Նեման (գետ)

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Jump to navigation Jump to search
Նեման
Merkine panorama.jpg
Նեման գետ
NemunasInLithuania.png
Բնութագիր
Երկարություն 937
Ավազանի մակերես 98 200 կմ²
Ջրի ծախս 678
Ջրահոսք
 · Ակունքի տեղակայում Մինսկի մարզ
Գետաբերան Բալթիկ ծով
 · Գետաբերանի տեղակայում Բալթիկ ծով
 · Կոորդինատներ
Տեղակայում
Հոսող հոսքեր Շչարա, Շեշուպե, Svislax, Merkys River, Վիլիա, Նյավեժիս, Dubysa, Jūra, Minija, Mituva, Olshanka, Gashanka, Haradnichanka, Gauja, Dzіtva, Dubnіtsa, Baranaўka, Bjaroxca, Valoўka, Zel’vyanka River, Іzva, Dudlyanka, Elenka, Jelnja, Lasosna, Losha, Zolotaya, Western Berezina, Molchad, Іўjanka, Plisa, Kotra River, Ros, Lebyada, Servech, Sula, Turia, Turia, Usha, Usa, Czarna Hańcza և Yachonka
Երկիր Բելառուս Բելառուս
Ռուսաստան Ռուսաստան
Լիտվա Լիտվա
Երկրամաս Գրոդնոյի մարզ, Մինսկի մարզ և Կալինինգրադի մարզ
Ջրահավաք Neman Basin
Գետը Վիքիպահեստում

Նեման (լիտ.՝ Nemunas, բելառուս․՝ Нёман, գերմ.՝ Memel, լեհ.՝ Niemen), գետ Բելառուս, Ռուսաստանում և Լիտվայում։ Երկարությունը 937 կմ է, ավազանը՝ 98,2 հազար կմ2։

Սկիզբ է առնում Մինսկի բարձրությունից, 50 կմ հարավից, հոսում Նեմանի ցածրավայրով, առաջացնելով դելտա, թափվում Բալթիկ ծովի Կուրշիի ծոցը։ Բալթիական բլրաշարը հատելիս առաջացնում է սահանքներ։ Ավագանում կան բազմաթիվ մանր լճեր։ Սնումը խառն է, տարեկան միջին ծախսը՝ 678 մ3/վրկ։ Սառցակալում է դեկտեմբերին, սառցազերծվում՝ մարտին։

Գլխավոր վտակներն են Բերեզինան, Մյարկիսը, Նյարիսը, Դուբիսան, Շչարան, Շյաշուպեն և այլն։ Ջրանցքներով միանում է Դնեպրին և Վիսլային։ Կա փայտանյութի լաստառաքում։ Նեմանի վրա են Կաունասի Հէկ-ը և ջրամբարը, ափերին՝ Ստոլբցի, Մոստի, Գրոդնո, Բիրշտոնաս, Կաունաս, Յուրբարկաս և այլ քաղաքներ։

Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից  (հ․ 8, էջ 217 CC-BY-SA-icon-80x15.png