Շարքացան

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Jump to navigation Jump to search
Դանիական արտադրության շարքացան

Շարքացան, գյուղատնտեսական ու անտառային բույսերի սերմերը ցանող և դաշտերում պարարտանյութ ցրող մեքենա։ Ըսա ցանքի եղանակի, քարշուժի և նշանակության՝ տարբերում են համապատասխանաբար՝ շարային, քառակուսաբնային, բնացան, կետագծային (միահատիկ), շաղացան, տրակտորային, ձիաքարշ, համապիտանի (ունիվերսալ), հատուկ և կոմբինացված շարացանի տիպերը։ Շարային շարացանը կիրառվում է համատարած (նեղշար, լայնաշար և ժապավենաձև), կուլիսային և խոզանի ցանքի, բառակուսաբնայինները՝ քառակուսու կամ ուղղանկյան գագաթներում սերմերը տեղավորելու, բնացանները՝ շարքերում սերմերը բներում, կետագծայինը՝ սերմերը շարքերում հավասարաչափ, իսկ շաղացանները՝ դաշտի մակերևույթին դրանք անհավասարաչափ բաշխելու համար։ Համապիտանի շարացանները գործածում են տարբեր բույսերի (հացազգիներ, ընդավորներ, ձիթատուներ, թելատուներ), հատուկը՝ մեկ կամ սահմանափակ կուլտուրաների (եգիպտացորենի, բամբակենու, ճակնդեղի և այլն) ցանքի, իսկ կոմբինացվածները՝ սերմերի ցանքի հետ միաժամանակ հանքային պարարտանյութերը դաշտերում ցրելու համար։

Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից  (հ․ 8, էջ 469 CC-BY-SA-icon-80x15.png