Հիլարի Քլինթոն

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից



Հիլարի Քլինթոն
Hillary Diane Rodham Clinton
Hillary Clinton by Gage Skidmore 2.jpg
ԱՄՆ-ի 66-րդ նախկին պետքարտուղար
Կուսակցություն՝ Դեմոկրատական կուսակցություն[1] և ԱՄՆ Հանրապետական կուսակցություն
Ծննդյան օր՝ հոկտեմբերի 26, 1947({{padleft:1947|4|0}}-{{padleft:10|2|0}}-{{padleft:26|2|0}})[1][2] (69 տարեկան)
Ծննդավայր՝ Edgewater Hospital, Չիկագո, Իլինոյս, Ամերիկայի Միացյալ Նահանգներ[3][1][2]
Ամուսին ՝ Բիլ Քլինթոն[2]
Երեխաներ՝ Չելսի Վիկտորյա Քլինթոն[2]
Հայր՝ Հյու Էլսվորթ Ռոդհամ[2]
Մայր՝ Դորոթի Հոուել Ռոդհամ[2]
Պարգևներ՝

Gallup's most admired man and woman poll (1993, 1994, 1997, 1998, 1999, 2000)

,

Կանանց փառքի ազգային սրահ (2005)

,

Margaret Sanger Awards (մարտի 27, 2009)

,

Թայմ 100 (ապրիլ 2012, ապրիլ 2014)

,

Woodrow Wilson Awards (ապրիլ 2012)

,

Philippine Legion of Honor (հունվարի 15, 2013)

,

Department of Defense Medal for Distinguished Public Service (փետրվարի 14, 2013)

,

Ֆիլադելֆիայի ազատության մեդալ (սեպտեմբերի 10, 2013)

,

Չորս ազատությունների մրցանակ - ազատության մեդալ (2009)

,

Գրեմմի մրցանակ Լավագույն արտասանած խոսք ալբոմի համար (1997)

,

Warren Christopher Public Service Award (մայիսի 8, 2013)

,

Չաթամ Հաուսի մրցանակ (2013)

,

Ripple of Hope Award (2014)

,

Ուիլյամ Օրվիլ Դուգլասի մրցանակ (2014)

և

Arkansas Women's Hall of Fame (2015)

Hillary Rodham Clinton Signature.svg

Հիլարի Դայեն Ռոդհեմ Քլինթոն (անգլ.՝ Hillary Diane Rodham Clinton, 26 հոկտեմբերի, 1947, Չիկագո), ամերիկացի քաղաքական գործիչ, սենատոր (Նյու Յորք), ծառայել է Միացյալ Նահանգների նախագահ Բարաք Օբամայի ադմինիստրացիայում՝ 2009-ից 2013 թվականներին։ 2001 - 2009 թ.թ. եղել է Միացյալ Նահանգների սենատորը Նյու Յորք-ից։ Միացյալ Նահանգների 42-րդ նախագահ Բիլ Քլինթոնի կինն է, իսկ 1993- 2001 թ.թ. եղել է Միացյալ Նահանգների առաջին տիկինը։ Մասնակցել է 2008 և 2016 թվականների նախագահական ընտրություններին որպես Դեմոկրատական կուսակցության թեկնածու։

Հիլարի Քլինթոնը ծնվել է հոկտեմբերի 26-ին, 1947 թվականին, Իլինոյսի վարչակենտրոն Չիկագո քաղաքում և առաջին անգամ գրավել է հանրության ուշադրությունը 1969 թ., երբ հրապարակային ելույթ ունեցավ‘ կոչ անելով պաշտպանել մարդկանց իրավունքները։ 1973 թ. ավարտել է Եյլի համալսարանի իրավագիտության դպրոցը։ Որպես Կոնգրեսի իրավախորհրդատու‘ 1974 թ. տեղափոխվել է Արկանզաս, իսկ 1975 թ. ամուսնացել Բիլ Քլինթոնի հետ։ 1977 թ. զբաղվում էր անօթևան երեխաների և անապահով ընտանիքների իրավունքների պաշտպանությամբ, իսկ 1978 թ. դարձավ իրավաբանական ծառայություններ կորպորացիայի առաջին կին նախագահը։ 1979 թվականին համագործակցելով «Rose Law Firm» իրավաբանական գրասնեյակի հետ, Քլինթոնը երկու անգամ անվանակոչվել է որպես Ամերիկայի 100 ամենաազդեցիկ իրավաբաններից մեկը։ Եղել է Արկանզասի առաջին տիկին 1979 -1981 թթ. և 1983 -1992 թթ.: Այս ընթացքում զգալի ներդրում է ունեցել Արկանզասի կրթական համակարգի բարեփոխման գործում։ Անդամակցել է «Ուոլմարտ» սուպերմարկետների անդրազգային ցանցի տնօրենների խորհրդին եւ մի շարք այլ կազմակերպություններին։

1994 թ. որպես Միացյալ Նահանգների առաջին տիկին հանդես է եկել առողջապահական բարեփոխումներ կատարելու նախաձեռնությամբ, որը, սակայն, Կոնգրեսի կողմից հավանության չարժանացավ։ 1997 -1999 թ.թ., Քլինթոնը, այնուամենայնիվ մեծ դեր խաղաց երեխաների առողջության ապահովագրման պետական ծրագրի եւ ընտանիքների ապահովագրության ակտի ընդունման գործում։ Հասարակությունը ուրախությամբ և հետաքրքրությամբ էր հետևում առաջին տիկնոջ բարեփոխումների ծրագրերին, մինչև ամուսնական հայտնի սկանդալը։

Նյու Յորք տեղափոխվելուց հետո 2000 թ. ընտրվեց Նյու Յորքի սենատոր։ Դա նշանավորվեց նրանով, որ պատմության մեջ առաջին անգամ Ամերիկայի առաջին տիկինը դարձել էր պետական ​​պաշտոնյա։ Որպես սենատոր` Քլինթոնը աջակցում էր Բուշի վարչակազմի վարած արտաքին քաղաքականությանը, սակայն դեմ էր իրաքյան պատերազմին։ 2006 թ. վերընտրվեց սենատորի պաշտոնում և մասնակցեց 2008 թվականի նախագահական ընտրություններին։ Նա պատմության ամենաշատ ձայներ հավաքած կին թեկնածուն էր‘ չնայած պարտվեց նախագահական ընտրություններում սենատոր Բարաք Օբամային։

Օբաման, դառնալով ԱՄՆ նախագահ, նախկին առաջին տիկին Հիլարի Քլինթոնին նշանակեց պետքարտուղարի պաշտոնում։ Իր պաշտոնավարման ընթացքում Քլինթոնը շեշտը դրեց ինստիտուցիոնալ փոփոխությունների վրա‘ ձգտելով առավելագույնի հասցնել գերատեսչական արդյունավետությոանը և նպաստել կանանց հզորացմանը ամբողջ աշխարհում, միջպետական բոլոր խնդիրները լուծել դիվանագիտության միջոցով, լայնորեն օգտագործել տեղեկատվական տեխնոլոգիաները և սոցցանցերը։ Նա ԱՄՆ-ի պատմության ամենաշատ շրջագայած պետքարտուղարն է։

Վաղ տարիներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Հիլարի Քլինթոնը ծնվել է հոկտեմբերի 26-ին, 1947 թվականին, Չիկագոյի Էդգեվատոր հիվանդանոցում։ Նա մեծացել է միացյալ մեթոդիստների ընտանիքում։ Սկզբում ապրել է Չիկագոյում, իսկ երբ նա երեք տարեկան էր, նրա ընտանիքը տեղափոխվել է Իլինոյս նահանգ: Նրա հայրը, Հյու Ռոդհեմը (1911-1993թթ․), ունեցել է անգլիական ծագում։ Նրան հաջողվել է դնել փոքր բիզնեսը տեքստիլ արդյունաբերության մեջ։ Նրա մայրը, Դորոթի Էմմա (1919-2011թթ․), եղել է տնային տնտեսուհի ։ Ունեցել է անգլիական, շոտլանդական, ֆրանսիական, կանադական, հոլանդական ծագում։ Հիլարին ունի երկու փոքր եղբայրներ՝ Հյուն եւ Թոնին։ Նա մասնակցել է սպորտի ՝լողի, բեյսբոլի և վաստակել է բազմաթիվ մեդալներ։

Նա սովորել է Արևելյան ավագ դպրոցում, որտեղ նա մասնակցել է ուսանողական խորհրդին, և հաղթելով ընտրություններում դարձել է դասարանի փոխնախագահ, բայց հետո պարտվել է դասարանի նախագահի ընտրություններում, քանի որ տարիքով մեծ էր իր երկու դասընկերներից, որոնցից մեկը ասել էր նրան. «Դուք իսկապես հիմար եք, եթե կարծում եք, որ աղջիկը կարող է նախագահ ընտրվել»:

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]