջանի հովիվների և նրանց հոտերի վրա։ Գազայի շրջանում նաև հարձակումներ էին կատարվում բեդուինական ճամբարների վրա[36]։ 1950 թվականների սկզբներին 700 բեդուին վտարվել են հարավային Հեբրոնի շրջանից, իսկ 1950 թվականի սեպտեմբերին մի քանի հազար էլ Ալ-Աջուա ապառազմանակացված գոտուց[37]։ 1950 թվականի ընթացքում Ալ-Մաջայի մնացած բնակչությունը տեղափոխվել է Գազայի հատված[38]։ 1950 թվականի մայիսի 31-ի տխրահռչակ միջադեպի ժամանակ, Իսրայելի պաշտպանական ուժերը Արաբահի մոտ 120 արաբների ստիպեցին հատելՀորդանանի սահմանը։ "Երկու կամ երեք տասնյակ", մինչև անվտանգության մեջ հայտնվելը, ծարավից մահացան[39]։ 1950-ականներին Դայանը մշակեց պատժիչ գործողությունների միջսահմանային քաղաքականություն։ Իսրայելի պաշտպանական ուժերն ուղարկվում էին Գազայի հատվածը մինապատելու համար[40]։ Գյուղի վրա առաջին պատասխան հարձակումը տեղի ունեցավ 1950 թվականի մարտի 20-ին, երբ վեց արաբ սպանվել էին Կիրբերտ Ջամրուրայի մոտ[41]։ 1950 թվականի հունիսի 18-ին Դայանը իր մտքհոգությունները բացատրեց Մապայ խմբակցությանը Քնեսեթում։

Պարզվում է, որ [Վրեժը] միակ արդյունավետ միջոցն է, ոչ արդարացված կամ բարոյական, երբ արաբները ականապատում են մեր կողմը։ Երբ մենք փորձում ենք գտնել այդ արաբին, դա ոչ մի արժեք չունի։ Բայց, երբ մենք ոտնձգություն ենք կատարում մոտակա գյուղի նկատմամբ․․․ ապա բնակչությունը դուրս է գալիս ներխուժողների դեմ․․․ և Եգիպտական և Միջհորդանյան կառավարությունները ստիպված են կանխարգելել այդպիսի միջադեպերը, քանի որ նրանց հեղինակությունը վտանգված է, քանի որ հրեաները կրակ են բացել, իսկ նրանք պատերազմի պատրաստ չեն... Մինչ օրս կոլեկտիվ պատժամիջոցն է արդյունավետ եղել․․․ Այլ արդյունավետ միջոց չկա[42]։

1951 թվականի մարտի 8-ին 18 հոգի սպանվեցին Իդնայում, հոկտեմբերի 20-ին յոթ ջոկատ Գազայի արևելյան հատվածում ավերեցին մի շարք տներ և սառույցի գործարանը, տասնյակներ սպանվեցին և վիրավորվեցին։ 1952 թվականի հունվարի 6-ին միևնույն գումարտակից զրահամեքենաներով հարձակում է իրականացվել բեդուինների ճամբարի վրա, Նաբահինում, Բուրեյ փախստականների ճամբարի մոտ, սպանելով 15 մարդ[43]։ Գլաբ փաշան գրել է այս ռազմավարության նպատակը կարծես թե «պարզապես արաբներին անխտիր սպանելն է»։ Դայանն այդ տեսնում էր որպես «խոտորնակին՝ խոտորնակ»[44]։

1951 թվականի վերջում Դայանը Դայանը Անգլիայում Բրիտանական բանակի ավագ սպաների դասընթացի մասնակցեց։ 1952 թվականի մայիսին նա նշանակվեց Հյուսիսային հրամանատարության գործադիր հրամանատար[45]։

1952 թվականը ճգնաժամային տարի էր նոր պետության համար։ Բախվելով բյուջեի 20% կրճատման և 6,000 IDF անդամների արտահոսքի հետ, Իգաել Յադինը 1952 թվականի նոյեմբերին հրաժարական տվեց շտաբի պետի պաշտոնից և նրա տեղը զբաղեցրեց Մորդեխայ Մակլեֆը։ Դեկտեմբերին Դայանն առաջադրվեց Օպերացիաների մասնաճյուղի ղեկավար՝ հաջորդ գլխավոր պաշտոնը շտաբի պետից հետո[46]։ Այս պաշտոնում Դայանի գործողություններից մեկը եղավ ջրանցքի կառուցման աշխատանքները սկսելը՝ Հորդանան գետից ջրի հոսքի շեղումը[47]։

1953 թվականի ընթացքում վարչապետ և պաշտպանության նախարար Դավիդ Բեն Գուրիոնը սկսեց նախապատրաստվել թոշակի անցնելու։ Պաշտպանության նախարարի պաշտոնում նրա թեկնածուն էր Պինհաս Լեյվոնը, ով 1953 թվականի աշնանը դարձավ պաշտպանության նախարար։ Լեյվոնն ու Մակյեֆը չէին կարողանում միասին աշխատել և Մակյեֆը հրաժարական տվեց։ 1953 թվականի դեկտեմբերի յոթին Դայանը փոխարինեց Մակյեֆին[48]։ Այս նշանակումը Բեն Գուրիոնի վերջին գործողությունն էր, մինչ վարչապետի պաշտոնում նրան փոխարինեց Մոշե Շարեթը։

Ստանձնելով բանակի հրամանատարությունը, որը հիմնված էր Բեն գուրիոնի եռամյա ծրագրի վրա, Դայանը նախաձեռնեց Իսրայելական բանակի վերակազմավորումը, որը ներառում էր․[49]։ Մարտական միավորների ուժեղացում ադմինիստրատիվ վարչական կրճատումների հաշվին։

  • Իսրայելի բանակի հետախուզական և ուսումնական ճյուղերի մակարդակի բարձրացում։
  • Խանութները և գնումները հանձնել Պաշտպանության նախարարության քաղաքացիական հատվածին։
  • Մոբիլիզացիոն սխեմայի վերազինում, ապահովելով համապատասխան սարքավորումների համար նախատեսված նպատակաուղղված ծախսեր։
  • մայորի և ավելի բարձր աստիճանի սպաների համար ռազմական ակադեմիայի հիմնում։
  • Կարևորել հարձակողական ուժերը (Ավիացիա, Սպառազինություն) գումարտակների հրամանատարների ուսուցումը։
  • Զարգացնել երիտասարդական թևի ռազմական ուսուցումը։

1955 թվականի մայիսին Դայանը մասնակցում էր Բեն Գուրիոնի հրավիրած ժողովին։ Բեն Գուրիոնը բարձրացրեց Իրաքի Սիրիա հնարավոր ներխուժման հարցը և որ դա ինչպես կարելի է օգտագործել Լիբանանում փոփոխություններ բերելու։ Դայանն առաջարկեց[50]

Այն ինչ պահանջվում է գտնել սպա, նույնիսկ կապիտանը կանի, գրավել նրա սիրտը կամ փողով առնել, որպեսզի նա համաձայնվի ինքն իրեն հայտարարել մարոնի բնակչության փրկիչ։ Այնուհետ Իսրայելի բանակը կմտնի Լիբանան, կգրավի անհրաժեշտ տարածքը, կստեղծի քրիստոնեական ռեժիմ, որ կդառնա Իսրայելի դաշնակից։ Լիտանիից հարավ տարածքը կկցվի Իսրայելին և ամեն ինչ կընկնի իր տեղը։

Վարչապետ Մոշե Շարեթը ցնցված էր հարևան Լիբանանի նկատմամբ սպաների անտարբերությունից, պլանից հրաժարվեց որպես իրականությունից կտրված։

Միջսահմանային գործողություններ

[խմբագրել | խմբագրել կոդը]

1953 թվականի հուլիսին Դայանը, գլխավոր շտաբի կազմում, մասնակցում էր 101-րդ գումարտակի ստեղծմանը, որը պետք է մասնագիտացվեր գիշերային ժամանակահատվածում միջսահմանային հակահարվածի համար[51]։ Նա ի սկզբանե դեմ էր նման խմբի ստեղծմանը, քանի որ նա պնդում էր, որ դա կխանգարի իրեն IDF-ին պատրաստել հարձակողական պատերազմի համար[52]։ 101-րդ գումարտակի առաջին հարձակումը եղավ 1953 թվականի օգոստոսի 28-ին բուրեյ փախստականների ճամբարի վրա, որի ընթացքում նրանք 20 փախստական սպանեցին[53]։

1953 թվականի հոկտեմբերին, Դայանը սերտորեն կապված էր 101-ի հետ։ Նա Քիբյայի ջարդի գլխավոր ճարտարապետներից մեկն էր, 1953 թվականի հոկտեմբերի 14/15 գիշերը գլխավոր շտաբը հրամայեց ժամանակավոր գրավել Քիբյա գյուղը՝ նպատակ ունենալով պայթեցնել տները հարվածել բնակիչներին։ Կենտրոնական հրամանատարության հրահանգներն ավելի կոնկրետ էին․ "Ավերածություններ և առավելագույն սպանություններ։" Գործողություններն իրականացրեցին Իսրայելի պաշտպանական ուժերի՝ IDF, զինվորները, որոնցից մեկ երրորդը 101-րդ գումարտակիցէին։ Նրանք 70 կգ պայթուցիկ օգտագործեցին,45 տուն ավերեցին, 69 մարդ սպանեցին[54]։ Քաղաքացիական անձանց սպանությունների հետ կապված միջազգային քննադատությունը հանգեցրեց մարտավարության փոփոխության։ Դա վերջին զանգվածային IDF հարձակումն էր քաղաքացիական շենքերի վրա։ Հետագայում թիրախներն ուղղվեցին արաբական լեգիոնին, սահմանապահ ոստիկանությանը, եգիպտական կամ սիրիական բանակներին։ Դայանը 101-րդ գումարտակը միավորեց պարատրոոպների բրիգադի հետ և հրամանատարությունըը հանձնեց 101-ի հրամանատար Արիել Շարոնին[55]։

Դայանը Պաշտպանության նախարար Լեյվոնի հետ բարդ հարաբերություններ ուներ։ Խնդիրները ծախսերի առաջնահերթություններն էին և Լեյվոնի կողմից Դայանի հետևում բարձրաստիճան սպաների հետ գործարքներն էին։ Սա ի վերջո բերեց Լեյվոնի հրաժարականին, ով հրամայել էր Եգիպտոսում իրականացնել դիվերսիոն գործողություն, որի հետևանքում մի խումբ Եգիպտոսի հրեաների դատավարության, որոնցից երկուսը մահապատժի ենթարկվեցին։

Դայանը կարևորում էր շարունակական միջսահմանային պատժիչ գործողությունները․

Մենք չենք կարող փրկել յուրաքանչյուր ջրատար պայթյունից կամ յուրաքանչյուր ծառ արմատախիլ անելուց։ Մենք չենք կարող կանխել նարնջի այգիերի աշխատողների կամ նրանց ընտանիքների անդամներ սպանությունը։ Սակայն մենք կարող ենք նրանց արյան համար շատ բարձր գին վերցնել, այնքան բարձր որ արաpական երկրները, աշխարհի արաբները երբևէ չեն վճարել[56][57]։

Վարչապետ Շարեթը զսպվածության կողմնակից էր և վստահ չէր հարձակումների արդյունավետության վրա։ Գործողությունների հավանություն ստանալու համար Դայանը նվազեցրեց հարձակումների մասշտաբը։ 1954 թվականին լայնածավալ գործողություններն ավելի քիչ էին[58]։ 1953 թվականի դեկտեմբերի և 1954 թվականի սեպտեմբերի միջև ընկած ժամանակահատվածում 18 միջսահմանային հարձակումների ընթացքում սպանվել էին ավելի քան 48 արաբներ, որոնցից տասնհինգը քազաքացիական անձեր էին՝ ֆերմերներ, հովիվներ և բժիշկ, երկու կին[59]։ Բեն Գուրիոնի վերադարձի հետ սա փոխվեց։ 1955 թվականի փետրվարի 28-ի գիշերը Գազայի քաղաքից հարավ գտնվող եգիպտական բանակի ճամբարի վրա հարձակում սկսվեց։ Իսրայելի պաշտպանական ուժերը բաղկացած էին 120 դեսանտներից և 14 մահացան, 36 եգիպտական զինվորներ և երկու պաղեստինցի քաղաքացիական անձ սպանվեցին։ Բեն Գուրիոնը և Դայանը Շարեթին ասել էին, որ Եգիպտական զոհերի թիվը 10-ն էր[60]։ 1955 թվականի օգոստոսի 31-ին չնայած Շարեթի ընդդիմանալուն երեք դեսանդային ջոկոտներ հարձակվեցին Խան Յունիսում բրիտանացիների կողմից կառուցած Թեգարդ ամրոցի վրա։ Հրամայված էր «հնարավորինս շատ թշնամու զինվորներ սպանել»։ Ոստիկանական բաժանմունքը և մի շարք այլ շենքեր պայթեցվել էին և 72 եգիպտացիներ և պաղեստինցիներ էին սպանվել[61][62]։

Սպառազինություն

[խմբագրել | խմբագրել կոդը]

1955 և 1956թվականների միջակայքում Դայանը և Շիմոն Պերեսը Ֆրանսիայի հետ զենքի ձեռքբերման մի շարք մեծ կոնտրակտներ կնքեցին։ 1955 թվականի նոյեմբերի 10-ին 100 AMX-13 տանկեր և հակատանկային զենքեր ձեռք բերելու համաձայնագիր ստորագրվեց։ 1956 թվականի հունիսի 24-ին $80 միլիոն դոլարի պայմանագիր է կնքվել, որ ներառում էր 72 Dassault Mystère IV ռեակտիվներ, 120 AMX-13 տանկեր, 40 Շերման տանկեր և 18 105mm հրետանի։ Ի հավելումն, 53 միսթեր արդեն պատվիրված էին։ 1956 թվականի սեպտեմբերին, ավելացվեցին ևս 100 Շերման տանկեր, 300 կիսաբեռնատարներ և 300 6x6 բեռնատարներ[63]։

1956 թվականի նոյեմբերի սկզբին Իսրայելի բանակը 380 տանկեր ուներ[63]։

Էսկալացիան մինչև Սուեզի ճգնաժամը

[խմբագրել | խմբագրել կոդը]
Իսրայելի Պաշտպանության բանակի սպաներ Ռամաթքալ Մոշե Դայանը և Աբրահամ Յոֆը Շարմ էլ-Շեյխում, Կադեշ օպերացիայից հետո

Իսրայելի 1955 թվականի ընտրություններից հետո Բեն Գուրիոնը վերականգնեց իր կրկնակի՝ վարչապետի և պաշտպանության նախարարի դերը։ Դայանը, որ երկրորդ ռաունդը անխուսափելի էր համարում, հանդես էր գալիս Իսրայելի հարևանների, հատկապես Եգիպտոսի, վրա նախազգուշական հարձակումների օգտին[64]։ Երկու առաջնորդներն էլ կարծում էին, որ Եգիպտոսի հետ պատերազմի կարելի է հասնել շարունակական ռմբակոծություններին պատասխան հրահրելով, որը հետո կարելի է օգտագործել տոտալ հարձակումն արդարացնելու համար։ 1955 թվականի հոկտեմբերի 23-ին, Բեն Գուրիոնը Դայանին հանձնարարեց Շարմ ալ Շեյխը գրավելու պլան պատրաստել։

1955 թվականի հոկտեմբերի 27-ի գիշերը Կունտիլայի մոտ IDF գումարտակ էր հարձակվել Եգիպտական բանակի պահակակետի վրա, սպանելով 12 եգիպտացի զինվորներ[65]։ Նոյեմբերի 2-ին ալ Սաբհայի վրա հարձակման ընթացքում 81 եգիպտացի զինվորներ սպանվեցին[66]։ Դեկտեմբերի 11-ին հույս ունենալով, որ Սիրիայի վրա հարձակումը կհանգեցնի եգիպտացիների արձագանքին, Գալիլեայի արևելյան ափի մի շարք սիրիական դիրքեր ոչնչացվեցին։ 48 սիրիական զինվոր և 6 քաղաքացիական անձեր սպանվեցին։ Եգիպտացիները չարձագանքեցին։

1955 թվականի դեկտեմբերի 15-ին Կառավարության նիստը հետագա սադրանքների կիրառման դեմ քվեարկեց և որոշում կայացրեց, որ ցանկացած անհամաչափ հարձակում պետք է կառավարության կողմից հաստատված լինի[67]։ Վեց ամիս հարձակումները դադարեցին։ Բացառությամբ 1956 թվականի ապրիլի 5-ի դեպքի, երբ Իսրայելի Պաշտպանության բանակը, ի պատասխան Գազայի հատվածի հետ սահմանում երկու միջադեպերի ընթացքում Իսրայելի չորս զինծառայողներ սպանության, Գազայի կենտրոնը գնդակոծեց։ 58 քաղաքացիական անձեր էին սպանվել, ներառյալ 10 երեխաներ[68]։

1956 թվականի սեպտեմբեր-հոկտեմբերի ընթացքում, Սուեզյան կրիզիսի պլանների հասունացմանը զուգընթաց, Դայանը միջսահմանային լայնամասշտաբ հարձակումների շարք հանձնարարեց։ Մի շարք միջադեպերից հետո, ներառյալ Ռամաթ Ռաշելի մոտ մեծ հավաքի թնդանոթային ռմբակոծման, որում չորս իսրայելցիներ էին սպանվել և մի աղջիկ՝ Երուսաղեմի հարավում, սեպտեմբերի 25-ի գիշերը 890-րդ գումարտակը հարձակվել էր զինադադարի գծի մոտ գտնվող արաբական հատվածի ոստիկանական բաժանմունքի վրա։ 37 լեգիոներներ և ազգային գվարդիականներ, ինչպես նաև 2 քաղաքացիական անձեր սպանվեցին[69]։

Էվեն-Յեհուդայի մոտ երկու բանվորի սպանությունից հետո, Դայանը հրահանգ տվեց նմանատիպ հարձակում իրականացնել Քալքիլյա ոստիկանական բաժանմունքի վրա։ Հարձակումը, որում ներգրավված էին մի քանի հազար Իսրայելի բանակի զինվորներ, տեղի ունեցավ 1956 թվականի հոկտեմբերի 10-ին։ Կռվի ընթացքում Հորդանանի զորքերը շրջապատեցին դեսանտայիններին։ Իսրայելցիներից կենդանի մնացին միայն Իսրայելի օդուժի չորս ինքնադիռների գնդակոժման պայմաններում։ 18 իսրայելցի սպանվեցին և 68-ը վիրավորվեցին։ 70-90 հորդանանցի սպանվեցին։ Հետագայում, դեսանտ սպաները խստորեն քննադատեցին Դայանին ենթադրյալ տակտիկական սխալների համար։ Դա պաշտպանության բանակի վերջին գիշերային պատժիչ գործողությունն էր[70]։

1956 Սուեզյան կրիզիսի ժամանակ Սինալի կռիվները Դայանը, որպես աշխատակազմի ղեկավար, ինքն էր ղեկավարում Իսրայելական զինուժը։ Իր, որպես աշխատակազմի ղեկավար, պաշտոնավարման ընթացքում էր, որ Դայանը Նազալ Օզ կիբուցի երիտասարդ բնակիչ Ռո Ռուտենբերգի, ով սպանվել էր եգիպտացի զինվորների կողմից, մահվան կապակցությամբ դրվատանքի հայտնի խոսքերն էր արտասանել։ Դայանի խոսքերը շատ արագ հանրահայտ դարձան և դարձան ամենաազդեցիկ ելույթներից մեկը Իսրայելի պատմության մեջ։ Դայանը դատապարտել էր սպանությունը և ասել․

Երեկ վաղ առավոտյան Ռոյը սպանվեց։ Գարնան լռությունը շլացրել էր նրան և նա չնկատեց գարշապարում իրեն սպասողներին։ Այսօր եկեք չմեղադրենք դահիճներին։ Ինչու՞ մենք հայտարարենք մեր նկատմամբ նրանց բոցավառ ատելության մասին։ Ութ տարի է նրանք Գազայի փախստականների ճամբարներում նստած և նրանց աչքի առջև մենք ձևափոխում էինք հողերն ու գյուղերը, որտեղ, մեր երկրում, նրանք և նրանց հայրերը բնակվել են։ Գազայի արաբների մեջ չէ, այլ մեր ներսում է, որ մենք պետք է պնտրենք Ռոյի արյունը։ Ինչպե՞ս ենք մենք փակել մեր աչքերը և հրաժարվել ուղիղ նայել մեր ճակատագրին, և տեսնել մեր սերնդի ճակատագիրը իր ողջ դաժանությամբ։ Արդյո՞ք մենք մոռացել ենք, որ Նահալ Օզում ապրող այս երիտասարդների խումբն իր ուսերին է տանում Գազայի ծանր դարպասները։ Սահմանի գարշապարից այն կողմ ատելության և վրեժխնդրության ծովն է փքվում, սպասելով երբ ամպեր կկուտակվեն մեր ճանապարհին, սպասելով օրվան, երբ չարամիտ կեղծավոր դեսպաններն, ովքեր կոչ են անում զենքը վայր դնել։ Ռոյի արյունը մեզ է կանչում նրա պատառոտված մարմնից։ Չնայած մենք հազար անգամ երդվել ենք, որ մեր արյունը իզուր չի հոսի, երեկ մենք նորից փորձության ենթարկվեցինք, մենք լսեցինք, մենք հավատացինք։
Այսօր մենք հույսներս մեր վրա ենք դնում, մենք մի սերունդ ենք, որ հաստատվեցինք հողի վրա և առանց պողպատյա սաղավարտի և թնդանոթի մենք չենք կարողանա ծառ տնկել և տուն կառուցել։ Եկեք մեր շուրջն ապրող հարյուր հազարավոր արաբների մեր նկատմամբ ատելությունը մեզ հետ չկանգնեցնի։ Եկեք հայացքներս չթեքենք, որպեսզի մեր ձեռքերը չթուլանան։ Սա մեր սերնդի ճակատագիրն է։ Սա մեր կյանքի ընտրությունն է, պատրաստված և զինված, ուժեղ և վճռական լինել, որպեսզի սուրը չընկնի մեր բռունցքից և մեր կյանքը չկտրվի։ Երիտասարդ Ռոյը, ով թողել էր Թել Ավիվը իր տունը Գազայի դարպասների մոտ կառուցեկլու, որպեսզի մեր համար պատ դառնար, իր սրտի լույսից կուրացել էր և նա չէր տեսել սրի փայլը։ Խաղաղության ձգտումը խլացրել էին նրա ականջները և նա չէր լսել թաքնված մարդասպանի ձայնը։ Գազայի դարպասները չափազանց ծանր էին նրա ուսերի համար[71]։

Քաղաքական կարիերա

[խմբագրել | խմբագրել կոդը]

Իսրայելի Պաշտպանական բանակից զորացրվելուց մեկ տարի անց, 1959 թվականին Դայանը միացավ Մապային՝ Իսրայելի ձախակենտրոն կուսակցությանը, որ ղեկավարվում էր Դավիդ Բեն Գուրիոնի կողմից։ Մինչև 1964 թվականը նա գյուղատնտեսության նախարար էր։ 1965 թվականին Դայանը միացավ Բեն Գուրիոնի կողմնակիցների խմբին, ովքեր լքել էին Մապայը Ռաֆի քաղական կուսակցությունը ձևավորելու համար։ Վարչապետ Լեվի Էշկոլը չէր սիրում Դայանին։ Սակայն 1967 թվականի սկզբում, երբ լարվածությունը սկսեց աճել, Էշկոլը Խարիզմատիկ և հանրահայտ Դայանին նշանակեց պաշտպանության նախարար, հանրության ոգին բարձրացնելու և Ռաֆին բերելու համաձայնության կառավարություն։

Վեցօրյա պատերազմ (1967)

[խմբագրել | խմբագրել կոդը]
Մոշե Դայանը Վիետնամում, 1967

Քաղաքական կյանքից հեռանալուց անմիջապես հետո Մոշե Դայանը սկսեց լուսաբանել Վիետնամի պատերազմը, ժամանակակից պատերազմը պատկերացնելու Իրականում նա ԱՄՆ ծովային կորպուսի անդամների հետ պարեկության էր անում որպես դիտորդ։ Թեև Դեյանը չէր մասնակցել 1967 թվականի հունիսի Վեցօրյա պատերազմըի պլանավորմանը, սակայն նա անձամբ վերահսկում էր Արևելյան Երուսաղեմի գրավմանը հունիսի 5-7-ի մարտերի ընթացքում[72]։ Պատերազմին հաջորդած տարիներին Դեյանը հսկայական ժողովրդականություն էր վայելում և համարվում էր հավանական վարչապետ։ Այդ ժամանակ Դայանը հանդես էր գալիս ընդդեմ սահմանների որևէ փոփոխության մինչ-1967 թվականի սահմաններին։ Մի անգամ նա ասել էր, որ ինքը գերադասում էՇարմ ալ Շեյխն առանց խաղաղության, խաղաղությանն առանց Շարմ ալ Շեյխի։ Հետագայում նա փոխեց իր մոտեցումները և կարևոր դեր խաղաց Իսրայելի և Եգիպտոսի միջև խաղաղության վերջնական համաձայնագրի գործում։

Դայանի վեճը հարթեց Մուկի Ցուրը՝ Կիբուցների Միասնական շարժման առաջնորդը, ով ասել էր․ «Իհարկե քննարկումներ եղել են գնալ Գոլանի բարձունքներ, թե չգնալ Գոլանի բարձունքներ, սակայն քննարկումները Գալիլեում կիբուցիզմի անվտանգության մասին է»։ Այնուհետև ավելացրել էր․ «Ես կարծում եմ որ Դայանը չէր ուզում գնալ Գոլանի բարձունքներ։ Սա մի բան է, որ մի մենք գիտեինք տարիներ շարունակ։Ոչ մի կիբուց հող չի ստացել Գոլանի բարձունքները նվաճելուց։ Մարդիկ, ովքեր գնացել են այնտեղ, գնացել են իրենց կամքով։ Ասել, թե կիբուցիզմը հող է ուզում, դա ցինիզմ է»[73]։

Դայանի մեկնաբանությունների մասին ԱՄՆում Իսրայելի դեսպան Մայքլ Օրենն ասել է[74]

Դայանի հայտարարության մեջ ճշմարտության մասնիկ կա, սակայն հարկ է նշել որ հյուսիսում գտնվող ապառազմականացված գոտիները Իսրայելը դիտարկում է որպես իր սուվերեն տարածքների մաս և դրանք մշակելու իրավունք վերապահում, իրավունք, որը սիրիացիները հետևողականորեն դիմադրում էին ուժով։ Սիրիան նույնպես աշխատում էր օգուտ քաղել Հորդանան գետից, մինչ այն Իսրայելի տարածք մտնելը, նպատակ ունենալով օգտագործել որպես ջրի աղբյուր։ Սիրիան նաև ակտիվորեն աջակցում էր Իսրայելի դեմ պաղեստինյան դիմադրությանը։ Իսրայելը ժամանակ առ ժամանակ ապառազմականացված գոտիներում միջադեպեր էր հրահրում՝ հարվածներ հասցնելով սիրիական ջրային դիվերսիոն նախագծին և պատժում սիրիացիներին՝ պաղեստինյան դիմադրության աջակցության համար։ Դայանի դիտողությունների վերաբերյալ, պետք է հաշվի առնել նաև այն փաստը, որ նա այն ժամանակ ընդդիմության անդամ էր։ Սիրիացիների հանդեպ նրա վերաբերմունքը կտրուկ փոխվեց, երբ նա դարձավ պաշտպանության նախարար։ Իրոք, 1967 թվականի հունիսի 8-ին Դեյանը շրջանցելով թե վարչապետին, և թե աշխատակազմի ղեկավարին՝ իսրայելական բանակին հրամայեց հարձակվել և գրավել Գոլանը։

1973 թվականի Յոմ Կիպուրի Պատերազմ

[խմբագրել | խմբագրել կոդը]
Մոշե Դայանը ԱՄՆ պրեզիդենտ Ռիչարդ Նիքսոնի հետ (1970)

1969 թվականին Լևի Էշկոլի մահից հետո Գոլդա Մեիրը դարձավ վարչապետ։ Դայանը մնաց պաշտպանության նախարարի պաշտոնում։

Նա դեռ այդ պաշտոնում էր, երբ 1973 թվականի հոկտեմբերի 6-ին սկսվեց Իսրայելի համար աղետալի՝ Յոմ Կիպուրի պատերազմը։ Որպես բարձրաստիճան պաշտոնյա, որ պատասխանատու է ռաազմական պլանավորման համար, Դայանը կարող էր կրել Իսրայելի ղեկավարության պատասխանատվության մի մասը, առաջիկա պատերազմի նախանշանները բաց թողնելու համար[75]։ Պատերազմին նախորդող ժամերին, Դայանը որոշեց չհրահանգել լիարժեք մոբիլիզացիա կամ կանխարգելիչ հարված հասցնել եգիպտացիների և սիրիացիների դեմ[75]։ Նա ենթադրում էր, որ Իսրայելը կկարողանա հեշտությամբ հաղթել, նույնիսկ եթե արաբները հարձակվեին և որ շատ ավելի կարևոր է, նա չէր ուզում, որ Իսրայելը որպես ագրեսոր ներկայանա, քանի որ դա Իսրայելին անկասկած կզրկեր ԱՄՆ-ի անգնահատելի աջակցությունից (ենթադրվում էր, որ ԱՄՆ-ը հետագայում Իսրայելի վերազինման համար զանգվածային ավիատրանսպորտ կտրամադրեր)։

Առաջին երկու օրերի ծանր պարտությունից հետո, Դայանի հայացքները կտրուկ փոխվեցին, նա մամուլի ասուլիսի ժամանակ քիչ էր մնում հայտարարեր Երուսաղեմի տաճարի անկման մասին, սակայն Մեիրն արգելեց խոսել։

Մոշե Դայանը և Մենախեմ Բեգինը Էնդրյու ավիացիոն բազայում, Մերիլենդ (1978)

Պատերազմի սկզբում Դայանը տարբերակներ առաջարկեց, ներառյալ պլանը, որով Հորդանանի հետ մարտը վարելու համար, Սինայից Միտլեհ էր նահանջելով, Գոլանի բարձունքներից զորքն ամբողջությամբ դուրսբերելն էր՝ հրաժարվելով Իսրայելի ռազմական դոկտրինայի հիմնական դրույթից, որն ասում է որ պատերազմը որքան հնարավոր է շուտ պետք է տեղափոխել թշնամու տարածք։ Աշխատակազմի ղեկավար Դավիդ Էլազարը առարկեց Դայանի պլանին և իրավացի դուրս եկավ։ Իսրայելը Եգիպտական սահմանից ներխուժեց Սինայի ճակատ, կտրեց Սուեզի ջրանցքը և շրջապատեց երրորդ Եգիպտական բանակը, Իսրայելը նաև հակահարված տվեց սիրիական ռազմաճակատի ուժերին՝ հետ մղելով Հորդանանի և Իրաքի էքսպեդիցիոն ուժերը և գնդակոծելով Դամասկոսի ծայրամասերը։ Իսրայելը հաղթեց պատերազմը, բայց արաբների հարձակումը ոչնչացրեց Իսրայելի անպարտելիության իմիջը և ի վերջո հանգեցրեց Եգիպտա-իսրայելական խաղաղության պայմանագրին և հետագա իսրայելական զորքերի դուրսբերմանը բոլոր եգիպտական տարածքներից։

Արտաքին գործերի նախարար

[խմբագրել | խմբագրել կոդը]
Բուտրոս Բուտրոս-Ղալին և Մոշե Դայանը Ստրասբուրգում (1979)

Համաձայն Դայանին ճանաչող մարդկանց, պատերազմը խորապես ընճել էր նրան։ Որոշ ժամանակ նա քաղաքական մթագնման մեջ էր։ 1977 թվականին չնայած նա ընտրվել էր Քնեսեթում, հավասարակշռություն պահելու համար, ընդունեց արտաքին գործերի նախարարի պաշտոնը՝ Մենախեմ Բեգինի ղեկավարած, Լիկուդի նոր կառավարությունում։ Նա հեռացվել էր Հավասարեցում կուսակցությունից, և որպես արդյունք, պաշտոնավարում էր որպես անկախ կառավարության անդամ։ Որպես արտաքին գործերի նախարար Բեգինի կառավարությունում, նա կարևոր դերակատարություն ունեցավ Եգիպտոսի հետ խաղաղության պայմանագրի՝ Քեմփ Դեվիդի համաձայնագրի մշակման գործում։ Դայանը, Բեգինի հետ տարաձայնությունների պատճառով, 1979 թվականի հոկտեմբերին հրաժարական տվեց։ 1981 թվականին նա հիմնեց Տելեմ կուսակցությունը։

Նրա առաջին կինը՝ Ռուդ Դայանը 1971 թվականին 36 տարվա ամուսնական կյանքից հետո բաժանվեց Դայանից։ Ամուսնալուծության պատճառը նրա բազմաթիվ արտամուսնական կապերն էին։ Ամուսնալուծությունից հետո Ռութը գրեց իր բեսթսելլերը, Գուցե ես երազ էի տեսնում։, որում նա մի գլուխ հատկացրել է «Մոշեի վատ ճաշակը կանանց հարցում» թեմային[76]։ 1973 թվականին, ամուսնալուծությունից երկու տարի անց, Դայանն ամուսնացավ Ռեյչել Կորեմի հետ՝ պարզ արարողությամբ, որը կատարվեց պաշտպանության բանակի գլխավոր առաջնորդ՝ Ռաբբի Մորդեչայ Պիրոնի տանը։ Հարսանիքը նախապես հայտարարված չէր, և Պիրոնը ստիպված էր հավաքագրել հարևաններին՝ կրոնական արարողության համար պահանջվող 10-հոգանոց քվորումն ամբողջացնելու համար։ Ոչ Դայանի դուստրը և երկու որդին, և ոչ էլ Կորեմի երկու դուստրերը, արարողությանը չմասնակցեցին[77]։ Երբ Դայանը մահացավ գրեթե ամբողջ ունեցվածքը թողեց իր երկրորդ կնոջը՝ Ռեյչելին[փա՞ստ]։

Մոշեի և Դայանի դուստր Յաել Դայանը, վիպասան, Իսրայելում առավել հայտնի է իր «Իմ հայրը, նրա դուստրը», իր հոր հետ հարաբերությունների մասին, գրքով[78]։ Նա, հետևելով հոր օրինակին քաղաքականություն մտավ և տարիների ընթացքում Իսրայելի ձախակողմյան թևի տարբեր կուսակցությունների անդամ դարձավ։ Նա ծառայեց Քնեսեթում և Թել Ավիվի քաղաքապետարանի խորհրդում, ինչպես նաև սոցիալական հարցերով Թել Ավիվ Ջաֆֆայի քաղաքապետի տեղակալ։ Դայանի որդիներից մեկը՝ Ասսի Դայանը դերասան և ռեժիսոր էր[79]։ Դայանի մյուս որդին՝ վիպասան Էհուդ Դայանը, ում ժառանգությունից զրկել էին, հոր մահվանից մի քանի ամիս անց նրա մասին քննադատական գիրք էր գրել, ծաղրելով նրա ռազմական, հեղինակային և քաղաքական ունակությունները՝ նրան անվանելով կնամոլ և մեղադրելով ժլատության մեջ։ Գրքում նա իր հորը մեղադրում էր, նույնիսկ քաղցկեղի դեմ պայքարում, փող աշխատելու մեջ։ Նա ցավում էր նաև, որ երեք անգամ ավելի հաճախ էր աղոթք կարդացել մի մարդու համար, որը երբեք չէր պահել տաս պատվիրաններից նույնիսկ կեսը[80][81]։

Մահ և ժառանգություն

[խմբագրել | խմբագրել կոդը]
Դայանի գերեզմանը Նահալալ գերեզմանոցում

1981 թվականի Իսրայելի խորհրդարանական ընտրություններում Տելեմ կուսակցությունը երկու տեղ ստացավ, բայց դրանից կարճ ժամանակ անց, նա սրտի կաթվածից մահացավ։ 1980 թվականից ի վեր, երբ նրան ախտորոշեցին հաստ աղիքի քաղցկեղ, նա վատառողջ էր։ Նա թաղվեց Նահալալ մոսհավում (կոլեկտիվ գյուղ), որտեղ նա մեծացել էր։ Նրա մահից հետո տեղի Ռաբի Մենախեմ Շնիրսոնը մեկամյա հիշատակի արարողություն հրահանգեց ի պատիվ Դայանի[82]։ Դայանն իր անձնական իրերը ժառանգեց իր թիկնապահին։

2005 թվականին նրա աչքակապը վաճառքի էր հանվել 75,000 դոլար մեկնարկային գնով[83]։

Դայանը բարդ կերպար էր, նրա համոզմունքները երբեք խիստ սև կամ սպիտակ չէին լինում։ Նա շատ քիչ մտերիմ ընկերներ ուներ։ Նրա մտավոր փայլն ու խարիզմատիկ վարվելաձևը զուգակցվում էին ցինիզմի և անզուսպ լինելու հետ։ Արիել Շարոնը Դայանի մասին նշել է․

Նա արթնանում էր հարյուր գաղափարներով։ Դրանցից 95-ը վտանգավոր էին, երեքը պետք էր մերժել, երկուսը, սակայն, փայլուն էին։

Նրա քաջությունը խելագարության աստիճանի էր, նույնքան, որքան պատասխանատվության բացակայությունը։ Նույնը չէի ասի նրա քաղաքացիական քաջության մասին։ Մի անգամ Բեն Գուրիոնն ինձ հարցրեց իմ վերաբերմունքը Դայանին իր կառավարությունում գյուղատնտեսության նախարար նշանակելու վերաբերյալ։ Ես ասացի, որ շատ կարևոր է, որ Դայանը լինի յուրաքանչյուր կառավարությունում՝ իր փայլուն գաղափարների համար, բայց ոչ երբեք վարչապետ։ Բեն Գուրիոնը հարցրեց․ «ինչու՞ ոչ վարչապետ"։ Ես պատասխանեցի․ «քանի որ նա պատասխանատվություն զգացում չունի»[84]։

Դայանը համատեղում էր Կիբուցականի աշխարհիկ ինքնությունն ու պրագմատիզմը հրեա ժողովրդի և Իսրայելի նկատմամբ խորը սիրո և գնահատանքի հետ, բայց ոչ կրոնական նույնականացման։ Հուշերում, 1967 թվականի Երուսաղեմի գրավումից որոշ ժամանակ անց, տեսնելով, թե ինչպես է ամբոխը հավաքվում Տաճար լեռան վրա, նա հարցրել էր․ «Սա ի՞նչ է։ Վատիկա՞ն»։

Հետագայում Դայանը հրամայեց Իսրայելի դրոշը հանել ժայռի գմբեթից և Տաճար լեռան վարչական վերահսկողությունը հանձնեց մուսուլմանական խորհրդին։ Դայանը կարծում էր, որ Տաճարի լեռն ավելի կարևոր է պատմականորեն՝ հուդայականության համար, քան որպես սրբավայր։

Դայանը գրում էր և ինքն իրեն ներկայացնում էր որպես սիրող հնագետ։ Նրա վեջին հոբբին հանգեցրել էր լուրջ հակասությունների, քանի որ պատմական արտեֆակտեր դիզելու նրա մոլուցքը, հաճախ իր զինվորների օգնությամբ, մի շարք օրենքների խախտում էր։ Այս առումով նրա գործունեության մի մասը, դա պատմական տեղանքների ապօրինի փորելն էր, դրանց թալանը կամ հնությունների առևտուրը[85]։

Ամերիկյան գիտաֆանտաստ գրող Պոլ Ուիլյամս Անդերսոնը հրատարակել էր իրմԴոմինիկ Ֆլանդրի վեպը, երբ Դայանի միջազգային ճանաչումը և նրանով հիացմունքը Իսրայելում ամենաբարձրն էին։ Գրքում նկարագրված հեռավոր Գալակտիկական կայսրությունում կա մոլորակ, որը կոչվում է «Դայան»։ Այն բնակեցված է հրեաներով։

Հրատարակված աշխատանքներ

[խմբագրել | խմբագրել կոդը]

Ծանոթագրություններ

[խմբագրել | խմբագրել կոդը]
  1. 1,0 1,1 חה"כ משה דייןKnesset.
  2. 2,0 2,1 2,2 2,3 2,4 Bibliothèque nationale de France data.bnf.fr (ֆր.): տվյալների բաց շտեմարան — 2011.
  3. 3,0 3,1 3,2 3,3 3,4 Discogs — 2000.
  4. 4,0 4,1 4,2 filmportal.de — 2005.
  5. https://books.google.co.il/books?id=C8h_VjG4ucsC&pg=PA10&lpg=PA10&dq=%E2%80%9CBen-Gurion+and+Moshe+Dayan+were+self-proclaimed+atheists.%E2%80%9D&source=bl&ots=eLOe9QNFFp&sig=ACfU3U2gp0R2y2bQuDrE6cO9Ap6YCSwrSw&hl=en&sa=X&ved=2ahUKEwj5g8rLyszhAhUO16QKHWK4D9IQ6AEwB3oECAgQAQ#v=onepage&q=%E2%80%9CBen-Gurion%20and%20Moshe%20Dayan%20were%20self-proclaimed%20atheists.%E2%80%9D&f=false
  6. https://www.gettyimages.com/detail/news-photo/general-moshe-dayan-head-of-staff-of-the-israeli-army-in-news-photo/104415400#general-moshe-dayan-head-of-staff-of-the-israeli-army-in-the-company-picture-id104415400
  7. https://books.google.com/books?id=a-E5DQAAQBAJ&pg=PA35&lpg=PA35&dq=moshe+dayan+%22legion+of+honor%22&source=bl&ots=CfS-svye_w&sig=fo4rl50ZnP7shOTHmbYSoAwYPgo&hl=en&sa=X&ved=0ahUKEwjn7q3Qr9HbAhWL-VQKHbWKDQMQ6AEIUTAM#v=onepage&q=moshe%20dayan%20%22legion%20of%20honor%22&f=false
  8. Willard Crompton, Samuel (2007). Ariel Sharon. Infobase Publishing. էջ 37. ISBN 978-0-7910-9263-7.
  9. Morris, Benny (2001). Righteous Victims. Vintage Books. էջ 684.
  10. Shabbatai Teveth (1973). Moshe Dayan: the soldier, the man, the legend. Houghton Mifflin. էջ 1.
  11. Jewish Women's Archive: Miriam Baratz
  12. Taslitt, Israel Isaac (1969). «Soldier of Israel: the story of General Moshe Dayan». Funk and Wagnalls. էջ 8.
  13. Tariq Ali (2003). The Clash of Fundamentalisms: Crusades, Jihads and Modernity (2 ed.). Verso. էջ 10. ISBN 9781859844571. «Ben-Gurion and Moshe Dayan were self-proclaimed atheists.»
  14. Giulio Meotti (2011). A New Shoah: The Untold Story of Israel's Victims of Terrorism. ReadHowYouWant.com. էջ 147. ISBN 9781459617414. «Even atheist and socialist Israelis like David Ben-Gurion, Moshe Dayan, and Golda Meir were marked by the stories and legends of King David and the prophets. In other words, their lives had been shaped by Hebron.»
  15. Teveth, Shabtai (1974) Moshe Dayan. The soldier, the man, the legend. Quartet Books. 0-7043-1080-5. Pages 124–36.
  16. Major Allan A. Katzberg (US Marine Corps), 1988, Foundations Of Excellence: Moshe Dayan And Israel's Military Tradition (1880 To 1950) (globalsecurity.org). Access date: 25 September 2007.
  17. 17,0 17,1 17,2 https://www.timesofisrael.com/letters-describing-dayan-losing-eye-to-be-auctioned/
  18. Cited by Katzberg, 1988
  19. Dayan, Moshe (1976) Moshe Dayan. Story of my Life, William Morrow. 0-688-03076-9. Page 80.
  20. Teveth. Page 159.
  21. Story of My Life, pages 88, 89. Moshe Montag received me courteously but with little enthusiasm.
  22. Teveth. Pages 170–172.
  23. Teveth. Page 189.
  24. Story of my Life pages 110, 106–111, 115–120, 122.
  25. Teveth. Pages 193,194.
  26. Teveth. Pages 197–199.
  27. Joseph, Dov (1960) The Faithful City. The siege of Jerusalem, 1948. Simon չարաբաստիկ Եգև գործողության ժամանակand Schuster. Library of Congress No: 60 10976. Page 306
  28. Yad Tabenkin Archives (Tabenkin Memorial), Testimony of Aviva Rabinowitz, 16-12/52/65
  29. Har’el: Palmach brigade in Jerusalem, Zvi Dror (ed. Nathan Shoḥam), Hakibbutz Hameuchad Publishers: Benei Barak 2005, p. 270 (Hebrew)
  30. Story of My Life, 16 and 30 Jan:page 135; 19 and 23 March: page 142; 17 December page 144.
  31. Story of My Life, page 147.
  32. Teveth. Page 208.
  33. Story of My Life pages 146, 150.
  34. Morris, Benny (1993) Israel's Border Wars, 1949–1956. Arab Infiltration, Israeli Retaliation, and the Countdown to the Suez War. Oxford University Press, 0-19-827850-0. Page 130. February – July 1950: 26 in Israel, 11 in no-man's-land, 23 on Jordanian side of the border.
  35. Morris, Border Wars, Page 126. "Every stranger found ... will be shot without interrogation." 4 June 1949.
  36. Morris, Border Wars, Page 191. possibly due to pilots having fun, "more likely" authorized by Dayan.
  37. Morris, Border Wars. UNTSO estimated 4,000, another over 6,000. Teddy Kollek has 2–3,000.
  38. Teveth. Page 213. "1950 was an uneventful year."
  39. Morris, Border Wars, Pages 157, 158. From a prison camp at Qatra
  40. Morris, Border Wars, Page 197. Page 133 lists 7 incidents around Kibbutz Erez, January – June 1950, in which 13 Arabs were killed.
  41. Morris, Border Wars. Page 189.
  42. Morris, Border Wars. Page 177.
  43. Morris, Border Wars. Pages 190, 201/2, 203.
  44. Morris, Border Wars. Pages 193–194
  45. Teveth. Page 221.
  46. Teveth. Pages 225, 226.
  47. Green, Stephen (1984) Taking Sides – America's secret relations with militant Israel 1948/1967. Faber and Faber. 0-571-13271-5. Page 86.
  48. Teveth, Ben-Gurion's Spy. Page 66.
  49. Lau-Levie, Moshe Dayan – A Biography, pg 38.
  50. [1] Avi Shlaim, The Iron Wall, quoted by Cafetelaviv
  51. Morris Border Wars. p. 239.
  52. Teveth Dayan. Page 243.
  53. Morris Border Wars. Page 242.
  54. Morris Border Wars. Page 245.
  55. Teveth Dayan. Page 249.
  56. Allon, Yigal (1970) Shield of David – The Story of Israel's Armed Forces. Weidenfeld and Nicolson. SBN 297 00133 7. p. 235
  57. Burns, Lieutenant-General E.L.M. (1962) Between Arab and Israeli. George G. Harrap. p. 63 gives source Jerusalem Post 4 September 1955.
  58. Morris Border Wars. Page 424.
  59. Morris Border Wars. Pages 293–323.
  60. Morris Border Wars. Pages 324 – 327.
  61. Morris, Border wars. Page 350.
  62. Katz, Samuel M. (1988) Israeli Elite Units since 1948. Osprey Publishing. 0-85045-837-4. Page 10
  63. 63,0 63,1 Morris, Border Wars. Pages 283, 284.
  64. Morris Border Wars. Page 279.
  65. Morris Border Wars. Page 359.
  66. Morris Border Wars. Page 360.
  67. Morris Border Wars.Pages 280–282.
  68. Morris Border Wars. Page 371.
  69. Morris, Border Wars. Page 396.
  70. Morris, Border Wars. Pages 397–399. "brigade-sized assault by paratroops with armour and artillery support".
  71. «Moshe Dayan's Eulogy for Roi Rutenberg - April 19, 1956». www.jewishvirtuallibrary.org (անգլերեն). Վերցված է 2017 թ․ նոյեմբերի 13-ին.
  72. Video: Cease-Fire. Uneasy Truce In Mid-East, 1967/06/13 (1967). Universal Newsreel. 1960. Վերցված է 2012 թ․ փետրվարի 22-ին.
  73. «General's Words Shed a New Light on the Golan». The New York Times. 2000 թ․ հունվարի 12.
  74. pagename=JPost%2FJPArticle%2FShowFull 5 Jun. 2007(չաշխատող հղում) Q&A with Michael Oren
  75. 75,0 75,1 Blum, H: The Eve of Destruction, Harper Collins Publishers, 2003
  76. «ISRAEL: Life with Moshe». Time. 1973 թ․ փետրվարի 26. Արխիվացված է օրիգինալից 2010 թ․ հոկտեմբերի 27-ին. Վերցված է 2019 թ․ օգոստոսի 3-ին.
  77. JTA, 6/28/1973 Dayan Surprise Wedding Neighbors Recruited
  78. Dayan, Yael. My Father, His Daughter, Littlehampton Book Services, 1986, 978-0-297-78922-2
  79. "Israeli actor director Assi Dayan suffers severe heart attack" Ha'aretz, 17 November 2009
  80. Anchorage Daily News: 26 May 1982. "Dayan denounced by eldest son".
  81. "Son dismisses father's talents" The New York Times, 28 May 1982
  82. "Rebbe", Telushkin, Joseph. HarperCollins 2014, p. 135
  83. «Moshe Dayan's eye patch on sale». BBC News. 2005 թ․ հուլիսի 25.
  84. Landau, E. (6 September 2002). "Libya is becoming the first country to attain weapons of mass destruction". Tel Aviv, pp. 45–51
  85. «PDF» (PDF). Արխիվացված է օրիգինալից (PDF) 2013 թ․ դեկտեմբերի 3-ին. Վերցված է 2019 թ․ օգոստոսի 4-ին.