Մինսկի մարզ

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Jump to navigation Jump to search
Picto infobox map.png
Մինսկի մարզ
Мінская вобласць
Մինսկի մարզի դրոշ Զինանշան
Flag of Minsk Voblast.svg
Coat of Arms of Minsk province.svg
Minsk Voblast in Belarus.svg
ԵրկիրԲելառուս Բելառուս
ԿարգավիճակԲելառուսի մարզ
Մտնում էԲելառուս
ՎարչկենտրոնՄինսկ
ԲԾՄ216 մետր[1]
Բնակչություն (2009)1․422 (առանց Մինսկ քաղաքի)
Խտություն36,5
Կրոնական կազմուղղափառություն, կաթոլիկություն և այլն
Տարածք40,2 հազար  (2 տեղ)
BelarusMinskRegion.png
Հիմնադրված էհունվարի 15, 1938 թ.
Սահմանակցում էԲրեստի մարզ, Վիտեբսկի մարզ, Գոմելի մարզ, Գրոդնոյի մարզ, Մոգիլյովի մարզ և Մինսկ
ՆախորդBaranavichy Voblast?, Բոբրույսկի մարզ և Մոլոդեչնայի մարզ
ISO 3166-2 կոդBY-MI
Ավտոմոբիլային կոդ5
Կոորդինատներ: 53°40′ հս․ լ. 27°45′ ավ. ե. / 53.667° հս․. լ. 27.750° ավ. ե. / 53.667; 27.750
minsk-region.gov.by
Մինսկի մարզը 1940 թվականին

Մինսկի մարզը (բելառուս․՝ Мінская вобласць), մարզ Բելառուսի Հանրապետության կենտրոնական մասում։

Կազմավորվել է 1938 թվականի հունվարի 15-ին Սահմանադրության փոփոխության և լրացման մասին 15.01.1938-ի ԽՍՀՄ օրենքով: Սահմանակցում է Բելառուսի բոլոր մարզերին, որի պատճատով միակ մարզն է, որը պետական սահման ելք չունի:

Վարչական կենտրոնը Մինսկ քաղաքն է, որը չի մտնում մարզի կազմի մեջ։

Բնակչությունը՝ 1, 422 000 մարդ (2009)։

Աշխարհագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Տարածքը[խմբագրել | խմբագրել կոդը]

Առանց Մինսկ քաղաքի տարածքը 39 854 կմ² է: Մարզը Բելառուսի կենտրոնական մասում է: Ամենամեծ երկարությունը հյուսիսից հարավ 315 կմ է, արևմուտքից արևելք՝ 240 կմ: Տարածքը, ներառած նաև Մինսկը, 40 196 կմ² է (Բելառուսի տարածքի 19,4 %-ը): Մարզի և ամբողջ երկրի ամենաբարձր կետը Ձերժինսկայա լեռն է (345 մետր՝ ծովի մակարդակից):

Ջրային համակարգը[խմբագրել | խմբագրել կոդը]

Առավել խոշոր գետերն են Բերեզինան, Նեմանը և Վիլիան: Մարզում կան մոտ 60 խոշոր լճեր ավելի քան 0,1 կմ² մակերեսով: Ամենամեծ լիճը Նարոչն է, որի մակերեսը 80 կմ², ամենամեծ խորությունը՝ 24,8 մետր:

Կլիմա[խմբագրել | խմբագրել կոդը]

Մինսկի մարզում կլիման չափավոր-չորային է: Միջին ջերմաստիճանը հունվարին −6,8 °C է, իսկ հուլիսին՝ +17,5 °C.

Բուսականությունը[խմբագրել | խմբագրել կոդը]

2018 թվականի հունվարի 1-ի դրությամբ Մինսկի մարզի 38,4% ծածկված է անտառներով: Մարզի չորս շրջանների կեսից ավելին անտառապատ է՝ Բերեզինի շրջան (50,8%), Բորիսովի շրջան (51,5%), Կրուպկի շրջան (50,7%), Ստարոդարոժի շրջան (50,5%): Մինսկի մարզում ամենաքիչ անտառները Նեսվիժի շրջանում (11,1%) է: Քիչ են անտառները նաև Կոպիլի շրջանում (18,1%) և Սլուցկի շրջանում (22,1%)[2]:

Պատմություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Տես նաև[խմբագրել | խմբագրել կոդը]

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. GeoNames — 2005.
  2. Охрана окружающей среды в Республике Беларусь. Статистический сборник. — Мн., 2018. — С. 155—160.