Մենախեմ Բեգին

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Մենախեմ Բեգին
եբր.՝ מנחם בגין
Menachem Begin, Andrews AFB, 1978.JPG
Ծնվել է օգոստոսի 16, 1913({{padleft:1913|4|0}}-{{padleft:8|2|0}}-{{padleft:16|2|0}})[1][2][3][4][5]
Ծննդավայր Բրեստ, Ռուսական կայսրություն
Մահացել է մարտի 9, 1992({{padleft:1992|4|0}}-{{padleft:3|2|0}}-{{padleft:9|2|0}})[2][3][4][5] (78 տարեկանում)
Մահվան վայր Թել Ավիվ, Իսրայել[6]
Քաղաքացիություն Flag of Israel.svg Իսրայել
Ռուսական կայսրություն
Լեհաստան
Կրոն հուդայականություն
Կրթություն Վարշավայի համալսարան
Մասնագիտություն քաղաքական գործիչ
Ամուսին Aliza Begin
Զբաղեցրած պաշտոններ Իսրայելի վարչապետ, սրայելի գյուղատնտեսության նախարար[7], Իսրայելի կապի նախարար[8], Իսրայելի պաշտպանության նախարար[9], Իսրայելի պաշտպանության նախարար[9], Minister without portfolio[10], Քնեսեթի պատգամավոր[1], Քնեսեթի պատգամավոր, Քնեսեթի պատգամավոր, Քնեսեթի պատգամավոր, Քնեսեթի պատգամավոր, Քնեսեթի պատգամավոր, Քնեսեթի պատգամավոր, Քնեսեթի պատգամավոր, Քնեսեթի պատգամավոր, Քնեսեթի պատգամավոր և Քնեսեթի պատգամավոր
Քաղաքական կուսակցություն Likud, Gahal և Herut
Պարգևներ և
մրցանակներ
Խաղաղության Նոբելյան մրցանակ[11][12]
Երեխաներ Benny Begin
Ստորագրություն
Menachem Begin signature.svg
Menachem Begin Վիքիպահեստում

Մենախեմ Բեգին (listen ; (եբր.՝ מנחם בגין ‎) Մենահեմ Բեգին, լեհ.՝ Mieczysław Biegun; ռուս.՝ Менахем Вольфович Бегин Մենաեմ Վոլֆովիչ Բեգին; օգոստոսի 16, 1913 – մարտի 9, 1992) Իսրայելի քաղաքական գործիչ, Լիկուդ կուսակցության հիմնադիր և Իսրայելի վեցերորդ վարչապետ։ Իսրայել պետության հիմնադրումից առաջ նա Իրգուն Սիոնիստական ռազմական խմբավորման առաջնորդն էր, որը առանձնացել էր ավելի մեծ Հագանա ռազմական խմբավորումից։ 1944 թվականի փետրվարի 1-ին նա հայտարարեց, որ Իրգունը ապստամբում է Բրիտանական մանդատի դեմ, որին դեմ դուրս եկավ Պաղեստինի հրեական գործակալությունը։ Որպես Իրգունի ղեկավար, նա դեմ էր բրիտանացիների ներկայությանը Պաղեստինում։[13] Հետագայում, 1947-1948 թվականների քաղաքացիական պատերազմի ժամանակ Իրգունը կռվեց արաբների դեմ։

Բեգինը առաջին Քնեսեթի անդամ ընտրվեց որպես Հերութի ղեկավար, որը առաջին ընդդիմությունն էր Մապայի կողմից ձևավորված կառավարությանը։ Նա ընդդիմադիր մնաց հաջորդ ութ ընտրություններում (բացառությամբ վեցօրյա պատերազմի շուրջ ձևավորված միացյալ կառավարության), սակայն ավելի հանդուրժող դարձավ քաղաքական կենտրոնի նկատմամբ։ 1977 թվականի ընտրություններում նրա հաղթանակով և վարչապետությամբ Իսրայելի աշխատավորական կուսակցության գերիշխանության երեք տասնամյակն ավարտվեց։

Բեգինի ամենանշանակալի ձեռքբերումը վարչապետի պաշտոնում 1979 թվականի Իսրայել-Եգիպտոս խաղաղության պայմանագրի ստորագրումն էր, որի համար նա և Անվար Սադաթը Խաղաղության Նոբելյան մրցանակին արժանացան։ Քեմփ Դեվիդի համաձայնագրերից հետո, Իսրայելի ռազմական ուժերը դուրս բերվեցին Սինայի թերակղզուց, որը Եգիպտոսից գրավվել էր Վեցօրյա պատերազմի ընթացքում։ Հետագայում Բեգինի կառավարությունը օժանդակեց Արևմտյան ափի և Գազայի հատվածում Իսրայելի բնակավայրերի կառուցմանը։ Բեգինը լիազորեց Իրաքի Օսիրակի ատոմակայանի ռմբակոծումը և 1982 թվականին Լիբանան ներխուժումը (1982 թվականի Լիբանանյան պատերազմ): Իսրայելի ռազմական ներգրավվածությունը խորացավ և Իսրայելի դաշնակից քրիստոնիաների կողմից իրականացվող Սաբրայի և Շատիլայի կոտորածները ցնցեցին համաշխարհային հանրության կարծիքը,[14] Բեգինն ավելի մեկուսացված դարձավ։[15] Քանի որ Իսրայելի ռազմական ուժերը խրվում էին Լիբանանում և տնտեսությունը տառապում էր հիպերինֆլյացիայից, Բեգինի վրա հասարակական ճնշումներն ուժգնացան։ 1982 թվականի նոյեմբերին կնոջ մահից հետո նա աստիճանաբար դուրս եկավ հասարակական կյանքից, 1983 թվականի հոկտեմբերին հրաժարական տվեց։

Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Բեգինը ստուգում է Բետար զինվորական շարասյունը Լեհաստանում, 1939

Մենախեմ Բեգինը ծնվել է Զիվ Դով և Հասիա Բիգուն լեհական հրեաների ընտանիքում Բրեստում, այն ժամանակ այն կոչվում էր Բրեստ-Լիտովսկ և Ռուսաստանի Կայսրության մաս էր կազմում, այժմ Բելառուսի, որը հայտնի էր իր Տալմուդի գիտնականներով։ Նա երեք երեխաներից ամենափոքրն էր։[16] Մոր կողմից նա սերում էր հանրահայտ ռաբիններից։ Նրա հայրը անտառանյութի վաճառական էր, համայնքի ղեկավար և կրքոտ սիոնիստ և Թեոդոր Հերցլի երկրպագուն։ Նրա ծնունդն ընդունող մանկաբարձուհին Արիել Շարոնի տատն եղել։[17]

Մեկ տարի խեդեր հրեական ավանդական դպրոց հաճախելուց հետո, Բեգինը սկսում է սովորել կրոնական Սիոնիստ շարժմանը պատկանող "Tachkemoni" դպրոցում։ Ինչպես բոլոր հրեա երեխաներն նրա քաղաքում, մանուկ հասակում, Բեգինը Հաշոմեր Հացաիր հրեական սկաուտական շարժման անդամ էր։ Մինչև 13 տարեկան նա Հաշոմեր Հացաիրի անդամ էր, իսկ 16 տարեկանում նա միացավ Բեյթար երիտասարդական շարժմանը։[18] 14 տարեկանում նրան տեղափոխեցին Լեհական կառավարական դպրոց,[19] որտեղ նա դասական գրականության ամուր հիմք ստացավ։ Վարշավայի համալսարանում Բեգինը ուսումնասիրեց իրավաբանություն, որտեղ նա սովորեց հռետորություն և ձեռք բերեց հռետորական ունակություններ, որոնք դարձան նրա, որպես քաղաքական գործիչ, ապրանքանիշը, իսկ քննադատների կողմից դիտարկվում էին որպես դեմագոգիա։[20] Սովորելու ընթացքում նա կազմակերպեց հրեա ուսանողների ինքնապաշտպանական խումբ՝ հանրակացարանի տարածքում հակասեմիտական հետապնդումներին դիմակայելու։[21] He graduated in 1935 թվականին նա ավարտեց կրթությունը, սակայն երբեք իրավաբանությամբ չզբաղվեց։ Այդ ժամանակ նա դարձավ Ռևիզիոնիստական սիոնիզմ շարժման և Բեյթար երիտասարդական թևի հիմնադիր Վլադիմիր Ժաբոտինսկու աշակերտը։[22] Բեյթարում նա շատ արագ բարձրացավ։ 22 տարեկանում նա, իր ուսուցչի հետ համատեղ, ղեկավարում էր Կրակովի Բեթար համշխարահային համաժողովը։ Նախապատերազմյան Լեհական իշխանությունը ակտիվորեն սատարում էր Սիոնիստական երիտասարդությանը և ռազմական շարժմանը։ Բեգինի առաջնորդական որակները արագորեն գնահատվեցին։ 1937‌[փա՞ստ] թվականին Չեխոսլովակիայի Բեթարի ակտիվ ղեկավարն էր և դարձավ Բեթարի ամենամեծ՝ Լեհաստանի, մասնաճյուղի ղեկավարը։ Այդ դերում նա ճամփորդում էր մասնաճյուղերով խրախուսելու աջակիցներին և նոր անդամներ ներգրավելու։ Որպեսզի շախսերը նվազ լինեն, նա հյուրընկալվում էր Բեթարի անդամների բնակարաններում։ Այդպիսի մի այցելության ժամանակ նա հանդիպեց իր ապագա կնոջը՝ իրեն հյուրընկալողի աղջկան։ 1939 թվականի մայիսի 29-ին զույգն ամուսնացավ։ Նրանք երեք երեխա ունեցան՝ Բենի Բեգին, Լեահ և Հասիա։[23][24]

Ապրելով Վարշավայում՝ Լեհաստան, Բեգինը Բեթարին քաջալերում էր կազմակերպություն ստեղծել, որը Լեհաստանի հրեաներին կտեղափոխի Պաղեստին։ 1939 թվականի օգոստոսի վերջին նա 1,500 հրեաների Ռումինիա տեղափոխելու անհաջող փորձ կատարեց։ Վարշավա վերադառնալուց հետո, Գերմանիայի կողմից Լեհաստան ներխուժումից երեք օր անց, նա լքեց Վարշավան, սկզբում տեղափոխվելով հարավարևելք, իսկ հետո Վիլնյուս։

1939 թվականի սեպտեմբերին, Գերմանիայի Լեհաստան ներխուժումից հետո, Բեգինը, անխուսափելի ձերբակալությունից խուսափելու համար, Վարշավայի հրեական առաջնորդների մեծ մասի հետ միասին փախավ Արևելյան Լեհաստան՝ Վիլնո (այժմ Վիլնյուս, Լիտվա)։ Քաղաքը շուտով գրավվեց Խորհրդային Միության կողմից, սակայն 1939 թվականի հոկտեմբերի 28-ից այն Լիտվայի Հանրապետության մայրաքաղաքն էր։ Վիլնոն հիմնականում լեհերի և լեհ հրեաների քաղաք էր; բնակչության 40 տոկոսը հրեա էր, Եբրայերենի գիտահետազոտական ինստիտուտը գտնվում էր այնտեղ։

Մենախեմ Բեգինի ՆԿՎԴ-ի լուսանկարը, 1940

Նախապատերազմյան սիոնիստ և պաֆեստային կադետ-սպա լինելու համար նա 1940 թվականի սեպտեմբերի 20-ին ՆԿՎԴ-ի կողմից ձերբակալվեց և և տեղավորվեց Լուկինսկի բանտում։ Հետագա տարիներին նա գրեց իր խոշտանգումների փորձի մասին։ Նա մեղադրվեց Բրիտանական իմպերիալիզմի գործակալ լինելու մեջ և ութ տարով աքսորվեց Խորհրդային Գուլագ գաղութ։ 1941 թվականի հունիսի մեկին նա տեղափոխվեց Պեչորա, աշխատանքային գաղութ Կոմի Հանրապետություն, Եվրոպական Ռուսաստանի հյուսիսային հատված, որտեղ նա մնաց մինչև 1942 թվականի մայիսը։ Շատ ավելի ուշ իր "Սպիտակ գիշերներ" հիշողությունների գրքում Բեգինը կարձանագրի և կանդրադառնա հարցաքննությունների իր փորձառությանը և գաղութային իր կյանքին։

1941 թվականի հուլիսին, Խորհրդային Միության վրա Գերմանիայի հարձակումից անմիջապես հետո, Բեգինը որպես սպա-կադետ միացավ Լեհական ազատ Անդերսի բանակին։ Հետագայում նա բանակի հետ Պարսկական միջանցքով տեղափոխվեց Մանդատային Պաղեստին, ուր նա հասավ 1942 թվականի մայիսին։[25]

Պաղեստին ժամանելուն պես, Բեգինը Անդերսի բանակի շատ այլ լեհական հրեա զինվորների նման, երկընտրանքի առաջ կանգնեց՝ Եվրոպայում կռվել նացիստական Գերմանիայի դեմ, թե մնալով Պաղեստինում պայքարել Հրեական պետության հիմնադրման համար։ Սկզբում նա ցանկանում էր մնալ Լեհական բանակում, սակայն Իրգունի իր կապերի․ ինչպես նաև սիոնիզմին համակրող լեհ սպաների հորդորով ի վերջո համոզվեց փոխել իր մտադրությունը։ Արդյունքում բանակի երկրորդ հրամանատար գեներալ Միխալ Տոկաժևսկին բանակից վաղաժամկետ զորացրեց, որով Բեգինը պաշտոնապես թույլտվություն ստացավ մնալ Պաղեստինում։ 1942 թվականի դեկտեմբերին նա զորացրվեց և միացավ Իրգունին։[26] Հոլոքոսթի ընթացքում, Բեգինի հայրը 1941 թվականի հունիսի վերջին նացիստների կողմից Բրեստի 5,000 շրջափակման մեջ ընկածներից մեկն էր։ Աշխատանքային ճամբար ուղարկվելու փոխարեն նրանք գնդակահարվեցին և խեղդվեցին գետում։ Նրա մայրը և ավագ եղբայրը նույնպես մահացան Հոլոքոստում։[23]

Հրեական ընդհատակ[խմբագրել | խմբագրել կոդը]

Իրգունի և Լեհիի անդամները Պաղեստին ոստիկանության փնտրվում են ցուցանակում։ Բեգինի լուսանկարը վերևի ձախ անկյունում է։

Բեգինը շատ արագ գերիշխող Մապայ կուսակցության կատաղի քննադատի անուն վաստակեց։ Նա քննադատում էր Մապային բրիտանացիների հետ չափից ավելի համագործակցելու մեջ, և պնդում էր, որ ոչնչացման եզրին կանգնած Եվրոպայի հրեաներին փրկելու միակ ճանապարհը՝ բրիտանացիներին ստիպել հեռանալ, այդպիսով Հրեական պետություն կարող է հիմնվել։ 1942 թվականին նա միացավ Իրգունին (Etzel)՝ ընդհատակյա սիոնիստական ռազմանակացված կազմակերպություն, որը 1931 թվականին անջատվեց Հագանահ հրեական գլխավոր ռազմական կազմակերպությունից։ 1944 թվականին Բեգինը Իրգունի ղեկավարությունը ստանձնեց՝ որոշելով ստիպել Բրիտանական կառավարությանը ամբողջովին դուրս բերել իր զորքերը Պաղեստինից։ Պաղեստինում հրեական պաշտոնական ղեկավար կազմակերպությունները՝ Իսրայելի հրեական գործակալությունը և Հրեական ազգային խորհուրդը, ձեռնպահ մնացին ուղղակիորեն մարտահրավեր նետել Բրիտանիայի իշխանություններին։ Նրանք համոզված էին, որ պատերազմից հետո Բրիտանիան կհիմնի Հրեական պետություն աջակցելու սիոնիստական գործին թե կոնսերվատորների և թե աշխատվորական կուսակցության մեջ։ Բեգինը որոշեց խզել համագործակցությունը պաշտոնական հաստատությունների հետ և Բրիտանական իշխանության դեմ զինված ապստամբություն սկսել՝ պատճառ բերելով, որ բրիտանացիները հրաժարվել են Բալֆուրի հռչակագրի խոստումներից և ընդունել 1939 թվականի սպիտակ թուղթը, որը սահմանափակում էր հրեաների ներգաղթը Պաղեստին, ուժգնացնելով իրենց արաբամետ քաղաքականությունը։

Բեգին ուսումնասիրել էր Իռլանդական անկախության պատերազմը և Հնդկաստանի անկախության շարժումը, և Իրգունի հրամանատարների հետ ապստամբություն ծրագրելու ընթացքում, մշակեց լծակների ռազմավարություն, որով նա հավատում էր կստիպի բրիտանացիներին հեռանալ։ Նա առաջարկեց պարտիզանական հարձակումների շարք, որոնք կստորացնեն բրիտանացիներին և կվնասեն նրանց հեղինակությանը, ինչը և կստիպի նրանց ռեպրեսիվ միջոցների դիմել, որոնք իրենց հերթին կօտարեն Իշուվին։ Բեգինը միջազգային լրատվամիջոցների ուշադրությունը հրավիրեց Պաղեստինը "ապակե տուն" դարձնելու և աշխարհը որպես դիտորդ ակցիային։ Սա միջազգային ուշադրություն կբերի և բրիտանական ռեպրեսիաները Իրգունի նկատմամբ գլոբալ համակրանք կառաջացնեն, որը և իր հերթին կբերի Բրիտանիայի հանդեպ քաղաքական ճնշման։ Ի վերջո բրիտանացիները ստիպված կլինեն ընտրություն կատարել շարունակական ռեպրեսիաների և հեռանալու միջև, և Բեգինը համոզված էր, որ վերջ ի վերջո բրիտանացիները կհեռանան։ Բացի այդ Բրիտանիայի ռազմական ուժերը չեն թողնի Գերմանիայի դեմ պատերազմը, միայն կառավարական և ոստիկանական ուժերը կմասնակցեն հարձակումներին, ռազմական ուժերը կարող են գործի դրվել պատերազմից հետո։ [27] 1944 թվականի փետրվարի 1-ին Իրգունը ապստամբություն հայտարարեց։ Տասներկու օր անց Իրգունի խմբերը ռմբակոծեցին Բրիտանական մանդատի Երուսաղեմի, Թել Ավիվի և Հայֆայի ներգաղթի վարչության դատարկ գրասենյակները։ Հետագայում Իրգունը ռմբակոծեց այդ երեք քաղաքների հարկային վարչությունների գրասենյակները, որոնց հետևեցին ոստիկանության վրա հարձակումների շարքը, որում Իրգունի երկու զինյալ և վեց ոստիկան զոհվեցին։ Այդ ընթացքում Լեհին՝ ոստիկանության վրա հարձակումների շարքով, միացավ ապստամբությանը։ [27] 1944 թվականի ընթացքում Իրգունի և Լեհիի հարձակումները ուժգնացան։ Այս գործողությունները ֆինանսավորվում էին հրեա վաճառականներից և տեղական ադամանդագործության ոլորտում ապահովագրության խարդախներից դրամ պարտադրաբար հավաքելով։[28]

Բեգինը "Rabbi Sassover" տեսքով կնոջ Ալիսայի և որդու Բենյամին Զիվի հետ, Թել Ավիվ, դեկտեմբեր 1946
Բեգինը Իրգունի անդամների հետ, 1948

1944 թվականին, Լեհիի զինյալների կողմից լորդ Մոնյեի սպանությունից հետո, Միջին Արևելքում Բրիտանիայի մշտական նախարարը, հրեական պաշտոնական իշխանությունները, վախենալով բրիտանական վրեժխնդրությունից, Հագանահին հանձնարարեցին բրիտանացիների հետ համագործակցությամբ արշավ սկսել։ Արշավը, որ հայտնի է "որսաշրջան" անունով մի քանի ամիս շրջորեն կաթվածահար արեց Իրգունին, մինչդեռ Լեհին, որ համաձայնել էր դադարեցնել արշավը, փրկվեց։ Բեգինը ջանում էր կանխել քաղաքացիական պատերազմը, իր մարդկանց հրամայում էր գերի ընկնելու դեպքում ոչ վրեժխնդիր լինել, ոչ դիմակայել, համոզված որ Իրգունը այս շրջանը կարող է սպասել՝ համոզված, որ Հրեական գործակալությունը, երբ հայտնի դառնա որ բրիտանական կառավարությունը զիջումների չի գնա, ի վերջո Իրգունի կողմը կբռնի։ Աստիճանաբար, ամոթ զգալով համագործակցության արշավին մասնակից լինելու մեջ, Հագանահի ոգևորությունը պակասեց, իսկ Բեգինը ենթադրություններն իրականացան։[27]

1945 թվականի ամռանը, երբ պարզ դարձավ, որ բրիտանացիները չէին պատրաստվում Հրեական պետություն հիմնել և զգալի հրեական ներգաղթ դեպի Պաղեստին թույլ չեն տա, հրեական հասարակական կարծիքը վճռականորեն տեղաշարժվեց ընդդեմ բրիտանացիների, և Հրեական իշխանությունները դաշինք կազմելու տրամադրությունները շոշափելու համար Իրգուն և Լեհի ներկայացուցիչներ ուղարկեցին։ Վերջնական արդյունքում Հրեական դիմադրության շարժում հիմնվեց, որի ներքո Իրգունը և Լեհին ձեռնարկեցին հակաբրիտանական գործողությունների համակարգված շարք։ 1945–46 թվականներին, մի քանի ամիս շարունակ, Իրգունը կռվում էր որպես Հրեական դիմադրության շարժման մաս։ Ագաթա գործողությունից հետո, որի ընթացքում բրիտանացիները բազմաթիվ հրեաներ ձերբակալեցին, զենքի պահեստներ և Հրեական գործակալության շենքը գրավեցին, որտեղից շատ փաստաթղթեր հեռացրին, Բեգինը հրամայեց հարձակվել Քինգ Դեյվիդ հյուրանոցում գտնվող բրիտանական ռազմական և վարչական շտաբների վրա։ Գործողության թույտվություն Հագանայից ստացվեց ավելի ուշ։ Քինգ Դեյվիդ հյուրանոցի ռմբակոծման հետևանքով շենքի հարավային թևը փլուզվեց և 91 մարդ, հիմնականում բրիտանացի, արաբներ և հրեաներ զոհվեցին։

Ռմբակոծությից հետո փխրուն համագործակցությունը փլուզվեց, մասամբ հակառակ հրահանգների ռմբակոծությունը հյուրանոցում իրականացվել էր օրվա ամենաեռուն ժամանակահատվածում։ Դրանից հետո Հագանան հազվադեպ էր բրիտանական ուժերի դեմ հարձակումներ ձեռնարկում, կենտրոնանալով հիմնականում ապօրենի ներգաղթի արշավի վրա, քանի Հագանան երբեմն կիսատ միջոցների էր դիմում Իրգունի նկատմամբ, բրիտանացիների հետ լայնամասշտաբ համագործակցության այլևս երբեք չվերադարձավ։ Իրգունը և Լեհին շարունակեցին լայնածավալ ապստամբությունը բրիտանացիների դեմ, և Հագանայի հետ միասին , որը բրիտանացիներին ստիպեց լայն հանձնառություն վերցնել Պաղեստինի նկատմամբ, ինչը աստիճանաբար քամեց բրիտանական ֆինանսական միջոցները։ Անմիջապես Բեգինի կողմից հրաման տրված երեք գործողությունները, որոնք ազդեցին Բրիտանիայի հեղինակության անկման և հանրային դիմադրության աճի վրա, հատկապես ազդեցին բրիտանացիների հեռանալու վրա։ 1947 սեպտեմբերին Բրիտանական կառավարությունը քվեարկեց Պաղեստինը լքելու օգտին, և այդ տարվա նոյեմբերին Միացյալ Ազգերի Կազմակերպությունը հաստատեց երկիրը արաբների և հրեաների միջև բաժանելու բանաձևը հաստատեց։[29][30]

1947 թվականի դեկտեմբերին, ՄԱԿ-ի քվեարկությունից անմիջապես հետո, Յիշուվի և Պաղեստինի արաբների միջև քաղաքացիական պատերազմ բռնկվեց։ Այդ ժամանակահատվածում Իրգունը հռվում էր Հագանայի և Լեհիի հետ միասին։ Հատկանշական գործողությունները, որոնց նրանք մասնակցեցին Ջաֆֆայի համար կռիվը և Հորդանանի կողմից Երուսաղեմի հին քաղաքում հրեական թաղամասի պաշարումը։ Այդ ժամանակահատվածում Իրգունի ամենահակասական գործողությունը Լեհիի հետ արաբական Դեյր Յասին գյուղի վրա հարձակումն էր, որում հարյուրից ավելի գյուղացիներ և չորս հարձակվողներ սպանվեցին։ Հետագայում միջադեպը Դեյր Յասինի կոտորած անունը ստացավ, չնայած Իրգունի և Լեհիի աղբյուրները ժխտում են, որ կոտորած էր տեղի ունեցել։ Բեգին նաև բազմիցս սպառնում էր անկախություն հռչակել, եթե Հրեական գործակալությունը դա չանի։[27]

Բրիտանացիների դեմ ապստամբության և արաբների դեմ քաղաքացիական պատերազմի ընթացքում, Բեգինը բաց ապրում էր տարբեր մտածածին անունների տակ, հաճախ մորուքով։ Բեգինը մինչև Begin would not come out of hiding until April 1948 թվականի ապրիլը ընդհատակից դուրս չեկավ, մինչև բրիտանացիները, որոնք դեռևս շարունակում էին Պաղեստինը վերահսկել, ամբողջովին դուրս չեկան։ Ապստամբության ընթացքում Բեգինը ամենաորոնվող մարդն էր և նրա գլխի համար, մեռած կամ կենդանի, ՌՀ5-ը 10,000 ֆունտ ստեռլինգ էր խոստացել։ Բեգինը ապստամբություն հայտարարելուց անմիջապես հետո ստիպված էր թաքնվել, երբ Ալիսան նկատեց, որ իրենց տանը հետևում են։ Նա սկզբում բնակվում էր Թել Ավիվի փոքր հյուրանոցի սենյակում, որի սեփականատերը համակրում էր Իրգունի գործին, և նրա կինը և որդին գաղտնի միացան երկու ամիս անց։ Նա որոշեց ավելի լավ է մորուք թողնել և բաց ապրել ուրիշ անվան տակ, քան լիովին թաքնվել։

Իսրայելի անկախությանը հետևած տարիներին, Իրգունի ներդրումը բրիտանացիների հեռանալն արագացնելու գործում, թեժ վիճահարույց քննարկումների արժանացան, քանի որ տարբեր խմբակցություններ պայքարում էին Իսրայելի անկախությունը սեփականաշնորհելու համար։[31] Բեգինը զայրանում էր, որ իրեն ներկայացնում են որպես ռազմատենչ դիսիդենտ։[32]

Ալթալենա և 1948 Արաբա-Իսրայելական պատերազմ[խմբագրել | խմբագրել կոդը]

Ալթանելան կրակի մեջ է

1948 մայիսի 14-ի Իսրայելի անկախության հռչակագրի հրապարակումից և 1948 Արաբա-Իսրայելական պատերազմի սկսվելուց հետո, Իրգունը շարունակում էր պայքարել Հագանայի և Լեհիի դեմ։ 1948 թվականի մայիսի 15-ին Բեգինը ռադիոյով հայտարարեց, որ Իրգունը վերջապես դուրս է գալիս ընդհատակից։[33] Հունիսի 1-ին Բեգինը Դավիդ Բեն Գուրիոնի ժամանակավոր կառավարության հետ համաձայնագիր էր ստորագրել, որով Իրգունը համաձայնվում է պաշտոնապես հեռանալ և իր ուժերը միավորել նոր ձևավորվող Իսրայելի զինված ուժերի հետ։ ‌[փա՞ստ]

Ալթալենա նավի Ֆրանսիայից դուրս գալուց հետո, Իսրայելի ժամանակավոր կառավարության ներկայացուցիչների (Բեն-Գուրիոնի գլխավորությամբ) և Իրգունի ներկայացուցիչների (Բեգինի գլխավորությամբ) ինտենսիվ բանակցություններ սկսվեցին։ Քննարկվող խնդիրների մեջ էին նավերի տեղավորումը և ռազմական կազմակերպությունների միջև բեռի բաշխումը։ Ալթալենայի խարիսխման վայրի համաձայնություն ձեռք բերվեց, մինչդեռ զենքի բաշխման հարցում կարծիքները բաժանվեցին։ Բեն Գուրիոնը համաձայնվեց Բեգինի սկզբնական առաջարկի հետ՝ զենքի 20% հատկացվի Իրգունի Երուսաղեմի գումարտակին, որը դեռևս առանձին էր կռվում։ Նրա երկրորդ խնդրանքն այն էր, որպեսզի մնացած զենքը հանձնվի Իրգունի նոր կազմավորված գումարտակներին, որը կառավարության ներկայացուցիչների կողմից մերժվեց, որոնք այդ խնդրանքը մեկնաբանեցին որպես "բանակի մեջ բանակ" ամրապնդելու պահանջ։ Ալթալենան Կֆար Վիտկինի հասավ կիրակի կեսօրին, հունիսի 20։ Ափում սպասող Իրգունի անդամների մեջ էր նաև Մենախեմ Բեգինը, ով ժամանողներին ողջունեց մեծ ոգևորությամբ։ Ուղևորների իջնելուց հետո, ձկնորսական գյուղի Միխմորեթ ձկնորսական գյուղի բնակիչները օգնեցին ռազմական տեխնիկան բեռնաթափել։ Միևնույն ժամանակ կառավարությունը Թել Ավիվում շաբաթվա ժողով էր հրավիրել։ Բեն-Գուրիոնը ժողովին զեկուցեց Ալթալենայի ժամանումին նախորդած հանդիպումների մասին և անդրդվելի էր իր պահանջում, որ Բեգինը պետք է հանձնվի և հանձնի ողջ զենքը։

Մենք պետք է որոշենք, թե արդյոք հանձնել իշխանությունը Բեգինին, կամ կարգադրելու նրան դադարեցնել իր առանձին գործողությունները: Եթե նա այդպես չվարվի, մենք կրակ կբացենք: Հակառակ դեպքում, մենք պետք է որոշենք ցրել մեր սեփական բանակը:

Բանավեճն ավարտվեց Իրգունին չեզոքացնելու և նավը և զենքը բռնագրավելու հրամանով՝ անհրաժեշտության դեպքում բանակին ուժ կիրառելու իրավունք տրվեց։ Այս որոշման իրականացումը հանձնարարվեց Ալեքսանդրոնի բրիգադին, Դան Իվենի (Epstein) գլխավորությամբ, որը հաջորդ օրը շրջապատեց Կֆար Վիտկին շրջանը։ Դան Իվենը հետևյալ վերջնագիրը հրապարակեց․

Պ. Բեգինին
Իսրայելի Պաշտպանության ուժերի Գլխավոր շտաբի պետի հատուկ հանձնարարությամբ ես լիազորված եմ Իսրայելի կառավարության անունից, իմ իրավասության շրջանակներում, Իսրայելի ափին գտնվող զենքը և ռազմական նյութերը առգրավել: Ես լիազորված եմ պահանջել, որ ձեր մոտ եղած զենքերը հանձնեք պահպանության համար և տեղեկացնել, որ դուք պետք է կապ հաստատեք գերագույն հրամանատարի հետ։ Ձեզնից պահանջվում է անհապաղ կատարել այս հրամանը: Եթե ​​դուք համաձայն չեք իրականացնել այս հրամանը, ես կօգտագործեմ իմ տրամադրության տակ գտնվող բոլոր միջոցները այն իրականացնելու համար՝ պահանջել ափին հասած զենքերը և փոխանցել Իսրայելի կառավարությանը: Ցանկանում եմ ձեզ տեղեկացնել, որ ամբողջ տարածքը շրջապատված է ամբողջովին զինված զորամասերով և զրահամեքենաներով և բոլոր ճանապարհները արգելափակված են: Ձեր հրաժարականի դեպքում, հետեւանքների համար ողջ պատասխանատվությունն ընկնում է ձեր վրա: Համաձայն ձեր պայմանավորվածությունների անզեն ներգաղթյալներին թույլատրվում է ճամփորդել դեպի ճամբարներ: Պատասխանի համար դուք ունեք տասը րոպե:
Դ.Ի., Բրիգադի հրամանատար

Ըստ Իվենի վերջնագիրն արվել էր "որպեսզի Իրգունի հրամանատարությանը երկար մտածելու ժամանակ չտրվի և անակնկալի բերել։" Բեգինը հրաժարվեց վերջնագրին արձագանքել, և միջնորդության բոլոր փորձերը ձախողվեցին։ Բեգինի չենթարկվելը հարված էր Իվենի հեղինակությանը, և բախումը արդեն անխուսափելի էր։ Հետևեցին ռազմական գործողություններ և շատ զոհեր եղան։ Հետագա արյունահեղությունը կանխելու համար, Կֆար Վիտկինի բնակիչները բանակցություններ սկսեցին Բեգինի տեղակալ Յակով Մորիդորի և Դան Իվենի միջև, որն ավարտվեց հրադադարով և զենքի փոխանցմամբ Իսրայելի պաշտմանական ուժերի տեղական հրամանատարին։

Ալթալենայի անձնակազմի մի մասը։

Այդ ժամանակ Ալթալենան տարավ դեպի Թել Ավիվ, որտեղ Իրգունը ավելի շատ աջակիցներ ուներ։ Իրգունի շատ անդամներ, որ միացել էին ԻՊՈՒ-ին, թողել էին իրենց զինվորական բազաները և կուտակվել Տել Ավիվի ափին։ Նրանց և ԻՊՈՒ-երի միջև պայքար սկսվեց։ Ի պատասխան Բեն-Գուրիոնը հրամայեց մեծ ուժեր կենտրոնացնել Թել Ավիվի ափին և նավը ուժով վերցնել։ Ծանր հրետանի բերվեց տարածք, Բեն-Գուրիոնը նավը ռմբակոծելու հրաման տվեց։ Արկերից մեկը նավին հարվածեց, որը սկսեց այրվել։ Հետագայում Յիգալ Ալոնը՝ ափի զորքերի հրամանատարը, հայտարարեց, որ միայն հինգ կամ վեց արկ են կրակել, որպես նախազգուշական կրակոցներ, և նավին դիպչել են պատահաբար։[34]

Վտանգ կար, որ կրակը կտարածվի պայթուցիկ պարունակող պահարաններին, և կապիտան Մոնրոե Ֆեյնը հրամայեց բոլորին լքել նավը։ Մարդիկ ցատկում էին ջուրը, իսկ նրանց ընկերները ափին հավաքված դիմավորում էին նրանց։ Չնայան կապիտանը բարձրացրել էր սպիտակ դրոշակը, ավտոմատ կրակահերթը շարունակում էր ուղղված մնալ ջրի մեջ անզեն փրկվողների վրա։‌[փա՞ստ] Բեգինը, ով տախտակամածի վրա էր և համաձայնեց լքել նավը միայն այն ծամանակ, երբ վերջին վիրավորը տարհանվեց նավից։ Բանակի հետ մարտում տասնվեց Իրգունի մարտիկներ զոհվեցին՝ վեցը Կֆար Վիտկինի մոտ, տասը՝ Թել Ավիվի ափի մոտ։ Երեք իսրայելի բանակի զինվոր զոհվեցին՝ երկուսը՝ Կֆար Վիտկինի մոտ, մեկը՝ Թել Ավիվի։[35][36][37]

Ալթալենայի ռմբակոծությունից հետո, Իրգունի 200 զինվորներ ձերբակալվեցին։ Նրանց մեծ մասը մի քանի շաբաթ հետո ազատ արձակվեցին,բացի հինգ գլխավոր հրամանատարների, որոնք կալանավորվեցին երկու ամսից ավել, մինչև 1948 թվականի օգոստոսի 27-ը։ Բեգինը համաձայնվեց, որ Իրգունի զինվորները պետք է ինտեգրվեն Իսրայելի Պաշտպանության Բանակում, և թե առանձին գումարտակներ ձևավորեն։

Մոտ մեկ տարի անց Ալթալենան շրջվել և ափից 15 մղոն հեռավորության վրա և խորտակվել։ [38]

Քաղաքական կարիերա[խմբագրել | խմբագրել կոդը]

Հերութի ընդդիմադիր տարիներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Բեգին; օգոստոս, 1948

1948 թվականի օգոստոսին Բեգինը և Իրգունի բարձրագույն հրամանատարությունը դուրս եկավ ընդհատակից և ձևավոևեց աջակողմյան քաղաքական կուսակցություն՝ Հերութ ("Ազատություն")։[39] Հերութ կուսակցությունը կարելի է համարել այժմեական Լիկուդ կուսակցության նախորդը։

1948 նոյեմբերին, Բեգինը ընտրական քարոզարշավով այցելեց ԱՄՆ։ Նրա այցի ընթացքում Ալբերտ Այնշտայնը, Սիդնեյ Հուկը, Հանա Արենդտը և այլ հայտնի ամերիկացիներ և մի քանի ռաբիներ նամակ հրապարակեցին, որում Բեգինի Հերութ կուսակցությունը նկարագրվում էր որպես "ահաբեկչական աջակողմյան շովինիստական կազմակմակերպություն Պաղեստինում"[40][41][42]

1949 թվականի Իսրայելի առաջին ընտրություններում Հերութը 11.5 տոկոս արդյունքով 14 տեղ ստացավ, մինչդեռ Հացոհարը ստորին շեմը չանցավ և կարճ ժամանակ անց քանդվեց։ Սա Բեգինին թույլ տվեց օրինականորեն դառնալ Սիոնիզմի ռևիզիոնիստ թևի առաջնորդը։ 1950 թվականներին Բեգինին արգելված էր Միացյալ Թագավորություն մուտք գործել, քանի որ Բրիտանական կառավարությունը նրան համարում էր"տխրահռչակ Իրգուն ահաբեկչական կազմակերպության առաջնորդ"։[43]

1948 և 1977 թվականների միջակայքում, Բեգինի ղեկավարությամբ Հերութը և դաշնակիցները ձևավորեցին (Գահալը՝ 1965 և Լիկուդը՝ 1973) գլխավոր ընդդիմությունը, գերիշխող Մապային և հետագայում Հավասարեցում կուսակցության (այժմյան Աշխատավորական կուսակցության նախորդ) Քնեսեթում; Հերութը Մեծ Իսրայել ծայրահեղ ազգայնական օրակարգ որդեգրեց, որը սովորաբար ներառում էր Հորդանանը։[44] Այդ տարիներին Բեգինը հաճախակի քննադատվում էր իշխող կուսակցության կողմից, և հաճախ ծաղրանքի էր ենթարկվում Բեն Գուրիոնի կողմից, ով ոչ խոսում էր նրա հետ ոչ էլ անունով դիմում։

Բեն Գուրիոնի և Բեգինի անձնական թշնամանքը, վերաճեց Մապայի և Հերութի մեջ քաղաքական բևեռացման։ Բեգինը Մապային սուր քննադատում էր և մեղադրում բոլշևիզմի պարտադրման և խոր արմատավորված կոռուպցիայի մեջ։ Նա գերադասում էր կրել պաշտոնական կոստյում, ցուցադրելով օրենսդիրի չոր պահվածք, ընդգծելու Մապայի սոցիալիստական ոչ պաշտոնական կեցածքի միջև տարբերությունը։

Բեգինի և Բեն Գուրիոնի միջև ամենախիստ հակասությունը 1952 թվականին ստորագրած Իսրայելի և Արևմտյան Գերմանիայի միջև փոխհատուցման պայմանագրի շուրջ էր։ Բեգինը խստորեն դեմ էր պայմանագրին՝ պնդելով, որ դա հավասարազոր է հրեաների դեմ նացիստական ​​հանցագործությունների ներմանը։[45] Մինչ 1952 թվականի հունվարին համաձայնագիրը քննարկվում էր Քնեսեթում, նա Երուսաղեմում 15,000-անոց ցույց էր կազմակերպել, որտեղ զգացմունքային և դրամատիկ ելույթ ունեցավ, որով կոչ էր անում բռնի ուժով տապալել կառավարությունը։ Անդրադառնալով Ալթալենային, նա հայտարարեց, "երբ դու կրակում էիր թնդանոթով, ես մի կրակիր հրաման արձակեցի։ Այսօր ես կհրամայեմ 'Կրակի՛ր'"[46] Բեգինի ելույթով քաջալերված ամբոխը երթով շարժվեց դեպի Քնեսեթ և քարեր շպրտեց պատուհաններ և ոստիկանների վրա, երբ նրանք միջամտեցին։ Հինգ ժամ տևած անկարգություններից հետո միայն ոստիկանությանը հաջողվեց ճնշել ապստամբներին ջրային թնդանոթների և արցունքաբեր գազի օգնությամբ։ Հարյուրավոր մարդիկ ձերբակալվեցին, 200 ապստամբներ, 140 ոստիկաններ և մի քանի Քնեսեթի անդամներ վիրավորվել էին։ Շատերը համարում էին, որ բռնության համար Բեգինն է մեղավոր, և արդյունքում նա մի քանի ամսով հեռացվեց Քնեսեթից։ Նրա վարքագիծը խիստ քննադատության դատապարտվեց հանրության կողմից, և նա սադրիչի անուն վաստակեց։ 1952 թվականի մարտին, փոխհատուցման բանակցությունների ընթացքում, Գերմանիայի փոստերից մեկում Կոնրադ Ադենաուերին հասցեագրված ծանրոց ռումբ էր հայտնաբերվել։ Վնասազերծման ընթացքում ռումբը պայթել էր և սպանել սակրավորներից մեկին և վիրավորել մյուս երկուսին։ Հինգ իսրայելցի, բոլորն էլ Իրգունի նախկին անդամաներ հետագայում Փարիզում ձերբակալվեցին հանցագործության մեջ ներգրավված լինելու համար։ Կանցլեր Ադենաուերը որոշեց գաղտնի պահել Իսրայելի ընդդիմադիր կուսակցության անդամների ներգրավվածությունը, այդպիսով խուսափելով հետագա արձագանքից։ Ավելի ուշ Իրգունի հինգ դավադիր անդամները առանց որևէ պատիժ կրելու, Ֆրանսիայից և Գերմանիայից արտաքսվեցին Իրայել։ Դեպքից 40 տարի անց, դավադիրներից մեկն իր հուշերում գրել էր, որ դավադրությունը կազմակերպվել էր Բեգինի կողմից։[47][48][49][50]

Գահալ և միասնական կառավարություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Հաջորդ տարիներին Բեգինը չկարողացավ հասնել ընտրական թափանցիկության, և Հերութը իր 17 տեղով մինչև 1961 թվականը շատ հեռու մնաց Աշխատավորական կուսակցությունից։ 1965 թվականին Հերութը և Լիբերալ կուսակցությունը միավորվեցին Բեգինի առաջնորդության ներքո և կազմեցին Գահալ կուսակցությունը, բայց այդ տարի կրկին ձախողեցին ավելի շատ տեղ զբաղեցնելու նպատակը։ 1966 թվականին, Հերութ կուսակցության համագումարի ընթացքում, երիտասարդ Էհուդ Օլմերտը մարտահրավեր նետեց, պահանջելով նրա հրաժարականը։ Բեգինը հայտարարեց, որ ինքը կհեռանա կուսակցության առաջնորդությունից, սակայն որոշումն անմիջապես փոխեց, երբ ամբոխը նրան խնդրեց մնալ։ 1967 թվականի հունիսին, վեցօրյա պատեչազմի սկսվելու օրը, Գահալը միացավ ազգային միասնության կառավարությանը, որը գլխավորում էր Լևի Էշկոլը Հավասարեցում կուսակցությունից։ Արդյունքում Բեգինն առաջին անգամ ընդգրկեց կառավարության կազմում՝ նախարար առանց պորտֆելի։ Այդ ժամանակ Ռաֆֆի կուսակցությունը նույնպես միացավ միասնական կառավարությանը, արդյունքում Մոշե Դայանը դարձավ պաշտպանության նախարար։ Գահալի ներգրավվածությունը կառավարության կազմում տևեց մինչև 1970 թվականի օգոստոսը, երբ Բեգւնն ւ Գահալը լքեցին կառավարությունը վարչապետ Գոլդա Մեերի հետ Ռոջերսի պլանի և Սուեզի ջրանցքի երկայնքով Եգիպտոսի հետ կրակի դադարեցման հետ կապված տարաձայնությունների պատճառով[51]։

Լիկուդի նախագահություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Բեգինի ելույթը Քնեսեթում, 1974

1973 թվականին Բեգինը համաձայնվում է Արիել Շարոնի ծրագրին՝ ստեղծել ընդդիմադիր կուսակցությունների ավելի մեծ դաշինք, որում ընդգրկվեցին Գահալը, Ազատ Կենտրոնը և այլ փոքր խմբեր։ Նրանք Լիկուդ ("Կոնսոլիդացիա") անվանմամբ դաշինք ձևավորեցին։ Նույն տարվա ընտրություններում Լիկուդը 39 տեղ ստացավ, դեռևս ընդդիմություն մնալով։

Սակայն Յոմ Կիպուրի պատերազմի հետևանքները համատարած հիասթափություն առաջացրին Հավասարեցում կուսակցության նկատմամբ։ Պատերազմի ընթացքում կառավարության ոչ ադեկվատ գործողությունների քննադատությունը բերեց համատարած դժգոհության։

Իսրայելի վարչապետ[խմբագրել | խմբագրել կոդը]

1977 թվականի ընտրական հաղթանակը[խմբագրել | խմբագրել կոդը]

Մենախեմ Բեգին, 1978

1977 թվականի մայիսի 17-ին, Լիկուդը Բեգինի գլխավորությամբ հաղթեց Իսրայելի խորհրդարանական ընտրություններում և դարձավ ամենամեծ կուսակցությունը Քնեսեթում։ Հայտնի է, որ «Mahapakh» - ը («ապստամբություն»), ընտրությունների արդյունքները սեյսմիկ հետևանքներ ունեցան, քանի որ Իսրայելի պատմության մեջ առաջին անգամ «Հավաստիացում / Mapai» - ից տարբեր կուսակցություն, կառավարություն ձևավորելու հնարավորություն ստացավ, որը հաջողությամբ վերջ դրեց Իսրայելի քաղաքականության մեջ մինչ այժմ անհաղթահարելի ձախերի տիրապետությանը: Լիկուդի ընտրական հաղթանակը նշանակում էր իսրայելական հասարակության հիմնարար վերակառուցում, որտեղ հիմնադիր սոցիալիստ Աշքենազիի վերնախավը փոխարինվեց մարգինալիզացված Մզրաիի եւ հրեա-կրոնական համայնքների կոալիցիայով `նպաստելով սոցիալապես պահպանողական և տնտեսապես ազատական օրակարգի:

Բեգինը և Մոշե Դայանը ինքնաթիռից իջնելիս Մերիլանդ, ԱՄՆ

Ընտրություններում Լիկուդի քարոզարշավը հիմնված էր Բեգին անձի վրա։ Հավասարեցում կուսակցության կողմից պիտակված որպես տոտալիտար և ծայրահեղական, իրականում՝ խոնարհ և բարեպաշտ առաջնորդի ինքնատիպ կերպարը գրավեց շատերին, հատկապես նրանց, ովքեր հիասթափվել էին կառավարող կուսակցության գաղափարախոսությունից։ Լիկուդը հաղթեց մեծ առավելությամբ։ Բեգինը իր հաղթանակը ձևակերպեց որպես 'հրեա ժողովրդի պատմության շրջադարձ'։

43 տեղով, Լիկուդը խորհրդարանական մեծամասնության հասնելու համար, դեռևս այլ կուսակցությունների աջակցության կարիքն ուներ որպեսզի կառավարություն ձևավորի։ Թեև Բեգինը փոքր հրեական կրոնական կուսակցությունների հետ կարող էր նեղ կոալիցիա ձևավորել, սակայն նա ձեռք մեկնեց նաև Քնեսեթի կենտրոնական թևին, կազմավորելու ավելի մեծ հանրային լեգիտիմությամբ կառավարություն։ 1977 թվականի Հունիսի 20-ին տեղի ունեցավ Բեգինի՝ որպես վարչապետ, երդման արարողությունը։

Սոցիալ տնտեսական քաղաքականություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Վարչապետի պաշտոնում մի շարք ներքին ռեֆորմներ իրականացրեց։ Միջին կրթությունը դարձավ անվճար, իսկ պարտադիր ուսուցումը ընդլայնվեց մինչև տասներորդ դասարան,[52] միաժամանակ նոր սոցիալական ծրագրեր որդեգրվեցին, ինչպիսիք են երկարաժամկետ բժշկական ապահովագրությունը[53] և ազգային եկամուտների աջակցության համակարգը։[54] Գունավոր հեռուստատեսության արգելքը, որ մտցվել էր սոցիալական հավասարություն ապահովելու համար, հանվեց և վարորդական իրավունքի տարիքային շեմն իջեցվեց մինչև 17 տարեկան։[55] Մեկ այլ կառավարության ծրագիր կյանքի կոչվեց, որը կոչվում էր «Ծրագրի նորացում» և ուղղված էր աղքատ քաղաքների և շրջակայքի վերականգնմանը: Բնակեցված հիմնականում Սեֆարդիի և Մզրաիի ներգաղթածների և նրանց սերունդների կողմից, այդ տարածքները բնութագրվում էին անմխիթար վիճակում և ոչ ստանդարտ բնակարաններով: Նախագիծը իրականացվում էր Իսրայելի կառավարության, Հրեական գործակալության և համաշխարհային հրեական հանձնաժողովի, որը մեծ ֆինանսավորում էր տրամադրել, համատեղ ջանքերով։ Մինչև 1981 թվականը, երբ Բեգինը հանձնարարականը փոխանցեց Բնակարանաշինարարական նախարարությանը, ծրագիրը ուղղակիորեն կառավարվում էր վարչապետի գրասենյակի կողմից։

Հսկայական աշխատանք էր կատարվել այդ ոլորտներում անմխիթար վիճակի վերացման և կյանքի որակի բարելավման համար: Այնպիսի Ֆիզիկական ենթակառուցվածքներ, ինչպիսիք են ճանապարհները, կեղտաջրերի և դրենաժային համակարգերը, փողոցային լուսավորությունը, վերանորոգվեցին և ընդլայնվեցին տասնյակ հազարավոր բնակարաններ, ինչպես նաև հարյուրավոր հանրային հաստատություններ, ինչպիսիք են համայնքային կենտրոնները, նախադպրոցական մանկական զարգացման կենտրոնները, տարեցների համար նախատեսված կենտրոնները, կառուցվել ևկամ վերանորոգվել են խաղահրապարակներ, կրթական եւ առողջապահական հաստատություններ: 1983 թվականին ծրագիրը ներառել է 82 քաղաքներում և արվարձաններում ապրող շուրջ 450,000 մարդկանց: Ծրագիրը շարունակեցին Բեգինի հետնորդ վարչապետները ներառելով այլ խոցելի խմբեր։ անցյալի վարչապետի պաշտոնը եւ անցավ այլ խոցելի բնակչությանը: Այժմ ծրագրի արդիականացված տարբերակը իրականացվում է Իսրայելի ռիսկային համայնքների համար:[56] Բեգինի տնտեսական քաղաքականությունը փորձում էր Իսրայելի սոցիալիստական տնտեսությունը վերափոխել դեպի ավելի ազատ շուկայականի։ Նա նոր ֆինանսների նախարար նշանակեց Սիմա Էրլիխին։ Էրլիխը նոր տնտեսական քաղաքականություն որդեգրեց, որը հայտնի դարձավ որպես "տնտեսական փոխակերպում"։ Նոր ծրագրով արտարժույթի փոխանակման կուրսի վերահսկողությունը կառավարության կողմից հանվել էր։

Նոր պլանի համաձայն փոխարժեքը որոշվելու էր շուկայական ուժերի կողմից, այլ ոչ կառավարության, շատ սպառողական ապրանքների համար սուբսիդիաները չեղյալ էին հայտարարվել, արտարժույթի փոխարժեքները նվազեցվել էին, ավելացված արժեքի հարկը բարձրացվել էր, իսկ ճանապարհային հարկը չեղյալ էր հայտարարվել, մաքսատուրքերն իջեցվել էին ավելի շատ ապրանքների ներմուծման խրախուսման համար: Պլանը որոշակի բարելավում առաջացրեց. էժան եւ բարձրորակ ներմուծվող ապրանքները սկսեցին լրացնել սպառողական դարակները, բիզնեսի հատվածը մեծապես շահեց, իսկ ֆոնդային բորսայում բարձրացան բաժնետոմսերի գները: Այնուամենայնիվ, ծրագիրը չբարելավեց Իսրայելի ժողովրդի կյանքը, ինչպես հույս ուներ Բեգինը: Ավելացրած ավելացված արժեքի հարկի, դոտացիաների վերջնահաշվարկի և ԱՄՆ դոլարի փոխարժեքի աճը բերեց ինֆլյացիայի ալիքի և գների աճի: Մասնավորապես, այն փաստը, որ ազատականացման ծրագրի հետ զուգահեռ, պետական ​​ծախսերը զգալիորեն չէին կրճատվել, զանգվածային գնաճի պատճառ դարձավ: 1978 թվականի հուլիսի 17-ին Իսրայելի կառավարության նիստ գումարվեց՝ քննարկելու բարձր գնաճը, սակայն Բեգինի հայտարարությունը, թե «դուք չեք կարող տնտեսվարողներին կառավարել տնային տնտեսուհիների ետևում», կանգնեցրեց բոլոր առաջարկները: Ի վերջո, կառավարությունը որոշեց չընդունել որևէ գործողություն և գնաճը թողնել ինքնահոսի: Բեգինը և նրա մյուս նախարարները չէին գիտակցում ազատականացման ծրագրի լիարժեք իմաստը: Արդյունքում նա, հասարակության ավելի թույլ հատվածներին վնասելու վախից, արգելափակեց Էրլիչի՝ կառավարության ծախսերը նվազեցնելու և կառավարության ծրագրերը հանրային ոլորտի ձեռնարկությունները սեփականաշնորհելու փորձերը, թույլ տալով վեցամյա պաշտոնավարման ժամանակ, ընդամենը տասնութ կառավարական ընկերությունների սեփականաշնորհումը: 1983 թ., Վարչապետի հրաժարականից կարճ ժամանակ առաջ, տեղի ունեցավ խոշոր ֆինանսական ճգնաժամ՝ Իսրայելի չորս խոշորագույն բանկերի բաժնետոմսեր արժեզրկվեցին: Փլուզման եզրին կանգնած բանկերը պետության կողմից ազգայնացվեցին: Գնաճը շարունակվում էր Բեգինի հրաժարականից հետո ևս,և միայն կանգնեցվեց 1985 թվականի Իսրայելի տնտեսական կայունացման ծրագրի իրականացման շնորհիվ, որը մի շարք գործողություններին զուգընթաց, կտրուկ կրճատեց կառավարության ծախսերը։[55]

Մահը[խմբագրել | խմբագրել կոդը]

Մենախեմ Բեգինին նվիրված հուշատախտակ նրա ծննդավայր Բրեստում, Բելառուս։
Մենախեմ Բեգինին նվիրված հուշատախտակ Վարշավայի համալսարանի Մաքսիմում լսարանում, որտեղ նա սովորել է օրենք։

1992 թվականի մարտի 3-ին Բեգինը իր բնակարանում սրտի կաթված ստացավ և տեղափոխվեց Թել Ավիվի բժշկական կենտրոնի ինտենսիվ վերականգնողական բաժանմունք։ Բեգինը անգիտակից վիճակում էր, նրա ձախ կողմը կաթվածահարված էր։ Նա գիտակցության եկավ 20 ժամ անց։ Հաջորդ վեց օրվա ընթացքում նրա վիճակը մնաց կայուն ծանր, և նրա վիճակը սկսեց սրընթաց վատթարանալ մարտի 9-ին, մոտավորապես առավոտյան 3:15։ Վերակենդանացման բրիգադը փորձեց նրան ետ բերել, սակայն անարդյունք։ Նրա զավակները տեղեկանալով նրա վիճակի մասին, անմիջապես նրա կողքին հայտնվեցին։ Բեգինը մահացավ առավոտլան 3:30-ին։ Նրա մահվան մասին հաղորդագրությունը տարածվեց ժամուկես անց։ Ժամը վեցին հիվանդանոցի ռաբին մոտեցավ նրա մահճին աղոթելու։[57][58]

Բեգինի հուղակավորությունը տեղի ունեցավ նույն օրը կեսօրին Երուսաղեմում։ Նրա հուղակավորության արարողությանը մասնակցում էին հազարավոր մարդիկ և նրան թաղեցին Ձիթենյաց լեռան գերեզմանատանը։[59] Նա թաղվեց իր ցանկության համաձայն՝ պարզ հրեական արարողակարգով իր կնոջ կողքին, այլ ոչ Հերցլ լեռան վրա ինչպես Իսրայելի առաջնորդներից շատերը։[60] Թաղման արարողությանը մասնակցում էին մոտավորապես 75,000 հոգի։ Իսրայելի նախագահը, կառավարությունը ողջ կազմով, Քնեսեթի անդամներ բոլոր կուսակցություններից և մի շարք արտասահմանյան դեսպաններ մասնակցում էին հուղակավորությանը։ Իրգունի նախկին անդամները պատվո պահակ էին կանգնել նրա դագաղի մոտ։[61]

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. 1,0 1,1 חה"כ מנחם בגין Knesset.
  2. 2,0 2,1 data.bnf.fr: տվյալների բաց շտեմարան — 2011.
  3. 3,0 3,1 Encyclopædia Britannica
  4. 4,0 4,1 SNAC
  5. 5,0 5,1 Discogs — 2000.
  6. German National Library, Berlin State Library, Bavarian State Library et al. Record #118508296, Record #1048670139 // Gemeinsame Normdatei — 2012—2016.
  7. כל ממשלות ישראל הכנסת.
  8. כל ממשלות ישראל הכנסת.
  9. 9,0 9,1 כל ממשלות ישראל הכנסת.
  10. כל ממשלות ישראל הכנסת.
  11. http://www.nobelprize.org/nobel_prizes/peace/laureates/1978/
  12. https://www.nobelprize.org/nobel_prizes/about/amounts/
  13. John J. Mearsheimer and Stephen M. Walt, The Israel Lobby and U.S. Foreign Policy, at 102 (Farrar, Straus and Giroux 2007).
  14. Gwertzman, Bernard. Christian Militiamen Accused of a Massacre in Beirut Camps; U.S. Says the Toll is at Least 300. The New York Times. 19 September 1982.
  15. Thompson, Ian. Primo Levi: A Life. 2004, page 436.
  16. Menachem Begin Biography
  17. Lehmann-Haupt Christopher (19 November 1984)։ «Books Of The Times»։ The New York Times 
  18. http://begincenter.org.il/en/Article.aspx?CID=8070
  19. Bernard Reich, Political Leaders of the Contemporary Middle East and North Africa, Greenwood Press, Westport, 1990 p.71
  20. Anita Shapira Begin on the Couch, Haaretz Books, in Hebrew
  21. Begin's Legacy / The man who transformed Israel
  22. Haber Eitan (1978)։ Menahem Begin: The Legend and the Man։ New York: Delacorte 
  23. 23,0 23,1 menachem begin
  24. Lehr Wagner, Heather: Anwar Sadat and Menachem Begin: negotiating peace in the Middle East
  25. Haber Eitan (1978)։ Menachem Begin: The Legend and the Man։ New York: Delacorte Press։ ISBN 0-440-05553-9 
  26. Sources differ on how Begin left Anders' Army. Many indicate that he was discharged, e.g.:
    • Eitan Haber (1979). Menachem Begin: The Legend and the Man. Dell Publishing Company. p. 136. 978-0-440-16107-3. "A while later Anders's Chief of Staff, General Ukolitzky, did agree to the release of six Jewish soldiers to go to the United States on a campaign to get the Jewish community to help the remnants of European Jewry. The Chief of Staff, who was well acquainted with Dr. Kahan, invited him to his office for a drink. There were a number of senior officers present, and Kahan realized that this was a farewell party for Ukolitzky. 'I'm leaving here on a mission, and my colleagues are throwing a party but the last document I signed was an approval of release for Menahem Begin.'"
    • Bernard Reich (1990) Political Leaders of the Contemporary Middle East and North Africa Greenwood Publishing Group. 978-0-313-26213-5. p. 72. "In 1942 he arrived in Palestine as a soldier in General Anders's (Polish) army. Begin was discharged from the army in December 1943."
    • Harry Hurwitz (2004). Begin: His Life, Words and Deeds. Gefen Publishing House. 978-965-229-324-4. p. 9. "His friends urged him to desert the Anders Army, but he refused to do any such dishonourable thing and waited until, as a result of negotiations, he was discharged and permitted to enter Eretz Israel, then under British mandatory rule".
    • "Biography – White Nights". Menachem Begin Heritage Center. Retrieved 16 January 2012. "Many of the new recruits deserted the army upon their arrival, but Begin decidedly refused to follow suit. 'I swore allegiance to the Polish army – I will not desert,' he resolutely told his friends when he was reunited with them on Jewish soil. Begin served in the Polish army for about a year and a half with the rank of corporal... At the initiative of Aryeh Ben-Eliezer and with the help of Mark Kahan, negotiations began with the Polish army regarding the release of five Jewish soldiers from the army, including Begin, in return for which the members of the IZL delegation would lobby in Washington for the Polish forces. The negotiations lasted many weeks until they finally met with success: The Polish commander announced the release of four of the soldiers. Fortunately, Begin was among them."
    Others give differing views, e.g.:
    • Amos Perlmutter (1987). The Life and Times of Menachem Begin Doubleday. 978-0-385-18926-2. p. 134. "In the Ben Eliezer-Mark Kahan version, Begin received a complete, honorable release from the Anders Army. The truth is that he only received a one-year leave of absence, a kind of extended furlough, in order to enable him to join an Anders Army Jewish delegation which would go to the United States seeking help for the Polish government-in-exile. The delegation never materialized, mainly due to British opposition. Begin, however, never received an order to return to the ranks of the Army."
    • Stefan Korboński (2000). "ROZDZIAŁ IV: ŻYDZI W CZASIE OKUPACJI". "Kapral Menachem Begin podejmując decyzję, czy zostać czy walczyć z faszystami, stwierdził: "Armia, której mundur noszę i której składałem przysięgę wojskową, walczy ze śmiertelnym wrogiem narodu żydowskiego, faszystowskimi Niemcami. Nie można opuścić takiej armii, nawet po to, aby walczyć o wolność we własnym kraju... Na prośbę Irgunu Drymmer zwrócił się do Generała Tokarzewskiego z sugestią, aby zwolnił Menachema Begina za aktywną służbę, ponieważ jest on potrzebny organizacjom żydowskim. Jako były przywódca Podziemia w pełni rozumiał on co się dzieje, a ponieważ sprzyjał celom, do których osiągnięcia dążyło żydowska konspiracja, generał dał Beginowi urlop na czas nieokreślony."
  27. 27,0 27,1 27,2 27,3 Bell, Bowyer J.: Terror out of Zion (1976)
  28. Yehuda Bauer, From Diplomacy to Resistance: A history of Jewish Palestine, Jewish Publication Society of America, Philadelphia, 1970 p.325.
  29. Hoffman, Bruce: Anonymous Soldiers (2015)
  30. Charters, David A.: The British Army and Jewish Insurgency in Palestine, 1945–47 (1989), p. 63
  31. Tom Segev, One Palestine, Complete: Jews and Arabs Under the British Mandate, Henry Holt and Co. 2000, p. 490
  32. In his book ‘The Revolt’ (1951), Begin outlines the history of the Irgun’s fight against British rule.
  33. Begin's Speech on Saturday 15 May 1948 Archived 29 September 2013 at the Wayback Machine.
  34. Silver, Eric (1984) Begin: A Biography. Weidenfeld and Nicolson, 0-297-78399-8. Page 107.
  35. Morris, 1948, p272: "Altogether eighteen men died in the clashes, most of them IZL". Katz, Days of Fire (an Irgun memoir), p247: 16 Irgun, 2 Hagana. Perliger, Jewish Terrorism in Israel, p27: 16 Irgun and 2 Hagana.
  36. Koestler, Arthur (First published 1949) Promise and Fulfilment – Palestine 1917–1949 0-333-35152-5. Page 249 : "About forty people had been killed in the fighting on the beaches, on board the ship, or while trying to swim ashore."
  37. Netanyahu, Benjamin (1993) A Place among the Nations – Israel and the World. British Library catalogue number 0593 034465. Page 444. "eighty-two members of the Irgun were killed."
  38. Aryeh Kaplan, This is the Way it Was at Palyam site
  39. Menahem Begin (1913–1992)
  40. Schuster Ruth (December 4, 2014)։ «'This Day in Jewish History / N.Y. Times publishes letter by Einstein, other Jews accusing Menachem Begin of fascism»։ Haaretz 
  41. "The Gun and the Olive Branch" p 472-473, David Hirst, quotes Lilienthal, Alfred M., The Zionist Connection, What Price Peace?, Dodd, Mead and Company, New York, 1978, pp.350–3Albert Einstein joined other distinguished citizens in chiding these `Americans of national repute' for honoring a man whose party was `closely akin in its organization, methods, political philosophy and social appeal to the Nazi and Fascist parties'. See text at Harvard.edu and image here [1]. Verified 5 December 2007.
  42. Einstein had already publicly denounced the Revisionist Zionism|Revisionists in 1939; at the same time Rabbi Stephen Wise denounced the movement as, "Fascism in Yiddish or Hebrew." See Rosen, Robert N., Saving the Jews: Franklin D. Roosevelt and the Holocaust, Thunder's Mouth Press, New York, 2006, p. 318.
  43. http://www.haaretz.com/print-edition/news/british-documents-reveal-begin-refused-entry-to-u-k-in-1950s-1.371838
  44. Colin Shindler (2002)։ The Land Beyond Promise: Israel, Likud and the Zionist Dream։ I. B. Tauris։ էջեր xviii,45, 57, 87 
  45. By George(չաշխատող հղում)
  46. [See his Speech (Hebrew) http://lib.cet.ac.il/Pages/item.asp?item=7188]
  47. Menachem Begin plotted assassination attempt to kill German chancellor, Luke Harding, The Guardian, 15 June 2006
  48. Nachman Ben-Yehuda, Political Assassinations by Jews: A Rhetorical Device for Justice, SUNY Press, New York, 1993
  49. Report Says Begin Was Behind Adenauer Letter Bomb, Deutsche Welle, 13 June 2006
  50. Sudite: I sent the bomb on Begin's order, in Hebrew
  51. Newsweek 30 May 1977, The Zealot,

    But he quit in 1970 when Prime Minister Golda Meir, under pressure from Washington, renewed a cease-fire with Egypt along the Suez Canal.

  52. Policy Implementation of Social Welfare in the 1980s By Frederick A. Lazin. Google Books.
  53. Old Age, Disability, and Survivors
  54. Public Policy in Israel By David Nachmias and Gila Menachem. Google Books.
  55. 55,0 55,1 Քաղվածելու սխալ՝ Սխալ <ref> պիտակ՝ benn անվանումով ref-երը տեքստ չեն պարունակում:
  56. Project Renewal
  57. Hurwitz, pp. 238–239
  58. Menachem Begin
  59. Sedan Gil (10 March 1992)։ «Menachem Begin is Laid to Rest in Simple Mount of Olives Ceremony»։ Jewish Telegraphic Agency։ Վերցված է 7 October 2012  (subscription required)
  60. The good jailer – Israel News|Haaretz Daily Newspaper
  61. Hurwitz p. 239

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]