Ռիչարդ Նիքսոն

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Jump to navigation Jump to search
Ռիչարդ Նիքսոն
անգլ.՝ Richard Milhous Nixon
Nixon 30-0316a.jpg
ԱՄՆ-ի 37-րդ նախագահ
Ստանձնեց պաշտոնը՝հունվար 20, 1969
Լքեց պաշտոնը՝օգոստոս 9, 1974
Փոխնախագահ՝Սպիրո Ագնյու
չզբաղեցրած
Ջերալդ Ֆորդ
Կուսակցություն՝Հանրապետական
Նախորդող՝Լինդոն Ջոնսոն
Հաջորդող՝Ջերալդ Ֆորդ
Ծննդյան օր՝ հունվարի 9, 1913({{padleft:1913|4|0}}-{{padleft:1|2|0}}-{{padleft:9|2|0}})[1][2][3][4][5][6]
Ծննդավայր՝Յորբա Լինդա, Կալիֆորնիա, ԱՄՆ
Վախճանի օր՝ապրիլի 22, 1994({{padleft:1994|4|0}}-{{padleft:4|2|0}}-{{padleft:22|2|0}})[1][2][3][4][5][6] (81 տարեկանում)
Վախճանի վայրը՝Նյու Յորք, Նյու Յորք, ԱՄՆ
Ամուսին ՝Փեթ Նիքսոն
Երեխաներ՝Թրիսիա Նիքսոն Կոքս և Ջուլի Նիքսոն Էյզենհաուեր
Հայր՝Ֆրենսիս Էնթոնի Նիքսոն
Մայր՝Հաննա Միլհաուս Նիքսոն
Պարգևներ՝American Campaign Medal, Asiatic-Pacific Campaign Medal, World War II Victory Medal, Ասպետական մեծ խաչի շքանշան. «Իտալիայի Հանրապետության համար ունեցած վաստակի համար», Տարվա մարդ՝ ըստ Թայմ ամսագրի և Տարվա մարդ՝ ըստ Թայմ ամսագրի
Richard Nixon Signature.svg

Ռիչարդ Նիքսոն (անգլ.՝ Richard Milhous Nixon, հունվարի 9, 1913({{padleft:1913|4|0}}-{{padleft:1|2|0}}-{{padleft:9|2|0}})[1][2][3][4][5][6], Յորբա Լինդա, Կալիֆոռնիա[7] - ապրիլի 22, 1994({{padleft:1994|4|0}}-{{padleft:4|2|0}}-{{padleft:22|2|0}})[1][2][3][4][5][6], Նյու Յորք շրջան, Նյու Յորք, Նյու Յորք, Ամերիկայի Միացյալ Նահանգներ[7]), Ամերիկայի Միացյալ Նահանգների 37-րդ նախագահը, ԱՄՆ 36-րդ փոխնախագահը (1953-1961)։ Այս պաշտոնը զբաղեցրել է 1969 թվականի հունվար 20-ից 1974 թվականի օգոստոսի 9-ը։ Առաջին և միակ ԱՄՆ նախագահը, ով հեռացել է պաշտոնից նախքան ժամկետի լրանալը։

Ծնվել է Կալիֆորնիայում։ Դառնալով իրավաբան՝ 1937 թվականին վերադառնում է հայրենի նահանգ, որպեսզի զբաղվի իրավաբանական գործունեությամբ։ 1942 թվականին, դաշնային կառավարությունում աշխատելու առաջարկ ստանալով, կնոջ հետ տեղափոխվում է Վաշինգտոն։ Երկրորդ համաշխարհային պատերազմի տարիներին ծառայել է ԱՄՆ-ի ռազմա-ծովային ուժերում։ 1946 թվականին ընտրվել է Ներկայացուցիչների պալատի անդամ Կալիֆորնիայից, իսկ 1950 թվականին՝ Սենատի։ 1952 թվականի նախագահական ընտրություններից հետո, որում հաղթել էր Դուայթ Էյզենհաուերը, Նիքսոնն զբաղեցնում է փոխնախագահի պաշտոնը։ 8 տարի այդ պաշտոնն զբաղեցնելուց հետո՝ 1960 թվականին, մասնակցում է նախագահական ընտրություններին, սակայն նվազագույն տարբերությամբ զիջում է Ջոն Քենեդուն։ 1962 թվականին նույնպես անհաջող մասնակցում է Կալիֆորնիայի նահանգապետի ընտրություններին։ 1968 թվականին Նիքսոնը կրկին մասնակցում է նախագահական ընտրություններին և այս անգամ հաղթում։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]