Ավգուստովյան ջրանցք

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Ավգուստովյան ջրանցք
Տեսակջրանցք
Երկիր Լեհաստան և  Բելառուս[1]
ՎարչատարածքՊոդլյասկի վոյեվոդություն և Գրոդնոյի մարզ
Երկարություն6,5 կմ
ԲԾՄ92 մետր[2] և 115 մետր[2]
ԳետաբերանՆեման
Ջրահավաքի տարածքՆեմանի ավազան
Ավազանի տարածք48 կմ²
Քարտեզ
Քարտեզ

Ավգուստովյան ջրանցք (լեհ.՝ Kanał Augustowski, բելառուս․՝ Аўгустоўскі канал), նավարկելի ջրանցք Լեհաստանի Պոդլյասկե վոևոդությունում և Բելառուսի Հանրապետության Գրոդնոյի մարզում։ Միմյանց է միացնում Վիսլա և Նեման գետերը։ Երկարությունը 101,2 կիլոմետր է, որից շուրջ 79 կիլոմետրը Լեհաստանի տարածքում է, 22 կիլոմետրը՝ Բելառուսի։ Համարվում է հիդրոտեխնիկական ճարտարապետության հուշարձան, ընդգրկված է Լեհաստանի ու Բելառուսի՝ համաշխարհային ժառանգության օբյեկտների նախնական ցանկերում և գտնվում է ՅՈՒՆԵՍԿՕ-ի հատուկ պահպանության ենթակա գոտում[3][4][5]։ Անվանումն ստացել է լեհական Ավգուստով քաղաքի անունից։

Պատմություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Շինարարությունը (1821-1850)[խմբագրել | խմբագրել կոդը]

Ջրանցքի շինարարությունն ուներ քաղաքական ու տնտեսական նախադրյալներ[6][7]։ 1821 թվականին Պրուսիան, միակողմանի կերպով մաքսային նոր տուրքեր սահմանելով, արգելք էր դրել իր տարածքով Լեհաստանից ու Լիտվայից բեռների փոխադրման վրա, արգելափակել առևտրականների մուտքը Բալթիկ ծովի նավահանգիստներ[8] ·[9]: Հրամայական պահանջ էր դարձել Լեհաստանի և Կուռլանդիայի (ներկայիս Լիտվայի) միջև առևտրային միջանցքի ստեղծումը՝ պրուսական տարածքի շրջանցումով, այնպես, որ վերացվեր կախվածությունը Պրուսիայի Դանցիգ (ներկայումս՝ Լեհաստանի Գդանսկ) նավահանգստից[7]։ Ջրանցքի շինարարության համար անհրաժեշտ նախագծա-նախահաշվային փաստաթղթերի պատրաստման ապահովումը հանձնարարվել է լեհ պետական գործիչ, իշխան Ֆրանցիշեկ Քսավերի Դրուցկի-Լյուբեցկուն (1779—1846): 1824 թվականին 395 կիլոմետր ընդհանուր երկարությամբ ջրանցքի նախագիծը ներկայացվել է Ռուսաստանի կայսր Ալեքսանդր Առաջինին, որը նաև Լեհաստանի թագավորն էր, և և այդ նույն տարում կայսրը հավանության է արժանացրել ու հաստատել նախագիծը։ Այդ նախագծի իրագործումով վերջ էր տրվելու Լեհաստանի կախվածությանը պրուսական նավահանգիստներից[10]։ Շինարարական աշխատանքներին մասնակցել է ավելի քան յոթ հազար բանվոր։ Ջրանցքի բացումը տեղի է ունեցել 1839 թվականին։ Նրա վերջին՝ «Windawska» անվանված հատվածի շինարարությունն ընդհատվել է Ռուսաստանի դեմ 1830 թվականին լեհերի բարձրացրած ապստամբության և Պրուսիայի հետ նոր պայմանագրի կնքման պատճառով (այդ վերջին հատվածով պիտի ապահովվեր կապը լիտվական Վենտսպիլս ծովային նավահանգստի հետ)[11] ·[12] ·[13] ·[14] ·[12] ·[12][15] ·[14]:

Գրականություն[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Wojciech Batura|tytuł=Kanał Augustowski. Arcydzieło ludzkich rąk i natury|wydawca=Młotkowski|miejsce=Toruń|data=2005}}
  • Krajobraz kulturowy Kanału Augustowskiego| wydawca = Ośrodek Ochrony Zabytkowego Krajobrazu| miejsce = Warszawa| rok=1999| isbn=83-85548-73-4}}

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Պատկերասրահ[խմբագրել | խմբագրել կոդը]

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. GEOnet Names Server — 2018.
  2. 2,0 2,1 GeoNames — 2005.
  3. http://www.iucn.org/about/work/programmes/wcpa_worldheritage/wcpa_nomination/wcpa_actnomination/ |titel=This Year's Nominations |utgivare=IUCN |hämtdatum=2010-06-07 |språk=engelska |arkivurl=https://web.archive.org/web/20100430003427/http://www.iucn.org/about/work/programmes/wcpa_worldheritage/wcpa_nomination/wcpa_actnomination/ |arkivdatum=2010-04-30 }}
  4. http://whc.unesco.org/en/tentativelists/2101/%7Ctitel=The Augustów Canal (Kanal Augustowski)|utgivare=UNESCO World Heritage Centre|språk=engelska|hämtdatum=12 augusti 2012}}
  5. http://whc.unesco.org/en/tentativelists/1892/%7Ctitel=Augustow Canal|utgivare=UNESCO World Heritage Centre|språk=engelska|hämtdatum=12 augusti 2012}}
  6. |langue=en| titre=Treitschke's History of Germany in the Nineteenth Century | éditeur=McBride Nast & Company | auteur=von Treitschke, Heinrich | année=1916 | lieu=New York | pages=497 | url=https://books.google.com/books?id=swZoAAAAMAAJ&dq=1821%20Prussia%20tariffs&pg=PA489#v=onepage&q=1821&f=false}}
  7. 7,0 7,1 |langue=en|url=https://books.google.com/books?id=TVMmGKsbWJ4C&pg=PA80 | titre=The lands of partitioned Poland, 1795–1918 | éditeur=University of Washington Press | auteur=Wandycz, Piotr Stefan | année=1975 | lieu=Seattle | pages=80}}
  8. | nom = Askenazy | prénom = Szymon | titre = Dantzig & Poland | lieu = London | éditeur = George Allen & Unwin LTD. | url = https://books.google.com/books?id=k4hCAAAAIAAJ&lpg=PA83&dq=1821%20prussia%20tariff%20poland&pg=PA83#v=onepage&q=1821%20prussia%20tariff%20poland&f=false | année= 1921 | pages = 83–84 }}
  9. |langue=en| titre=The Science of Finance | éditeur=University of Chicago Press | auteur=Cohn, Gustav | année=1895 | lieu=Chicago | pages=397 | url=https://books.google.com/books?id=6I9NAAAAMAAJ&dq=1821%20Prussia%20tariffs&pg=PA397#v=onepage&q&f=false}}
  10. «ZSO Płaska-kanał». Արխիվացված է օրիգինալից 2012 թ․ մարտի 24-ին. Վերցված է 31 mai 2011-ին. (Լեհերեն)
  11. | titre = Kanał Augustowski | url = http://kanaly.info/pl/index/id_contentnews=41 Արխիվացված 2010-04-18 Wayback Machine | éditeur =kanaly.info |série= | consulté le = 19 avril 2011 }} (Լեհերեն)
  12. 12,0 12,1 12,2 |langue=en| titre=Litwa: podróż sentymentalna | auteur=Mieczysław, Jackiewicz | année=2006 | lieu=Warsaw}} (Լեհերեն)
  13. http://www.warszawa.rzgw.gov.pl/en/gorne_menu-aktualnosci-aktualnosci-kanal_augustowski.html Արխիվացված 2012-03-22 Wayback Machine | titre=Augustów Canal — Regional Water Management Authority in Warsaw (RZGW Warsawa) | consulté le=31 mai 2011}} (Լեհերեն)
  14. 14,0 14,1 | url=https://books.google.com/books?id=wTA5AAAAMAAJ&dq=Augustow%20Canal&pg=PA500#v=onepage&q=Augustow%20Canal&f=false | titre=Russian Commerce in the Black Sea | journal=The Bankers' magazine | année=1855 | mois=janvier | pages=500}}
  15. |langue=en| titre=The European War, Volume IV, July–September 1915 | éditeur=The New York Times Company | année=1915 | lieu=New York | pages=1093, 1095 | url=https://books.google.com/books?id=DLjBshFw3ZIC&lpg=PA1095&dq=Windawski%20canal&pg=PA1092#v=onepage&q=Windawski%20canal&f=false}}
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Ավգուստովյան ջրանցք» հոդվածին։