Տեղաբնիկ ժողովուրդներ

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Նավախո տղամարդը ձիու վրա Արիզոնայի Մոնումենտ հովտում:

Տեղաբնիկ ժողովուրդներ, նաև հայտնի որպես առաջին ժողովուրդներ, աբորիգեն ժողովուրդներ, բնիկ ժողովուրդներ, էթնիկ խումբ, որոնք համարվում են տարածքի բնիկ բնակչությունը ի տարբերություն ժողովուրդների, որոնք տարածքը գրավել են կամ գաղութականացրել։ Խմբերը համարվում են տեղաբնիկ, եթե նրանց ավանդույթները, վաղ մշակույթը համահունչ է տարածքին, որտեղ նրանք ապրում են։ Տեղաբնիկ ժողովուրդները կարող են նաև բնակություն հաստատել այլ տարածքներում կամ քոչվորի կյանքով ապրել, սակայն նրանք պատմականորեն համարվում են հատուկ տեղամասի տեղաբնիկ, որը նրանք ներկայացնում են։ Տեղաբնիկ ազգեր հայտնաբերվել են բնակեցված աշխարհի յուրաքանչյուր կլիմայական գոտում և աշխարհամասում[1][2]։

Տեղաբնիկությունը հաճախ համարվում է անկախության պայմանագրերի գլխավոր նախապայման կամ պետության մեջ հատուկ իրավունքների ձեռք բերման համար համաձայն միջազգային իրավունքի նորմերի[1]։ ՄԱԿ-ը թողարկել է Տեղաբիկ ժողովուրդների իրավունքների հռչակագիր, որպես ուղեցույց անդամ երկրների ազգային քաղաքականության և մարդու իրավունքերի պաշտպանության, համար, որը ներառում է տեղաբնիկ ժողովուրեդների մշակույթի, ինքնորոշման, լեզվի, աշխատանքի իրավունքի, առողջության, կրթության և բնական ռեսուրսների պահպանության հարցը։ Ներկայումս տեղաբնիկ բնակչության քանակը աշխարհում տատանվում է 220 միլիոնից 350 միլիոն[3]։

Պատմություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Դասական հին աշխարհ[խմբագրել | խմբագրել կոդը]

Հունական դասական աղբյուրները նշում են տեղաբնիկ ժողովուրդների մասին, ում կոչել են «Պելասգներ»։ Այս ազգերը բնակվել են Էգեյան ծովի շրջակա կղզիներում, մինչև հելենական նվաճողները հասել են նրանց տարածքներ։ Այս ժողովուրդների մասին աղբյուրները շատ քիչ են, իսկ Հոմերոսի, Հեսիոդոսի և Հերոդոտոսի աղբյուրներում նկարագրված են հիմնականում ավանդապատման տեսքով։ Այնուամենայնիվ պարզ է, որ տեղաբնիկներ եղել են, ում մշակույթը և լեզուն լիովին տարբերվել է հելենականից։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. 1,0 1,1 Sanders, Douglas (1999). «Indigenous peoples: Issues of definition». International Journal of Cultural Property. 8: 4–13. doi:10.1017/S0940739199770591.
  2. Acharya, Deepak and Shrivastava Anshu (2008): Indigenous Herbal Medicines: Tribal Formulations and Traditional Herbal Practices, Aavishkar Publishers Distributor, Jaipur- India. ISBN 978-81-7910-252-7. p. 440
  3. Bodley 2008:2