Jump to content

Էդիթ Վիլսոն

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Էդիթ Վիլսոն
անգլ.՝ Edith Wilson
 
Կուսակցություն՝ Դեմոկրատական կուսակցություն
Մասնագիտություն՝ քաղաքական գործիչ
Ծննդյան օր հոկտեմբերի 15, 1872(1872-10-15)[1][2]
Ծննդավայր Ուայթվիլ, Վիրջինիա, ԱՄՆ
Վախճանի օր դեկտեմբերի 28, 1961(1961-12-28)[1][3] (89 տարեկան)
Վախճանի վայր Վաշինգտոն, ԱՄՆ
Թաղված Վաշինգտոնի ազգային տաճար[4]
Քաղաքացիություն  ԱՄՆ
Ի ծնե անուն անգլ.՝ Edith Bolling
Հայր Judge William Holcombe Bolling?
Մայր Sally White?[5]
Ամուսին Վուդրո Վիլսոն և Norman Galt?
 
Ինքնագիր Изображение автографа
 
Պարգևներ
Վեածնունդի շքանշանի Մեծ խաչի ասպետ

Էդիթ Վիլսոն (անգլ.՝ Edith Wilson, հոկտեմբերի 15, 1872(1872-10-15)[1][2], Ուայթվիլ, Վիրջինիա, ԱՄՆ - դեկտեմբերի 28, 1961(1961-12-28)[1][3], Վաշինգտոն, ԱՄՆ), ԱՄՆ նախագահ Վուդրո Վիլսոնի երկրորդ կինը։ 1915-1921 թվականներին եղել է ԱՄՆ առաջին տիկինը։ Նախագահին հանդիպել է 1915 թվականի մարտին, և նրանք ամուսնացել են ինն ամիս անց։

1919 թվականին նախագահ Վիլսոնը կաթված է ունենում։ Էդիթ Վիլսոնը ուսումնասիրում է բոլոր պետական հարցերը և որոշում՝ որոնք են առավել կարևոր անկողնուն գամված հիվանդ նախագահին ներկայացնելու համար։ Այսպիսով, դե ֆակտո, նա վարեց գործադիր իշխանությունը նախագահի գործունեության ժամկետի մնացած հատվածում՝ մինչև 1921 թվականի մարտ ամիս[6][7]։ Էդիթն առաջին Առաջին տիկինն էր, ով ստանձնել է նախագահական գործառույթներ։

Կենսագրություն

[խմբագրել | խմբագրել կոդը]

Էդիթ Բոլինգը ծնվել է 1872 թվականի հոկտեմբերի 15-ին Վիրջինիա նահանգի Ուայթվիլ քաղաքում, շրջանային դատարանի դատավոր Ուիլյամ Հոլքոմբ Բոլինգի և Սարա Սալի Սպիրսի (ծննդյան անունը՝ Ուայթ) ընտանիքում[8][9]։ Էդիթը ծնվել է Ուայթվիլի պատմական շրջանում[10]։ Նրա նախնիները Վիրջինիա են եկել Ամերիկայի անգլիական գաղութատիրացման ժամանակաշրջանում[11]։ Հայրական կողմից նրա նախնիներից է եղել Պոկահոնտասը, պաուհատահ ցեղի առաջնորդի դուստրը, ում ամուսինը՝ Ջոն Ռոլֆը, Վիրջինիայի ամենավաղ անգլիացի նորաբնակներից էր և առաջին մարդը, որ զարգացրեց ծխախոտի արտադրությունը որպես արտահանվող բերքի[12]։ Ռոլֆի թոռնուհին՝ Ջեյնը, ամուսնացել է հարուստ վաճառական Ռոբերտ Բոլինգի հետ[12]։ Էդիթի տատիկը եղել է Թոմաս Ջեֆերսոնի քույրը, ազգակցական կապ է ունեցել նաև Մարթա Վաշինգտոնի և Ռոբերտ Լիի հետ։

Էդիթը եղել է ընտանիքի 11 երեխաներից (որոնցից երկուսը մահացել են մանուկ հասակում) 7-րդը[13][14]։ Բոլինգները նախքան Ամերիկայի քաղաքացիական պատերազմը եղել են հարուստ, սակայն ստիպված հրաժարվել են իրենց պլանտացիայի տնից, երբ պատերազմի ավարտից հետո չեն կարողացել վճարել հողի հարկեր։ Քաղաքացիական պատերազմից հետո Ուիլյամ Բոլինգը հաստատվել է հոր Ուայթվիլի կալվածքում, որտեղ ծնվել են նրա երեխաների մեծ մասը[14]։

Բոլինգների ընտանիքը եղել է Ամերիկայի Համադաշնային Նահանգների հավատարիմ կողմնակիցը[8]։ Ընտանիքը մեծ էր, բացի ողջ մնացած 9 երեխաներից Էդիթի երկու տատիկները, հորաքույրները, զարմիկները նույնպես ապրում էին ընտանիքի հետ[14]։ Ընտանիքի կանանց մեծ մասի ամուսինները մահացել էին պատերազմում[15]։

Էդիթը ֆորմալ կրթություն քիչ է ստացել, սակայն չի կարելի ասել, որ նա ուսյալ չի եղել։ Քույրերն ընդունվել են տեղական դպրոցներ, Էդիթը՝ ոչ[16]։ Նրա կրթության հարցում մեծ դեր է խաղացել հայրական տատիկը՝ Անն Վիգինգտոն Բոլինգը[17]։ Ողնուղեղի վնասվածքի պատճառով նա գամված էր անկողնուն[14], և Էդիթը պատասխանատվություն է կրել նրա հագուստները լվանալու, նրան, ինչպես նաև նրա 26 ընտանի դեղձանիկներին խնամելու համար։ Էդիթին ֆրանսերենի և անգլերենի հիբրիդ լեզվով (Franglais) կարդալ, խոսել, գրել, զգեստներ պատրաստել, կարել, գործել, ասեղնագործել սովորեցրել է տատիկը[8][17]։ Նա աղջկա մեջ սերմանել է հարգանք դեպի պոեզիան ու երաժշտությունը[13], սովորեցրել արագ դատողություններ անել, հստակ կարծիքներ ձևավորել, որոնք Էդիթը կիրառել է հետագա կյանքում[8]։ Ուիլյամ Բոլինգը ընտանիքի համար անգլիական գրականություն էր ընթերցում երեկոները, Էդիթի հետ պարապելու համար ուսուցիչ էր վարձել[8], երբեմն նրան տանում էր իր հետ ճամփորդությունների[16]։

Մանկության տարիներին Էդիթը տպավորված էր իր լսած երգերով ու ժողովրդական հեքիաթներով։ Ամեն երեկո ընտանիքը հավաքվում էր Բոլինգների տատիկի ննջարանում և լսում՝ ինչպես է նա երգեր երգում և ռոմանտիկ սիրո պատմություններ պատմում[17], որոնք մեծ տպավորություն են թողել Էդիթի վրա[8][17]։ Բոլինգները պարբերաբար եկեղեցի էին հաճախում, և Էդիթը բարեպաշտ հավատացյալ էր։

Երբ Էդիթը 15 տարեկան էր, հայրը նրան տարավ Մարթա Վաշինգտոն քոլեջ[16], որը նա ընտրել էր երաժշտական ծրագրի համար[17]։ Վատ պայմանների պատճառով[16] առաջին կիսամյակից հետո նա տուն վերադարձավ[13]։ 17 տարեկան հասակում հայրը Էդիթին ընդունեց Վիրջինիայի Փաուելս իգական դպրոց[16], որտեղ նա անցկացրել է իր լավագույն օրերը[8]։ Վիլյամ Բոլինգը հրաժարվեց դստեր կրթության համար լրացուցիչ վճարել, փոխարենը նրա երեք եղբայրներին որոշեց դպրոց ուղարկել[13]։

Ամուսնացած քրոջը Վաշինգտոնում այցելելու ժամանակ Էդիթը հանդիպում է ականավոր ոսկերիչ Նորման Գոլթին (1864-1908)։ Նրանք ամուսնանում են 1896 թվականի ապրիլի 30-ին և 12 տարի ապրում Վաշինգտոնում։ 1903 թվականին նա ծննդաբերում է որդուն, ով մի քանի օր է ապրում և ծանր ծննդաբերության պատճառով նա այլևս երեխաներ չի ունենում[13]։ 1908 թվականի հունվարին 43 տարեկան հասակում Էդիթի ամուսինը հանկարծամահ է լինում։

Հետագա տարիներ

[խմբագրել | խմբագրել կոդը]

1921 թվականին Էդիթ Վիլսոնը նախկին նախագահի հետ թոշակի անցավ Վաշինգտոնի S Street NW-ում գտնվող իրենց տանը։ Հետագայում նա աշխատել է որպես Վուդրո Վիլսոնի հիմնադրամի տնօրեն։

Էդիթ Վիլսոնը ղեկավարել է «Կանանց ազգային ժողովրդավարական ակումբի» կառավարման խորհուրդը, երբ ակումբը 1924 թվականին պաշտոնապես բացվեց[18]։

1939 թվականին նա հրապարակեց իր հուշերը։

Երբ 1941 թվականի դեկտեմբերի 8-ին Ֆրանկլին Ռուզվելտ գնաց Կոնգրես Փերլ-Հարբորի վրա հարձակումից հետո պատերազմ հայտարարելու, տիկին Վիլսոնը ուղեկցեց նրան[19]։

1961 թվականին տիկին Վիլսոնը ներկա գտնվեց Նախագահ Ջոն Քենեդիի երդմնակալության արարողությանը[20]։

SԷդիթ Վիլսոնը մահացել է 89 տարեկանում սրտային անբավարարությունից, 1961 թվականի դեկտեմբերի 28-ին։ Այդ օրը նա պատրաստվում էր լինել Վուդրո Վիլսոնին նվիրված կամրջի բացման պատվավոր հյուրը՝ ամուսնու 105-ամյակի կապակցությամ[21]։ Տիկին Վիլսոնը թաղված է Վաշինգտոնի տաճարում՝ ամուսնու կողքին[22]։

Գրականություն

[խմբագրել | խմբագրել կոդը]
  • Gould, Lewis L. American First Ladies: Their Lives and Their Legacy. Florence, Ky.: Taylor and Francis, 2001.
  • Hagood, Wesley O. Presidential Sex: From the Founding Fathers to Bill Clinton. Secaucus, N.J.: Carol Pub., 1998.
  • Hatch, Alden. Edith Bolling Wilson. New York: Dodd, Mead, 1961.
  • Klapthor, Margaret Brown and Black, Allida M. The First Ladies. Washington, D.C.: White House Historical Association, 2001.
  • Miller, Kristie. Ellen and Edith: Woodrow Wilson's First Ladies. Lawrence, Kan.: University Press of Kansas, 2010.
  • Lamb, Brian. Who's Buried in Grant's Tomb?: A Tour of Presidential Gravesites. New York: Public Affairs, 2010.
  • Levin, Phyllis Lee. Edith and Woodrow: The Wilson White House. New York: Scribner, 2001. ISBN 0-7432-1158-8
  • Maynard, W. Barksdale. Woodrow Wilson: Princeton to the Presidency. New Haven, Conn.: Yale University Press, 2008.
  • Mayo, Edith. The Smithsonian Book of the First Ladies: Their Lives, Times, and Issues. New York: Henry Holt and Company, 1994.
  • McCallops, James S. Edith Bolling Galt Wilson: The Unintended President. New York: Nova History Publications, 2003.
  • Nordhult, J.W. Schulte. Woodrow Wilson: A Life for World Peace. Berkeley, Calif.: University of California Press, 1991.
  • Schneider, Dorothy and Schneider, Carl J. First Ladies: A Biographical Dictionary. New York: Facts On File, 2010.
  • Waldrup, Carole Chandler. Wives of the American Presidents. Jefferson, N.C.: McFarland, 2006.
  • Wertheimer, Molly Meijer. Inventing a Voice: The Rhetoric of American First Ladies of the Twentieth Century. Lanham, Md.: Rowman & Littlefield, 2004.
  • Wilson, Edith Bolling Galt. My Memoir. New York: The Bobbs-Merrill Company, 1939.
  • Young, Dwight and Johnson, Margaret. Dear First Lady: Letters to the White House: From the Collections of the Library of Congress & National Archives. Washington, D.C.: National Geographic, 2008.

Ծանոթագրություններ

[խմբագրել | խմբագրել կոդը]
  1. 1 2 3 4 Caroli B. B. Encyclopædia Britannica
  2. 1 2 FemBio տվյալների շտեմարան (գերմ.)
  3. 1 2 Lundy D. R. The Peerage
  4. Find A Grave — 1996.
  5. Pas L. v. Genealogics — 2003.
  6. Lamb, p. 119
  7. Young and Johnson, p. 91.
  8. 1 2 3 4 5 6 7 Schneider and Schneider, p. 191.
  9. «Person Details for Edith Bolling, "Virginia Births and Christenings, 1853-1917" —». Familysearch.org. Վերցված է 2016 թ․ սեպտեմբերի 7-ին.
  10. Pezzoni, J. Daniel (1994 թ․ հուլիս). «National Register of Historic Places Inventory/Nomination: Wytheville Historic District» (PDF). Virginia Department of Historic Resources.
  11. Waldrup, p. 186.
  12. 1 2 Hatch, p. 42.
  13. 1 2 3 4 5 Mayo, p. 170.
  14. 1 2 3 4 McCallops, p. 1.
  15. Mayo, p. 169.
  16. 1 2 3 4 5 Gould, p. 237.
  17. 1 2 3 4 5 McCallops, p. 2.
  18. McArthur, Judith. Minnie Fisher Cunningham : A Suffragist's Life in Politics New York: Oxford University Press, 2005, page 124.
  19. Emily S Rosenberg, A Date Which Will Live: Pearl Harbor in American Memory. Duke University Press, 2003. 0-8223-3206-X.
  20. Rowe, Abbie. «Inaugural Parade for President John F. Kennedy». JOHN F. KENNEDY PRESIDENTIAL LIBRARY AND MUSEUM. Վերցված է 2013 թ․ դեկտեմբերի 14-ին.
  21. Ginsberg, Steven (2006 թ․ հուլիսի 15). «From Its Hapless Beginning, Span's Reputation Only Fell». Washington Post. Վերցված է 2012 թ․ մայիսի 11-ին.
  22. «Presidential Funerals». Washington National Cathedral.

Արտաքին հղումներ

[խմբագրել | խմբագրել կոդը]
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Էդիթ Վիլսոն» հոդվածին։