Վարշավայի համալսարան

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Վարշավայի համալսարան
լեհ.՝ Uniwersytet Warszawski
Logo UW.png
Bramauw.jpg
Հապավում ՀՎ
Տեսակ Համալսարան
Միջազգային անվանում լատ.՝ Universitas Varsoviensis
Հիմնադրված է 1816 թվական, նոյեմբերի 19 (200 տարեկան)
Տիպ Հանրային
Ռեկտոր Մարցին Պալյիս (լեհ.՝ Marcin Pałys)
Ուսանողներ 44,700 (2014)
Ընդհանուր անձնակազմ 5,531 մարդ
Սպեցիալիտետ 3,800 (2014)
Դոկտորանտուրա 2 148
Դոկտորներ 3,200 (2014)
Կամպուս Քաղաքային
Երկիր Լեհաստան Լեհաստան
Տեղագրություն Լեհաստան Վարշավա, Լեհաստան
Կայք uw.edu.pl
Կոորդինատներ: 52°14′25.010000101593″ հս․ լ. 21°1′9.0100000983985″ ավ. ե. / 52.24028055558377304° հս․. լ. 21.019169444471778263° ավ. ե. / 52.24028055558377304; 21.019169444471778263
University of Warsaw Վիքիպահեստում

Վարշավայի համալսարան (լեհ.՝ Uniwersytet Warszawski, լատ.՝ Universitas Varsoviensis), Լեհաստանի առավել հեղինակավոր պետական բարձրագույն ուսումնական հաստատություններից մեկն է։ Այն հիմնադրվել է 1816 թվականին, Ռուսական կայսրության Լեհական թագավորությունում: Ըստ 2004 թվականի աշնան տվյալների, համալսարանում սովորում է 60 հազարից ավել ուսանող։

Բրիտանական «Թայմս» ամսագիրը համալսարանը ներառել է աշխարհի 200 լավագույն համալսարանների կազմի մեջ։ Ըստ 1816 թվականի տվյալների, այն Լեհաստանի ամենամեծ համալսարանն է[1]: Համալսարանն առաջարկում է մոտ 37 տարբեր ոլորտներում ուսումնասիրություններ, 18 ֆակուլտետներ և ավեի քան 100 մասնագիտություններ հումինատար և տեխնիկական բաժնում, ինչպես նաև բնական գիտություններ[1]: Համալսարանում ուսուցանվում են կենսաբանություն, քիմիա, լրագրություն և քաղաքագիտություն, փիլիսոփայություն և սոցիոլոգիա, ֆիզիկա, աշխարհագրություն, ռեգիոնալ աշխարհագրություն, երկրաբանություն, պատմություն, կիրառական լեզուներ և սլավոնական բանասիրություն, տնտեսագիտություն, բանասիրություն, մանկավարժություն, լեհերեն, իրավունք և կառավարում, հոգեբանություն, կիրառական սոցիալական գիտություններ, կառավարում և մաթեմատիկա, ինֆորմատիկա և մեխանիկա[2]:

Վարշավայի համալսարանը Լեհաստանի լավագույն համալսարաններից մեկն է։ Այն «Perspektywy» ամսագրի կողմից գնահատվել է, որպես լավագույն լեհական համալսարան 2010, 2011 և 2014 թվականներին[3][4]:

Միջազգային վարկանիշներում, ինչպիսիք են ARWU և University Web-ը[5] գնահատել են որպես լեհական բարձրագույն մակարդակի համալսարան։ QS World University Rankings-ը Վարշավայի համալսարանը գնահատեց աշխարհի թոփ 400 համալսարանների մեջ որպես բարձրագույն մակարդակի համալսարաններից մեկը[6]:

Պատմություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Համալսարանը հիմնադրվել է Ալեքսանդր I-ի օրոք և բացվել է 1817 թվականի սեպտեմբերի 20-ին։ Հիմնադրվելով այն ուներ «Թագավորական» անվանումը և բաղկացած էր հինգ բաժիններից. աստվածաբանության, օրենքի և վարչական գիտությունների։ 1830 թվականի մարտի 30-ի հրամանի համաձայն, ըստ խորհրդարանի խորհրդի համալսարանը կոչվեց Ալեքսանդրի անունով, սակայն 1830 թվականին լեհական ապսատամբությունը հանգեցրեց նրա փակմանը։

1831 թվականին Պասկևիչի Լեհական թագավորության ընդհանուր կրթական նախագծով, որոշվեց վերակազմակերպել համալսարանը, ձևավորվեց երկու մեծ վարժարան՝ բժշկություն և օրենք, բայց Նիկոլայ I-ը առաջարկեց մարզերում ժամանակավորապես փակել վարժարանները։ Այնուհետև Լեհաստանի թագավորությունը մնաց առանց բարձրագույն կրթական հաստատությունների, այն ձգտում էր կրթական ծրագիրը տարածել բոլորի վրա, առանց հատուկ հաստատությունների։ 1833 թվականին, Թագավորության բոլոր գլխավոր քաղաքներում հիմնադրվեցին ութամյա կրթական ծրագրերով գիմնազիաներ, իսկ Վարշավայում և նախկին նահանգ՝ Ավգուստովսկում բացվեցին երկու այդպիսի գիմնազիաներ: Առաջին 5 դասարանում ստանում են ընդհանուր կրթություն, իսկ վերջին երեքը բաժանվում են երկու ճյուղի՝ բանասիրական և ֆիզիկա-մաթեմատիկա: Առաջինը երիտասարդներին նախապատրաստում էր քաղաքացիական ծառայության և համալսարաններ ընդունվելուն (ռուսական), երկրորդը՝ զինվորական, քաղաքացիական ծառայության և արդյունաբերության ոլորտում գործունեության։ 1840 թվականին գիմնազիաների հետ միաժամանակ անցկացվում էին իրավական դասընթացներ (Kursa prawne dodatkowe), որը նախապատրաստում էր որակյալ թեկնածուներ ցածր դատական պաշտոնների համար։ Նույն թվականին Վարշավայում բացվեց հատուկ իրավաբանական դասընթացների կենտրոն (Kursa prawne w Warszawie), ավելի ընդլայնված ծրագրով և բացի այդ, Սանկտ Պետերբուրգյան և Մոսկովյան համալսարաններում բացվեցին երկու լեհական ամբիոններ՝ մեկը քաղաքացիական իրավունքների և դատավարության գծով, մյուսը՝ քրեական և վարչական իրավունքների գծով։ Վարշավայի իրավաբանական դասընթացները, բացի իրավաբանական առարկաներից, որոնք դասավանդվում էին լեհերենով, նաև ուսուցանվում էին ռուսերեն: Ռուսաստանի օրենսգիրք, Ռուսական կառավարության պատմություն և վիճակագրություն կամ ռուս գրականություն և հռոմեական իրավունքենրի պատմությունը, կարող էին դասավանդվել, ինչպես ռուսերեն, այնպես էլ լատիներեն: 1846 թվականի դասընթացները դադարեցվեցին, ինչից հետո նկատվեց քաղաքի բուհերում լեհ ուսանողների ներհոսք։

Երբ Ալեքսանդր II կայսրը գահ բարձրացավ, նա որոշեց, որ պետք է շարունակի բարձրագույն կրթական ծրագիրը հենց Լեհաստանում, ինչի հետ ջերմ կողմնակից եղաղ մարքիզ Վելեպոլսկին։ Նրա որոշմամբ 1861 թվականի հոկտեմբեր 28-ին Վարշավայում սկսվեց անցկացվել նախապատրաստական դասընթացներ (Kursa przygotowawcze), որոնք նաև պետք է նախապարաստեին համալսարան ընդունվելուն։ Այդ դասընթացների ժամանակ ուսուցանում էին տրամաբանություն և հոգեբանություն, համաշխարհային պատմություն աշխարհագրության հետ մեկտեղ, մաթեմատիկա, հին լեզուներ, ռուսական և լեհական գրականություն, նոր լեզուներ։ Մեկ տարի անց Վելեպոլսկուն հաջողվեց միավորել այդ բարձրագույն կրթական հաստատությունը, նախկինում բացված բժշկական ակադեմիայի հետ։ 1862 թվականի նոյեմբերի 25-ին տեղի ունեցավ Վարշավայի Գլխավոր դպրոցի հանդիսավոր բացումը, որը բաղկացած էր 4 մասնաճյուղից՝ պատմա-փիլիսոփայական, ֆիզիկա-մաթեմատիկա և իրավա-բժշկական: Առաջինը իր հերթին բաժանվում էր 3 ճյուղի՝ դասական լեզուներ, սլավոնական բարբառներ և պատմական գիտություններ, երկրորդը՝ երկու ճյուղի՝ բնական և մաթեմատիկական գիտություններ։ Գլխավոր դպրոցը ավարտեով ստանում էին մագիստրոսի աստիճան, որը համապատասխան էր ռուսական համալսարանների թեկնածուի աստիճանին։

Վարշավայի համալսարանը

1866 թվականից ուսանողը ընդունվելով Գլխավոր դպրոց, պետք է հանձներ ռուսերենի քննություն հատուկ սենյակում, որտեղ ներկա էին գտնվում հանձնաժողովի անդամները, այդպիսի քննություն ուսանողը պետք է հանձներ նաև երկրորդից երրորդ կուրս անցնելու և գիտությունները ավարտելուց հետո։

1867 թվականի նախկին կառավարության հանրային կրթական հանձնաժողովը լուծարվեց, հիմնադրվեց Վարշավայի կրթական օկրուգը և Վարշավայի հիմնական դպրոցը անցավ կրթության նախարարության ենթակայության տակ։ Շուտով հիմնական դպրոցը, ըստ Տոստոյի կարծիքով, վերածվեց Վարշավայի Կայսերական համալսարանի, որը 1869 թվականի հոկտեմբերի 12-ին վերաբացվեց 4 ֆակուլտետներով։ 1869 թվականի հունիսի 8-ին հրապարակված համալսարանի կանոնակարգը, նման էր 1863 թվականի ռուսական համալսարանների կանոնակարգին, տարբերվում էր միայն նրանով, որ համալսարանը զրկվում էր ինքնորաշման իրավունիքից։

Հիմնական դպրոցի նախկին դասախոսներին ներկայացվեց երեքամյա ժամկետ՝ բժշկի աստիճան ստանալու համար, որը պարտադիր էր համալսարանում պրոֆեսորի կոչում ստանալու համար, ընդ որում, նրանց տրվեց արտոնություն բժշկական կամ համապատասխան գիտության թեզեր ներկայացնելուն՝ մագիստրոսի աստիճանը շրջանցելու համար։ Ռուսաց լեզուն ուսումնասիրելու համար նրանց տրվեց երկու տարի, որից հետո նրանք պետք է անցնեին պաշտոնական ռուսերենով լեկիցիաների ընթերցմանը։ Համալսարանի հենց բացմանը անձանց տրվեցին պրոֆեսորների, դոցենտների, պրոզեկտորների և դասախոսների պաշտոններում, կային 56 անձիք, որոնցից 31-ը ստացել էին ուսում ռուսական համալասարաններում, իսկ մնացած 25-ը կարող էին շարունակեl դասընթացները ռուսերենով: Համալսարանի բացման ժամանակ ուսնողները 1036 էին։ Ռեկտոր նշանակվեց պրոֆեսոր Լավրովսկին, ում 1872 թվականին փոխարինեց Բլագովեշինդկին։ Նրանց երկուսին հաջողվեց սավոնական գիտական ուժերը կենտրոնացնել պատմա-փիլիսոփայական ֆակուլտետում։ Բացի Լավրովսկիից, այնպսիսք, ինչպիսիք են Կոլոսվը, Բուդիլովիչը, Պերվոլֆը նաև Զիգելը զբաղեցնում էին իրավագիտության ֆակուլտետում սլավոնական իրավագիտության ամբիոնը։

1866 թվականին ժամանակավորապես թույլատրվեց Վարշավայի Կայսերական համալսարանի ֆիզիկա-մաթեմատիկայի և պատմա-փիլիսոփայական ֆակուլտետներում ուսանողների թվաքանակի մեջ ներառել ուղղափառ ճեմարանում և առաջին կատեգորիայի լրիվ սեմինարական կրթության ստացած ուսանողներին։ Համալսարան ընդունվելիս ուսանողը պետք է հանձներ ռուսաց լեզվի և պատմության քնություններ, բացի այդ, ովքեր ընդունվելու էին պատմա-փիլիսոփայական մասնաճյուղ, պետք է նաև հանձնեին հին լեզուների և համաշխարհային պատմության քնություններ, իսկ ֆիզիկա-մաթեմատիկա մասանաճյուղ ընդունվողները՝ ֆիզիկայի և մաթեմատիկայի:

1889 թվականի հունվարի 1-ին ուսանողները 1151 էին, այդ թվում նաև 28 ուսանողներ հոգևոր ճեմարանում։ 1889 թվականի հունվարի 1-ին ուսուցիչները թիվը կազմում էր 79-ը, որոնցից 33-ը սովորական պրոֆեսորներ էին, իսկ մնացած 23-ը՝ արտահաստիքային, բացի այդ բարձրակարգ աշխատակազմում կային 6 սովորական պրոֆեսորներ, 10 արտահաստիքային, 1 լաբորանտ, 3 ասիստենտ պրոզեկտոր և 1 դոցենտ: Այդպիսով, ամբողջ ֆակուլտետների դասավանդողների թիվը կազմում էր 94-ը։ Համալսարանի ֆոնդը, որը տրվում էր կառավարության կողմից, կազմում էր 270679 ռուբլի 73 կոպեկ, այդ թվում չեն ներառվում տոկոսները, որոնք ծախսվել են կրթաթոշակների և դրամահավաքների համար (9436 ռուբլի 82 կոպեկ), կրթաթոշակ տրվում էր միայն արժանի ուսանողներին (6592 ռուբլի 37 կոպեկ), հավաքվում էր նաև գումար լեկցիաներին ներկա գտնվելու համար՝ տարին 100 ռուբլի։ Համալսարանին փոխանցվեց Վարշավայի նախկին հիմնական դպրոցի գրադարանը, համալսարանում գործում էր բուսաբանական այգի, աստղաբանական և օդերեևութաբանական աստղադիտարան (3089 սարքավորումներ և առարկաներ), երկրաբանական (98000 առարկաներ), հանքաբանական և հնէաբանական (21000 առարկաներ), բուսաբանական (5875 առարկաներ), հնագիտական (1987 առարականեր), լաբորատոր և կլինիկական կաբինետներ։ Համալսարանում կային նաև երկու ուսումնական կառույցներ՝ մանկաբարձական համալսարան (1888 թվականին 38 աշակերտուհի) և բուժակային դպրոց (64 աշակերտ)։

1906 թվականին հասարակությունը խորհուրդ տվեց բացել նոր համալսարան Սարատովում, Վարշավայի համալսարանում բարձրացվեց ապագայում բացվող համալսարանում Վարշվայի համալսարանի ֆակուլտետների հնարավոր տեղափոխման հարցը։ Առաջին աշխարհամարտի սկսվելուց հետո համալսարանը տեղափոխվեց Նովոչերասկ, որտեղ շարունակվեց ուսանողների ուսումը։ Դրա համար շատ ուսանողների տեղափոխեցին սանիտարական հաստատություններ[7]: Ուսուցանումը և գործավարությունը Կայսերական համալսարանում անցկացվեց ռուսերենով մինչև 1917 թվականը։

Ֆակուլտետներ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. Կիրառական լեզուներ և արևելա-սլավոնական բանասիրություն[8]
  2. Կիրառական սոցիալական գիտություններ և սոցիալական ռեսոցիալիզացիա
  3. Կենսաբանություն[9]
  4. Քիմիա[10]
  5. Տնտեսական գիտությունների[11]
  6. Կրթություն
  7. Աշխարհագրություն և տարածաշրջանի հետազոտություններ[12]
  8. Երկրաբանություն[13]
  9. Պատմություն[14]
  10. Լրագրություն և քաղաքագիտություն[15]
  11. Օրենք և վարչություն[16]
  12. Մենեջմենթ[17]
  13. Մաթեմատիկա, ինֆորմատիկա և մեխանիկա[18]
  14. Ժամանակակից լեզուներ
  15. Արևելագիտություն[19]
  16. Փիլիսոփայություն և սոցիոլոգիա[20]
  17. Ֆիզիկա[21]
  18. Լեհական ուսումնասիրություններ
  19. Հոգեբանություն[22]

Ռեկտորներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Անուն Աշխատանքային տարեթվեր
Վոյցեխ Շվեյկովսկի (լեհ.՝ Szweykowski Ks. Wojciech) 1818 - 1831
Յուզեֆ Շկրոդսկի (լեհ.՝ Skrodzki Józef Karol) 1831
Ֆյոդոր Ցիցուրին (Վարշավական բժշկա-վիրահատական ակադեմիայի նախագահ) 1857 - 1861
Իոսիֆ Մյանովսկի (Վարշավայի հիմնական դպրոցի ռեկտոր) 1862 - 1869
Պետր Լավրովսկի 1869 - 1872
Նիկոլայ Բլագովեշենսկի 1872 - 1883
Նիկոլայ Լավրովսկի 1883 - 1890
Նիկոլայ Սոնին 1885, 1890
Անտոն Բուդիլովիչ 1890 - 1892
Իվան Շելկով 1892 - 1894
Միխաիլ Շալֆեև 1894 - 1895; 1898
Պավել Լովալևսկի 1895 - 1897
Գրիգորի Զենգեր 1897 - 1899
Գրիգորի Ուլյանով 1899 - 1904
Պյոտր Զիլով 1904
Եվֆիմի Կարսկի 1905 - 1911
Վասիլի Կուդևեցկի 1911 - 1912
Իվան Տրեպիցին 1913 - 1914
Սերգեյ Վեխով 1914 - 1915
Յոզեֆ Բրուձինսկի (լեհ.՝ Brudziński Józef) 1915 - 1917
Անտոնի Կոստանենսկի (լեհ.՝ Antonitoni Kostanecki) 1917 - 1919
Ստանիսլավ Յոզեֆ Տուգուտտ (Stanisław Józef Thugutt) 1919 - 1920
Յան Կարոլ Կոխանովսկի (լեհ.՝ Jan Karol Kochanowski) 1920 - 1921
Յան Մազուրկևիչ (լեհ.՝ Jan Mazurkiewicz) 1921 - 1922
Յան Լուկասևիչ 1922 - 1923; 1931-1932
Իգանսի Քեշեմբար Լյուսկովսկի 1923 - 1924
Ֆրանցիշեկ Քրիշալովիչ 1924 - 1925
Ստեֆան Պենկովսկի (լեհ.՝ Stefan Pieńkowski) 1925 - 1926; 1933-1936; 1945-1947
Բոլեսլավ Հրնիվեսկի 1926 - 1927
Անտոնի Շլագովսկի 1927 - 1928
Գուտավ Փշիխոցկի 1928 - 1929
Տադեուշ Վժեսկի (լեհ.՝ Tadeusz Brzeski 1929 - 1930
Միեչեսլավ Միխալովիչ (լեհ.՝ Mieczysław Michałowicz) 1930 - 1931
Յուզեֆ Ուեյսկի (լեհ.՝ Józef Ujejski) 1932 - 1933
Վլոձիմեժ Անտոնևիչ (լեհ.՝ Włodzimierz Antoniewicz) 1936 - 1939
Եժի Մոդրակովսկի (լեհ.՝ Jerzy Modrakowski) 1939
Ֆրանսիչեկ Չուբաիսկի (լեհ.՝ Franciszek Czubaiski) 1947 - 1949
Յան Վաշինովսկի (լեհ.՝ Jan Wasilkowski) 1949 - 1952
Ստանիսլավ Տուրկի (լեհ.՝ Stanisław Turski) 1952 - 1969
Զիգմունտ Ռիբիվկի (լեհ.՝ Zygmunt Rybicki) 1969 - 1980
Հենրիկ Սամսոնովիչ (լեհ.՝ Henryk Samsonowicz) 1980 - 1982
Կաժիմիեշ Ալբին Դոբրովոլսկի (լեհ.՝ Kazimierz Albin Dobrowolski) 1982 - 1985
Կլեմես Շանյավսկի (լեհ.՝ Klemens Szaniawski) 1984
Գժեգոժ Բյալկովսկի (լեհ.՝ Grzegorz Białkowski) 1985 - 1989
Անջեյ Վրոբլեևսկի (լեհ.՝ Andrzej Kajetan Wróblewski) 1989 - 1993
Վուոձիմիերզ Սիվինսկի (լեհ.՝ Włodzimierz Siwiński) 1993 - 1999
Պյոտր Վեգլենսկի (լեհ.՝ Piotr Węgleński) 1999 - 2005
Կատաժինա Հալասինսկայա-Մացուկով (լեհ.՝ Katarzyna Chałasińska-Macukow) 2005 - 2012
Մարչին Պալիս 2012 թվականից

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. 1,0 1,1 Redakcja (2012)։ «About Us»։ University of Warsaw (UW) homepage (Polish, English)։ Uniwersytet Warszawski, Warsaw։ Վերցված է September 9, 2012 
  2. Warsaw University
  3. University Ranking at Perspektywy.pl Ranking uczelni akademickich 2011 with index. (Լեհերեն).
  4. University Ranking at Perspektywy.pl Ranking uczelni akademickich 2014 (Լեհերեն)
  5. University Ranking Best Universities in Europe 2012 (Լեհերեն).
  6. University of Warsaw history, homepage. (Լեհերեն)
  7. Архимандрит Антоний НЕМНОГОЛЕТНИЙ СТАРЕЦ. ЖИЗНЕОПИСАНИЕ СХИАРХИМАНДРИТА АМВРОСИЯ МИЛЬКОВСКОГО // Русский инок : Ежемесячный журнал. —Jordanville, N.Y.
  8. http://www.wlsifw.uw.edu.pl/
  9. «Strona Wydziału Biologii UW»։ Biol.uw.edu.pl։ Վերցված է 2012-07-15 
  10. http://www.chem.uw.edu.pl/index_en.htm
  11. «Wydział Nauk Ekonomicznych - Uniwersytet Warszawski»։ Wne.uw.edu.pl։ Վերցված է 2012-07-15 
  12. «Wydział Geografii i Studiów Regionalnych Uniwersytetu Warszawskiego» (լեհերեն)։ Wgsr.uw.edu.pl։ Վերցված է 2012-07-15 
  13. «Wydział Geologii Uniwersytetu Warszawskiego» (լեհերեն)։ Geo.uw.edu.pl։ Վերցված է 2012-07-15 
  14. «Wydział Historyczny UW»։ Wh.uw.edu.pl։ Վերցված է 2012-07-15 
  15. «Wydział Dziennikarstwa i Nauk Politycznych UW - Strona główna»։ Wdinp.uw.edu.pl։ Վերցված է 2012-07-15 
  16. «Faculty of Law and Administration»։ En.wpia.uw.edu.pl։ Վերցված է 2012-07-15 
  17. Marcin Jędra (2012-05-26)։ «Wydział Zarządzania Uniwersytetu Warszawskiego, zarządzanie, studia podyplomowe, studia licencjackie, studia magisterskie»։ Wz.uw.edu.pl։ Վերցված է 2012-07-15 
  18. «Wydział MIM UW - Strona główna»։ Mimuw.edu.pl։ Վերցված է 2012-07-15 
  19. Wydział Orientalistyczny (Լեհերեն)
  20. Instytut Socjologii Uniwersytet Warszawski, 2005. The Internet Archive. (անգլերեն)
  21. Faculty of Physics University of Warsaw (անգլերեն)
  22. Psychologia.pl (Լեհերեն) and Psychology.pl (անգլերեն)

Գրականություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]