Աբբաս-Միրզա
| Աբբաս-Միրզա | |
| Մասնագիտություն՝ | քաղաքական գործիչ և ռազմական գործիչ |
|---|---|
| Դավանանք | տասներկուականներ |
| Ծննդյան օր | օգոստոսի 20, 1789[1] |
| Ծննդավայր | Ամոլ, Central District, Ամոլ, Մազանդարան, Իրան |
| Վախճանի օր | հոկտեմբերի 25, 1833[1] (44 տարեկան) |
| Վախճանի վայր | Մաշհադ, Խորասան, Իրան[2] |
| Թաղված | Իմամ Ռեզայի դամբարան |
| Դինաստիա | Ղաջարիների դինաստիա |
| Քաղաքացիություն | |
| Հայր | Ֆաթհ Ալի շահ[3][2][4] |
| Մայր | Ասիյա Խանում Դևելլու |
| Ամուսին | Գալին Խանում |
| Զավակներ | Մուհամեդ շահ Քաջար, Բահրամ Միրզա, Խոսրով Միրզա, Բահման Միրզա Քաջար, Քահրեման Միրզա Քաջար, Արդաշիր Միրզա Ռուկն Ալ-Դաուլա, Firuz Mirza?, Eskandar Mirza?, Morad Mirza Hesam o-Saltaneh?, Jahangir Mirza Qajar?, Fereydoon Mirza?, Ahmad Mirza Moein al-Dowleh?, Ֆարհադ Միրզա, Khanlar Mirza?, Mehdi-Qoli Mirza?, Mah-Rokhsar Khanom Fakhr al-Dowleh? և Negar al-Saltaneh? |
Աբբաս-Միրզա (պարս.՝ اباس میرزا, օգոստոսի 20, 1789[1], Ամոլ, Central District, Ամոլ, Մազանդարան, Իրան - հոկտեմբերի 25, 1833[1], Մաշհադ, Խորասան, Իրան[2]), Իրանի պետական և ռազմական գործիչ, Ատրպատականի նահանգապետ, Ֆաթհ-Ալի-Շահ Կաջարի որդին։ Գլխավորել է Իրանի ներքին ու արտաքին քաղաքականությունը՝ ձգտելով ստեղծել կենտրոնացված ուժեղ միապետություն։ Ֆրանսիայի ու Անգլիայի աջակցությամբ երկարատև պայքար է մղել Ռուսաստանի դեմ Անդրկովկասի համար։ Անգլիական և ֆրանսիական հրահանգիչների միջոցով փորձել է պարսկական բանակը վերակառուցել եվրոպական ձևով։ Ռուս–պարսկական (1804 -13, 1826 -28) և թուրք-պարսկական (1821 -23) պատերազմների ժամանակ Աբբաս-Միրզան պարսկական բանակի գլխավոր հրամանատարն էր։ Անդրկովկասի ժողովուրդների Ռուսաստանի հետ միավորվելու ձգտումները ճնշելու և նրանց բռնությամբ պարսկական տիրապետության տակ պահելու Աբբաս-Միրզայի բոլոր փորձերը ձախողվեցին, և Գյուլիստանի (1813) ու Թուրքմենչայի (1828) պայմանագրերով Իրանը հրաժարվեց երկրամասի նկատմամբ իր հավակնություններից։ Մահացել է Խորասանում։
Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- 1 2 3 4 Аббас-Мирза // Большая советская энциклопедия (ռուս.): [в 30 т.] — 3-е изд. — М.: Советская энциклопедия, 1969. — Т. 1 : А — Ангоб. — С. 14.
- 1 2 3 Аббас-Мирза (ռուս.) // Энциклопедический словарь / под ред. И. Е. Андреевский — СПб.: Брокгауз — Ефрон, 1890. — Т. I. — С. 14.
- ↑ 14. 2. Аббас-Мирза (ռուս.) // Энциклопедический лексикон — СПб.: 1835. — Т. 1. — С. 13—15.
- ↑ Аббас-Мирза (ռուս.) // Военная энциклопедия — СПб.: Иван Дмитриевич Сытин, 1911. — Т. 1. — С. 5.
| Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Աբբաս-Միրզա» հոդվածին։ |
| ||||||||||||||||
| Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից (հ․ 1, էջ 16)։ |