Սառա Չիլդրես Փոլկ
Սառա Չիլդրես Փոլկ | |
![]() | |
Կուսակցություն՝ | Դեմոկրատական կուսակցություն |
---|---|
Մասնագիտություն՝ | քաղաքական գործիչ |
Դավանանք | պրեսբիտերականներ |
Ծննդյան օր | սեպտեմբերի 4, 1803[1][2][3] |
Ծննդավայր | Մերֆրիսբորո, Թենեսի, ԱՄՆ |
Վախճանի օր | օգոստոսի 14, 1891[1][2][3] (87 տարեկան) |
Վախճանի վայր | Նաշվիլ, ԱՄՆ |
Գերեզման | Թենեսի |
Թաղված | Թենեսի |
Քաղաքացիություն | ![]() |
Ամուսին | Ջեյմս Նոքս Փոլկ |
Ինքնագիր | ![]() |
Սառա Չիլդրես Փոլկ (անգլ.՝ Sarah Childress Polk, սեպտեմբերի 4, 1803[1][2][3], Մերֆրիսբորո, Թենեսի, ԱՄՆ - օգոստոսի 14, 1891[1][2][3], Նաշվիլ, ԱՄՆ), ԱՄՆ 11-րդ նախագահ Ջեյմս Փոլկի կինը և ԱՄՆ առաջին տիկինը 1845 թվականի մարտի 4-ից մինչև 1849 թվականի մարտի 3-ը[4]։
Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]
Սառան՝ վեց երեխաներից երրորդը, ծնվել է 1803 թվականին վաճառական և պլանտացիաների տեր Ջոել Չիլդրեսի և Էլիզաբեթ Ուիթսեթ-Չիլդրեսի ընտանիքում։ Իր ժամանակի համար լավ կրթված էր, այցելել է Հյուսիսային Կարոլինայի Սալեմ քաղաքում գտնվող բացառիկ ծովային կանանց ակադեմիա։ Ինպես նաև Սառան սովորել է Հյուսիսային Կարոլինայի Ուինսթոն Սալեմում գտնվող Սեյլեմի քոլեջում, որը 19-րդ դարի սկզբին կանանց համար հասանելի բարձրագույն կրթություն ստանալու համար մի քանի ուսումնական հաստատություններից մեկն էր[5]։
Առաջին անգամ Սառան Ջեյմս Փոլկի հետ ծանոթացել է 1815 թվականին։ Մի քանի տարի անց նրանք ռոմանտիկ հարաբերություններ են ունեցել։ 1824 թվականի հունվարի 1-ին Սառա Չիլդրեսն ամուսնացել է Ջեյմս Փոլկի հետ։ Պսակադրության արարողությունը տեղի է ունեցել հարսնացուի ծնողների տանը։ Փոլկը, որը երեխաներ չուներ, դաստիարակում էր իր եղբորորդուն՝ Մարշալ Թեյթ Փոլկին (1831-1884 թվականներին)։ Ամուսնու մահից հետո Սառան իր խնամակալության տակ է առել որբացած զարմուհուն՝ Սառա Փոլկ Ջեթոնին (1847-1927 թվականներին)։
Սառա Փոլկին բնութագրել են որպես կենդանի, հմայիչ, խելացի և լավ զրուցակից։ Ամուսնու նախագահության ժամանակ հաճախ նրա հետ քաղաքական հարցեր էր քննարկում։ Լինելով առաջին տիկին և բարեպաշտ երիցական՝ նա արգելել է պարերն[6] ու թունդ սպիրտային խմիչքները Սպիտակ տան պաշտոնական ընդունելությունների ժամանակ և հրաժարվել է այցելել մրցարշավներ և թատրոն։ Նրա օրոք Գոհաբանության օրը տեղի են ունեցել ամենամյա ճաշկերույթներ։
Նախագահական լիազորությունների ժամկետը լրանալուց հետո Սառան ամուսնու հետ բնակություն է հաստատել Թենեսի նահանգի Նեշվիլ քաղաքում։ Քաղաքացիական պատերազմի ժամանակ նա աջակցում է կոնֆեդերացիային[7]։ Սառա Փոլկը մահացել Է 1891 թվականի օգոստոսի 14-ին, թաղվել է ամուսնու կողքին։
Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]
- ↑ 1,0 1,1 1,2 1,3 1,4 Encyclopædia Britannica
- ↑ 2,0 2,1 2,2 2,3 2,4 Lundy D. R. The Peerage
- ↑ 3,0 3,1 3,2 3,3 3,4 FemBio: Банк інформації про видатних жінок, Frauendatenbank, Банк данных о выдающихся женщинах, Görkəmli qadınlar haqqında məlumat bankı
- ↑ Джеймс Нокс Полк, 11-й президент США | История США
- ↑ «Sarah Childress Polk» (անգլերեն)։ Վերցված է 2018-4-30
- ↑ «Sarah Polk»։ Արխիվացված է օրիգինալից 2007-09-28-ին։ Վերցված է 2019-04-22
- ↑ «Sarah Childress Polk»։ The White House։ Վերցված է 2018-04-30։ «Contrasted with Julia Tyler's waltzes, her entertainments have become famous for sedateness and sobriety. Some later accounts say that the Polks never served wine, but in December 1845 a Congressman's wife recorded in her diary details of a four-hour dinner for forty at the White House--glasses for six different wines, from pink champagne to ruby port and sauterne, "formed a rainbow around each plate." »
|
|