Բոբր

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Բոբր
Բնութագիր
Երկարություն124 կմ
Ավազանի մակերես2190 կմ²
Ջրի ծախս14,9 մ³/վ
Գետաբերանի տեղակայումԲերեզինա
Կոորդինատներ
Հոսող հոսքերAbchuga?, Q13032282?, Nacha?, Q13133909? և Q14917089?
ԵրկրամասՎիտեբսկի մարզ և Մինսկի մարզ
ՋրահավաքBerezina River Basin?

Բոբր (բելառուս․՝ Бобр), գետ, որը գտնվում է Բելառուսի Վիտեբսկի մարզի Տոլոչինի շրջանում և Մինսկի մարզի Կրուպսկայա և Բորիսովսկայա շրջաններում, Բերեզինայի ձախ վտակն է։ Գետի երկարությունը` 124 կմ, ջուր հավաքող ավազանի մակերեսը` 2190 կմ2։ Ջրի միջին տարեկան ծախսը գետաբերանում 15 մ3/վ է, հորդացումը մինչև` 540 մ3/վ։ Գետի միջին թեքությունը` 0,56 ր/կմ[1]։

Սկիզբ է առնում Օրշանսկի բարձրավանդակից, Ռաֆալով գյուղի մոտ, Տոլոչինի շրջանում։ Արտահոսումը գտնվում է Բերեզինա, Դրուտ և Արևմտյան Դվինա գետերի ավազանների սահմաններին։ Հոսում է Կենտրոնաբերեզինյան դաշտավայրով, գետի հոսանքի գլխավոր ուղղությունը դեպի հարավ-արևմուտք է։ Սառում է դեկտեմբերի կեսերին, սառցահոսանքը սկսվում է մարտի կեսերից։ Գետի ափերին բնակվում են կուղբեր, ողողադաշտերում մելիորատիվ ջրանցքներ կան։ Հովիտը տրապեցաձև է, երկարությունը` 1-2 կմ։ Գետահովիտն անհամաչափ է, տեղ-տեղ` ճահճացած, լայնությունը հասնում է 300-500 մ-ի։ Գետի հունը ոլոր-մոլոր է, ազատ ոլորվում է, լայնությունը սակավաջրության ժամանակ 6-25 մ. է, գետաբերանում` 40 մ։ Ափերը ուղղաբերձ են, տեղ-տեղ` զառիթափ։

Հիմնական վտակներն են` Նաչան, Օբչուգան, Մոժան, Ելենկան, Պլիսան, Օսոկան։

Բոբր գետի վրա գտնվում են Կրուպսկ քաղաքը, Բոբր բնակավայրը, խոշոր գյուղեր Օբչուգան, Ծեր Բոբրը, Վիդրիցան և շատ այլ փոքր գյուղեր։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. Блакітная кніга Беларусі : Энцыклапедыя / рэдкал.: Н. А. Дзісько і інш. — Мінск: БелЭн, 1994. — 415 с. — 10 000 экз. — ISBN 5-85700-133-1

Գրականություն[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Бобр // Беларуская энцыклапедыя: У 18 т. Т. 3: Беларусы — Варанец (белор.) / Рэдкал.: Г. П. Пашкоў і інш. — Мн.: БелЭн, 1996. — С. 199. — 10 000 экз. — ISBN 985-11-0068-4.
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Բոբր» հոդվածին։