Հայաստանի փաստաբանների պալատ
Արտաքին տեսք
Այս հոդվածն աղբյուրների կարիք ունի։ Դուք կարող եք բարելավել հոդվածը՝ գտնելով բերված տեղեկությունների հաստատումը վստահելի աղբյուրներում և ավելացնելով դրանց հղումները հոդվածին։ Անհիմն հղումները ենթակա են հեռացման։ |
Հայաստանի փաստաբանների պալատ | |
---|---|
Տեսակ | կազմակերպություն |
Երկիր | Հայաստան |
Հիմնադրված | 2005 |
Կայք | pastaban.am(հայ.)(անգլ.) |
Հայաստանի փաստաբանների պալատ, Հայաստանի փաստաբանների միության և Փաստաբանների միջազգային միության միաձուլման հետևանքով 2005 թվականին ստեղծված կազմակերպություն է՝ «Փաստաբանության մասին» Հայաստանի օրենքի ուժով։
2021 թ. հոկտեմբերի 5-ից Հայաստանի փաստաբանների պալատի նախագահն է հանդիսանում Սիմոն Բաբայանը, առաջին փոխնախագահը՝ Արմեն Ասատրյանը, աշխատակազմի ղեկավարը՝ Լուսինե Սարգսյանը։
2005-2013 թթ. Հայաստանի փաստաբանների պալատի նախագահ է հանդիսացել Ռուբեն Սահակյանը։
2013-2021 թթ. Հայաստանի փաստաբանների պալատի նախագահ է հանդիսացել Արա Զոհրաբյանը։
Խնդիրներ
[խմբագրել | խմբագրել կոդը]Փաստաբանների պալատի խնդիրներն են՝
- պայմաններ ստեղծել իր անդամների կողմից մասնագիտական գործունեություն իրականացնելու համար.
- պաշտպանել իր անդամների իրավունքները և օրինական շահերը պետական և տեղական ինքնակառավարման մարմինների և կազմակերպությունների հետ փոխհարաբերություններում, ինչպես նաև դատարանում.
- կազմակերպել իր անդամների մասնագիտական ուսուցումը և վերապատրաստումը.
- վերահսկողություն իրականացնել իր անդամների կողմից փաստաբանի վարքագծի կանոնագրքի և փաստաբանների պալատի կանոնադրության պահանջների պահպանման նկատմամբ.
- միջոցներ ձեռնարկել փաստաբանության հեղինակության բարձրացման ուղղությամբ.
- ապահովել սույն օրենքով նախատեսված դեպքերում յուրաքանչյուրի համար հավասարապես մատչելի և արդյունավետ անվճար իրավաբանական օգնության իրականացումը։