Jump to content

Յիգալ Ալոն

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Յիգալ Ալոն
եբրայերեն՝ יגאל אלון
Դիմանկար
Ծնվել էհոկտեմբերի 10, 1918(1918-10-10)[1][2]
ԾննդավայրKfar Tavor, Կիներետի Ենթաշրջանը, Հյուսիսային մարզ, Իսրայել[1]
Մահացել էփետրվարի 29, 1980(1980-02-29)[2][3][4][…] (61 տարեկան)
Մահվան վայրԱֆուլա, Իսրայել, Հյուսիսային մարզ, Իսրայել
ԳերեզմանGinosar
Քաղաքացիություն Իսրայել
Մայրենի լեզուեբրայերեն
ԿրթությունՍբ. Անտոնիի քոլեջ և Կադուրի գյուղատնտեսական ավագ դպրոց
Մասնագիտությունքաղաքական գործիչ, ռազմական գործիչ, սպա և զինվոր
ԱմուսինRuth Allon?
Զբաղեցրած պաշտոններԻսրայելի վարչապետ, Քնեսեթի պատգամավոր, Քնեսեթի պատգամավոր, Իսրայելի փոխվարչապետ, Քնեսեթի պատգամավոր, Քնեսեթի պատգամավոր, Քնեսեթի պատգամավոր, Քնեսեթի պատգամավոր, Քնեսեթի պատգամավոր, Քնեսեթի պատգամավոր և Քնեսեթի պատգամավոր
ԿուսակցությունԱվոդա
 Yigal Allon Վիքիպահեստում
ձախից աջ: Մոշե Դայան, Իցհակ Սադե, Յիգալ Ալոն, Հանիտա կիբուցում (1938)
Իցհակ Սադեն (ձախից) և Յիգալ Ալոնը, 1948

Յիգալ Ալոն (հոկտեմբերի 10, 1918(1918-10-10)[1][2], Kfar Tavor, Կիներետի Ենթաշրջանը, Հյուսիսային մարզ, Իսրայել[1] - փետրվարի 29, 1980(1980-02-29)[2][3][4][…], Աֆուլա, Իսրայել, Հյուսիսային մարզ, Իսրայել), Իսրայելի քաղաքական գործիչ, Պալմախի գեներալ, Իսրայելի պաշտպանության բանակի գեներալ։ Նա եղել է Ադութ Հավոդա կուսակցության, Իսրայելի աշխատավորական կուսակցության առաջնորդ և Իսրայելի վարչապետ։ Նա եղել է Քնեսեթի անդամ և Քնեսեթի երրորդից մինչև իններորդ գումարման նախարար։

Կենսագրություն

[խմբագրել | խմբագրել կոդը]
Ալոն (կենտրոնում) Իրաք Սուվայդանում, նոյեմբեր 1948
Իցհակ Ռաբինը և Ալոնը (1949)

Յիգալ Պեյկովիչ (հետագայում Ալոն) ծնվել է Քֆար Տավորում։ Նրա հայրը Պաղեստին է գաղթել 1890 թվականին[5]։ 1937 թվականին Կադուրիի գյուղատնտեսական բարձրագույն դպրոցն ավարտելուց հետո, Ալոնը դառնում է Գինոսար կիբուցի հիմնադիրներից մեկը[6]։ Ալոնն ամուսնացել էր Ռութի հետ։ Նրանց ավագ դուստր Նուրիթը աուտիզմով էր տառապում[7]։ 1950-1952 թվականներին նա փիլիսոփայություն և պատմություն է ուսանել, Օքսֆորդի համալսարանի, Սբ․ Էնթոնիի քոլեջում[8]։

Ալոնը մահացել է 1980 թվականի փետրվարի 29-ին սրտի կաթվածից Աֆուլայում[9]։ Նա թաղված է Գալիլեյան ծովի ափին, Գինոսար կիբուցի գերեզմանատան հյուսիսային հատվածում[10]։ Հուղակավորությանը ներկա են գտնվել տասնյակ հազարավոր սգացողներ, ցավակցություններ են հայտնել աշխարհի շատ առաջնորդներ, ներառյալ Եգիպտոսի նախագահ Անվար Սադաթը[11]։

Ռազմական կարիերա

[խմբագրել | խմբագրել կոդը]

Ալոնը Հագանային միացավ 1931 թվականին և 1936-1939 թվականների Պաղեստինում արաբական ապստամբության ընթացքում, սկզբում նա դաշտային միավորի և այնուհետ շարժական ուղեկալի հրամանատարությունը ստանձնեց[12]։ Այս ընթացքում նա մասնակցեց մի շարք գործողությունների։ 1941 թվականին նա դարձավ Պալմախի հիմնադիր անդամներից մեկը։ 1941 և 1942 թվականներին նա հետախույզ էր Բրիտանական զորքում, որը մարտեր էր մղում Սիրիայում և Լիբանանում[13]։ 1945 թվականին նա դարձավ Պալմախի գերագույն հրամանատար[14]։ 1948 թվականի հունիսի 22-ին, Դավիդ Բեն Գուրիոնի և Իրգունի՝ Ալտալենայից ստացված զենքի բաշխման շուրջ ծավալված դիմակայության թեժ պահին, Ալոնը զորքերին հրամայեց ռմբակոծել նավը[15]։ 1948 թվականի Արաբա-Իսրայելական պատերազմի ընթացքում, Ալոնը բոլոր երեք ճակատներում ղեկավարում էր մի քանի խոշոր օպերացիաներ։ Որպես հարավային հրամանատարության գործադիր տնօրեն, նա պատասխանատու էր Եգիպտոսի և Հորդանանի մի մասի սահմանների երկարությամբ։1949 հունիսի 4-ին նա հայտարարեց 8կմ երկայնքով սահմանի ռազմական փակ զոնա[16] 1949 հոկտեմբերի 18-ին Փարիզում՝ իր պաշտոնական այցի ընթացքում, հյուրընկալողները նրան հայտնեցին, որ որ Բեն Գուրիոնը հարավային հրամանատարությունում որոշել է իրեն փոխարինել Մոշե Դայաանով։ Ի նշան բողոքի նրա շտաբի սպաների մեծ մասը հրաժարական տվեցին[17]։ Նա ռազմական ծառայությունից զորացրվեց 1950 թվականին[18]։

Քաղաքական կարիերան

[խմբագրել | խմբագրել կոդը]

1948 թվականի հունվարին Ալոնը օգնեց ձախակողմյան Մապամ կուսակցությունը հիմնել։ Սակայն Արաբա-Իսրայելական պատերազմից հետո վարչապետ Դավիդ Բեն Գուրիոնը Ալոնին առաջարկեց հեռու մնալ կուսակցությունից, որն իր ղեկավարած Մապայ կուսակցության հակառակորդն էր, և ինչպես ինքն էր տեսնում շատ ձախակողմյան թևը սպառնալիք էր պետության անվտանգության համար[19]։ 1948 թվականի դեկտեմբերին Մապամի համաաղեկավար Մեյր Յաարին Ալոնին քննադատում էր տասնյակ հազարավոր պաղեստինցի փախստականներին ստրատեգիական նպատակներին հասնելու համար օգտագործելու մեջ[20]։ Ռազմական կարիերան ավարտելուց հետո Ալոնը սկսեց իր քաղաքական կարիերան։ Նա դարձավ Ադութ Ավոդայի հայտնի առաջնորդ, որը 1954 թվականին անջատվել էր Մապամից և 1955 թվականին առաջին անգամ Քնեսեթի անդամ ընտրվեց, որտեղ մնաց մինչև իր մահը։ Նա եղել է Տնտեսական գործերի, Սահմանադրության, Իրավունքի և արդարադատության հանձնաժողովների անդամ, Կրթության և մշակույթի հանձնաժողովի, Արտաքին գործերի և Պաշտպանության հանձնաժողովների անդամ։ 1961–68 թվականներին Ալոնը Իսրայելի Աշխատանքի նախարարն էր։ Այս պաշտոնում նա աշխատեց բարելավել պետական ծառայողի զբաղվածությունը և պայքարեց աշխատանքային հարաբերությունների օրենքն ընդունել։ 1968–69 թվականներին նա Իսրայելի փոխվարչապետն էր և Ներգաղթումների նախարարը։ 1969 թվականի փետրվարի 26-ին, Լևի Էշկոլի մահվանից հետո, Ալոնը կարճ ժամանակով ստանձնեց վարչապետի պաշտոնը։ Նա պաշտոնավարեց մինչև 1969 թվականի մարտի 17-ը, երբ Գոլդա Մեիրը դարձավ Աշխատավորական կուսակցության ղեկավարը։ Նա դարձավ Գոլդա Մեիրի՝ Իսրայելի տասնհինգերորդ կառավարության փոխվարչապետ և Կրթության նախարար և այդ պաշտոնում մնաց մինչև 1974 թվականը։ 1970 թվականի սեպտեմբերի Հորդանանի ճգնաժամի ընթացքում՝ Հուսեյն թագավորի Պաղեստինի ազատագրման կազմակերպության հետ կոնֆլիկտում, նա կողմնակից էր աջակցելու Հուսեյն թագավորին[21]։ 1974 թվականին նա Ուժերի բաժանման համաձայնագրի պատվիրակության անդամ էր։ Նույն թվականին նա դարձավ արտգործնախարար և այդ պաշտոնին մնաց մինչ 1977 թվականը[22][23]։ Ալոնի հանկարծամահ լինելու պահին, նա Հավասարեցում կուսակցության ղեկավարի թեկնածու էր ընդդեմ Շիմոն Պերեսի։

Ալոնի նկատմամբ աճող հիացմունքը, նրա մահից երեք տասնամյակ անց, Օրեն Դագանը այսպես է բացատրել․ "Մարդիկ ցանկանում են ապրել Յիգալ Ալոնի երազած երկրում, օրինակ Արաբ-Իսրայելական հարցում։ Սա հետսիոնիստական մոտեցում չէ, ոչ վարանոտ, ոչ ներում հայցող։ Սա անվտանգության և ապահովության մոտեցում է, որն ասում է․ 'Մեր տեղն այստեղ է', միևնույն ժամանակ ընդգծելով երկխոսության կարևորությունը և ոչ երբեք ներողամտության և մեծամտության դրսևորմամբ։ Ալոնը խաղաղության ձեռք է մեկնել, և սա այն մոտեցումն է, որ մենք ուզում ենք, որ աշխարհի առաջնորդներն ընդունեն այսօր։"[24]

Հրատարակված աշխատանքներ

[խմբագրել | խմբագրել կոդը]
  • Allon, Yigael (1970). Shield of David. New York: Random House. ISBN 0-297-00133-7.
  • Allon, Yigael (1970). The Making of Israel's Army. London: Vallentine, Mitchell. ISBN 0-853-03027-8.
  • Allon, Yigael (1975). My Father's House. New York: W. W. Norton. Արխիվացված է օրիգինալից 2013 թ․ փետրվարի 16-ին. Վերցված է 2017 թ․ ապրիլի 24-ին.

Ծանոթագրություններ

[խմբագրել | խմբագրել կոդը]
  1. 1,0 1,1 1,2 1,3 1,4 חה"כ יגאל אלון (פייקוביץ)Knesset.
  2. 2,0 2,1 2,2 2,3 2,4 Encyclopædia Britannica
  3. 3,0 3,1 3,2 Բրոքհաուզի հանրագիտարան (գերմ.)
  4. 4,0 4,1 4,2 Bibliothèque nationale de France data.bnf.fr (ֆր.): տվյալների բաց շտեմարան — 2011.
  5. «Book review, Yigal Allon, Native Son: A Biography». Արխիվացված է օրիգինալից 2016 թ․ սեպտեմբերի 11-ին. Վերցված է 2017 թ․ ապրիլի 24-ին.
  6. Israel in the Middle East: Documents and Readings on Society, Politics, and Foreign Relations, Pre-1948 to the Present
  7. Yigal Allon, Native Son: A Biography, Anita Shapira
  8. 'Allon for London' in Jewish Observer and Middle East Review (Volume 16, William Samuel & Company Limited, 1967), issue dated 29 December 1967, p. 1
  9. Yigal Allon (Israeli politician). Britannica Online Encyclopedia. Վերցված է 2011 թ․ օգոստոսի 24-ին.
  10. 1st Century Galilee Boat (1980 թ․ փետրվարի 29). «Yigal Allon | Jesus Boat Museum, Israel |». Jesusboat.com. Վերցված է 2013 թ․ հունվարի 29-ին.{{cite web}}: CS1 սպաս․ թվային անուններ: authors list (link)
  11. «Tens of thousands of people attend funeral of Yigal Allon». Արխիվացված է օրիգինալից 2013 թ․ ապրիլի 15-ին. Վերցված է 2017 թ․ ապրիլի 24-ին.
  12. http://www.wertheimer.info/family/GRAMPS/Haapalah/plc/4/b/bb4802b05f26eff54b4.html
  13. Yigal Allon (Peikowitz), 1918-1980
  14. Yigal Allon, Native Son: A Biography
  15. Bar Zohar, Michael (1978). Ben-Gurion. A Biography. London: Weidenfeld and Nicolson. էջ 174. ISBN 0-297-77401-8.
  16. Morris, Benny (1993). Israel's Border Wars, 1949 – 1956. Arab Infiltration, Israeli Retaliation, and the Countdown to the Suez War. Oxford: Oxford University Press. էջ 126. ISBN 0-19-827850-0. Quoting Weitz, Yomani, iv33 entry 4 June 1949.
  17. Dayan, Moshe (1976). Story of my Life. New York: William Morrow and Company. էջ 150. ISBN 0-688-03076-9.
  18. «Yigal Allon». Ministry of Foreign Affairs (Israel).
  19. «Israel's 'Golden Boy': A New Biography Explores How It Is We Came To Forget Yigal Allon». Jewish Daily Forward. 2008 թ․ հուլիսի 11. Վերցված է 2015 թ․ հունվարի 23-ին.
  20. Morris, Benny (1987). The birth of the Palestinian refugee problem, 1947–1949. ISBN 0-521-33028-9, page 211
  21. Shlaim, Avi (2007). Lion of Jordan: The Life of King Hussein in War and Peace. London: Penguin Books. էջեր 330–331.
  22. «Allon, Yigal (1918–1980)». Junior Judaica, Encyclopaedia Judaica for Youth. Jewish Agency for Israel. 1992. Արխիվացված է օրիգինալից 2012 թ․ հունիսի 24-ին.
  23. «Yigal Allon». Jewish Virtual Library. The American-Israeli Cooperative Enterprise. 2012.
  24. Three decades on Yigal Allon still inspires youth, Haaretz