Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Կվարենգի (իտալերեն ՝ Quarenghi ) Ջակոմո (1744 , սեպտեմբերի 8 (19) , 1744 [1] , Ռոտա դ’Իմանյա , Վենետիկի հանրապետություն և Rota d'Imagna , Բերգամո , Լոմբարդիա [2] - փետրվարի 18 (մարտի 2 ), 1817 [1] , Սանկտ Պետերբուրգ , Ռուսական կայսրություն [2] ), ճարտարապետ , 18-րդ դարի վերջից մինչև 19-րդ դարի սկզբի ռուսական կլասիցիզմի ներկայացուցիչ։ Ազգությամբ՝ իտալացի ։ 1780 թվականից ստեղծագործել Է Ռուսաստանում ։ Պետերբուրգում կառուցել Է տարբեր բնույթի բազմաթիվ շենքեր՝ Գիտությունների ակադեմիան (1783 -1789 ), Ասիգնացիոն բանկը (1783 -1790 ), Էրմիտաժի թատրոնը (1783 -1787 ), Եկատերինյան (1804 -1807 ) և Սմոլնիի (1806 -1808 ) ինստիտուտները և այլն։ Կառուցել է նաև Ցարսկոյե Սելոյում (Ալեքսանդրյան պալատը, 1792 -1796 , և այլն), Պետերգոֆում (Անգլիական պալատը, 1781 -1794 թվականներ), Լյալիչիում (նախկին Չեռնիգովյան նահանգ )։ Կատարել է հին ռուսական ճարտարապետության բազմաթիվ գծանկարներ ։
↑ 1,0 1,1 1,2 1,3 1,4 Мурзанов Н. А. Гваренги, Джакомо (ռուս.) // Русский биографический словарь — М. : 1914. — Т. 4. — С. 288—292.
↑ 2,0 2,1 2,2 2,3 2,4 2,5 Archivio Storico Ricordi — 1808.
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից (հ․ 5, էջ 669 )։
Բառարաններ և հանրագիտարաններ