Կոնդոլիզա Ռայս

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Jump to navigation Jump to search
Կոնդոլիզա Ռայս
Condoleezza Rice cropped.jpg
 
Քաղաքացիություն՝ Flag of the United States.svg ԱՄՆ
Կուսակցություն՝ ԱՄՆ Հանրապետական կուսակցություն
Կրթություն՝ Դենվերի համալսարան, Նոտր Դամ համալսարան և Josef Korbel School of International Studies
Գիտական աստիճան՝ փիլիսոփայության դոկտոր
Մասնագիտություն՝ քաղաքական գործիչ, գրող, քաղաքագետ, դիվանագետ, ինքնակենսագիր, մանկավարժ, համալսարանի պրոֆեսոր և դաշնակահարուհի
Ազգություն աֆրոամերիկացի
Դավանանք բողոքականություն
Ծննդյան օր նոյեմբերի 14, 1954(1954-11-14)[1][2] (64 տարեկան)
Ծննդավայր Բիրմինգհեմ
 
Ինքնագիր Condoleezza Rice Signature 2.svg
 
Պարգևներ

Էրիկ Մ. - Վարբուրգ պարգև, Candace Award և Horatio Alger Award

Կոնդոլիզա Ռայս (անգլ.՝ Condoleezza Rice, նոյեմբերի 14, 1954(1954-11-14)[1][2], Բիրմինգհեմ), Ամերիկայի Միացյալ Նահանգների 66-րդ պետքարտուղար (2005 թվականի հունվարի 26-ից մինչև 2009 թվականի հունվարի 20), հաջորդել է Կալինա Պաուլլային։

Ռայսն առաջին աֆրոամերիկուհին էր և երկրորդ կինը այս պաշտոնում՝ Մադլեն Օլբրայթից հետո։ Ջորջ Բուշ կրտսերի նախագահության առաջին ժամանակաշրջանում (2001-2005) Ռայսը գլխավորում էր նախագահի պետական անվտանգության կոմիտեի խորհրդակցի պաշտոնը։ Մինչ Բուշի թիմին անդամակցելը՝ 1993 թվականից մինչև 1999 թվականը՝ նա Ստենֆորդի համալսարանի պռոռեկտոր[3], պրոֆեսոր և քաղաքականության դոկտոր էր։

ԽՍՀՄ-ի անկման և Գերմանիայի միաձուլման ժամանակաշրջանում, Ջորջ Բուշ Ավագի կառավարման ընթացքում, Ռայսը աշխատում էր որպես ԽՍՀՄ-ի և Արևմտյան Եվրոպայի հարցերին վերաբերող նախագահի խարհրդական։

Ռայսի դերը՝ որպես նախագահի խորհրդական և գլխավոր քննադատող հակառակորդ վիճելի էր ընդունվում ԱՄՆ-ի «ահաբեկչության դեմ պայքարի» խտրականությունների վերաբերյալ, բայց որոշ ժամանակ անց նա ունեցավ հավանության և վստահության բարձր վարկանիշ ԱՄԲ-ի ադմինիստրացիայի բոլոր պաշտոնական անձանց մոտ[4][5]։

Բարաք Օբամայի ադմինիստրացիայի կողմից պատրաստված Սենատի հաշվետվության համաձայն՝ Կոնդոլիզա Ռայսը անձամբ հավանություն է տվել ահաբեկիչների համար (de facto տանջանք) նախատեսված հարցաքնման «այլընտրանքային մեթոդների» թուլացմանը[6]։

2004 թվականից մինչև 2005 թվականը Կոնդոլիզա Ռայսը «Ֆորբս»[7] ամսագրի կողմից ճանաչվել է որպես աշխարհի ամնեաազդեցիկ կինը, իսկ 2006 թվականին՝ երկրորդ ամենաազդեցիկը։ Բացի դրանից նա (նեգրոիդ ռասայի երկու ներկայացուցիչներից մեկը), ըստ «Թայմս» ամսագրի, միայն մեկ անգամ չէ, որ ներառվել է հարյուր ազդեցիկ մարդկանց ցանկում։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]