Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Պյոտր Ստոլիպին
հուլիսի 21, 1906 - սեպտեմբերի 17, 1911
Միապետ
Նիկոլայ II
Նախորդող
Իվան Գորեմիկին
Հաջորդող
Վլադիմիր Կոկովցով
ապրիլի 26, 1906 - սեպտեմբերի 17, 1911
Նախորդող
Պյոտր Դուրնովո
Հաջորդող
Ալեքսանդր Մակարով
Կրթություն՝
Սանկտ Պետերբուրգի համալսարան (հոկտեմբերի 7 , 1885 )[ 1]
Մասնագիտություն՝
քաղաքական գործիչ և պետական գործիչ
Դավանանք
ուղղափառություն
Ծննդյան օր
ապրիլի 14 , 1862 (1862-04-14 )
Ծննդավայր
Դրեզդեն , Գերմանական միություն , Գերմանիա
Վախճանի օր
սեպտեմբերի 5 , 1911 (1911-09-05 ) [ 2] (49 տարեկան)
Վախճանի վայր
Կիև , Ռուսական կայսրություն
Թաղված
Կիևա-Պեչորյան մայրավանք
Դինաստիա
House of Stolypin ?
Քաղաքացիություն
Ռուսական կայսրություն
Հայր
Արկադի Ստոլիպին
Մայր
Նատալյա Գորչակովա
Ամուսին
Olga Stolypina ?
Զավակներ
Arkadi Stolypine ?
Պարգևներ
Պյոտր Արկադևիչ Ստոլիպին (ռուս. ՝ Пётр Арка́дьевич Столы́пин , ապրիլի 14 , 1862 (1862-04-14 ) , Դրեզդեն , Գերմանական միություն , Գերմանիա - սեպտեմբերի 5 , 1911 (1911-09-05 ) [ 2] , Կիև , Ռուսական կայսրություն ), Ռուսական կայսրության պետական գործիչ։ Ավարտել է Պետերբուրգի համալսարանը , 1884 թվականից ծառայել է ներքին գործերի նախարարությունում։ 1902 թվականին Գրոդնոյի , 1903 - 1906 թվականներին՝ Սարատովի նահանգի նահանգապետ։ 1906 թվականի ապրիլի 26 -ից ներքին գործերի նախարար, հուլիսի 8-ից, միաժամանակ, նախարարների խորհրդի նախագահ։ Ղեկավարել է 1905-1907 թվականների հեղափոխության ճնշումը, խրախուսել ռազմադաշտային դատարանների գործունեությունը և մահապատիժը (ժողովուրդը կախաղանի պարանը անվանել է «ստոլիպինյան փողկապ»)։ Ստոլիպինի կառավարությունը ցրել է Պետական II դուման, իրականացրել 1907 թվականի հունիսերեքյան պետական հեղաշրջումը։ Առաջարկել է ագրարային ռեֆորմ ՝ նպատակ ունենալով գյուղում ստեղծել ցարիզմի հենարան՝ ի դեմս կուլակության։ Մահացու վիրավորել է էսէռ Դ. Գ. Բոգրովը։
Բառարաններ և հանրագիտարաններ
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից (հ․ 11, էջ 142 )։