Կոնրադ Ադենաուեր
Ադենաուեր Կոնրադ (Adenuaner, հունվարի 5, 1876[2][3][4][…], Քյոլն, Պրուսիայի թագավորություն, Գերմանական ռայխ - ապրիլի 19, 1967[5][2][3][…], Ռյոնդորֆ, Բա Հոննեֆ, Ռեյն Զիգ, Քյոլնի վարչական շրջան, Հյուսիսային Հռենոս-Վեստֆալիա, Գերմանիայի Ֆեդերատիվ Հանրապետություն[6]), Գերմանիայի Ֆեդերատիվ Հանրապետության պետական գործիչ, իրավագետ։
Կենսագրություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Ծնվել է հունվարի 5-ին, Քյոլնում։ 1917-1933 թվականներին եղել է Քյոլնի քաղաքագլուխ, 1920-1932 թվականներին՝ պրուսական Պետական խորհրդի նախագահ։ Ֆաշիզմի օրոք մեկուսացած էր քաղաքական գործունեությունից։ 1946–1966 թվականներին Քրիստոնեա-դեմոկրատական միություն կուսակցության նախագահն Էր, 1949-1963 թվականներին՝ ԳՖՀ ֆեդերալ կանցլերը։ Վայելում էր կաթոլիկ եկեղեցու և ամերիկյան իմպերիալիզմի աջակցությունը։ Ադենաուեր Կոնրադի կառավարությունը 1954 թվականին ստորագրեց Փարիզի համաձայնագրերը, որոնցով ԳՖՀ մտավ ՆԱՏՕ–ի մեջ։ Իր քաղաքականությամբ նպաստեց ԳՖՀ–ում ռևանշիզմի և միլիտարիզմի վերածնմանը, խթանեց հակակոմունիզմը և արգելեց Գերմանիայի կոմկուսը (1956)։ Ադենուարը Եվրոպայի ինտեգրացիայի և Հաչշտայնի դոկտրինայի կողմնակից էր։ Մահացել է ապրիլի 19-ին, Բոննի մոտ։
Կյանք և գործ
[խմբագրել | խմբագրել կոդը]Կոնրադ Ադենաուերի ծնողները Գերմանիայի վերաքննիչ դատարանի (այսօր՝ Քյոլնի բարձրագույն դատարան) քարտուղարներ էին։ Ադենաուերը նրանց հինգ երեխաներից երրորդն էր։ Նրա ծնողները, հետագայում՝ վերաքննիչ դատարանի խորհրդատուներ, Յոհան Կոնրադ Ադենաուերը (1833-1906) և կինը՝ Հելլենն էին, ծնված Շարֆենբերգում (1849-1919)։ Ադենաուերի ընտանիքը հռոմի կաթոլիկ եկեղեցու հետևորդ էր։ Նրա եղբայրները և քույրերն էին՝ Ավգուստը (1872–1952), Յոհաննեսը (1873–1937), Լիլին (1879–1950) և Էլիզաբեթը (մահացել է ծնունդից երեք ու կես ամիս անց՝ 1882 թ.:)
Կայսրության, Վայմարյան Հանրապետության և Ազգայնամոլության ժամանակաշրջան
[խմբագրել | խմբագրել կոդը]Կրթություն և կարիերայի սկիզբ
[խմբագրել | խմբագրել կոդը]1894 թ. մարտի 5-ին Ադենաուերը ավարտեց Բարձրագույն դպրոցը՝ Քյոլնի առաքելական գիմնազիայում։ Նա մասնակցել է 14-օրյա դասերի Քյոլնի բանկում՝ Լեոպոլդ Սելիգմանի մոտ։ 1894 թ. ընդունվել է Բրասգոյի Ֆրայբուրգ համալսարանը (Freiburg im Breisga) գրնացվելով յոթամսյա դասընթացի, հետագայում՝ Մյունխենի և Բոնի համալսարանները՝ սովորելով իրավագիտություն և քաղաքագիտություն, ավարտելով 1897 թ.:
Ադենաուերը միացել է Կաթոլիկ ուսանողական միությունների՝ Ֆրայբուրգում, Սաքսոնիայում, Մյունխենում; Միացել է նաև Ասքանիա-Բուրգունդիա և Արմինիա կաթոլիկ ուսանողական միություններին Բեռլինում և Բոննում, որոնց հետ պահապանել է կապը իր ամբողջ կյանքի ընթացքում։ Նա իր առաջին պետական քննությունը իրավագիտություն առարկայից հանձնել է 1897 թ.՝ <<լավ>> գնահատականով, իսկ երկրորդը 1901 թ., ստանալով <<բավարար>>:
1902 թ. Ադենաուերը դարձել է Քյոլնի դատարանում խորհրդատու։ 1903-1905 թթ. եղել է Հերման Կաուսեն Իրավաբանական խորհրդի ներկայացուցիչ, իրավաբան՝ Քյոլնի բարձրագուն շրջանային դատարանում[21]։
1906 թ. Ադենաուերը միացել է կենտրոնական Կաթոլիկ կուսակցությանը, որի գործադիր խորհրդի անդամ է եղել մինչև 1933 թ.: 1906 թ. ընտրվել է Քյոլն քաղաքի ավագանու անդամ։ 1909 թ. հուլիսի 22-ին դարձել է դրա առաջին կոորդինատոր, ըստ այդմ՝ քաղաքագուխ Մաքս Վալրաֆի առաջին փոխարինող։ Վերջինս իր առաջին կնոջ հորեղբայրն էր։ Շնորհիվ իր նախաձեռնողականության և ազատ մտածողության 1914 թ. Քյոլն-Դոյցում բացում է արհեստագործական ցուցահանդես։
Առաջին համաշխարհային պատերազմի տարիներին Ադենաուերը հոգ էր տանում քաղաքի բնակչության սննդի ապահովումը, որը Անգլլիայի ծովային արգելափակման պատճառով ավելի ու ավելի էր դժվարանում։ Ադենաուերը տեսնում էր, որ Գերմանիան կպարտվի պատերազմը և այդ պատճառով սկսեց սննդի պաշարներ պահպանել։ Դրանից բացի նա սկսում է տարբեր մթերքների արտադրություն ինչպիսիք էին՝ Քյոլնի հաց, բրինձ, եգիպտացորեն,երուսաղեմյան ատրիճուկ և գարեձավար՝ կարտոֆիլին փոխարինելու համար։ 1916 թ. տարածված հիվանդության պատճառով կարտոֆիլի քանակությունը սարսափելի նվազել էր։ 1915 թ. մայիսի 2-ին <<Հռենոսյան սև հացի>> համար Ադենաուերը ստացավ արտոնագիր։ Չնայած այդ ամենը օգնեց մեղմացնել 1916-1917 թթ. այսպես կոչված Շաղգամյան ձմեռը, բայց նրա արտադրած մթերքների անհամ լինելու պատճառով Քյոլնի ժողովուրդը նրան տվեց Գրաուպենաուեր մականունը (գերմ. die Graupen`գարեձավար)։
Քյոլնի քաղաքագլուխ
[խմբագրել | խմբագրել կոդը]
1917 թ. սեպտեմբերի 18-ին առանց դեմ ձայների Քյոլնի քաղաքային խորհուրդը ընտրում է երիտասարդ Ադենաուերին Քյոլնի քաղաքապետ, որին պաշտոնապես նշանակվել է 1917 թ. հոկտեմբերին Պրուսիայի թագավորի հրամանով։ 1917-1933 թթ. և մեկ ամսով 1945 թ. Ադեանուերը եղել է Քյոլնի քաղաքագլուխ։ 1918 թ. փետրվարի 12-ին մշտական տեղափոխման նպատակով Ադենաուերը հաստատվում է Պրուսական կառավարական տանը, որը սակայն յոթ տարի անց՝ Նոյեմբերյան հեղափոխությունից հետո, դադարեց գոյություն ունենալ։ 1920-ականներին Ադենաուերը բազմաթիվ կազմակերպությունների տնօրենների խորհրդի անդամ էր։ Այդ կազմակերպություններից էին՝ Գերմանական բանկը, Գերմանական Լուֆտանսան և այլն։ Հետագայում նա դարձավ ևս 12 այլ կազմակերպությունների տնօրենների խորհրդի անդամ։
1921 թ. մայիսի 7-ից մինչև 1933 թ. կենտրոնի, Գերմանիայի Սոցիալ-դեմոկրատական և Դեմոկրատական կուսակցությունների աջակցությամբ նա պրուսական պետական խորհրդի նախագահն էր։ Այս պաշտոնում նա վաստակում է Պրուսիայի սոցիալ-դեմոկրատ վարչապետ Օտտո Բրաունի թշնամանքը, որն Ադենաուերի դեմ անգամ դատական հայց էր ներկայացրել Գերմանիայի ռեյխի պետական դատարան։ Օտտո Բրաունը համարվում էր ուժեղ կենտրոնամետ, իսկ Ադենաուերը՝ կենտրոնախույս։
1919 թ. փետրվարի մեկին Ադենաուերը մասնակցում է հակապրուսական մի ժողովի, ըստ որի Պրուսիան Եվրոպայի կատաղած ոգին էր, հակամշակութային քարոզչության և ռազմատենչության օրրանը, առաջին համաշխարհային պատերազմի մեղավորներից մեկը և պատերազմների ջատագովը, ու ահա Պրուսական այս մտածողությունը ազդում է գերմանական մտածողության և Գերմանիայի վրա։
Կենտրոնական կուսակցությունը, որին հարում էր Ադենաուերը, 1918-1919 թթ. առաջին համաշխարհային պատերազմի և 1929 թ. ճգնաժամի ընթացքում ձգտում էր հաստատվել Հռենոսյան տարածքներում, որը Պրուսիայից անկախանալ էր փորձում։ Այդ պատճառով Ադենաուերին սկսում են մեղադրել պառակտիչ գործունեության մեջ՝ Հռենոսյան երկրամասը Գերմանիայից անջատելու մեղադրանքով։
1931-1933 թթ. Ադենաուերը Գերմանական գաղութարարական հասարակության մտքի աջակից էր և համանուն քաղաքական շարժման փոխնախագահ։
Վայմարյան Հանրապետության ընթացքում բազմաթիվ անգամներ (1921 թ., 1926 թ., 1928 թ.) Ադենաուերը եղել է Ռայխի Կանցլերի թեկնածու։ Այդ ժամանակահատվածի մեջ ամենահայտնին 1926 թ․ Արևմուտքի կացլեր և Հռենոսյան հողի արքա տիտղոսներն էին, նույնիսկ եթե այդ ընթացքում նա չէր կարող իր քաղաքական հայացքները ամբողջությամբ իրացնել։
1928թ․ Գլանցշտոֆի բաժնեմասերի գնման արդյունքում Ադենաուերը կրում է ֆինանսական մեծ վնասներ։ Գնված բաժնետոմսերի արժեքները շուտով սկսում են գահավիժել։ Այս ամենի արդյունքում Ադենաուերին սկսում են սպառնալ Գերմանական բանկում ունեցած պարտքերը։ Ադենաուերը ստիպված էր հեռանալ մի այսպես կոչված <<սև ֆոնդից>> որը կապվում էր Գլանցշտոֆ ձեռնարկության և դոկտոր Ֆրիտց Բլյութգենի անվան հետ։ Այս ամենի հետ կապված 1,14 միլիոն ռայխյան մարկ Ադենաուերի ընկեր Լուիզ Հագենի միջոցով հայտնվել էր նրա հաշվին։ 1931թ․ Քյոլնի տեղական թերթերը գրում են Քյոլնի քաղաքապետի ֆինանսական խնդիրների մասին։ Գերմանիայի նացիոնալիստները և նացիոնալ սոցիալիստները հայտարարում են որ իրենց վրա են վերցնում են կարգ ու կանոնի հաստատումը։ Ադենաուերը, սակայան նախօրոք Գերմանական բանկից ստացել էր փաստաթուղթ, որը մերժում էր իր սնանկացման և ֆինանսական խնդիրներ ունենալու մասին լուրերը։ Ըստ այդ փաստաթղի Ադենաուերի բանկային հաշվի հետ ամեն ինչ նորմալ էր։
Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- ↑ 1,0 1,1 1,2 Adenauer-Geburtsurkunde
- ↑ 2,0 2,1 2,2 2,3 2,4 Bibliothèque nationale de France data.bnf.fr (ֆր.): տվյալների բաց շտեմարան — 2011.
- ↑ 3,0 3,1 3,2 3,3 3,4 Internet Movie Database — 1990.
- ↑ 4,0 4,1 RKDartists (նիդերլ.)
- ↑ 5,0 5,1 5,2 Аденауэр Конрад // Большая советская энциклопедия (ռուս.): [в 30 т.] / под ред. А. М. Прохорова — 3-е изд. — М.: Советская энциклопедия, 1969.
- ↑ 6,0 6,1 6,2 Deutsche Nationalbibliothek Record #11850066X // Gemeinsame Normdatei (գերմ.) — 2012—2016.
- ↑ LeMO Biografie Konrad Adenauer
- ↑ http://knerger.de/html/adenauerpolitiker.html
- ↑ 9,0 9,1 9,2 9,3 9,4 9,5 9,6 https://www.konrad-adenauer.de/biographie/lebenslauf/tabellarischer-lebenslauf
- ↑ Der Karlspreisträger 1954 Konrad Adenauer (գերմ.)
- ↑ 11,00 11,01 11,02 11,03 11,04 11,05 11,06 11,07 11,08 11,09 11,10 11,11 11,12 11,13 11,14 11,15 11,16 11,17 11,18 11,19 11,20 11,21 https://www.konrad-adenauer.de/seite/orden/
- ↑ 12,00 12,01 12,02 12,03 12,04 12,05 12,06 12,07 12,08 12,09 12,10 12,11 12,12 12,13 12,14 12,15 12,16 https://www.konrad-adenauer.de/persoenliches/ehrungen/orden-und-ehrenzeichen
- ↑ https://www.nationaalarchief.nl/onderzoeken/archief/2.02.32/invnr/890ED.1/file/00000912.PDF
- ↑ http://www.akv.de/alle-ritter/
- ↑ https://www.forseti.is/f%C3%A1lkaor%C3%B0an/orduhafaskra#
- ↑ 16,0 16,1 Ordens Honoríficas Portuguesas
- ↑ quirinale.it (իտալ.)
- ↑ https://www.parlament-berlin.de/Das-Haus/Berliner-Ehrenbuerger/konrad-adenauer
- ↑ 19,0 19,1 https://www.konrad-adenauer.de/seite/ehrendokor/
- ↑ https://web.archive.org/web/20110211054155/http://www.bonn.de/rat_verwaltung_buergerdienste/der_oberbuergermeister/ehrenbuerger/index.html
- ↑ «Oberlandesgericht Köln» (գերմաներեն). 2018 թ․ դեկտեմբերի 18.
{{cite journal}}
: Cite journal requires|journal=
(օգնություն)
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Կոնրադ Ադենաուեր» հոդվածին։ |
|
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից (հ․ 1, էջ 70)։ |
- Գերմանիայի քրիստոնեական-դեմոկրատական միության անդամներ
- Մյունխենի համալսարանի շրջանավարտներ
- Բոննի համալսարանի շրջանավարտներ
- Հունվարի 5 ծնունդներ
- 1876 ծնունդներ
- Քյոլն քաղաքում ծնվածներ
- Ապրիլի 19 մահեր
- 1967 մահեր
- Պատվո լեգեոնի շքանշանի Մեծ խաչի ասպետներ
- «Իտալիայի Հանրապետությանը մատուցած ծառայությունների համար» շքանշանի մեծ խաչի ասպետներ
- Բեռլինի պատվավոր քաղաքացիներ
- Անձինք այբբենական կարգով
- Գերմանացի պետական գործիչներ
- Time-ի վարկածով «Տարվա մարդ» ճանաչվածներ
- Գերմանիայի կանցլերներ
- Գերմանիայի քաղաքական գործիչներ
- Գերմանացի իրավագետներ
- Գերմանացի հակակոմունիստներ
- Գերմանացի ինքնակենսագիրներ
- Եվրոպական երկրների քաղաքական գործիչներ
- Գերմանիայի կառավարության ղեկավարներ
- Անձինք մետաղադրամների վրա
- Անձինք նամականիշերի վրա
- Գերմանացի իրավաբաններ
- Գերմանացի դիվանագետներ
- Արտաքին գործերի նախարարներ
- Պատվո լեգեոնի շքանշանի ասպետներ
- Գերմանիայի նախագահներ
- Երկրորդ համաշխարհային պատերազմին մասնակցած գերմանացիներ
- Կուսակցությունների առաջնորդներ
- Եվրոպական միության քաղաքական պաշտոնյաներ