Բերեզինա (Դնեպրի ստորին վտակ)

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
HS Disambig.svg Անվան այլ կիրառումների համար տես՝ Բերեզինա (այլ կիրառումներ)
Բերեզինա
բելառուս․՝ Рака Бярэзіна
Berezina River.JPG
Բերեզինա գետ Բելառուսում
Բնութագիր
Երկարություն 613 կմ
Ավազան Դնեպր և Արևմտյան Դվինա
Ջրի ծախս 145 տարեկան մ3
 · Գետաբերանի տեղակայում Դնեպր
Տեղակայում
Հոսող հոսքեր Bobr, Q3917772? և Սվիսլոչ
Երկիր Բելառուսիա

Բերեզինա, գետ Բելառուսում, Դնեպրի աջ վտակը։ Երկարությունը 613 կմ է, ավազանը՝ 24500 կմ²։ Սկիզբ է առնում Մինսկի բարձրությունից հյուսիս, հոսում է Կենտրոնական բերեզինյան հարթավայրով։ Տարեկան միջին ծախսը գետաբերանի մոտ 145 մ³/վայրկան է։ Գլխավոր վտակներն են՝ Բոբրը, Կլևան, Օլսան, Օլան (ձախից), Դայնան, Սվիսլոչը (աջից)։ Նավարկելի է գետաբերանից մինչև Սերգուչ գետի հետ միախառնվելը (505 կմ)։ Բերեզինա մտնում է Բերեզինյան ջրային համակարգի մեջ, որը միացնում է Դնեպրի և Արևմտյան Դվինայի ավազանները։ Բերեզինաի ափին են Բորիսով և Բոբրույսկ քաղաքները։ 1812Հայրենական պատերազմի ժամանակ Բերեզինաի մոտ տեղի է ունեցել խոշոր ճակատամարտ, որտեղ ֆրանսիացիները կորցրել են մոտ 50 հազար մարդ։

Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից։ CC-BY-SA-icon-80x15.png