Ջեյմս Գարֆիլդ

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Jump to navigation Jump to search



Ջեյմս Գարֆիլդ
անգլ.՝ James Abram Garfield
James Abram Garfield, photo portrait seated.jpg
Կուսակցություն՝ԱՄՆ Հանրապետական կուսակցություն
Ծննդյան օր՝ նոյեմբերի 19, 1831(1831-11-19)[1][2][3][4]
Ծննդավայր՝Moreland Hills, Cuyahoga County, Օհայո, ԱՄՆ
Վախճանի օր՝սեպտեմբերի 19, 1881(1881-09-19)[1][2][3][4] (49 տարեկանում)
Վախճանի վայրը՝Elberon, Լոնդ Բրենչ, Մոնմաութ շրջան, Նյու Ջերսի, ԱՄՆ
Ամուսին ՝Lucretia Garfield?
Երեխաներ՝Eliza Garfield?, Harry Augustus Garfield?, James Rudolph Garfield? և Abram Garfield?
Հայր՝Abram Garfield?
Մայր՝Eliza Ballou?
James A Garfield Signature.svg

Ջեյմս Աբրամ Գարֆիլդ (անգլ.՝James Abram Garfield, նոյեմբերի 19,1831  - սեպտեմբերի 19,1881) եղել է Միացյալ Նահանգների 20-րդ նախագահը, 1881 թվականի մարտի 4-ից մինչև իր մահը:Կատավարել է ընդամենը վեց ու կես ամիս, սեպտեմբերի 19-ին նրան սպանում են:Նա Կոնգրեսի առաջին գործող անդամն էր, ով ընտրվել էր որպես նախագահ:

Գարֆիլդը քաղաքականություն մտավ որպես հանրապետական 1857 թվականին:Նա եղել է Օհայո նահանգի Սենատի անդամ ՝ 1859 թվականից մինչև 1861 թվականը:Գարֆիլդը հակադրվեց Կոնֆեդերացիայի անջատմանը, ծառայեց որպես Միավորված բանակի գլխավոր գեներալ ամերիկյան քաղաքացիական պատերազմի տարիներին և կռվեց Միջին Կրեկի, Շիլոհի և Չիկամաուգայի մարտերում:Նա առաջին անգամ ընտրվել է Կոնգրես 1862 թվականին ՝ Օհայոյի 19-րդ շրջանին: Քաղաքացիական պատերազմից հետո Գարֆիլդը արդեն ձեռք էր բերել համբավ որպես հմուտ հռետոր:Գարֆիլդը սկզբում համաձայնեց արմատական ​​հանրապետական ​​տեսակետների հետ կապված Վերակառուցման վերաբերյալ,բայց ավելի ուշ կողմ արտահայտվեց քաղաքացիական իրավունքների ապահովման չափավոր մոտեցմանը։

1880 թվականի Հանրապետական ազգային կոնվենցիայում պատվիրակները ընտրեցին Գարֆիլդին,ով չէր պայքարում Սպիտակ տան համար:1880 թվականի նախագահական ընտրություններում Գարֆիլդը զուսպ նախընտրական քարոզարշավ իրականացնելով հաղթեց դեմոկրատ Ուինֆիլդ Սքոթ Հանկոկին:Գարֆիլդի ձեռքբերումները, որպես նախագահ, ներառում էին նախագահական իշխանության վերածնունդը սենատորական քաղաքավարության դեմ,փոստային բաժանմունքում կոռուպցիայի մաքրումը և ԱՄՆ Գերագույն դատարանի դատավորի նշանակումը:Գարֆիլդը պաշտպանում էր գյուղատնտեսական տեխնոլոգիաները, կրթված ընտրազանգվածը և աֆրոամերիկացիների քաղաքացիական իրավունքները:Նա նաև առաջարկել է քաղաքացիական ծառայության զգալի բարեփոխումներ և այդ բարեփոխումները, ի վերջո, ընդունվել են Կոնգրեսի կողմից 1883 թվականին և օրենքում ստորագրվել է նրա իրավահաջորդ Չեսթեր Ա. Արթուրի կողմից ՝ որպես Պենդլտոնի քաղաքացիական ծառայության բարեփոխումների մասին ակտ:

Ջեյմս Գարֆիլդի մահափորձը տեղի է ունեցել Կոլումբիա նահանգի Վաշինգտոն քաղաքում 1881 թվականի հուլիսի 2-ին առավոտյան ժամը 09։30-ին երկաթուղային Baltimore and Potomac Railroad Station կայարանում։ Նրա մեջքին «Բուլդոգ» ռևոլվերով կրակոցներ էր արձակել փաստաբան Շառլ Գիտոն։ ԱՄՆ չորս սպանված նախագահներից Գարֆիլդը ամենաերկար ժամանակամիջոցն ապրեց մահափորձից մինչև մահ։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. 1,0 1,1 1,2 data.bnf.fr: տվյալների բաց շտեմարան — 2011.
  2. 2,0 2,1 2,2 Encyclopædia Britannica
  3. 3,0 3,1 3,2 SNAC — 2010.
  4. 4,0 4,1 4,2 The Peerage — ed. size: 717826