Նիկոլայ I

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Picto infobox prétendant à un trône.png
Նիկոլայ I
Կայսր
Franz Krüger - Portrait of Emperor Nicholas I - WGA12289.jpg
Իշխանություն Մարտի 24, 1801Դեկտեմբերի 1, 1825
Թագադրում Սեպտեմբերի 15 1801
Լրիվ անուն Նիկոլայ Պավլովիչ Ռոմանով
Ռուսերեն Александр I Павлович
Ծնվել է՝ հունիսի 61796
Ծննդավայր Ցարսկոե Սելո, Ռուսական կայսրություն Ռուսական կայսրություն
Մահացել է՝ 2 մարտի 1855(1855-03-02) (տարիքը 58)
Վախճանի վայր Սանկտ Պետերբուրգ, Ռուսական կայսրություն Ռուսական կայսրություն
Թաղվել է՝ Պողոս-Պետրոս միջնաբերդ, Սանկտ Պետերբուրգ
Պողոս-Պետրոս տաճար
Քաղաքացիություն Ռուսաստան
Ազգություն Ռուս
Նախորդ Ալեքսանդր I
Հաջորդող ՆիկոլայI
Ուղեկից Ալեքսանդրա
Տոհմ Ռոմանովներ
Հայր Պավել I
Մայր Սոֆիա Վյուտենբուրգցի
Երեխաներ Ալեքսանդր II, Մարիա Նիկոլաևնա, Ոլգա Նիկոլաևնա, Ալեքսանդրա Ֆեոդորովնա, Կոնստանտին Նիկոլաևիչ, Նիկոլայ Նիկոլաևիչ, Միխայիլ Նիկոլաևիչ և Ելիզավետա Նիկոլաևնա
Եղբայր(ներ) Ալեքսանդր I, Q161106? և Q371731?
Քույր(եր) Q160800?, Q166198?, Q233471?, Q234257?, Q234442? և Q3350444?
Կրոնական հավատքներ Ուղղափառություն
Պարգևներ Ոսկե գեղմի շքանշանի ասպետ, Բեռլինի պատվավոր քաղաքացի և Սպիտակ Արծվի շքանշան

Նիկոլայ I Պավլովիչ (ռուս.՝ Николай I Павлович, հունիսի 25 (հուլիսի 6), 1796[1] , Պուշկին - փետրվարի 18 (մարտի 2), 1855[1] , Սանկտ Պետերբուրգ[2]), Ռուսական կայսրության կայսր, Ֆինլանդիայի մեծ իշխան, Լեհաստանի թագավոր։ Ռոմանովների հարստության ներկայացուցիչ։ Պավել I-ի և Մարիա Ֆյոդորովնայի երրորդ զավակը, Ալեքսանդր I ցարի հարազատ եղբայրը, Ալեքսանդր II-ի հայրը։

19-րդ դարը կայսրության պատմության մեջ նշանավորվում է նրանով, որ Ռուսաստանում գահ են բարձրանում գերմանացի կայսրեր։ Դեռ 1762 թվականին գահ բարձրացած Պետրոս III-ը արդեն հոր կողմից գերմանաացի էր, իսկ նրա կինը՝ Եկատերինա II Մեծը, բնիկ գերմնացի էր։ Վերջինիս մահից հետո գահ է բարձրանում Պավել I-ը (1796–1801)։ Հաջորդ կես դարը իշխում են իր որդիները՝ Ալեքսանդր I-ը (1801–1825) և Նիկոլայ I-ը (1825–1855

Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Դեկաբրիստների ապստամբություն[խմբագրել | խմբագրել կոդը]

1825 թվականի դեկտեմբերին հանկարծամահ է լինում Ալեքսանդր կայսրը, և նրան փոխարինում է 30-ամյա եղբայրը՝ Նիկոլայը։ Ռուս զինվորականության մի մասը ապստամբում է և չի ճանաչում նրա իշխանությունը։ Պատմության մեջ այս ընդվզումը հայտնի է «Դեկաբրիստների ապստամբություն» անունով։ Աայն ավարտվում է ապստամբների պարտությամբ, որոնք աքսորի են ենթարկվում։ Նիկոլայ I-ը ժառանգում է ոչ միայն Ռուսաստանի կայսերական, այլև Լեհաստանի թագավորական ու Ֆինլանդիայի իշխանական թագը։

Ռուս-պարսկական պատերազմ (1826-1828)[խմբագրել | խմբագրել կոդը]

    1rightarrow.png Հիմնական հոդված՝ Ռուս-պարսկական պատերազմ (1826-1828)

Աբբաս-Միրզայի արշավանքը[խմբագրել | խմբագրել կոդը]

1826 թվականին, օգտվելով Ռուսաստանում ստեղծված իրավիճակից, պարսից գահաժառանգ Աբբաս-Միրզան հարձակվում է կայսրության հողերի վրա՝ ձգտելով վերանվաճել կորցրած տարածքները։ Պարսիկներին դիմադրություն է ցույց տալիս Շուշիի բերդը։

Արևելյան Հայաստանի ազատագրումը[խմբագրել | խմբագրել կոդը]

Ռուսական բանակը արագ ուշքի է գալիս և անցնոմ հարձակման։ Հաջորդ տարում նրանք գրավում են Երևանը, ապա՝ Նախիջևանը։ Ռուսներին մեծ օգնություն են ցույց տալիս հայ կամավորական ջոկատները և տեղի հայ բնակչությունը։ Ռուսները գրավում են Արևելյան Հայաստանի մյուս քաղաքները՝ Խոյը, Ուրմիան, Մակուն և մոտենում Թավրիզի մատույցներին։ Պարսիկները հաշտություն են խնդրում։

Թուրքմենչայի պայմանագիր[խմբագրել | խմբագրել կոդը]

1828 թվականին կնքվում է Թուրքմենչայի հաշտությունը, որով պարսկական կողմը ճանաչում է Ռուսաստանի իրավունքները ամբողջ Անդրկովկասի, այդ թվում՝ Արևելյան Հայաստանի հյուսիսային գավառների վրա։ Հարավային հատվածում Մակուի, Ուրմիայի, Խոյի խանությունները հետ են վրադարձվոււմ Իրանին։ Երկու պետությունների միջև հաստատվում են բարիդրացիական դիվանագիտական հարաբերություններ։

Ռուս-թուրքական պատերազմ (1828-1829)[խմբագրել | խմբագրել կոդը]

    1rightarrow.png Հիմնական հոդված՝ Ռուս-թուրքական պատերազմ (1828-1829)


Թուրքական հարձակումը[խմբագրել | խմբագրել կոդը]

1828 թվականին սկսվում է ռուս-թուրքական հհրթական պատերազմը։ Այն մղվում էր 2 ճակատներով՝ բալկանյան և կովկասյան։

Ռուսական զորքերի հաղթանակները[խմբագրել | խմբագրել կոդը]

Բալկանյան թերակղզում ռուսական զորքերն ազաատագրում են Ռումինիայի և Բուլղարիայի տարածքը, գրավում Ադրիանապոլիսը և մոտենում մայրաքաղաք Կոստանդնուպոլսին։ Կովկասյան ճակատում ռուսները գրավում են Սև ծովի արևելյան ափերը՝ Աբխազիան, Իմերեթիան և Քութայիսը, ինչպես նաև՝ Ախալցխան և Ախալքալաքը։ Ազատագրվում, բայց պատերազմի ավարտից հետո Թուրքիային է վերադարձվում Արևմտյան Հայաստանի զգալի մասը՝ Կարսը, Էրզրումը, Մուշը և Բայազետը։

Ադրիանապոլսի պայմանագիր[խմբագրել | խմբագրել կոդը]

1829 թվականին կնքված Ադրիանապոլսի պայմնագրով Ռուսաստանը հաստատում է իր տիրապետությունը վերոնշյալ տարածքներում։

Ղրիմի պատերազմը[խմբագրել | խմբագրել կոդը]

    1rightarrow.png Հիմնական հոդված՝ Ղրիմի պատերազմ


Նիկոլայ կայսեր կինը՝ Ալեքսանդրան, իրենց երեխաների՝ ապագա կայսր Ալեքսանդր II-ի և Մեծ իշխանուհի Մարիայի հետ
  1. 1,0 1,1 1,2 Record #118588079 // Gemeinsame Normdatei Ստուգված է ապրիլի 26-ին 2014:
  2. 2,0 2,1 Record #118588079 // Gemeinsame Normdatei Ստուգված է դեկտեմբերի 31-ին 2014: