Ֆերմեր

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Jump to navigation Jump to search
Օրեգոն ֆերմեր, ԱՄՆ
Գութան, որը հերկում է Գերմանիայի ֆերմայում, ԱՄՆ

Ֆերմեր (անգլ.՝ farmer), հողատեր կամ վարձակալ, որը զբաղվում է գյուղատնտեսությամբ[1][2]։ Կան նաև ֆերմեներ, որոնք զբաղվում է անտառտնտեսությամբ, այդ թվում՝ Ռուսաստանում[3]:

Բառի նեղ իմաստով՝ ի տարբերություն գյուղացու՝ (ավանդական հասարակությունում), ֆերմերը կողմնորոշվում է շուկայի պահանջարկի վրա և վարում է լիարժեք տնտեսություն։

Պատմություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Այն երկրներում, որտեղ իրականցվել է տեղաբնիկ ժողովուրդների ազատ հողի գաղութացումը կամ բռնազավթումը (ԱՄՆ, Կանադա, Ավստրալիա, Նոր Զելանդիա), ֆերմերային տնտեսությունները ստացել են ամենավաղ և ամբողջական զարգացումը[2]։

Միացյալ Թագավորությունում ֆերմերային տնտեսությունները ավելի վաղ են ի հայտ եկել, քան Արևմտյան Եվրոպայի այլ երկրներում՝ դառնալով գյուղատնտեսության մեջ արտադրության գերակա ձև: Այս տնտեսությունները վերջին հաշվով ձևավորևվել են վարձակալված հողերի վրա, քանի որ գյուղական հողերի սեփականության իրավունքը 17-րդ դարում ցանկապատման արդյունքում ամբողջովին վերացվել է[2]։

Կապիտալիստական մրցակցության հետ կապված՝ նկատվում էր ֆերմերային տնտեսությունների խոշորացման միտում (տե՛ս աղյուսակը)[2]։

Քաղաք Մեկ ֆերմայի միջին չափը 1974 թվականին Համեմատական գնահատական
ԱՄՆ 180 Հեկտար ( 1940 — 70 հա, 1910 — 55 հա)
Միացյալ Թագավորություն 50 հա (1973) ( 1960 — 32 հա)
ֆրանսիա 23 հա 195 — 14 հա)
Դանիա, Շվեդիա 22 հա (1951— 15 հա և 1956 — 13 հա համապատասխանաբար )
Գերմանիա 13 հա ( 1950 — 8 հա)
Նիդեռլանդներ 14 հա (1950 — 10 հա)

Պատմություն Ռուսաստանում[խմբագրել | խմբագրել կոդը]

Ռուսաստանում գյուղատնտեսության զարգացման պատմությունը կապված է 1907-1908 թվականներին Պյոտր Ստոլիպինի բարեփոխումների հետ: Այդ պահից ի վեր ուժեղ գյուղացիական տնտեսությունները վերածվել են մասսայական երևույթի։ XIX-XX դարի սկզբին կապիտալիստական զարգացումը սկսեց նկատվել ավելի հստակ։ 1905-1907 թվականների ընթացքում երևացին այն ժամանակվա Ռուսաստանի չլուծված ագրարային և այլ հրատապ խնդիրները։ 1907 թվականի մայիսի 10-ին Ստոլպինը հանդես եկավ ագրարային հարցը լուծելու համար կառավարության հայեցակարգի շարադրմամբ: Ստոլիպինյան գյուղատնտեսական ռեֆորմները էությունը կայանում էր նրանում, որ յուրաքանչյուր սեփականատեր, որը համայնքային օրենսդրությամբ ունի հատկացվող հողամաս, ցանկացած պահի կարող էր պահանջել հողի մի մասի անձնական սեփականության ապահովումը։ Ավելին՝ օրենքը նրան թույլ էր տալիս պահպանել ավելցուկը, եթե համայնքին վճարեր մարման ցածր գինը։ Ստոլպինի նախաձեռնած բարեփոխումները հաջողությամբ ավարտելու համար Ռուսաստանին պետք էր 20 տարի ներքին և արտաքին հանգստություն։ Նրա բարեփոխումները տեղի են ունեցել ներքին անկայունության պայմաներում, զուգակցվել են բազմաթիվ գյուղացիական անկարգություններով: Առաջին համաշխարհային պատերազմի սկսվելուց հետո դրանք դադրեցվել են և ամբողջովին վերացվեց 1917 թվականի Հոկտեմբերյան հեղափոխության արդյունքում։

Արդիականություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Կանադայում երկրորդ համաշխարհային պատերազմի ավարտից հետո գյուղատնտեսությունում աշխատող մարդկանց թիվը անընդհատ նվազում է՝ կապված աշխատանքի արտադրողականության բարձրացման և աշխատուժի դեպի քաղաքներ արտահոսքով. 1946 թվականին 1,2 միլիոն կանադացի աշխատում էին գյուղատնտեսության ոլորտում, 1976 թվականին` ավելի քիչ, քան 0,5 միլիոն, իսկ 2002 թվականի սկզբին` ընդամենը 313 հազար մարդ[4]։ Կանադական գյուղատնտեսությունը կարող է կերակրել մոտ 100 միլիոն մարդու[5]։

Ժամանակակից Միացյալ Նահանգներում գյուղատնտեսական արտադրանքների 69%-ը արտադրում են 67 հազար խոշոր ապրանքային տնտեսություններ (ֆերմերային տնտեսությունների ընդհանուր թվի 36%) 26 հազար (ընդհանուր 14%) տնտեսություն արտադրում է 1 միլիոն դոլար կամ ավելի արժողությամբ ապրանք, ինչը կազմում է գյուղատնտեսական արտադրանքի 42%-ը և ընդհանուր հողատարածքի 42%-ը: Փոքր ֆերմաները, որոնք արտադրում են 1,5% արտադրանք 14% հողային մակերեսի վրա, կազմում են ֆերմերային տնտեսությունների ընդհանուր թվի 50%-ը [6]։

21-րդ դարի սկզբին նկատվել է ֆերմերային տնտեսությունների կտրուկ խոշորացում, ինչը հնարավորություն է տվել հողի մինիմալ մշակման նոր տեխնոլոգիաներ (գյուղատնտեսական տեխնիկայի դուրս բերումը դաշտեր տարեկան միայն երկու անգամ` աշնանը և գարնանը)։ Միևնույն ժամանակ, նկատվել է գյուղտեխնիկայի հզորության բարձրացում․ 2000-ական թվականներին տրակտորների միջին հզորությունը 450 ձիաուժ էր (հասնելով 800 ձիաուժ), մինչդեռ 1980-ականներին և 1990-ական թվականներին այն կազմում էր 150 ձիաուժ, 24 շարանի շարքացանները տեղաբաշխում են 12 շարանի սերմերը, ինչը գյուղացիներին թույլ է տալիս նվազեցնել միավորի ծախսերը[6]։

Բենեդիկտովը նշել է, որ չնայած փոքր տնտեսությունների մեկ միավորի մակերեսային եկամուտներն ավելի մեծ են, քան խոշորներինը, այդպիսի ցուցանիշներին հասնում են ավելի մեծ աշխատատուժ կիրառելու շնորհիվ․ «Դա պայմանավորված է նրանով, որ փոքր տնտեսությունները զրկված են աշխատանքի մեխանիզացումը լայնորեն կիրառելու հնարավորությունից և ստիպված են բազմաթիվ գործընթացներ կատարել ձեռքով» [7]։

Ապագայի գյուղացին․ Ֆրանսիական բացիկ 1900 թվական

Ըստ եվրամիության (ԵՄ) իշխանությունների` 2003 թվականից մինչև 2010 թվականը ընկած ժամանակահատվածում Եվրոպայում ֆերմերային տնտեսությունների թիվը նվազել է 20%-ով: Իռլանդիայում 2003 թվականից 2007 թվականներին գյուղացիական տնտեսությունների թիվը նվազել է 4,5%-ով: Ավելի քան մեկ միլիոն փոքր տնտեսություններ միավորվել են ավելի մեծ կազմավորումների և կոոպերատիվների մեջ։ 2003 թվականին Եվրոպայում գրանցվել է ավելի քան 15 մլն ֆերմա, որոնց թիվը մինչև 2010 թվականը նվազել է մինչև 12 մլն։ 2010 թվականի տվյալներով Ռումինիան գրանցել է ամենամեծ թվով ֆերմերային տնտեսությունները՝ մոտ 3,9 միլիոն, ինչը ներկայացնում է ԵՄ-27-ի ֆերմերային տնտեսությունների ընդհանուր թվի 32%-ը: Երկրորդ տեղում Իտալիան է, որտեղ 2010 թվականի ընթացքում գրանցվել է 1,6 միլիոն ֆերմերային տնտեսություն (13,5%), այնուհետև գալիս են Լեհաստանը (1,5 միլիոն ֆերմեր, 12,5%) և Իսպանիան (1 միլիոն ֆերմա): Հունաստանը, Հունգարիան և Ֆրանսիան լրացնում են ԵՄ առաջատար երկրների ցանկը ըստ տնտեսությունների քանակի։ Ֆերմերային տնտեսությունների թվաքանակի առավելագույն նվազումը 2010 թվականին գրանցվել է Էստոնիայում (-46,6%), Բուլղարիայում (-44.2%), Լատվիայում (-34.4%) և Լեհաստանում (-30.7%): 2010 թվականի դրությամբ Չեխիայի խոշորագույն տնտեսություններն են, որտեղ միջին ֆերմայի մակերեսը 152 հա է։ Հաջորդում են Միացյալ Թագավորությունը (79 հա), Դանիան (65 հա), Լյուքսեմբուրգը (59 հա), Գերմանիան (56 հա) և Ֆրանսիան (53 հա): Ամենափոքր տնտեսությունները տեղակայված են Մալթայում (1 հա), Կիպրոսում և Ռումինիայում (3 հա), Հունաստանում և Սլովենիայում (6 հա):

Ռուսաստանի արդիականացում[խմբագրել | խմբագրել կոդը]

1989 թվականին ԽՍՀՄ պետական կառավարման բարձրագույն մարմինները, ներառյալ ժողովրդական պատգամավորների առաջին համգումարը, բարձրացրեցին ապրանքային գյուղատնտեսության մասնավոր ընտանիքի ձևի քաղաքական արգելքը։ Ակտիվ աշխատանք է սկսվել իշխանությունների քաղաքական կամքի օրենսդրության վրա՝ հիմնարար տնտեսական փոփոխություններ իրականացնելու համար: Տարբեր իրավական կարգավիճակով առաջին տնտեսությունները սկսեցին հայտնվել ամենուր: 1990 թվականի հունվարի 23-ին, Մոսկվայում տեղի է ունենում մասնավոր գյուղացիական տնտեսությունների առաջին համառուսաստանյան կոնգրեսը, որտեղ մասնակցում էին 57 շրջանների 314 պատվիրակ։ Համագումարում որոշվել է ստեղծել Ռուսաստանի գյուղացիական (ֆերմերային) տնտեսությունների և գյուղատնտեսական կոոպերատիվների ասոցիացիան։ 1994 թվականին Ռուսաստանում գրանցվել էր մոտ 280 հազար գյուղացիական (ֆերմերային) ձեռնարկություն։ 2009 թվականին Մոսկվայում անցկացվեց AKKOR-ի 20-րդ կոնգրեսը․ 10 տարվա ընթացքում (1999 թվականից մինչև 2009 թվականը) գյուղացիական տնտեսություններում (գյուղացիական տնտեսություններ) հացահատիկի բերքը աճել է 4 անգամ՝ համառուսաստանյան բերքի 21%-ով: Արևածաղկի արտադրությունն աճել է 4 անգամ, կարտոֆիլինը` 4,6, բանջարեղենինը` 5,1 անգամ։ Խոշոր եղջերավոր կենդանիների քանակը աճել է 2,3 անգամ, խոզերի քանակը՝ 2 անգամ, այծերի ու ոչխարներինը՝ 7,3 անգամ։ Ընդհանուր առմամաբ, 1999 թվականից մինչև 2009 թվականը աճի տեմպերը կազմել են 4,3 անգամ ավելի բարձր, քան ամբողջ արդյունաբերությունը։

2011 թվականին Մոսկվայում շաբաթավերջին կանոնավոր կերպով սկսել են գործել տոնավաճառները: Ռուսաստանում ժամանակակից ֆերմերները հնարավորություն ունեն վաճառել իրենց արտադրանքը առանց միջնորդների և նաև տոնավաճառներում ձեռք բերել անվճար առևտրի տեղեր։ 2015 թվականից սկսած՝ հանգստյան տոնավաճառներում առևտի տեղերի 50%-ը տրամադրվում է անհատներին (ֆերմերներին, այգեպաններին, բանջարաբուծներին), ինքնակառավարվող գյուղատնտեսական արտադրանքներին։ Մնացած վայրերը բաժանվում են անհատ ձեռներեցների և իրավաբանական անձանց միջև: Արդյունքում, 2015 թվականին հանգստյան տոնավաճառներում մասնավոր ֆերմերների, այգեպանների և բանջարաբուծների մասնաբաժինը աճել է 20%-ից մինչև 50%։ Հանգստյան օրերին անցկացվող տոնավաճառներից բացի, գյուղմթերքները ներկայացված են Մոսկվայի շուկաներում և շրջանային տոնավաճառներում:

Տե՛ս նաև[խմբագրել | խմբագրել կոդը]

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. фермер // Словарь по экономике и финансам. Глоссарий.ру
  2. 2,0 2,1 2,2 2,3 Фермер ; Фермерское хозяйство հոդվածը Սովետական մեծ հանրագիտարանում 
  3. «Лесное фермерство - восстановление погубленных земель»։ Վերցված է 2014-10-12 
  4. ЗАНЯТОСТЬ И ПРОИЗВОДИТЕЛЬНОСТЬ ТРУДА В СЕЛЬСКОМ ХОЗЯЙСТВЕ: НАБЛЮДЕНИЯ, ТЕНДЕНЦИИ И МЕТОДЫ КОЛИЧЕСТВЕННОЙ ОЦЕНКИ. Запрошенный документ, представленный Статистическим управлением Канады* Подготовлен г-ном Джеффом Боулби и г-ном Майклом Трентом, Статистическое управление Канады. Совместный семинар ЕЭК ООН/Еростатат/ ФАО/ОЭСР по сельскохозяйственной статистике: перспективы в области сельскохозяйственных показателей, показателей развития сельских районов и устойчивости (Париж, 21-22 ноября 2002 года)
  5. Сельское хозяйство Канады
  6. 6,0 6,1 Нина Андреева, Кандидат экономических наук, Институт мировой экономики и международных отношений РАН «Сельское хозяйство США: факторы, определяющие высокую эффективность отрасли» Об авторе: к.э.н. Н. М. Андреева. [1] Archived 2008-04-13 at the Wayback Machine.
  7. http://www.whoiswho.ru/old_site/russian/Password/journals/21998/chernoivr1.htm

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]