Փայտանյութեր

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Jump to navigation Jump to search

Փայտանյութեր, կոնստրուկցիոն, մեկուսիչ և զարդանյութեր, որոնք ստացվում են փայտը բարձր ջերմաստիճաններում ճնշման տակ մշակելով, կապակցանյութերով (օրինակ, սինթետիկ խեժերով) տոգորելով, սոսնձելով և այլն։ Բնական փայտի համեմատությամբ փայտանյութերն ունեն շահագործման բարելավված հատկություններ, պակաս անիզոտրոպ են։ Պատրաստման եղանակից կախված տարբերում են մամլած, տոգորած, սոսնձած շերտերով փայտանյութեր, փայտանյութի պչաստիկներ և սալեր։ Երբեմն փայտանյութեր են անվանում նաև անտառանյութերը և սղոցանյութերը։ Տես նաև Փայտաթեչքավոր ն Փայտատաշեղային սաչեր, Շպոն, Ֆաներ։

Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից։ CC-BY-SA-icon-80x15.png