Սմոլնի
Սմոլնի | |
---|---|
![]() | |
Հիմնական տվյալներ | |
Տեսակ | դպրոցի շենք և ՌԴ մշակութային ժառանգության օբյեկտ |
Երկիր | ![]() |
Տեղագրություն | Q4425094? |
Ժառանգության կարգավիճակ | ՌԴ մշակութային ժառանգության օբյեկտ |
Ճարտարապետական նկարագրություն | |
Ճարտարապետ | Ջակոմո Կվարենգի |
Ճարտարապետական ոճ | կլասիցիզմ |
Կոորդինատներ: 59°56′47.000000100389″ հս․ լ. 30°23′47.000000100399″ ավ. ե. / 59.94638888891677198° հս․. լ. 30.39638888891677837° ավ. ե. |
Սմոլնի, պատմահեղափոխական և ճարտարագիտական հուշարձան Լենինգրադում (նախկինում ազնվական օրիորդների Սմոլնիի ինստիտուտի շենքը)։ 1917 թվականին Սմոլնիում էին տեղավորված Պետրոգրադի խորհուրդը և Պետրոգրաֆ ՌՀԿ։ Հոկտեմբերյան զինված ապստամբության օրերին հեղափոխական ուժերի շտաբն այստեղ էր ժամանել Վլադիմիր Իլյիչ Լենինը։ Լենինի «Ռուսաստանի քաղաքացիներին» կոչով հոկտեմբերի 25 (նոյեմբերի 7)-ի առավոտյան ՌՀԿ դիմեց ժողովրդին և հայտարարեց ժամանակավոր կառավարության տապալման մասին։ Նույն օրը, ժամը 2․35-ին, Սմոլնիում բացվեց Պետրոգրադի խորհրդի արտակարգ նիստը, որտեղ Լենինը հանդես եկավ խորհրդային իշխանության խնդիրների մասին զեկուցումով։ ժամը 22․40-ին Սմոլնիի նիստերի դահլիճում բացվեց Խորհուրդների համառուսաստանյան II համագումարը, որը հռչակեց խորհրդային իշխանության հաստատումը և ստեղծեց առաջին խորհրդային կառավարությունը՝ Լենինի գլխավորությամբ։ Սմոլնը դարձավ համառուսաստանյան ԿԳԿ և Խորհրդային կառավարության պաշտոնական նստավայրը։ Այստեղ էր գործում ՌՍԴԲ(բ) կ ԿԿ։
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից (հ․ 10, էջ 469)։ ![]() |