«Ավստրիայի Հանրապետությանը մատուցած ծառայությունների համար» պատվո նշան

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
«Ավստրիայի Հանրապետությանը մատուցած ծառայությունների համար» պատվո նշան
Großstern+Schärpe+CD+6+24-23.jpg
Բնագիր անվանում գերմ.՝ Ehrenzeichen für Verdienste um die Republik Österreich
Երկիր Ավստրիա Ավստրիա
Տիպ Պատվո նշան
Կարգավիճակ Պետական պարգև
Վիճակագրություն
Հիմնադրման ամսաթիվ Նոյեմբերի 4, 1922թ.
Ապրիլի 2, 1952թ.

«Ավստրիայի Հանրապետությանը մատուցած ծառայությունների համար» պատվո նշան (գերմ.՝ Ehrenzeichen für Verdienste um die Republik Österreich), Ավստրիայի պետական պարգև, որը սահմանվել է 1952 թվականի ապրիլի 2-ին երկրի քաղաքացիներին և արտասահմանցիներին խրախուսելու համար։ Պարգևատրումն իրականացվում է Ավստրիայի դաշնային նախագահի կողմից Ավստրիայի ազգային խորհրդի ընդունած օրենքի հիման վրա[1][2][3][4]։

Պատմություն[խմբագրել | խմբագրել կոդը]

1918 թվականին Ավստրիայի Հանրապետության հռչակմումից հետո՝ 1922 թվականի նոյեմբերի 4-ին, պետության հանդեպ ծառայություններ կատարած քաղաքացիներին խրախուսելու համար սահմանվեց «Ավստրիայի Հանրապետությանը մատուցած ծառայությունների համար» պատվո նշանը։ Սակայն, 1938 թվականին Գերմանիայի կողմից Ավստրիայի բռնակցումից հետո պատվո նշանի հանձնումը դադարեցվեց։

1952 թվականին Ավստրիայի խորհրդարանի կողմից ընդունվեց «Ավստրիայի Հանրապետությանը մատուցած ծառայությունների համար» պատվո նշանի մասին նոր օրենք։ Օրենքի համաձայն Ավստրիայի դաշնային նախագահը պատվո նշանով պարգևատրում է, կախված պարգևատրման բնույթից, դաշնային կառավարության համապատասխան անդամի, Դաշնային կամ Ազգային ժողովների ղեկավարների առաջարկի հիան վրա։

Համաձայն օրենքի՝ երկրի յուրաքանչյուր քաղաքացի իրավունք ունի առաջարկել պատվո շքանշանի պարգևատրման թեկնածու, բացառությամբ ինքն իրենից կամ մոտիկ բարեկամներից։ Պարգևատրման առաջարկները ուղարկվում են համապատասխան դաշնային նախարարություն[1]։

Պատվո նշանի աստիճաններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  • AUT Honour for Services to the Republic of Austria - 1st Class BAR.png Հատուկ աստիճան - «Ավստրիայի Հանրապետությանը մատուցած ծառայությունների համար» պատվո մեծ աստղ[5],
  • AUT Honour for Services to the Republic of Austria - 2nd Class BAR.png Ոսկյա աստղով առաջին աստիճանի մեծ խաչ[5],
  • AUT Honour for Services to the Republic of Austria - 3rd Class BAR.png Արծաթագույն աստղով երկրորդ աստիճանի մեծ խաչ[5],
  • AUT Honour for Services to the Republic of Austria - 4th Class BAR.png Ոսկյա աստղով առաջին աստիճանի սպայական մեծ խաչ[5],
  • AUT Honour for Services to the Republic of Austria - 5th Class BAR.png Արծաթյա աստղով երկրորդ աստիճանի սպայական մեծ խաչ[5],
  • AUT Honour for Services to the Republic of Austria - 6th Class BAR.png Ոսկյա նշանով առաջին աստիճանի կոմոնդորյան խաչ[5],
  • AUT Honour for Services to the Republic of Austria - 7th Class BAR.png Արծաթյա նշանով երկրորդ աստիճանի կոմոնդորյան խաչ[5],
  • AUT Honour for Services to the Republic of Austria - 8th Class BAR.png Սպայական խաչ[6],
  • AUT Honour for Services to the Republic of Austria - 9th Class BAR.png Ոսկյա խաչի առաջին աստիճանի ասպետական խաչ[6],
  • AUT Honour for Services to the Republic of Austria - 10th Class BAR.png Արծաթյա խաչի երկրորդ աստիճանի ասպետական խաչ[6],
  • AUT Honour for Services to the Republic of Austria - 11th Class BAR.png Ոսկյա նշանի առաջին աստիճանի նշան[6],
  • AUT Honour for Services to the Republic of Austria - 12th Class BAR.png Արծաթյա նշանի երկրորդ աստիճանի նշան[6],
  • AUT Honour for Services to the Republic of Austria - Gold Medal BAR.png Ոսկե մեդալ[6],
  • AUT Honour for Services to the Republic of Austria - Silver Medal BAR.png Արծաթյա մեդալ[6],
  • AUT Honour for Services to the Republic of Austria - Bronze Medal BAR.png Բրոնզյա մեդալ[6]։

Պարգևի նկարագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

1922-1938 թվականներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Պատվո մեծ խաչ
Պատվո մեծ աստղ
Ոսկյա, արծաթյա և բրոնզյա մեդալ

Պատվո նշանի հաստատման սկզբնական ժամանակահատվածում այն, կախված կարգից, ուներ կարմիր կամ սպիտակ թևավոր, էմալապատ խաչի տեսք։ Աստղը ութանկյուն էր, որի մեջտեղում գտնվում էր նշանի խաչը[1]։

1952 թվականից հետո[խմբագրել | խմբագրել կոդը]

«Մեծ խաչ» աստիճանակարգային նշանն իրենից ներկայացնում է կարմիր էմալով Մալթական խաչ, որի վրա տեղադրված է սպիտակ էմալով հունական ուղիղ խաչ։ Խաչը կախված է կախիչից ոսկու վրա փորագրված պետական զինանշանի տեսքով՝ շրջապատված Ավստրիայի Հանրապետության դաշնային հողերի զինանշաններով[1]։

Շքանշանի նշանը պետք է կրել մեջտեղում հաստ և ծայրերում բարակ սպիտակ գծերով կարմիր գույնի մեծ ատլասե ժապավենի վրա[1]։

Նշանի «Պատվո մեծ աստղ» աստիճանի հետ տրվում է ոսկյա ութանկյուն աստղ, որի կենտրոնում տեղադրված է Ավստրիայի զինանշանը՝ շրջապատված Ավստրիայի Հանրապետության դաշնային հողերի զինանշաններով[1]։

Նշանի «Առաջին աստիճանի մեծ խաչ» աստիճանն իրենից ներկայացնում է արծաթյա ութ ճառագայթ, որի կենտրոնում տեղադրված է Ավստրիայի ոսկե զինանշանը՝ շրջապատված Ավստրիայի Հանրապետության դաշնային հողերի զինանշաններով[1]։

Նշանի «Երկրորդ աստիճանի մեծ խաչ» աստիճանը իրենից ներկայացնում է արծաթյա ութ ճառագայթ, որի կենտրոնում տեղադրված է Ավստրիայի արծաթյա զինանշանը՝ շրջապատված Ավստրիայի Հանրապետության դաշնային հողերի զինանշաններով[1]։

Նշանի «Սպայական մեծ խաչ» աստիճանը կրում են վզկապի վրա։ Այս աստիճանի հետ տրվում է ավելի փոքր չափի շքանշանի աստղ, քան «Մեծ խաչի» դեպքում, բայց ոսկյա և արծաթյա զինանշանների նույն դասավորությամբ[1]։

Կոմոնդորյան աստիճանը կրկնում է «Սպայական մեծ խաչի» համադրությունը, բայց առանց շքանշանի աստղի[1]։

Սպայական խաչի նշանի վրա պետական զինանշանը տեղափոխված է խաչի կենտրոն[1]։

Ասպետական խաչի նշանը տեղադրված է կրծքավանդակի բարձիկի վրա։ Կապված առաջին կամ երկրորդ աստիճան լինելուց՝ լինում են Ավստրիայի պետական զինանշանի ոսկյա կամ արծաթյա գծերով տարբերակներ[1]։

Պատվո նշանի մեդալն իրենից ներկայացնում է առանց էմալի մետաղական շրջանակ, որի վրա դրոշմված է Ավստրիայի պետական զինանշանը՝ շրջապատված Ավստրիայի Հանրապետության դաշնային հողերի զինանշաններով։ Կախված աստիճանից՝ պատրաստվում է ոսկուց, արծաթից և բրոնզից[1]։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. 1,00 1,01 1,02 1,03 1,04 1,05 1,06 1,07 1,08 1,09 1,10 1,11 1,12 Decorations of Honour. Archived 2012-07-22 at the Wayback Machine.(անգլ.)
  2. Bundeskanzler Anfragebeantwortung, Eingelangt am 23.04.2012.(գերմ.)
  3. Austrian Information, May/June 2004.(անգլ.)
  4. und militärische Auszeichnungen.(գերմ.)
  5. 5,0 5,1 5,2 5,3 5,4 5,5 5,6 Hofburg: Decoration, Archived 2011-09-27 at the Wayback Machine.(անգլ.) Ehrenzeichen Archived 2011-09-27 at the Wayback Machine.(գերմ.)
  6. 6,0 6,1 6,2 6,3 6,4 6,5 6,6 6,7 Hofburg: Ehrenzeichen. Archived 2011-09-27 at the Wayback Machine.(գերմ.)