Սմոլնիի ինստիտուտ

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Jump to navigation Jump to search

Սմոլնիի ինստիտուտ, ազնվական օրիորդների, կանանց միջնակարգ կրթական-դաստիարակչական առաջին հիմնարկությունը Ռուսաստանում։

Հիմնադրվել է 1764 թվականին Պետերբուրգում, Եկատերինա II-ի ցուցումով, պալատական վերնախավի աղջիկների համար (200 սանուհի)։ 1765 թվականին Սմոլնիի ինստիտուտին կից բացվել է ոչ ազնվական ծագում ունեցողների (բացառությամբ ճորտ գյուղացիների) բաժանմունք, 1848 թվականին՝ մանկավարժական դասարան։ Ոչ ազնվական ծագում ունեցողների բաժանմունքը վերակառուցվել է որպես Սանկտ-Պետերբուրգյան Ալեքսանդրյան ուսումնարան։ 1859-1862 թվականներին դասարանների տեսուչ է եղել Ուշինսկին։ Սմոլնիի ինստիտուտն հավասարազոր էր իգական գիմնազիային։ 1917 թվականին սանուհիները փոխադրվել են այլ ուսումնական հաստատություններ, իսկ Սմոլնիի ինստիտուտի շենքում տեղավորվել են իշխանության հեղափոխական օրգանները։

<gallery> Galaktionov Smolny institute 1823.jpg|Սմոլնիի ինստիտուտը Quarters of the Pavlovsky Lifeguards Regiment 02.jpg| Սմոլնիի ինստիտուտը RR5111-0017R.gif| Ռուսաստանի բանկի մետաղադրամ Սմոլնիի ինստիտուտով < /gallery>

Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից  (հ․ 10, էջ 470 CC-BY-SA-icon-80x15.png