Խաղաղության Նոբելյան մրցանակ

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Խաղաղության նոբելյան մրցանակ
Alfred Nobel mirrored.png
Շնորհելու հիմք Հանուն Խաղաղության գերազանց ներդրման համար
Վայր Օսլո
Երկիր Նորվեգիա
Պարգևատրող Նորվեգայի Նոբելյան հանձնաժողովն ի դեմս Ալֆրեդ Նոբելի
Առաջին շնորհում 1901
Վեբկայք Nobelprize.org


Խաղաղության նոբելյան մրցանակ (շվեդ.՝ Nobels fredspris) քիմիայի, ֆիզիկայի, գրականության, ֆիզիոլոգիայի և բժշկության Նոբելյան մրցանակների նման սահմանված շվեդ արդյունաբերող, գյուտարար Ալֆրեդ Նոբելի կողմից։ 1901 թվականից ի վեր ամեն տարի այն շնորհվում է նրանց, «ովքեր կատարել են ամենամեծ կամ ամենաարդյունավետ աշխատանքը՝ ազգերի մեջ եղբայրություն հաստատելու, մշտական զորքերի վերացման կամ նվազեցման, խաղաղության համագումարների անցկացման և խթանման համար»։ Ալֆրեդ Նոբելի կամքով՝ մրցանակակիրը ընտրվում է Նորվեգիայի Նոբելյան հանձնաժողովի (հանձնաժողովը ունի հինգ անդամներ՝ Նորվեգիայի խորհրդարանի կողմից նշանակված) կողմից։ 1990 թվականից ի վեր ամեն տարի մրցանակը հանձնվում է դեկտեմբերի 10-ին, Օսլոյի քաղաքապետարանում[1]։

Պատմություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Ալֆրեդ Նոբելի ցանկութան համաձայն Խաղաղության նոբելյան մրցանակը մետք է հանձնվի այն մարդուն, «ով կկատարի ամենամեծ կամ ամենաարդյունավետ աշխատանքը՝ ազգերի մեջ եղբայրություն հաստատելու, մշտական զորքերի վերացման կամ նվազեցման, խաղաղության համագումարների անցկացման և խթանման համար»։[2] Ալֆրեդ Նոբելը ավելի ուշ հստակեցրեց, որ մրցանակը կշնորհվի 5 հոգուց բաղկացած հանձնաժողովի կողմից։ Նոբելը մահացել է 1896 թվականին և չի մեկնաբանել խաղաղությունը որպես մրցանակային բնագավառ ընտրելու պատճառը։ Նրա ինժեներ-քիմիկոս լինելու փաստը պարզ է դարձնում քիմիա և ֆիզիկա բնագավառերի ընտրության պատճառը, մինչդեռ խաղաղության պարագայում, այդ պատճառն ավելի անորոշ է։ Ըստ Նորվեգիայի Նոբելյան կոմիտեի, Ալֆրեդ Նոբելի և խաղաղության ակտիվիստ, ավելի ուշ նոբելյան մրցանակակիր Բերթա վոն Սաթների մտերմությունը խորապես ազդել է Նոբելի այս որոշման վրա։ Նոբելի գործունեությունը ուսումնասիրող որոշ գիտնականներ էլ պնդում են, որ Նոբելը այսկերպ փորձել փոխհատուցել իր՝ զանգվածային ոչնչացման միջոցները զարգացնելը։ Նա է հայտնագործել դինամիտը (1867) և բալիստիկ վառոդը (1888), որոնք երկուսն էլ նրա կենդանության օրոք լայնորեն օգտագործվել են։ Բալիստիկ վառոդը օգտագործվում էր պատերազմ ժամանակ, իսկ «Իռլանդական հանրապետական եղբայրությունը» (իռլանդական ազգայնական կազմակերպություն) դինամիտը 1880-ականներին օգտագործում էր գործելու համար։[3]

Առաջադրում և ընտրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Առաջադրում[խմբագրել | խմբագրել կոդը]

Ամեն տարի, Նորվեգիայի Նոբելյան կոմիտեն հատուկ հրավիրում է համապատասխան որակավորում ունեցող մարդկանց Խաղաղության Նոբելյան մրցանակի համար թեկնածություն առաջադրելու։[4]Նոբելյան հիմնադրամի կանոնադրությունը հստակ սահմանում է, թե ով կարող է Խաղաղության նոբելյան մրցանակի դափնեկիր։ Թեկնածու կարող են լինել՝[5]

  • Ազգային խորհրդարանների և կառավարությունների անդամները և միջխորհրդարանային միությունների անդամները
  • Արբիտրաժային դատարանի մշտական անդամները և Հաագայի միջազգային դատարանի անդամները
  • Institut de Droit International-ի անդամները
  • Պատմության, հասարակական գիտությունների, փիլիսոփայության, իրավունքի և աստվածաբանության դասախոսները, խաղաղությանը վերաբերող հարցեր և միջազգային հարաբերություններ ուսումնասիրող ընկերությունների տնօրենները
  • Նախկին դափնեկիրները, այդ թվում խորհրդի անդամ կազմակերպությունները որոնք նախկինում ստացել են մրցանակը
  • Նորվեգիայի Նոբելյան կոմիտեի այժմյան և նախկին անդամները
  • Նորվեգիայի Նոբելյան ինստիտուտի նախկին մշտական խորհրդականները
14-րդ Դալայ Լաման և արքեպիսկոպոս Դեսմոնդ Տուտուն, Խաղաղության նոբելյան մրցանակի դափնեկիրներ

Առաջադրումները սովորաբար պետք է հաստատվեն հանձնաժողովի կողմից փետրվարի սկզբին։ 2009 թվականին ռեկորդային 205 թեկնածություն էր առաջադրվել,[6], սակայն ռեկորդը գերազանցվեց 2010 թվականին, երբ առաջադրվաեց 237 թեկնածություն[7], ապա 2011-ին՝ 241 թեկնածուով։ Նոբելյան հիմնադրամը արգելում է ինֆորմացիա տարածել թեկնածուների, պարգևատրման հետ կապված հետազոտությունների մասին մրցանակը շնորհելուց հետո առաջիկա 50 տարվա ընթացքում։[8]

Ընտրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Առաջադրումները ուսումնասիրվում են Նոբելյան կոմիտեի հանդիպման ժամանակ, որտեղ կազմվում է թեկնածուների մի կարճ ցուցակ՝ հետագայում վերանայելու համար։ Այս կարճ ցուցակը հետագայում ուսումնասիրում են Նոբելյան ինստիտուտի մշտական անդամները։ Խորհրդականներին սովորաբար մի քանի ամիս ժամանակ է տրվում հաշվետվություններ կազմելու համար։ Այդ հաշվետությունները ավելի ուշ քննարկում է կոմիտեն՝ մրցանակակրին ընտրելու համար։ Կոմիտեն փորձում է հասնել միասնական որոշման, սակայն միշտ չէ, որ սա հնարավոր է։ Նոբելյան կոմիտեն, որպես կանոն, եզրակացության է հանգում սեպտեմբերի կեսերին, սակայն երբեմն վերջնական որոշումը կայացվում է հոկտեմբերի սկզբին՝ պաշտոնական հայտարարություն տարածելուց առաջ՝ վերջին ժողովի ընթացքում։[9]

Մրցանակի հանձնում[խմբագրել | խմբագրել կոդը]

Նոբելյան դիպլոմ (3)

Նորվեգիայի Նոբելյան կոմիտեի նախագահը ամեն տարի դեկտեմբերի 10-ին՝ Նոբելի մահվան տարելիցին, Նորվեգիայի թագավորի ներկայությամբ ներկայացնում է Խաղաղության նոբելյան մրցանակը։ Խաղաղության նոբելյան մրցանակը միակ մրցանակն է, որը Ստոկհոլմում չի հանձնվում։ Նոբելյան մրցանակի դափնեկիրըստանում է դիպլոմ, մեդալ և փաստաթուղթ, որը հաստատում է մրցանակի չափը[10]։ 2013 թվականի տվյալներով մրցանակը մոտ 1,5 միլիոն դոլլար էր։ 1990 թվականից ի վեր Խաղաղության նոբելյան մրցանակի հանձման արարողությունը տեղի է ունենում Օսլոյի քաղաքապետարանում։

Շնորհված մրցանակներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Խաղաղության նոբելյան մրցանակի մեդալի դիմերեսը

1901 թվականից ի վեր հանձնվել են 95 Խաղաղության նոբելյան մրցանակներ։ 19 անգամ մրցանակ չի շնորհվել.1914-1916, 1918, 1923, 1924, 1928, 1932, 1939-1943, 1948, 1955-1956, 1966-1967 և1972 թվականներին։ Այս թվականներին մրցանակ չի շնորհվալ, որովհետև Նոբելյան հիմնադրամի կանոնադրության մեջ նշվում է․ « Եթե քննված աշխատանքներից ոչ մեկը առաջին պարագրաֆում նշված կարևորությունը չունի,մրցանակային ֆոնդը կպահպանվի մինչև հաջորդ տարի։ Եթե այդ ժամանակ ևս մրցանակը չի գտնի իր տիրոջը, գումարը կփոխանցվի հիմնադրամի ֆոնդին։ Առաջին և Երկրորդ համաշխարհային պատերազմների ժամանակ ավելի քիչ թվով մրցանակներ են շնորհվել։ 64 Խաղաղության նոբելյան մրցանակ տրվել է միայն մեկ դափնեկրի, 29 մրցանակ կիսել են երկու դափնեկիրներ, երկու մրցանակ՝ երեք դափնեկիր։ Մրցանակը կիսելու դեպքում կիսվում է նաև տրվող գումարը։ Մրցանակային գումարը ոչ մի դեպքում չի կարող բաժանվել երեքից ավել մրցանակակիրների միջև։

Հետաքրքիր փաստեր[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Գերմանացի խաղաղասեր և լրագրող Կառլ վոն Օսիեցկին, բիրմացի քաղաքական գործիչ Աունգ Սան Սու Կին, չինացի մարդու իրավունքների պաշտպան Լիու Խիաոբոն մրցանակակիր դառնալու ժամանակ գտնվում էին կալանքի տակ։
  • Յուրաքանչյուր Նոբելյան դիպլոմ մի յուրօրինակ արվեստի գործ է՝ ստեղծված նորվեգացի և շվեդ արվեստագետների կողմից։
  • Խաղաղության նոբելյան մրցանակի ամենաերիտասարդ դափնեկիրը Մալալա Յուսաֆզին է։ Նա մրցանակը ստացել է 17 տարեկանում(2014 թվականին)։
  • Խաղաղության նոբելյան մրցանակի ամենածեր դափնեկիրը Ժոսեֆ Ռոթբլաթն է։ Նա մրցանակը ստացել է 87 տարեկան հասակում, 1995 թվականին։

Տես նաև[խմբագրել | խմբագրել կոդը]

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. "Nobel Peace Prize", The Oxford Dictionary of Twentieth Century World History
  2. «Excerpt from the Will of Alfred Nobel»։ Nobel Foundation։ Վերցված է մարտի 31, 2008 
  3. BBC History – 1916 Easter Rising – Profiles – The Irish Republican Brotherhood BBC
  4. «Nomination for the Nobel Peace Prize»։ Nobel Foundation։ Վերցված է սեպտեմբերի 10, 2009  (չաշխատող հղում)
  5. «Who may submit nominations?»։ The Norwegian Nobel Committee։ Վերցված է սեպտեմբերի 10, 2009 
  6. «President Barack Obama wins Nobel Peace Prize»։ Associated Press on yahoo.com։ Վերցված է 2009 թ․ հոկտեմբերի 9 
  7. «Nominations for the 2011 Nobel Peace Prize»։ Nobel Foundation։ Վերցված է 2011 թ․ հոկտեմբերի 7 
  8. «Nominations for the 2009 Nobel Peace Prize»։ The Norwegian Nobel Committee։ Վերցված է 2009 թ․ հոկտեմբերի 11  (չաշխատող հղում)
  9. «How are Laureates selected?»։ The Norwegian Nobel Committee։ Վերցված է սեպտեմբերի 10, 2009 
  10. What the Nobel Laureates Receive. nobelprize.org.

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]