Սվիսլոչ
Սվիսլոչ | |
---|---|
Սվիսլոչ գետի տեսարանը Մինսկ քաղաքի կենտրոնից | |
Բնութագիր | |
Երկարություն | 327 |
Ավազանի մակերես | 5160 կմ² |
Ավազան | Բերեզինա (Դնեպրի ստորին վտակ) Դնեպր Սև ծով |
Ջրի ծախս | 24,3 (գետաբերանից 88 կմ հեռավորություն) |
Ջրահոսք | |
Ակունք | Մինսկի բարձրավայր |
Ակունքի տեղակայում | Վեկշիցի գյուղ |
Գետաբերան | Բերեզինա (Դնեպրի ստորին վտակ) |
Գետաբերանի տեղակայում | գյուղ Սվիսլոչ |
Կոորդինատներ | |
Տեղակայում | |
Հոսող հոսքեր | Taĺka?, Citaŭka?, Nyamiha River?, Volma?, Piarespa?, Viača River?, Loshytsa?, Cna river?, Balačanka?, Q13032192?, Q13032387?, Žycinka?, Traścianka? և Dražnia? |
Ջրի մարմիններ | Zaslawye Reservoir? և Osipovichi Reservoir? |
Երկիր | Բելառուս |
Երկրամաս | Մինսկի մարզ Մոգիլյովի մարզ |
Ջրահավաք | Berezina River Basin? |
Գետը Վիքիպահեստում |
Սվիսլոչ (բելառուս․՝ Свіслач), գետ Բելառուսի Մինսկ և Մոգիլյով մարզերում, Բերեզինայի աջ վտակը։
Բնութագիր
[խմբագրել | խմբագրել կոդը]Սվիսլոչ գետը սկիզբ է առնում Մինսկի բարձրավայրից՝ Մայակ լեռից ոչ հեռու (ծովի մակարդակից 335 մ բարձրության վրա)[1], գլխավոր եվրոպական ջրբաժանի վրա, Մինսկից 39 կմ դեպի հյուսիս-արևմուտք, Մինսկի շրջանի Վեկշիցի գյուղի մոտ։ Սվիսլոչ գետի մեջ են թափվում բազմաթիվ գետեր և առվակներ, որոնցից ամենախոշորների շարքին են դասվում Վոլմա և Տիտովկա գետերը, որոնց ջրի ծախսը գետաբերանում կազմում է 2,16 մ³/վ, Մինսկի տարածքում՝ Նեմիգա, Լոշիցա (աջից) և Սլեպյանկա (ձախից)։ 1976 թվականից միացվել է Վիլիա գետի հետ (Նեմանի ավազան)։ Ջրի միջին ծախսը գետաբերանից 88 կմ հեռավորության վրա կազմում է 24,3 մ³/վ։ Ջրի հոսքը կարգավորված է մի շարք ջրամբարների օգնությամբ, որոնցից ամենախոշորներն են համարվում Զասլավսկոե («Մինսկի ծով», մակերեսը 31 կմ²) և Օսիպովիչսկոե (11,9 կմ²) ջրամբարնեը։ Սառչում է հիմնականում դեկտեմբերին, հալչում է մարտ - ապրիլ ամիսներին։ Սվիսլոչ գետը Մինսկից ներքև համարվում է Բելառուսի ամենաաղտոտված գետը[2]։
Մանիպուլյացիաներ գետի հունի հետ Մինսկում
[խմբագրել | խմբագրել կոդը]- Գետի հունը լայնացվել է Տրոիցկի արվարձանի շրջանում, ստեղծվել է արհեստական կղզի
- Տեղաշարժվել է Յակուբովի փողոցի շրջանում
- Այժմ գետի լայնությունը Յանկի Կուպալայի անվան զբոսայգու շրջանում կազմում է ավելի քան 20 մետր (նախկինում 20 մետրից քիչ էր)։
Վտակներ
[խմբագրել | խմբագրել կոդը]- Սինյայա
- Տալկա
- Վյաչա
- Լոշիցա
- Ցնա
- Սլեպնյա
Օբյեկտներ
[խմբագրել | խմբագրել կոդը]Սվիսլոչի վրա տեղակայված են՝
- Մինսկ քաղաքը
- Զասլավլ քաղաքը
- Օսիպովսկայա ՀԷԿ-ը (խոշորագույնը Բելառուսում)
Կիրառություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Նախկինում կիրառվել է ձկնորսության, նավարկության և փայտանյութի փոխադրման նպատակներով։ Ներկայումս հիմնականում ունի սահմանափակ ռեկրեացիոն նշանակություն (միայն վերին հոսանքում, քանի որ Մինսկում և ավելի ներքև գետը խիստ աղտոտված է կոմունալ և արտադրական թափոններով)։
Անվան ծագումնաբանություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Ըստ վարկածներից մեկի, անվան մեջ առկա է –վիսլ- («հոսանք») հիմքն, որն ունի հնդեվրոպական ծագում։ -ոչ վերջավորությունը գալիս է բալթյան –akis «աղբյուր» վերջավորությունից։ Անվան առաջին «ս» տառը գոյացել է նախդիրից հոսքը արտահայտելու համար, ինչի մասին վկայում է գետի նախկին անվանումը՝ Վիսլավիցա և ածականի (վիսլոչյան) օգտագործումը[3][4]։
Այլ վարկածի համաձայն, գետի անվանումը բաղկացած է սվ- (Սվիտյազ, Օսվեյա, Սվիր և այլն) և -սլ- (Իսլոչ, Օսլիկ, Սլովեչնա, Սլուչ և այլն) մասերից[5]։
Երրորդ վարկածի համաձայն, անվան հիմքը նշանակում է «խոնավություն, ճահիճ, ողողվածք»[6]։
Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- ↑ Природа Белоруссии: Популярная энциклопедия / Редкол.: И. П. Шамякин (гл. ред.) и др. — 2-е изд. — Мн.: БелСЭ им. П. Бровки, 1989. — С. 89. — 599 с. — 40 000 экз. — ISBN 5-85700-001-7
- ↑ Рэкі і каналы // Беларуская энцыклапедыя. — Т. 18, ч. 2: Беларусь. — С. 49.
- ↑ Поспелов Е. М. Географические названия мира: Топонимический словарь / Ред. Р. А. Агеева. — 2-е изд. — М.: Русские словари, 2002. — С. 372. — 512 с. — 5000 экз.
- ↑ Географический словарь
- ↑ «Свислочь и её дети». «Вечерний Минск» № 11 (10384). 2004 թ․ հունվարի 19. Արխիվացված է օրիգինալից 2015 թ․ փետրվարի 21-ին.
- ↑ Жучкевич В. А. Краткий топонимический словарь Белоруссии. — Минск: Издательство БГУ, 1974. — С. 337-338. — 448 с. — 12 700 экз.
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Սվիսլոչ» հոդվածին։ |
|