Jump to content

Ալեքսանդրա Նիկոլաևնա

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Ալեքսանդրա Նիկոլաևնա
ռուս.՝ Александра Николаевна
Դիմանկար
Ծնվել էհունիսի 12 (24), 1825[1]
ԾննդավայրՊուշկին, Սանկտ Պետերբուրգի նահանգ, Ռուսական կայսրություն
Մահացել էհուլիսի 29 (օգոստոսի 10), 1844[1] (19 տարեկան)
Մահվան վայրՊուշկին, Սանկտ Պետերբուրգի նահանգ, Ռուսական կայսրություն
ԳերեզմանՊողոս-Պետրոս տաճար
Քաղաքացիություն Ռուսական կայսրություն
Մասնագիտությունազնվական
ԱմուսինՖրիդրիխ Վիլհելմ Հեսսեն Կասելսկի
Ծնողներհայր՝ Նիկոլայ I, մայր՝ Ալեքսանդրա Ֆեոդորովնա
ԵրեխաներԱրքայազն Վիլհելմ Հեսսեն-Կասելսկի[1]
 Alexandra Nikolaevna of Russia Վիքիպահեստում

Ալեքսանդրա Նիկոլաևնա (ռուս.՝ Александра Николаевна), (հունիսի 12 (24), 1825[1], Պուշկին, Սանկտ Պետերբուրգի նահանգ, Ռուսական կայսրություն - հուլիսի 29 (օգոստոսի 10), 1844[1], Պուշկին, Սանկտ Պետերբուրգի նահանգ, Ռուսական կայսրություն)[2], Ռուսաստանի կայսր Նիկոլայ I-ի և իր կնոջ՝ Ալեքսանդրա Ֆեոդորովնայի ամենաերիտասարդ աղջիկն էր և չորրորդ երեխան։ Նա Ռուսաստանի կայսր Ալեքսանդր II-ի ամենաերիտասարդ քույրն էր։

Կենսագրություն

[խմբագրել | խմբագրել կոդը]

Նա անվանվել է իր հորաքրոջ՝ Ռուսաստանի մեծն իշխանուհի Ալեքսանդրա Պավլովնայի անունով, ով մահացել է 1801 թվականին՝ իր մեռելածին դստերը ծննդաբերելիս, բայց ընտանիքում նա հայտնի էր իր քնքուշ մականունով՝ «Ադինի»։ Համաձայն իր քույր Օլգայի հիշատակություններին` Ալեքսանդրան ժառանգել է իր մոր «պրուսական տեսքը»։ Ասում էին, որ նա նման է նաև իր մորական տատիկին՝ Պրուսիայի թագուհի Լուիզին։ Նիկոլայը սիրով էր խոսում Ադինիի մասին՝ որպես «մի փոքր սիրելի, բայց շատ քաղցրիկ երեխայի»։

Աջից՝ Ադինին՝ իր ավագ քույր Մեծն իշխանուհի Օլգայի հետ
Ալեքսանդրան 15 տարեկանում՝ ամուսնությունից չորս տարի առաջ

Ալեքսանդրան Սանկտ Պետերբուրգում հանրությանը հայտնի էր որպես խելացի և կենսունակ անձնավորություն։ Նա նաև ընտանիքի երաժիշտն էր։ Վոկալ երաժշտության լուրջ ուսանողուհի, նա բավականին տաղանդավոր էր հայտնի սոպրանո Հենրիետ Սոնտագի դասերից որակավորում ստանալու համար։

Ամուսնությունը

[խմբագրել | խմբագրել կոդը]
Ալեքսանդրա Նիկոլաևնա, Հերմիտաժ թանգարան

1844 թվականի հունվարի 28-ին Ալեքսանդրան ամուսնացավ արքայազն Հեսսինի Ֆրիդրիխ Վիլհելմի (1820–1884 թվականներ) հետ՝ Սանկտ Պետերբուրգում։ Նա Հեսսինի արքայազն Ուիլլիամի և Դանիայի արքայադուստր Լուիզ Շարլոտի միակ տղան էր։ «Ֆրիթզը», ինչպես նրան անվանում էին, Սանկտ Պետերբուրգ էր եկել որպես Օլգայի ապագա ամուսին, բայց փոխարենը սիրահարվեց Ադինիին՝ ընտանիքի հետ առաջին երեկույթի ժամանակ։ Չնայած Օլգան մեծ դուստրն էր և Ֆրիթզին ևս համարում էր գրավիչ երիտասարդ՝ նրբանկատորեն կողք քաշվեց՝ ի օգուտ իր քրոջ, և նույնիսկ ուղեկցում էր զույգին այն ժամանակ, երբ նանք ցանկանում էի միասին ժամանակ անցակնել՝ հեռու հետաքրքրասերների հայացքներից։ Կայսրն ու կայսրուհին հետագայում իրենց հավանությունը տվեցին Ալեքսանդրայի և Ֆրիթզի ամուսնությանը։ Ալեքսանդրան հարսանիքից քիչ առաջ մինգամից հիվանդացավ տուբերկուլոզով և սա բարդացրեց հղիությունը, որը շատ արագ հաջորդեց։ Նա այլևս բավականին լավ չէր զգում իրեն՝ ճանապարհորդելու Հեսսեն և իր նոր տեղը գրավեց իր ամուսնու հետ։ Նրանք մնացին Սանկտ Պետերբուրգում, որտեղ իր առողջությունը արագորեն նվազում էր։ Երեխայի ծնվելուց 3 ամիս առաջ նա գնում էր վաղաժամ աշխատանքի և ծննդաբերեց իր որդի Վիլհեմին։ Երեխան ծնունդից շատ քիչ անց մահացավ և Ալեքսանդրան մահացավ ավելի ուշ՝ նույն օրը։ Նրա ծնողները կործանվեցին և իրենց վիշտը տևեց մինչև իրենց կյանքի վերջը։ Նրան թաղեցին Սանկտ Պետերբուրգի Պողոսի և Պետրոսի ամրոցում։ Իր տղային թաղեցին Ռոմպենհեյմում (Գերմանիա)։ Ինը տարի անց Ֆրիթզը ամուսնացավ Ադինիի առաջին զարմուհի՝ Պրուսիայի արքայադուստր Աննայի (1836–1918) հետ[3]՝ որպես իր երկրորդ կին։ Ի վերջո նա դարձավ Հեսսա-Կասելի տան տերը։ Չնայած նրանք 6 երեխա ունեցան, Ֆրիթզն ու Աննա երբեք զգացմունքայնորեն մոտ չէին, և ենթադրվում էր, որ պատճառներից մեկն այն է, որ Ֆրիթզը անկարող էր տանել իր առաջին կնոջ վիշտը։

Ժառանգությունը

[խմբագրել | խմբագրել կոդը]
Պետերհոֆ պալատում տեղադրված Ալեքսանդրայի կիսանդրին

Սանկտ Պետերբուրգին մոտ Պետերհոֆ պալատում տեղադրված է մի հուշահամալիր՝ Մեծն իշխանուհու փոքրիկ կիսանդրիով։ Նրա սենյակները պահպանվել են հենց այնպես, ինչպես դրանք իր մահվան ժամանակ էին։ Ադամանդից պատրաստված 6 ցորենի փնջերը, որոնք Հեսսին տարվեցին Ալեքսանդրայի օժիտի վերնաշապիկներից մեկի վրա, Աննայի կողմից ձևափոխվեց և դարձավ թագազարդ։ Այս թագազարդը այժմ Հեսսյան իշխանական ընտանիքի ավանդական հարսանեկան թագազարդն է և վերջին անգամ այն կրել է Ֆաբեր-Կաստելի Ֆլորիան, երբ 2003 թվականին նա ամուսնացավ Հեսսի ժառանգական իշխան Դոնաթի հետ։

Ծանոթագրություններ

[խմբագրել | խմբագրել կոդը]
  1. 1,0 1,1 1,2 1,3 1,4 1,5 Lundy D. R. The Peerage
  2. «Великая княжна Александра Николаевна (1825 - 1844). Миниатюра. | АЛЕКСАНДР ПУШКИН и его современники | Pinterest | Tsar nicholas». Pinterest (անգլերեն). Վերցված է 2018 թ․ նոյեմբերի 1-ին.
  3. «Schloss Fasanerie - The Legacy of Landgravine Anna - History of Royal Women». History of Royal Women (ամերիկյան անգլերեն). 2018 թ․ հուլիսի 24. Վերցված է 2018 թ․ նոյեմբերի 1-ին.
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Ալեքսանդրա Նիկոլաևնա» հոդվածին։