Փաստաբան
Փաստաբան, այն անձն է, որն ունի իրավաբան բակալավրի կամ իրավաբան դիպլոմավորված մասնագետի որակավորում և ստացել է համապատասխան արտոնագիր՝ փաստաբանական գործունեություն իրականացնելու համար[1]։
Փաստաբանը կոչված է ծառայել արդարադատության շահերին, ինչպես նաև այն իրավունքներին ու արտոնություններին, որոնք նրան վստահել են պաշտպանելու իր վստահորդի շահերը։ Փաստաբանի մասնագիտական գործունեության հանդեպ հարգանքը կարևոր պայման է հասարակության մեջ իրավունքի գերակայության և ժողովրդավարության համար[2]։
Փաստաբանները հանդիսանում են Հայաստանի փաստաբանների պալատի անդամներ։ Այլ պետության փաստաբանը Հայաստանում գործում է իր պետության համապատասխան փաստաբանական կառույցի տված արտոնագրի հիման վրա և պետք է փաստաբանների պալատի կանոնադրությամբ նախատեսված կարգով հավատարմագրվի փաստաբանների պալատում։ Հավատարմագիր տալու և հավատարմագրի գործողությունը դադարեցնելու կարգը սահմանում է փաստաբանների պալատի խորհուրդը։
Փաստաբանն իր գործունեությունն իրականացնելիս անկախ է, ղեկավարվում է միայն Հայաստանի Սահմանադրությամբ, Հայաստանի միջազգային պայմանագրերով և օրենքներով, փաստաբանական պալատի կանոնադրությամբ և փաստաբանական վարքագծի կանոնագրքով։ Պաշտոնատար անձի կողմից փաստաբանի կամ լիազորությունների իրականացմանը խոչընդոտելը՝ պատժվում է տուգանքով՝ նվազագույն աշխատավարձի երկուհարյուրապատիկից չորսհարյուրապատիկի չափով, կամ կալանքով՝ մեկից երեք ամիս ժամկետով[3]։
Փաստաբանն իրավունք ունի ունենալու օգնականներ։
Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- ↑ Փաստաբան - Մասնագիտական տերմիններ
- ↑ Փաստաբանի վարքագծի կանոնագիրք
- ↑ ՀՀ քրեական օրենսգիրք
Տես նաև
[խմբագրել | խմբագրել կոդը]| Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Փաստաբան» հոդվածին։ |
| ||||||||||||||||
| Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից (հ․ 12, էջ 312)։ |