Աննա Յոհանովնա

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Picto infobox prétendant à un trône.png
Աննա Յոհանովնա
Louis Caravaque, Portrait of Empress Anna Ioannovna (1730).jpg
Ծնվել է՝ հունվարի 28 (փետրվարի 7), 1693[1][2][3]
Ծննդավայր Մոսկվա[4][3][5]
Մահացել է՝ հոկտեմբերի 17 (28), 1740[1][2][3][5] (47 տարեկանում) բնական պատճառով
Վախճանի վայր Սանկտ Պետերբուրգ[5]
Պողոս-Պետրոս տաճար[5]
Քաղաքացիություն Ռուսաստան
Նախորդ Պետրոս II
Հաջորդող Իվան VI
Տոհմ Ռոմանովներ
Հայր Իվան V[3][5][2]
Մայր Պրասկովյա Սալտիկովա[3][5][2]
Քույր(եր) Եկատերինա Յոհանովնա և Պրասկովյա Իվանովնա
Կրոնական հավատքներ Ուղղափառություն

Աննա Յոհանովնա (Աննա Իվանովնա, հունվարի 28 (փետրվարի 7), 1693[1][2][3], Մոսկվա[4][3][5] - հոկտեմբերի 17 (28), 1740[1][2][3][5], Սանկտ Պետերբուրգ[5]), ռուս կայսրուհի Ռոմանովների տոհմից, Պետրոս I-ի եղբոր՝ Իվան V-ի և Պրասկովիա Սալտիկովայի դուստրը։ Ծնվել է Մոսկվայում, մահացել՝ Սանկտ Պետերբուրգում։

1710 թվականին ամուսնացել է Կուռլանդիայի հերցոգ Ֆրիդրիխ Վիլհելմի հետ։ Ամուսնությունից 2.5 ամիս հետո այրիանալով՝ մնում է Կուռլանդիայում։ 1730 թվականին՝ Պետրոս II-ի մահվանից հետո, հրավիրվում է ղեկավարելու Գերագույն գաղտնի խորհուրդը՝ որպես սահմանափակ լիազորություններով միապետ, որը պետք է գործեր ի օգուտ արիստոկրատների, սակայն ազնվականների աջակցությամբ, վերականգնում է բացարձակ միապետությունը (աբսոլյուտիզմ)՝ ցրելով Գերագույն գաղտնի խորհուրդը։ Նրա կառավարման ժամանակաշրջանն ավելի ուշ ստացել է «բիրոնովշչինա» անվանումը՝ սիրեցյալի՝ Էռնստ Բիրոնի անունով։

Աննա Յոհանովնայից առաջ գահին եղել է Պետրոս II-ը, հաջորդել է՝ Իվան VI-ը։ Կառավարել է 1730 թվականի փետրվարի 15-ից 1740 թվականի հոկտեմբերի 17-ը։

Մանկություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Աննա Յոհանովնան ծնվել է 1693 թվականի հունվարի 28-ին Իվան V արքայի և Պրասկովիա Ֆեոդորովնա թագուհու ընտանիքում։ Ռուսական մյուս արքաների երեխաների նման՝ Աննան ևս ծնվել է Կրեմլի Տերեմի պալատում[6]։ Իվան արքայի մահից հետո այրի թագուհին Կրեմլից տեղափոխվեց Իզմայլովո, ուր տեղափոխվեցին նաև թագուհու 3 դուստրերը՝ 5-ամյա Եկատերինան, 3-ամյա Աննան և 2-ամյա Պրասկովիան[7]։

Պրասկովիա Ֆեոդորովնայի՝ Իզմայլովոյում մնալու ժամանակաշրջանում, այն մնում էր Հին Ռուսիայի կղզիներից մեկը, որն անփոփոխ մնաց Պետրոս I-ի կատարած բուռն վերակազմավորումների ժամանակ։

Վաղ հասակից արքայադստրերը սովորում էին այբուբեն, հանրահաշիվ, աշխարհագրություն, պար, ֆրանսերեն և գերմաներեն։ Գերմաներենի ուսուցիչը Յոհան Քրիստիան Դիտրիխ Օստերմանն էր՝ ապագա փոխկանցլեր Անդրեյ Օստերմանի ավագ եղբայրը։ Պարն ու ֆրանսերենը դասավանդում էր ֆրանսիացի Ստեֆան Ռամբուրգը[8]։ 1708 թվականին Պետրոս արքան որոշեց արքայական ընտանիքին տեղափոխել իր նոր մայրաքաղաք՝ Պետերբուրգ։ 1708 թվականի ապրիլի 20-ին Շլիսելբուրգի մոտ արքան հանդիսավոր դիմավորեց որդուն՝ 18-ամյա Ալեքսեյին, քույրերին՝ Թեոդոսիային, Մարիային և Նատալիային, 2 այրի թագուհիներին՝ Մարֆա Մատվեևնային (Ֆեոդոր Ալեքսեևիչ արքայի այրուն) և Պրասկովիա Ֆեոդորովնային։ Վերջինիս հետ էին նաև Պետրոսի զարմուհիները՝ Եկատերինան․ Աննան և Պրասկովիան։ Պետրոսը հրանոթների որոտի ներքո իր ընտանիքին նավ նստացրեց և ծովային զբոսանք կազմակերպեց՝ սկզբում մինչև Պետերբուրգ, այնուհետև՝ Կրոնշտադտ[9]։ Արքայական ընտանիքը երկար չմնաց նոր մայրաքաղաքում։ Շուտով շվեդների հարձակման մասին լուրեր հասան, և արքայական ընտանիքը վերադարձավ Մոսկվա։ Ընտանիքը վերջնականապես Պետերբուրգում հաստատվեց «Պոլտավայի հաղթանակից» հետո[10]։ Պետերբուրգում Պրասկովիա Ֆեոդորովնայի արքունիքը տեղավորվեց հատուկ նրա համար կառուցված պալատում, որը գտնվում էր մոսկովյան մասում՝ մոտ ժամանակակից Սմոլնուն[11]։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. 1,0 1,1 1,2 1,3 1,4 Record #118649507 // Gemeinsame Normdatei Ստուգված է ապրիլի 26-ին 2014:
  2. 2,0 2,1 2,2 2,3 2,4 2,5 2,6 ԲԵՀԲ/ Աննա Յոհանովնա
  3. 3,0 3,1 3,2 3,3 3,4 3,5 3,6 3,7 3,8 3,9 Ռուսական կենսագրական բառարան/ Աննա Յոհանովնա
  4. 4,0 4,1 4,2 Record #118649507 // Gemeinsame Normdatei Ստուգված է դեկտեմբերի 11-ին 2014:
  5. 5,00 5,01 5,02 5,03 5,04 5,05 5,06 5,07 5,08 5,09 5,10 5,11 Լեքսիկոն հանրագիտարան/ Աննա Յոհանովնա
  6. Анисимов Е. В. Анна Иоанновна. — М.: Молодая гвардия, 2002. — С. 52. — ISBN 5-235-02481-8
  7. Анисимов Е. В. Анна Иоанновна. — С. 54-55.
  8. Анисимов Е. В. Анна Иоанновна. — С. 56.
  9. Анисимов Е. В. Анна Иоанновна. — С. 57.
  10. Анисимов Е. В. Анна Иоанновна. — С. 57-58.
  11. Анисимов Е. В. Анна Иоанновна. — С. 58.