Ալեքսանդր Հեյգ

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Jump to navigation Jump to search
Ալեքսանդր Հեյգ
Alexander Haig (48592036202).jpg
 
Կուսակցություն՝ ԱՄՆ Հանրապետական կուսակցություն
Կրթություն՝ ԱՄՆ Ռազմական ակադեմիա, Էդմունդ Ա. Վալշի անվան դիվանագիտական ծառայության դպրոց, Կոլումբիայի համալսարան, Նոտր Դամ համալսարան, United States Army War College?, Կոլումբիայի համալսարանի բիզնեսի դպրոց, Naval War College?, Lower Merion High School? և St. Joseph's Preparatory School?
Մասնագիտություն՝ դիվանագետ, քաղաքական գործիչ, ռազմական գործիչ և գործարար
Ազգություն իռլանդացի
Դավանանք կաթոլիկություն
Ծննդյան օր դեկտեմբերի 2, 1924(1924-12-02)[1][2][3][…]
Ծննդավայր Ֆիլադելֆիա, Փենսիլվանիա, ԱՄՆ
Վախճանի օր փետրվարի 20, 2010(2010-02-20)[4][2][3][…] (85 տարեկան)
Վախճանի վայր Բալթիմոր, Մերիլենդ, ԱՄՆ[5][6][7]
Գերեզման Արլինգտոնի ազգային գերեզմանատուն[8]
Թաղված Արլինգտոնի ազգային գերեզմանատուն[8]
Քաղաքացիություն Flag of the United States.svg ԱՄՆ
Զավակներ Brian Haig?
 
Ինքնագիր Alexander Haig Signature 2.svg
 
Պարգևներ

Վաստակների թռչող խաչ, Բրոնզե աստղ, Պատվո լեգիոնի շքանշանակիր, Մանուշակագույն սիրտ, Օդային մեդալ, Արծաթե աստղ, National Order of Vietnam?, «Դաբլսպիկ» մրցանակ, Երկրորդ համաշխարհային պատերազմում տարած հաղթանակի մեդալ, Խաչ «նշանակալի ավանդի համար», Defense Distinguished Service Medal?, Ազգային անվտանգության ծառայության մեդալ, <<բանակի օկուպացիայի>>շքանշան, Gallantry Cross?, Վիետնամական արշավի մեդալ, Vietnam Service Medal?, Հայֆայի համալսարանի պատվավոր դոկտոր և «Գերմանիայի Դաշնային Հանրապետության հանդեպ ունեցած վաստակի համար» Մեծ վաստակի խաչ

Ալեքսանդր Հեյգ (անգլ.՝ Alexander Meigs Haig, Jr., դեկտեմբերի 2, 1924(1924-12-02)[1][2][3][…], Ֆիլադելֆիա, Փենսիլվանիա, ԱՄՆ - փետրվարի 20, 2010(2010-02-20)[4][2][3][…], Բալթիմոր, Մերիլենդ, ԱՄՆ[5][6][7]), ամերիկացի զորահրամանատար, պետական գործիչ և դիվանագետ։ Սպիտակ տան վարչակազմի ղեկավարը՝ նախագահներ Ռիչարդ Նիքսոնի և Ջերալդ Ֆորդիի օրոք[9]։

Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Կյանքի սկզիբ[խմբագրել | խմբագրել կոդը]

Ծնվել է 1924 թվականի դեկտեմբերի 2-ին Ֆիլադելֆիայի Բալա-Ցինվուդ արվարձանում՝ Ալեքսանդր Մեյգսի և Ռեգինա էն Հեյգի ընտանիքում։ Նա սովորել է Բալա-Ցինվուդի Սուրբ Մատթեոսի ծխական դպրոցում, այնուհետև Ֆիլադելֆիայի Սուրբ Հովսեփի կաթոլիկ դպրոցում և Lower Merion High School դպրոցում, որն ավարտել է 1942 թվականին։ Ալեքսանդրի հայրը մահացավ, երբ տղան տասը տարեկան էր։ Սովորել է Նոթր Դամի համալսարանում, սակայն մեկ տարի անց 1944 թվականին տեղափոխվել է Վեստ-Փոյնթ ռազմական ակադեմիա։ 1947 թվականին ավարտել է Վեստ-Փոյնթը 310-ից 217 առաջադիմությամբ։

Ծառայել է Կանզասում, ապա Կենտուկիում և Ճապոնիայում։ 1950 թվականի մայիսին ամուսնացել է գեներալ Ալոնզո Ֆոքսի դուստր Պատրիսիա Անտուանետա Ֆոքսի հետ։ Նրանք ունեն երեք երեխա։

Կորեական պատերազմ[խմբագրել | խմբագրել կոդը]

Ճապոնիայում Կորեական պատերազմի ժամանակ ծառայել է որպես շտաբի պետ գեներալ Դուգլաս Մակարթուրի վարչական օգնական։ Կազմում էր գործողությունների քարտեզը և ամեն երեկո Մակարթուրին զեկուցում էր օրվա ընթացքում տեղի ունեցածի մասին։ Այնուհետև X կորպուսի հրամանատարի օգնականն էր։ 1950 թվականի վերջին ստացել է կապիտանի կոչում։ Մասնակցել է Ինչխոնում վայրէջքի, Չոսինի ջրամբարին կից ճակատամարտի և Խինամի տարհանման։ Ծառայության ընթացքում Կորեայում ստացել է մեդալներ՝ երկու արծաթե աստղ և մեկ բրոնզե աստղ։

Ծառայության շարունակություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Հեպատիտով հիվանդանալուց հետո նշանակվել է Ֆորտ-Նոքսում գտնվող զրահատանկային մաս։ Ընդլայնված դասընթացն ավարտելուց հետո նա դասավանդեց Ուեսթ Փոյնթում, այնուհետև 1954-1955 թվականներին հաճախեց Կոլումբիայի համալսարանի բիզնեսի դպրոց։ Ծառայել է Արևմտյան Գերմանիայում, 1957 թվականին ստացել է մայորի կոչում։ 1958-1959 թվականին ծառայել է USAEUR շտաբում (ԱՄՆ-ի բանակը Եվրոպայում)։ Այս տարի (1959-1960) սովորել է ռազմածովային քոլեջում և մեկ տարի սովորել է Ջորջթաունի համալսարանում Միջազգային հարաբերություններ  բաժնում։ Փոխգնդապետ է նշանակվել 1962 թվականին։

1962-1964 թվականներին ծառայել է շտաբներում։ 1964 թվականից ԱՄՆ պաշտպանության նախարարի տեղակալի օգնական Սայրուս Վենսը։ Աշխատելով Բեռլինին, Դոմինիկյան Հանրապետությունում և Կուբայում ինտերվենցիային վերաբերող մի շարք կարևոր քաղաքական հարցերի շուրջ՝ հաջողությամբ լուծեց միջգերատեսչական բախումներն ու դիվանագիտական ճգնաժամերը։

1966-1967 թվականներին մասնակցել է Վիետնամի պատերազմին՝ սկզբում հրամանատարելով գումարտակը, ապա բրիգադը՝ 1-ին հետևակային դիվիզիայում։ Պարգևատրվել է Ակնառու ծառայությունների համար խաչով, որն ԱՄՆ-ի ռազմական մրցանակի նշանակությամբ երկրորդն է։

Մինչև գնդապետի բարձրացման հասնելը Հեյգը 1969 թվականին վերադարձել է Վաշինգտոն՝ որպես ազգային անվտանգության հարցերով խորհրդականի գլխավոր ռազմական օգնական Հենրի Քիսինջերի։ Լինելով Քիսինջերի անգնահատելի շտաբի պետ՝ շուտով սկսել է աշխատել Սպիտակ տան հետ (1970 թվականին Ազգային անվտանգության հարցերով խորհրդականի օգնականի պաշտոնում նրան փոխարինել է Բրենթ Սքոուկրոֆթը)։ Հեյգը մասնակցել է Չինաստան Նիքսոնի ուղևորության կազմակերպմանը և Վիետնամում խաղաղության բանակցություններին։

Հեյգը ձեռք է բերել երկիմաստ հռչակ, երբ նախագահ Նիքսոնը բարձրացրեց այն չորս աստղանի գեներալ և շտաբի պետի տեղակալ 240 ավելի ավագ սպաներ։ Սակայն շուտով Հեյգը վերադարձել Է Սպիտակ տուն, որտեղ 1973-1974 թվականներին զբաղեցրել է նախագահի հատուկ օգնականի պաշտոնը։ Ուոթերգեյթյան սկանդալի ժամանակ Հեյգը կարևոր դեր է խաղացել 1974 թվականի օգոստոսին Նիքսոնի հրաժարականին և նախագահ Ջերալդ Ֆորդի պաշտոնն ստանձնելուն հանգեցրած բանակցություններում։ Նա նաև արժանանում է կառավարության հաջող աշխատանքին այն ժամանակաշրջանում, երբ Նիքսոնը լիովին կլանված էր Ուոթերգեյթյան սկանդալով։

Եվրոպայում ԱՄՆ ուժերի հրամանատար[խմբագրել | խմբագրել կոդը]

Ալեքսանդր Հեյգ, 1977 թվական

Շուտով Ալեքսանդր Հեյգը նշանակվել է ԱՄՆ բանակի Եվրոպական հրամանատարության գլխավոր հրամանատար և ՆԱՏՕ-ի ուժերի գերագույն հրամանատար և այդ պաշտոնը զբաղեցրել մինչև 1979 թվականը։ Հունիսի 25-ին Մոնսում նրա վրա մահափորձի անհաջող փորձ էր կատարվել։ Երբ նա անցնում էր կամրջով, վերջինիս տակ ռումբ էր պայթել, սակայն պայթյունը տեղի է ունեցել մի պահ ավելի ուշ, քան անհրաժեշտ էր, և Հեյգը չի տուժել։ Վիրավորվել են նրա երեք թիկնապահները, որոնք եղել են նրա հետևից եկող մեքենայում։ Հարձակումը վերագրվում էր Կարմիր բանակի խմբակցություններին։ 1993 թվականին գերմանական դատարանը Ռոլֆ Կլեմենս Վագներին (Rolf Clemens Wagner) ցմահ ազատազրկման էր դատապարտել Հեյգի դեմ մահափորձի համար։

1976 թվականին գեներալ Հեյգը հանդես եկավ ՆԱՏՕ-ի Հարավային արտացոլման՝ Հարավատլանտյան պայմանագրի կազմակերպության քաղաքական դաշինքի ստեղծման նախաձեռնությամբ, սակայն նախագիծը չիրականացավ։

1979 թվականին ազատվել է բանակից։ Զբաղեցրել է United Technologies ընկերության գործադիր տնօրենի պաշտոնը։

Պետական քարտուղար[խմբագրել | խմբագրել կոդը]

1981 թվականի հունվարին նախագահ Ռոնալդ Ռեյգանի կողմից  նշանակվել է պետական քարտուղար։ Իր շատ կոշտ «բազեական» դիրքորոշման պատճառով տարաձայնության մեջ էր մտնում պաշտպանության նախարար Կասպար Ուայնբերգերի հետ։ Ռեյգանի դեմ մահափորձից և նրա հոսպիտալացումից հետո աղմկահարույց հայտարարություն է արել այն մասին, որ վերահսկում է իրավիճակը, թեև, ըստ օրենքի, նախագահի պարտականությունները պետք է կատարեր այն ժամանակվա փոխնախագահ Ջորջ Բուշը։ Ֆոլքլենդյան պատերազմի ժամանակ Հեյգը առանց մեծ հաջողությունների փորձել է միջնորդ դառնալ Մեծ Բրիտանիայի և Արգենտինայի միջև։ 1982 թվականի սկզբին երկիմաստ դիրքորոշում է զբաղեցրել մերձավորարեւելյան հարցի վերաբերյալ՝ պաշտոնապես նախազգուշացնելով Իսրայելին Լիբանանի հետ պատերազմ սկսելուց, սակայն փաստացի «կանաչ լույս» է տվել այդ հակամարտությանը[10][11]։ Առաջարկում էր Եվրոպայում նախազգուշական միջուկային կրակոց անել[12]։ Բացի այդ, լինելով պետքարտուղարի պաշտոնում, Հեյգը հայտարարել է, որ «կան ավելի կարևոր բաներ, քան աշխարհը»։

Նշանակումից մեկուկես տարի անց՝ 1982 թվականի հունիսի 25-ին, Ալեքսանդր Հեյգը պաշտոնանկ արվեց։ Նրան փոխարինել է ավելի պրագմատիկ և ավելի հաջողակ Ջորջ Շուլցը։

Կյանքի վերջին տարիներ[խմբագրել | խմբագրել կոդը]

1988 թվականին Հեյգը փորձում էր հասնել նախագահական ընտրություններում հանրապետականներից թեկնածուների առաջադրմանը՝ մրցակցելով Ջորջ Բուշ ավագի հետ։

2007 թվականի սեպտեմբերի 25-ին ԱՄՆ մի քանի այլ պաշտոնաթող պետքարտուղարների հետ ստորագրել է նամակ, որով կոչ է արվում ԱՄՆ Կոնգրեսին չընդունել Հայոց ցեղասպանության մասին 106-րդ բանաձևը[13]։

Հեյգը Չեչնիայում խաղաղության համար ամերիկյան կոմիտեի իսկական անդամ էր։ Մահացել է 2010 թվականին։

Գրքեր[խմբագրել | խմբագրել կոդը]

Հուշեր[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Caveat: Realism, Reagan, and Foreign Policy. 1984
  • Inner Circles: How America Changed The World. 1992։

Մենագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Վալերի Գարբուզով, Ալեքսանդր Հեյգ, կամ Մի գեներալի երեք կարիերա։ - Մ., 2004:

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Նախորդող՝
Էդմունդ Մասկի
ԱՄՆ պետքարտուղար
1981 թվականի, հունվարի 22 — 1982 թվականի, հուլիսի 5
Հաջորդող՝
Ջորջ Շուլց