2016 թվականի տվյալներով՝ Գրոդնոյում գրանցվել է 8 % բնակչության աճ (2015 թվականին եղել է 3%), իսկ մահացությունը՝ 14,6 % (2015 թվականին եղել է 0.4 % )[2][3]:
Բնակչության աճը կազմում է 2404 մարդ կամ 1000 բնակչի հաշվով` 6.6 % (2016)[4]: Բնակչության դինամիկ աճ
Քաղաքի բնակչության թիվն արագորեն աճեց Հայրենական մեծ պատերազմի ավարտից հետո և 2017-ի հուլիսի 1-ի դրությամբ հասավ 368 662 մարդու[5]: Քաղաքը բնակչության թվով հինգերորդն է Բելառուսում. շրջկենտրոններից գերազանցում է միայն Բրեստին, և փոքր-ինչ զիջում է Վիտեբսկի և Մոգիլյովի տարածաշրջանային կենտրոններին[6]:Բնակչության խտությունը կազմում է 2594 մարդ/կմ²[7]:
Ըստ 2009 թվականի մարդահամարի տվյալների, 327 540 մարդուց 111 953-ը որպես մայրենի լեզու նշել է բելառուսերենը, իսկ 194 798 մարդ՝ ռուսերենը, 23 082 մարդ տանը խոսում է բելառուսերեն, իսկ 287 267 մարդ՝ ռուսերեն:[11]:
Կանանց և տղամարդկանց թիվն անհավասար է. տղամարդիկ կազմում են բնակիչության 46,6% -ը, կանայք՝ 53,4%[15]: Կյանքի միջին տևողությունը կազմում է մոտ 74,7 տարի[16]:
Գրոդնո քաղաքում աշխատողների միջին աշխատավարձը 2017 թվականի հունիսի դրությամբ կազմել է 813,2 բելառուսական ռուբլի[18]
Գրոդնոյում աշխատող քաղաքացիների թիվը 2017 թվականի օգոստոսի 1-ի դրությամբ կազմել է 169,7 հազար մարդ[19]:
2017 թվականի օգոստոսի 1-ի դրությամբ Գրոդնո քաղաքի աշխատանքի, զբաղվածության և սոցիալական հարցերի վարչությունում գրանցվել է 1363 գործազուրկ[19][20][21][22]:
Ընդհանուր առմամբ, Գրոդնոյում հանցագործությունների մակարդակը ամենացածրերից մեկն է Բելառուսի խոշոր քաղաքների շրջանում, բայց վերջին տարիներին հանցագործությունների թվի մի փոքր աճ է գրանցվել (2014 թվականին՝ 2888, 2015 թվականին՝ 3075)[23][24]:
Գրոդնոյի կենդանաբանական այգին ժամանակակից Բելառուսի տարածքում առաջինն է իր զբաղեցրած տարածքով և և գեղեցկությամբ: Այն հիմնադրվել է 1927 թվականին Յան Կախանովսկու կողմից և եղել է միայն բուսանբանական այգի[25]:
2002 թվականին Գրոդնոյի քաղաքային կոմիտեն որոշում է կայացրել Կենդանաբանական այգու լայնամասշտաբ շինարարության մասին, որն ընթացավ բազմապրոֆիլ շինարարական և կառուցողական փուլերով և ավարտին հասավ միայն 2012 թվականի հունվարին
[26],[27]: Այս լայնածավալ աշխատանքների համար գումարներ հատկացվեցին ինչպես քաղաքային, այնպես էլ մարզային բյուջեից[28]: