Ջեյմս Նոքս Փոլկ

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Jump to navigation Jump to search
Ջեյմս Նոքս Փոլկ
անգլ.՝ James K. Polk
JamesKnoxPolk.jpg
Ծնվել էնոյեմբերի 2, 1795(1795-11-02)[1][2][3][4][4][5][6]
ԾննդավայրPineville, Հյուսիսային Կարոլինա
Մահացել էհունիսի 15, 1849(1849-06-15)[1][2][3][4][4][5][6] (53 տարեկանում)
Մահվան վայրՆաշվիլ, Թենեսի[1]
ՔաղաքացիությունԱՄՆ
Ազգությունշոտլանդա-իռլանդական ծագմամբ ամերիկացիներ
Մայրենի լեզուանգլերեն
Կրոնմեթոդիզմ
ԿրթությունՀյուսիսային Կառոլինայի համալսարան Չապել Հիլում
Մասնագիտությունքաղաքական գործիչ և պետական գործիչ
ԱմուսինՍառա Չիլդրես Փոլկ
Ծնողներհայր՝ Samuel Polk?
Զբաղեցրած պաշտոններԱՄՆ նախագահ, ԱՄՆ ներկայացուցիչների պալատի անդամ, Governor of Tennessee?, Speaker of the United States House of Representatives? և ԱՄՆ ներկայացուցիչների պալատի անդամ
Քաղաքական կուսակցությունԴեմոկրատական կուսակցություն
Երեխաներչկա
Ստորագրություն
James Polk Signature.png
James Knox Polk Վիքիպահեստում

Ջեյմս Նոքս Փոլկ (անգլ.՝ James Knox Polk, նոյեմբերի 2, 1795(1795-11-02)[1][2][3][4][4][5][6], Pineville, Հյուսիսային Կարոլինա - հունիսի 15, 1849(1849-06-15)[1][2][3][4][4][5][6], Նաշվիլ, Թենեսի[1]) ԱՄՆ 11-րդ նախագահը, կառավարել է 1845 թվականի մարտի 4-ից մինչև 1849 թվականի մարտի 4-ը։

Նրա նախագահական տարիները նշանավորվեցին նրանով, որ ԱՄՆ հսկայական տարածքներ ձեռք բերեց Լուիզիանայի վաճառքի ժամանակ. նվաճվել են Նյու Մեքսիկան և Կալիֆոռնիան՝ Ամերիկա-մեքսիկական պատերազմի ընթացքում։ Բացի այդ Մեծ Բրիտանիան հրաժարվել է Օրեգոն նահանգից։ Այդ կերպով ԱՄՆ հնարավորություն է ստացել դուրս գալ երկրորդ օվկիանոս:

Ժամանակակից պատմաբանները Ջեյմս Նոքս Փոլկին դասել են 10 ամենաազդեցիկ նախագահների շարքին[փա՞ստ]։

Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Ջեյմս Նոքս Փոլկի նախնիները եղել են շոտլանդացիներ։ Մորական կողմից նա համարվում է 16-րդ դարի շոտլանդական կրոնական ռեֆորմատոր Ջոն Նոքսի ժառանգներից։ 11 տարեկանում նա իր ընտանիքի հետ տեղափոխվել են Հյուսիսային Կարոլինայից հարևան Թենեսին: Հյուսիսայի Կարոլինայի համալսարանն ավարտելուց հետո նա նորից վերադարձել է Թենեսի, որտեղ աշխատել էր սրճարանում։

1823 թվականին ընտրվել է Թենեսի նահանգի Ներկայացուցիչների պալատի անդամ, որտեղ մնացել է 2 տարի։ 1825 թվականին Թենեսիի նահանգի կողմից ընտրվել է ԱՄՆ կոնգրեսի անդամ։ Շուտով Փոլկը դառնում է Դեմոկրատական կուսակցության առաջնորդը: 1835 թվականին եղել է Ներկայացուցիչների պալատի խոսնակ։ 1839-1841 թվականներին եղել է Թենեսի նահանգապետը, որտեղ ձեռք է բերել մեծ քաղաքական փորձ, սակայն երկու անհաջող նահանգապետի ընտրություններից հետո (1843, 1845) վերադարձել է Վաշինգտոն:

Ամերիկայի հարավային շրջաններում Փոլկը ունեցել է մեծ աջակցություն։ Դեմոկրատները Փոլկին տեսնում էին ԱՄՆ 7-րդ նախագահ Էնդրյու Ջեքսոնի հայացքների կողմնակից և վստահ էին, որ նա կսահմանի ավելի ցածր տուրքեր և կշարունակի Ջեքսոնի վարած սկզբունքները։

Նախագահություն (1845-1849)[խմբագրել | խմբագրել կոդը]

1844 թվականին Բալթիմորում կայացած դեմոկրատական կուսակցության համագումարում առաջադրվել է նախագահի թեկնածու՝ այն բանից հետ, երբ նախկին թեկնածուներ Մարտին Վան Բյուրեն, Լյուիս Կասսը և Ջեյմս Բուքանանը մեկուսացան իրարից: Պոլկի թեկնածություն առաջադրման համաև համագումարի մասնակիցները եկան ընդհանուր որոշման։ Ընտրություններին Փոլկը ստացավ 1․338․464 ձայն (49,6%), իսկ ընդդիմության թեկնածուն` 1․300․097 (48.1%) ձայն: Իր հայրենի Թենեսի նահանգում Փոլկը 113 ձայն քիչ էր հավաքել վիգերի կուսակցության թեկնածուից։ 1824 թվականին առաջին անգամ նախագահն ընտրվել է 50 տոկոսից քիչ ձայն ստանալով:

Իր նախագահության սկզբից Փոլկը ԱՄՆ-ի ամենաերիտասարդ նախագահն էր՝ 49 տարեկան: Նախագահության ընթացքում բացվեց Սմիթսոնյան ինստիտուտը և ծովային ակադեմիան, Վաշինգտոնում կանգնեցվել է հուշահամալիր, մինչև 1903 թվականը ուժի մեջ է մտել պետական գանձապետական համակարգը և թողարկվել են ԱՄՆ-ի առաջինը փոստային նամականիշերը:

«Ակնհայտ նախասահմանում» համոզմունքի շնորհիվ ամերիկացիները նվաճեցին և նոր հողեր յուրացրեցին մայրցամաքի տարբեր մասերում 1845-1848 թվականներին Երիտասարդ ազգերն ավելացրեցին հսկանական տարածքներ Արիզոնայի, Կալիֆոռնիայի, Նևադայի, Կոլորադոյի, Տեխասի, Յուտայի, Այդահոյի, ինչպես նաև Նյու Մեքսիկոյի և Վայոմինգի նահանգներում: Այսպիսով, Միացյալ Նահանգների տարածքներն ավելացան երկու երրորդով:

Կոնգրեսին ուղղված իր չորս տարեկան ուղերձներում երկրում տիրող իրավիճակի վերաբերյալ Պոլկը շոշափել է ազգի կենսական շահերին վերաբերող հետաքրքրություններ , ինչը մեծամասամբ կիսում էին Սենատն ու Ներկայացուցիչների Պալատը։ Չնայած բազմաթիվ ու բազմազան նպատակներն ու գաղափարները ճեղքում մտցրեցին սեփական կուսակցության մեջ, բայց նախագահը կարողացավ հասնել իր նախագահության չորս հիմնական նպատակներին.

*կրճատել տուրքերի դրույքաչափերը:

*ստեղծել անկախ ֆինանսների նախարարություն (պետական գանձապետական համակարգ):

*լուծել Օրեգոնի սահմանային վեճը «Օրեգոնյան հարցը»:

*միացնել Կալիֆոռնիայի և Նյու Մեքսիկոյի տարածքները:

Նախագահությունից հետո[խմբագրել | խմբագրել կոդը]

Ջեյմս Նոքս Փոլկը եղել է տասնիններորդ դարի ամենաակտիվ նախագահներից մեկը, նախագահի պաշտոնում աշխատելը մեծապես վնասեց նրա առողջությունը (նա սկզբում պատրաստվել էր միայն մեկ ժամկետով առաջադրվել): Սակայն կուսակցության քաղաքական կուլիսներում արդեն վաղուց որոշվել էր՝ Պոլկը չի համապատասխանում երկրորդ ժամկետի համար:

Նա մահացել է իր լիազորությունների ժամկետի ավարտից 103 օր անց (նախկին նախագահի կարգավիճակի ամենակարճ ժամկետը), հավանաբար, խոլերայից: Նա ապրել էր ավելի քիչ, քան բոլոր նախագահները, չհաշված մահացած Քենեդին և Հարֆիլդին: Փոլկի կինը, Սառան, նրանից հետո ապրել է գրեթե կես դար, և քաղաքացիական պատերազմի ընթացքում հանդես եկավ որպես խաղաղարար, թողնելով իր տունը որպես չեզոք տարածք՝ հարավային և հյուսիսային կողմերի բանակցությունների համար: Պետքարտուղար Ջեյմս Բյուքենենն ասել է, որ նա եղել է իր ճանաչած ամենաջանասեր անձնավորությունը: Փոլկը երբեք հայտնի անհատ չի եղել, ինչպես նրանից առաջ եղած մյուս նախագահները, բայց գործադիր իշխանության իր սեփական ձևով նա նախագահի ինստիտուտին տվել է առանձնահատուկ ուրվագիծ:

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]