Մյունխենի համալսարան
Մյունխենի համալսարան | |
---|---|
![]() | |
| |
Տեսակ | հասարակական համալսարան |
Հիմնադրված է | 1472 |
Անվանված է | Louis IX, Duke of Bavaria և Maximilian I Joseph of Bavaria |
Ռեկտոր | Karl Gayer, Friedrich Thiersch[1], Joseph Franz von Allioli[1], Hieronymus Bayer[1], Johann Adam Oberndorfer[1], Johann Nepomuk von Ringseis[1] և Thaddäus Siber[1] |
Ընդհանուր անձնակազմ | 14 083 մարդ (2015) |
Անդամակցություն | Deutsches Forschungsnetz[2], German Universities Excellence Initiative և ORCID[3] |
Երկիր | Գերմանիա |
Տեղագրություն | Մյունխեն |
Պարգևներ | Big Brother Awards |
Կայք | uni-muenchen.de |
Կոորդինատներ: 48°9′3.0000000987899″ հս․ լ. 11°34′49.000000100803″ ավ. ե. / 48.150833333360772315° հս․. լ. 11.58027777780577949° ավ. ե. | |
Ludwig-Maximilians-Universität München Վիքիպահեստում |
Մյունխենի համալսարան (գերմ.՝ Ludwig-Maximilians-Universität München (LMU)), բարձրագույն ուսումնական հաստատություն Մյունխենում: Հիմնադրվել է 1472 թվականին հերցոգ Լյուդվիգ IX-ի ջանքերով և անվանվել նրա և կուրֆյուրստ Մաքսիմիլիան I Իոսիֆի պատվին:
Բովանդակություն
Փաստեր ու թվեր[խմբագրել | խմբագրել կոդը]
Մյունխենի համալսարանում 2009-2010 թվականների տվյալներով սովորում էր 45.539 ուսանող[4]: Համալսարանն ունի 18 ֆակուլտետ, որոնցում դասավանդում է ավելի քան 700 պրոֆեսոր: Համալսարանի տարեկան բյուջեն կազմում է մեկ միլիարդ եվրո, որի մեկ երրորդ մասը բաժին է ընկնում համալսարանական կլինիկային:
Մյունխենի համալսարանում սովորողները կարող են կրթություն ստանալ 160 մասնագիտացումներով:
Բացի Մաքսֆորշտադտ շրջանի Գեշվիստեր Շոլլ Պլաց (գերմ.՝ Geschwister-Scholl-Platz) հրապարակում գտնվող գլխավոր մասնաշենքից` համալսարանն ունի նաև այլ մասնաշենքեր Մյունխենի տարբեր շրջաններում:
Ֆալուլտետներ[խմբագրել | խմբագրել կոդը]
- 01 Կաթոլիկ աստվածաբանություն
- 02 Ավետարանչական աստվածաբանություն
- 03 Իրավաբանություն
- 04 Տնտեսություն և արտադրության կազմակերպում
- 05 Ժողովրդական տնտեսություն
- 06 Բժշկություն
- 07 Անասնաբուժություն
- 08 Պատմություն և արվեստագիտություն
- 09 Փիլիսոփայություն, գիտության տեսություն, կրոն
- 10 Հոգեբանություն և մանկավարժություն
- 11 Մշակութաբանություն
- 12 Լեզվաբանություն և գրականագիտություն
- 13 Հասարակագիտություն
- 14 Մաթեմատիկա, ինֆորմատիկա, վիճակագրություն
- 15 Ֆիզիկա
- 16 Քիմիա և դեղագործություն
- 17 Կենսաբանություն
- 18 Գիտություններ Երկրի մասին
Մասնաշենքեր[խմբագրել | խմբագրել կոդը]
- Գեշվիստեր Շոլլ Պլաց (գերմ.՝ Geschwister-Scholl-Platz) հրապարակում գտնվող գլխավոր մասնաշենք
- Բարձր տեխնոլոգիաների մասնաշենք (գերմ.՝ High-Tech-Campus) Գրոսհադերն (գերմ.՝ Großhadern) շրջանում
- Համալսարանական կլինիկաներ
- Շվայնխենբաու (գերմ.՝ Schweinchenbau, բառացի` խոզային շենք) - մանկավարժության ու հոգեբանության ֆակուլտետ: Շենքն իր անվանումը ստացել է իր վարդագույն երանգի շնորհիվ:
- Մաթեմատիկայի ինստիտուտ (գերմ.՝ Mathematik-Bau): Այստեղ կազմակերպվում են դասախոսություններ մաթեմատիկայից, ֆիզիկայից, ինֆորմատիկայից, երկրաբանությունից: Գտնվում է Պինակոտեկից ոչ հեռու:
- Ինստիտուտներ Մյունխենի անգլիական այգում: Այստեղ գործում են Քաղաքագիտության ինստիտուտը (գերմ.՝ Geschwister-Scholl-Platz), արևելագիտության, ինֆորմատիկայի ամբիոնները, Բիոմոլեկուլյար օպտիկայի ինստիտուտը և համակարգչային լեզվաբանության ամբիոնը (գերմ.՝ Centrum für Informations- und Sprachverarbeitung):
- Միջուկային ֆիզիկայի և տարրական մասնիկների ֆիզիկայի բաժանմունքները գտնվում են Գարխինգ գիտական քաղաքում:
Համալսարանական կլինիկաներ[խմբագրել | խմբագրել կոդը]
Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]
- ↑ 1,0 1,1 1,2 1,3 1,4 1,5 http://www.historische-kommission-muenchen-editionen.de/rektoratsreden/anzeige/index.php?type=universitaet&id=163
- ↑ https://www.dfn.de/verein/mv/mitglieder/
- ↑ https://orcid.org/members/0010f00002HGkaiAAD-ludwig-maximilian-universitaet
- ↑ Zahlen und Fakten — Ludwig-Maximilians-Universität München
![]() |
Վիքիպահեստ նախագծում կարող եք այս նյութի վերաբերյալ հավելյալ պատկերազարդում գտնել Մյունխենի համալսարան կատեգորիայում։ |
|