Քյոլնի կենտրոնի տեսարան. ձախից աջ՝ հին քաղաքը, ֆիլհարմոնիան, Լուդվիգ թանգարանը, Քյոլնի տաճարը, Հոհենցոլլերի կամուրջը, կենտրոնական գնացքի կայարանը, Երաժշտական պալատը։ Ետևի պլանում հեռուստատեսության «Կոլոնիուս» աշտարակն է և Քյոլնի աշտարակը մեդիապարկում
Քյոլն[2] (գերմ.՝ Köln), բնակչության քանակով Գերմանիայի չորրորդ ամենամեծ, իսկ տարածքով՝ երրորդ ամենամեծ քաղաքն է[3]։
Քյոլնը Գերմանիայի 4-րդ ամենամեծ քաղաքն է՝ Բեռլինից, Համբուրգից և Մյունխենից հետո, իսկ տարածքով՝ երրորդը։ Քյոլնը գտնվում է Գերմանիայի Հյուսիսային Հռենոս-Վեստֆալիա նահանգում։ Քյոլնի բնակչության կազմում գերմանացիները կազմում են ՝ 81,6%-ը, Եվրոպացիները՝ 6%-ը, թուրքերը՝ 6,3%-ը, աֆրիկացիներ՝ 0,9%-ը։