Ռիչարդ I Առյուծասիրտ

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Picto infobox prétendant à un trône.png
Ռիչարդ I Առյուծասիրտ
Church of Fontevraud Abbey Richard I effigy.jpg
Ծնվել է՝ սեպտեմբերի 1, 1157
Ծննդավայր Օքսֆորդ
Մահացել է՝ մարտի 30, 1199 (41 տարեկանում)
Վախճանի վայր Շարլո
Ռուանի տաճառ
Քաղաքացիություն Անգլիայի թագավորություն
Տոհմ Պլանտագենետներ
բանաստեղծ
Հայր Հենրի II Պլանտագենետ
Մայր Ալիենորա Ակվիտանացի
Երեխաներ Ֆիլիպ
Եղբայր(ներ) Հովհան Անհողին, Վիլյամ Երկարաթուր, Ժոֆրուա, Հենրի Երիտասարդ, Ջեֆրի I Պլանտագենետ, Վիլյամ և Մորգան
Քույր(եր) Էլեոնորա Պլանտագենետ, Յոհաննա, Մաթիլդա Պլանտագենետ, Ալիսա և Մարիա
Կրոնական հավատքներ Հռոմի Կաթոլիկ եկեղեցի

Ռիչարդ Առյուծասիրտ (անգլ.՝ Richard the Lion Heart, ֆր.՝ Richard Cœur de Lion, սեպտեմբերի 1, 1157 , Օքսֆորդ - մարտի 30, 1199 , Շարլո, Անգլիայի թագավոր Պլանտագենետների հարստությունից (1189-1199), Հենրի II-ի և Էլեոնորա Աքվիթանուհու որդին։ Գահին բարձրանալուց հետո ընդամենը մի քանի ամիս անց՝ մեկնում է խաչակրաց արշավանքի, որի ընթացքում նվաճում է Կիպրոս կղզին։ Ռիչարդի բացակայության ժամանակ իշխանությունը Անգլիայում անցնում է նրա եղբայր Ջոնին։ Օգտվելով Ռիչարդի բացակայությունից Ֆրանսիայի թագավոր Ֆիլիպ II-ը սկսում է գրավել Ռիչարդի տիրույթները Ֆրանսիայի Նորմանդիա նահանգում։ Իմանալով այդ մասին՝ Ռիչարդը թաքուն փորձում է վերադառնալ Անգլիա, սակայն ճանապարհին գերի է վերցվում Գերմանիայի կայսր Հենրի VI-ի կողմիցև ազատվում 150.000 մարկ փրկագին վճարելու խոստման դիմաց (այդ գումարից վճարվում է 100,000-ը)։ Ռիչարդը 1194 թ. սկզբին վերադառնում է Անգլիա, որտեղ սկսում է բանակ հավաքել Ֆրանսիայի դեմ պատերազմելու համար։ 1194 թ. մայիսին Ռիչարդը մեկնում է Ֆրանսիայի իր կալվածքները՝ այնտեղ պատրաստվելով պատերազմի, հավաքելով ռազմական ուժեր և կառուցելով նոր ամրոցներ։ 1199 թ. Ռիչարդը Լիմուզենում Շալյու-Շաբրոլ ամրոցիպաշարմանժամանակ վիրավորվում է արբալետի բոլտից և մեկ ամիս անց մահանում արյան վարակից։ Անգլիայի գահը անցնում է Ջոնին։

Աղբյուրներ[խմբագրել | խմբագրել կոդը]