Գերմանիայի ֆեդերատիվ հանրապետություն
| Ուշադրություն, այս հոդվածը կամ դրա բաժինը փոխադրված է Հայկական սովետական հանրագիտարանից։ Քանի որ հոդվածի ստեղծման համար օգտագործվել են խորհրդային աղբյուրներ, այն կարող է շարադրված լինել խորհրդային գաղափարախոսության տեսանկյունից և հակասել Վիքիպեդիայի չեզոք տեսակետի հիմնարար սկզբունքին։ |
| ||||
|
| ||||
| Քարտեզ | ||||
| Ընդհանուր տեղեկանք | ||||
| Մայրաքաղաք | Արևմտյան Բեռլին | |||
| Մակերես | 248577 կմ² | |||
| Բնակչություն | 50 958 000 (1950) | |||
| Բնակչություն | 61 001 000 (1970) | |||
| Բնակչություն | 63 254 000 (1990) | |||
| Արժույթ | Գերմանական մարկ | |||
| Իշխանություն | ||||
| Պետական կարգ | Հանրապետություն | |||
| Պատմություն | ||||
Գերմանիայի Ֆեդերատիվ Հանրապետություն (գերմ.՝ Bundesrepublik Deutschland), գերմանական երկու պետություններից մեկը, որոնք 20-րդ դարում երկրորդ համաշխարհային պատերազմից հետո գտնվում էին ժամանակակից Գերմանիայի տարածքում։ Տարածված ոչ պաշտոնական անվանումը՝ Արևմտյան Գերմանիա էր։
Գոյություն է ունեցել 1949 թվականի մայիսի 23-ից մինչև 1990 թվականի հոկտեմբերի 3-ը՝ երբ Գերմանիայի Դեմոկրատական Հանրապետությունը և Արևմտյան Բեռլինը մտան ԳՖՀ-ի կազմի մեջ։
Պատմություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Ստեղծում
[խմբագրել | խմբագրել կոդը]ԳՖՀ ստեղծվել է Գերմանիայի անվերապահ կապիտուլյացումից (1945) հետո, նրա տերիտորիայում կազմավորված ԱՄՆ-ի, Անգլիայի և Ֆրանսիայի օկուպացիոն գոտիների սահմաններում։ Դա արդյունքն էր գերմանական ազգը պառակտելու, Պոտսդամի համաձայնագիրը ձախողելու և արևմտյան գոտիներն անջատելու քաղաքականության, որ վարում էին արևմտյան երեք տերությունները' հենվելով Արևմտյան Գերմանիայի մոնոպոլիստական շրջանների վրա։ ԳՖՀ ստեղծելու որոշումն ընդունվեց ԱՄՆ-ի, Անգլիայի, Ֆրանսիայի, Բելգիայի, Նիդերլանդների և Լյուքսեմբուրգի Լոնդոնյան խորհրդակցություններում (1948 թվականի մարտ-հունիս)։ 1948 թվականի հունիսի 20-ին անջատ դրամական ռեֆորմ անցկացվեց Արևմտյան Գերմանիայում։
Սահմանադրություն
[խմբագրել | խմբագրել կոդը]1949 թվականի մայիսի 23-ին ուժի մեջ մտավ սահմանադրությունը, իսկ սեպտեմբերի 7-ին Բոննում գումարվեց առաջին Բունդեստագը, որն ընտրեց կոալիցիոն կառավարություն Կ․Ադենաուերի' 1945 թվականին։ Սեպտեմբերի 12-ին երկրի պրեզիդենտ ընտրվեց Թ․Տոյսը (1948 թվականին կազմավորված Ազատ դեմոկրատական կուսակցության՝ ԱԴԿ հիմնադիրներից մեկը)։ ԳՖՀ-ում սկսեց արագորեն վերածնվել գերմանական մոնոպոլիաների իշխանությունը։ 1950 թվականի վերջին տնտեսությունը հասավ նախապատերազմյան մակարդակին։ Իսկ 1965 թվականին արդ․ արտադրանքի ծավալը հասավ Ֆրանսիայի, Իտալիայի, Բելգիայի, Նիդերլանդների և Լյուքսեմբուրգի արդյունաբերական արտադրանքի ծավալին՝ միասին վերցրած։ ԳՖՏ վարում Էր ռևանշի, 1937 թվականի սահմաններում Գերմանիայի վերածնման, ԳՖՀ-ի բռնի կլանման քաղաքականություն։ 1950-ին ոստիկանական կազմավորումների անվան տակ ԳՖՀ-ին թույլատրվեց սեփական բանակ ստեղծել։ 1950-ին ԳՖՀ դարձավ Եվրոպական խորհրդի, 1951 թվականին՝ Ածխի ու պողպատի եվրոպական միավորման (ԱՊԵՄ) անդամ։ 1955 թվականի մայիսի 5-֊ին ուժի մեջ մտան փարիզյան համաձայնագրերը, որոնք հռչակեցին ԳՖՀ-ի սուվերենությունը։ Սակայն արևմտյան տերություններն իրենց վերապահեցին նրա քաղաքականությանը վերահսկելու առանձնաշնորհը, ներառյալ «արտակարգ դրություն» հայտարարելու իրավունքը, որի դեպքում իշխանությունն ամբողջովին անցնում է իրենց ձեռքը։
Բանակ ու տնտեսություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Փարիզի համաձայնագրերի հիման վրա ԳՖՀ ընդգրկվեց ՆԱՏՕ-ի մեջ և 12 դիվիզիա կազմավորելու պարտավորություն ստանձնեց։ 1966 թվականին Բունդեսվերն արդեն 468 հազար զինվոր ուներ և արևմտագերմանական արդյունաբերությունը 65% ֊ով ապահովում Էր նրա սպառազինման պահանջները։ Երկրում կառուցվում և գործում Էր 34 ատոմային ռեակտոր։ ԳՖՀ առաջատար դիրք գրավեց Եվրոպական տնտեսական համագործակցության (ԵՏՀ, հիմնվել է 1957-1958 թվականների) մեջ։
Քաղաքականություն
[խմբագրել | խմբագրել կոդը]ԳՖՀ-ի կառավարող վերնախավի քաղաքականությունը հանդիպում Էր երկրի դեմոկրատական ուժերի դիմադրությանը։ 1951-1958 թվականներին արգելվեց 200-ից ավելի դեմոկրատական կազմակերպությունների և միությունների գործունեությունը։ 1956 թվականին արգելվեց Գերմանիայի կոմկուսը (ԳԿԿ)։ Ամբողջ երկրում տեղի Էին ունենում գործադուլներ և ցույցեր, որոնք ավարտվում Էին ոստիկանության հետ արյունալի ընդհարումներով։ 1955 թվականին ԽՍՀՄ-ի և ԳՖՀ-ի միջև դիվանագիտական հարաբերություններ հաստատվեցին։ Սակայն շեշտը դնելով սպառազինման և «ուժի քաղաքականության» իրագործման վրա՝ ԳՖՀ-ի կառավարությունը մերժում Էր գերմանական հարցի դեմոկրատական լուծման վերաբերյալ ԳԴՀ-ի և Սովետական Միության առաջարկները։ Լ․Էրհարդի (1963) և Կ․ Գ․ Կիզինգերի (1966) կառավարությունները շարունակեցին նախկին քաղաքականությունը՝ նրա էությունը քողարկելով «խաղաղասիրական» հայտարարություններով։ 1964 թվականին ԳՖՀ-ում սկսեց լեգալ գործել նեոֆաշիստական Նացիոնալ-դեմոկրատական կուսակցությունը, որի ներկայացուցիչները շուտով թափանցեցին արևմտագերմանական որոշ լանդտագներ։ Միաժամանակ ուժեղանում էին երկրի իսկական շահերը հաշվի առնող ռեալիստական քաղաքականություն վարելու միտումները։ 1969 թվականին ԳՖՀ-ում հիմնադրվեց և իր գործունեությունն սկսեց գերմանական կոմունիստական կուսակցությունը։ Բունդեստագի 1969 թվականի ընտրություններից հետո ՔԴՄ-ՔՍՄ կոալիցիան հեռացվեց իշխանությունից։ ԳՍԴԿ (որպես արևմտագերմանական կուսակցություն հիմնադրվել է 1946 թվականի մայիսին) և ԱԴԿ-ի ղեկավարության միջև կնքված համաձայնագրի հետևանքով կազմվեց Վ․Բրանդի (ԳՍԴԿ) կոալիցիոն կառավարությունը։ Դրանից առաջ ԳՖՀ-ի պրեզիդենտ էր ընտրվել սոցիալդեմոկրատ Գ․Տայնեմանը՝ հրաժարական տված ՔԴՄ անդամ Գ․ Լյուբկեի փոխարեն (պրեզիդենտն էր 1959 թվականից)։ ԳՖՀ-ում որոշակի տեղաշարժեր կատարվեցին ուժերի տեղաբաշխման մեջ։ 1969-ին ԳՖՀ ստորագրեց միջուկային զենքը չտարածելու պայմանագիրը։ ԳՖՏ-ի կառավարությունը ուժի գործադրումից հրաժարվելու հարցերի շուրջը բանակցությունների մեջ մտավ ԽՍՀՄ-ի և ԼԺՏ-ի հետ։ 1970 թվականի օգոստոսի 12-ին, Մոսկվայում, ՍՍՏՄ-ի և ԳՖՏ-ի միջև կնքվեց պայմանագիր, որով կողմերը պարտավորվեցին անշեղորեն պահպանել Եվրոպայի բոլոր պետությունների տերիտորիալ ամբողջությունը, այժմ և ապագայում անխախտելի համարել սահմանները Եվրոպայում՝ ներառյալ Օդեր Նայսե և ԳԴՏ-ի ու ԳՖՏ-ի սահմանները։
Արտաքին կապեր
[խմբագրել | խմբագրել կոդը]1970 թվականի դեկտեմբերի 7-ին Վարշավայում ԼԺՀ-ի և ԳՖՏ-ի միջև պայմանագիր ստորագրվեց նրանց փոխադարձ հարաբերությունների կանոնավորման հիմունքների մասին։ Երկու պայմանագրերն էլ կարևոր ավանդ են Եվրոպայում իրադրության առողջացման գործում։ 1971 թվականի սեպտեմբերի 3-ին ԽՍՀՄ-ի, ԱՄՆ-ի, Ֆրանսիայի և Մեծ Բրիտանիայի միջև համաձայնագիր ստորագրվեց Արևմտյան Բեռլինի դրությունը կանոնավորելու հետ կապված հարցերի շուրջը։ Համաձայնագիրը փաստեց, որ այդ քաղաքը ԳՖՏ-ի բաղկացուցիչ մասը չէ և այսուհետ չի կառավարվելու նրա կողմից։ Միաժամանակ փոխադարձաբար ընդունելի ձևով կարգավորվեցին Արևմտյան Բեռլինի կողմից արտաքին աշխարհի հետ կապ պահպանելու հարցերը։ Դրա վերաբերյալ 1971 թվականի դեկտեմբերին համապատասխան համաձայնագրեր կնքվեցին ԳԴՀ-ի և ԳՖՀ-ի միջև, ԳԴՀ-ի և Արևմտյան Բեռլինի սենատի միջև։ 1971 թվականի սեպտեմբերի 16-18-ը Ղրիմում տեղի ունեցավ ԽՄԿԿ Կենտկոմի գլխավոր քարտուղար Լ․ Ի․ Բրեժնևի հանդիպումը ԳՖՀ-ի ֆեդերալ կանցլեր Վ․ Բրանդի հետ։ Հանդիպման ընթացքում փոխըմբռնում ձեռք բերվեց սովետաարևմտագերմանական բազմակողմանի հարաբերությունների հետագա զարգացման շուրջը։ 1972 թվականի մայիսի 18-ին ԳՖՀ-ի բունդեստագը ձայների մեծամասնությամբ հավանություն տվեց Սովետական Միության և Լեհաստանի հետ ԳՖՀ-ի կնքած պայմանագրերին։ 1972 թվականի հունիսի 3-ին պայմանագրերը ուժի մեջ մտան։ 1972 թվականի դեկտեմբերի 21-ին Բեռլինում ստորագրվեց ԳԴՀ-ի և ԳՖՀ-ի հարաբերությունների հիմունքների վերաբերյալ պայմանագիրը, որը նշանավորում է արմատակաև շրջադարձ գերմանական երկու պետությունների փոխհարաբերություններում և ամուր հիմք է ստեղծում եվրոպական խաղաղության ու անվտանգության համար։ 1973 թվականի մայիսի 18-23-ը այցով ԳՖՀ-ում եղավ Լ․Ի․ Բրեժնևը։ ԽՍՀՄ-ի և ԳՖՀ-ի միջև ստորագրվեցին մի շարք համաձայնագրեր, որոնք ամրապնդեցին կարևոր ոլորտներում սովետաարևմտագերմանական հարաբերությունները և երկարաժամկետ հիմք հանդիսացան բազմակողմանի համագործակցության զարգացման համար։ 1973 թվականի սեպտեմբերի 18-ին ԳՖՀ ընդունվեց ՄԱԿ։ 1974 թվականի մայիսի 6-ին Վ․ Բրանդը հեռացավ ֆեդերալ կանցլերի պաշտոնից։ Մայիսի 16-ին կազմվեց նոր կառավարություն՝ ԳՍԴԿ֊-ի նախագահի տեղակալ և ֆինանսների նախկիև մինիստր Տելմուտ Շմիդի գլխավորությամբ։ Հանդես գալով կառավարական հայտարարությամբ, Տ․Շմիդը ընդգծեց, որ կառավարական ներկա կոալիցիայի քաղաքականության մեջ փոփոխություններ չեն լինի։
| Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից (հ․ 3, էջ 55)։ |