Ջրբաժան

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Ջրբաժան Շոտլանդիայի Աթոլ բարձրության մոտ

Ջրբաժան, հարևան գետային ավազանները բաժանող գիծ, որն անցնում է ռելիեֆի ամենաբարձր նիշերով։ Լեռնային շրջաններում ջրբաժանը լավ է արտահայտված և անցնում է լեռնաշղթաների կատարներով, հարթավայրերում՝ դժվար նշմարելի է։ Ջրբաժան գիծը էրոզիոն և տեկտոնական պրոցեսների շնորհիվ տեղափոխվում է։ Տարբերում են մակերևութային և ստորերկրյա ջրբաժաններ։ Ստորերկրյա ջրբաժանն այն գիծն է, որն անցնում է տարբեր ուղղությամբ հոսող ստորերկրյա ջրհոսքերը բաժանող ջրամերժ ապարների ամենաբարձր նիշերով։


Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից։